Բոլոր լուրերը – Page 81 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Բոլոր լուրերը

Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ Փաշինյան

08:58 21.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցցանցի էջում եւ կից տեսանյութ հրապարակել. «Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:55 21.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հաջորդ շաբաթ համաձայնության կգան

08:44 21.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու գործարքը ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում։ «Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ Այդ դեպքում, նրա պնդմամբ, երկու կողմերն էլ «կսկսեն ակտիվորեն բիզնես անել» ԱՄՆ-ի հետ, ինչը թույլ կտա […]

̰
Չինաստանի զինված ուժերը վիճելի կղզուց վտարել են ֆիլիպինյան պարեկային նավը

08:34 21.04.2025

Չինացի զինվորականները վիճելի Հուանգյան կղզու (Սկարբորո խութ) մոտակայքում ջրերից դուրս են մղել ֆիլիպինյան պարեկային նավը, ասել է Ժողովրդաազատագրական բանակի (PLA) Հարավային գոտու մարտական ​​հրամանատարության խոսնակ Չժաո Չժիվեյը։ «Ապրիլի 20-ին ֆիլիպինյան No 36 պարեկային նավը առանց Չինաստանի կառավարության թույլտվության ապօրինի մտել է Չինաստանի տարածքային ջրեր Հուանգյան կղզու մոտ։ «PLA Հարավային գոտու ռազմածովային ուժերի մարտական ​​հրամանատարությունը զորքեր […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 21.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին

11:09 20.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:

̰
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները

10:34 20.04.2025

Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։ Ինչպես նշել է Սեգարան, գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը մեկ րոպե սթրեսը վեց ժամվա ընթացքում խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։ «Սա այս վիճակում գտնվող մարդկանց նախատրամադրում է վարակների, աուտոիմուն […]

̰
Հրդեհ փայտե տնակում

10:00 20.04.2025

Ապրիլի 19-ին, ժամը 22:02-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդա թաղամասում՝ անտառի մոտակայքում, այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի Խորհուրդների փողոցում գտնվող չբնակեցված փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան

00:00 20.04.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումները։ Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան: […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 19.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 19.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

23:54 19.04.2025

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով։ Համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթի խոսքում նշել է․ «Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն

23:47 19.04.2025

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

̰
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

23:39 19.04.2025

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ […]

̰
Ֆիլիպինների հարավային կղզեխմբում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:31 19.04.2025

Ֆիլիպինների հարավային կղզեխմբի Մինդանաո կղզու ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կորոնադալ քաղաքից 114 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 125 հազար մարդ։ Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ կա տուժած

23:22 19.04.2025

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտճանապարհի Քուչակ-Արագած հատվածում բախվել են «Lada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

̰
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

23:12 19.04.2025

Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է 15 մետր բարձրության վրա մետաղական կառուցատարրերում, թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ […]

̰
Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն

22:53 19.04.2025

Մեքսիկայում սրճարանները սկսել են «Ամերիկանո» սուրճի անվանումը փոխել «Մեքսիկանո»-ի՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է CNN-ը։ «Եթե իմ թիմը ցանկանում է փոխել անունը Ամերիկանոից Մեքսիկանո, մենք կարող ենք դա անել», – ասաց Cicatriz-ի սեփականատեր Սքարլեթ Լինդեմանը, գաղափարն անվանելով «հիանալի», քանի որ «բառերն իսկապես ուժ ունեն»։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա […]

̰
Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

22:38 19.04.2025

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ ցանցերում տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ղրիմի Հանրապետության վառելիքի և էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Վորոնկինը։ «Ղրիմի Հանրապետության «Ղրիմէներգո» պետական ձեռնարկության ցանցերում տեխնիկական խափանման պատճառով անջատվել են Յալթայի քաղաքային շրջանի՝Յալթա, Վինոգրադնոյե, Մասսանդրա բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Անջատվել են՝ 76 տրանսֆորմատորային ենթակայաններ, […]

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

22:27 19.04.2025

Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […]

̰
Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել

22:13 19.04.2025

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը […]

̰
SHANTNEWS

22:00 19.04.2025

̰
Օմանի ԱԳՆ. ԱՄՆ-Իրան բանակցությունները թափ են հավաքում

21:49 19.04.2025

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո հայտարարել է, որ բանակցային գործընթացը թափ է հավաքում և հնարավոր է դարձնում «նույնիսկ անհավանականը»։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և (խմբ.ԱՄՆ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆին այսօրվա բանակցություններին իրենց շատ կառուցողական մոտեցման համար։ Այս բանակցությունները թափ […]

̰
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:36 19.04.2025

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ […]

̰
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]

̰
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […]

̰
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […]

̰
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […]

̰
BACK_TO_TOP