Բոլոր լուրերը – Page 810 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Հայկ Խլոյանը հաղթել է Մագոմեդ Մուրթազալիևին և կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԱԱ

10:43 22.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար: Հայկը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գրանցվել է 3-3 հաշիվը: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ է հաղթել և եզրափակիչում կհանդիպի բելառուս Աբուբակար Խասլախանովին: Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների […]

̰
Աբովյանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

10:37 22.10.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու […]

̰
Ստուգաթերթերը շարադրվել են նոր խմբագրությամբ

10:30 22.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 1650-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառում գործող ստուգաթերթերը։ Հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական […]

̰
Խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160մլն. ՀՀ դրամ վնասը վերականգնվել է պետական բյուջե

10:24 22.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական […]

̰
Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է

10:17 22.10.2024

Երևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն […]

̰
Հրդեհ Փամբակ գյուղում

10:11 22.10.2024

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21:08-ին: Այրվել […]

̰
̰
Արամ Հակոբյանը դարձել է «Pavlodar Open 2024» մրցաշարի հաղթող

10:00 22.10.2024

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն՝ դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամը Հակոբյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։

̰
Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում

09:44 22.10.2024

Մ-4 միջպետական ճանապարհի Սևանով անցնող հատվածում թեթև ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհն աղ ու ավազով մշակված է։

̰
SHANTNEWS

22:00 21.10.2024

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով

21:48 21.10.2024

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:38 21.10.2024

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան

21:28 21.10.2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Այսօր այցելել էի Մխիթարյան ճեմարան։ Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, Հայր Եղիա ծայրագույն Վարդապետ Քիլաղպեանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության` հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը։ Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»։ […]

̰
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը BRICS-ը որպես սպառնալիք չի ընկալում

21:15 21.10.2024

Միացյալ Նահանգները BRICS-ը չի դիտարկում որպես սպառնալիք իր համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք դիտարկում BRICS-ի միավորումը որպես սպառնալիք, այդ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել այն մասին, թե ում հետ են ցանկանում համագործակցել, և հատկապես, թե ինչպես են նրանք ցանկանում տնտեսապես կապված […]

̰
Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

21:06 21.10.2024

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:

̰
Բրազիլիայի նախագահն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել գլխի վնասվածքից հետո

20:57 21.10.2024

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ով հոկտեմբերի 20-ին գլխի վնասվածք էր ստացել, իր նստավայրում ընդունել է միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սելսո Ամորիմին։ Բրազիլիայի նախագահը ընկնելուց հետո գլխի շրջանում վնասվածք էր ստացե։ Բժիշկները երկրի ղեկավարին խորհուրդ են տվել մի քանի օրով խուսափել երկար թռիչքներից, ուստի, պետության ղեկավարը չեղարկել է հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի […]

̰
Պուտինն ու Աբասը Կազանում կքննարկեն Գազայի ճգնաժամին վերջ տալու միջոցառումները

20:47 21.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Կազանում մտքեր կփոխանակեն Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Այս մասին ասվում է BRICS-ի գագաթնաժողովի համար նախապատրաստված ՌԴ պետության ղեկավարի մամուլի ծառայության նյութերում։ «Ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցման և մերձավորարևելյան կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման հնարավոր միջոցների շուրջ»,-նշում է մամուլի ծառայությունը։ […]

̰
«Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկումները շարունակվում են

20:37 21.10.2024

«Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկումները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պանելային քննակում 2. Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկումները շարունակվում են։ «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը իրավապաշտպաններին աջակցելու և պաշտպանելու […]

̰
Իսրայելական բանակը հայտնաբերել է Լիբանանից Գոլանի բարձունքների ուղղությամբ 45 հրթիռի արձակում

20:28 21.10.2024

Իսրայելական զինվորականները նոր հզոր հարձակում են գրանցել Լիբանանից: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ, «մոտ 45 արկ» է արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների ուղղությամբ։ Դրանց մեծ մասն ընկել է բաց տարածքներում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
Պուտինը BRICS-ի գագաթնաժողովում կհանդիպի մի քանի երկրների ղեկավարների հետ

20:21 21.10.2024

Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ում խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 23-ին Պուտինը կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 24-ին […]

̰
Սանդուն Մոլդովայի ընտրություններում հավաքել է 42,45 տոկոս

20:12 21.10.2024

Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրություններում ստանում է ձայների 42,45%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 25,99%։ Այս նախնական արդյունքները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 100 տոկոսը մշակելուց հետո։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,79%-ով։ Հաջորդը Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլահն ու նախկին դատախազ Վիկտորիա Ֆուրթունան ունեն համապատասխանաբար 5,38% […]

̰
Վարչապետը Պոլիտեխնիկական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի տեխնոլոգիական կլաստերը

20:02 21.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը: Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար է: «Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը […]

̰
SHANTNEWS

20:00 21.10.2024

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հինգ անօդաչու թռչող սարքեր որսալու մասին

19:55 21.10.2024

Իսրայելական զինվորականները որսացել են Միջերկրական ծովից թռչող հինգ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության մեջ նշվում է, որ սարքերը որսացել են նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը։ Բանակն ընդգծել է, որ այս միջադեպի հետ կապված Բեն Գուրիոն օդանավակայանի համար որևէ վտանգ չկա։ Իր հերթին, Ynet պորտալը հայտնում է, որ երկրի […]

̰
Էդգար Նավասարդյանը 12-րդ գոլն է խփել Շվեդիայում

19:43 21.10.2024

Էդգար Նավասարդյանը 12-րդ գոլն է խփել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։ Հայ ֆուտբոլիստը 27-րդ տուրում 75-րդ րոպեին գրավել է «Ֆրիսկա Վիլյորի» դարպասը։ «Էրեբրու Սիրիանսկան» վաստակել է 31 միավոր, զբաղեցնում է 10-րդ տեղը։ «Ֆրիսկա Վիլյորը» 20 միավորով վերջինն է` 16-րդը։ 20-ամյա Նավասարդյանն այս տարվա մարտից է հանդես գալիս «Էրեբրու Սիրիանսկայում»։

̰
Բրազիլիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

19:34 21.10.2024

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վիեյրան գլխավորում է բրազիլական պատվիրակությունը BRICS-ի գագաթնաժողովին այն պատճառով, որ երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի կարողացել մասնակցել միջազգային ֆորումին։ Լուլա դա Սիլվան վնասվածք է ստացել լոգարանում ընկնելու հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից […]

̰
Գերմանիայից փախստականներ չեն բերվում Թուրքիա․ Ֆահրեթթին Ալթուն

19:22 21.10.2024

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը սոցցանցում կատարած հրապարակմամբ անդրադարձել է երկրի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի կողմից տարածվող լուրերին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Մասնավորապես, Ալթունը հերքել է Օզելի այն պնդումները, թե Գերմանիայից Թուրքիա ինքնաթիռներով փախստականներ են ուղարկվում և ուղարկվելու: Վարչության ղեկավարը նշել է, որ իրականութանը չեն համապատասխանում […]

̰
Կարեն Վարդանյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Վիտեբսկի» կազմում

19:12 21.10.2024

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում հայ հարձակվող Կարեն Վարդանյանը տուգանային հարվածով շքեղ գոլ է խփել «Վիտեբսկի» կազմում։ Մրցակցի դաշտում Վարդանյանի թիմը 4-0 հաշվով հաղթել է Նովոպոլոցկի «Նաֆթանին»։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 24 խաղում խփել է 9 գոլ։

̰
Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:07 21.10.2024

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն արձանագրել են […]

̰
ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր

19:00 21.10.2024

Հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել են ազատազրկված անձանց արգելված իրերի փոխանցման փորձեր, որոնք կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Հատկանշական է, որ նշված բոլոր ապօրինի դեպքերն արձանագրվել են Քրեակատարողական ծառայողի օրվա նախօրեին և հենց տոնի օրը, ինչը փաստում է այն մասին, որ որոշ անձինք ակնկալել են նախատոնական և տոնական օրերին զգոնության […]

̰
BACK_TO_TOP