Բոլոր լուրերը – Page 811 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Պեկինին կոչ է արել թույլ չտալ Չինաստանից Ռուսաստան ռազմական մատակարարումները

12:18 19.10.2024

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին իր չինացի գործընկեր Վան Իին ասել է, որ Պեկինը չպետք է թույլ տա իր ռազմական արտադրանքն արտահանել Ռուսաստան։ Այս մասին ասվում է Պեկինում նախարարների հանդիպման արդյունքներով ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Լամմին հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և պատերազմի դադարեցման հարցում: Նա կրկնեց Չինաստանի […]

̰
Ղազախստանում դեռահասի սպանությունից հետո բարձրաստիճան ոստիկաններին ազատել են աշխատանքից

12:09 19.10.2024

Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարները, որտեղ տեղի է ունեցել 16-ամյա դեռահասի աղմկահարույց սպանությունը, ազատվել են պաշտոնից։ Նշանակվել են նաև վարչության նոր պետ և նրա առաջին տեղակալ, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զբաղեցրած պաշտոններից ազատվել են տարածաշրջանային վարչության պետի առաջին տեղակալ, ծայրահեղականության դեմ պայքարի վարչության պետ Սերիկ Շալխարովը, քրեական ոստիկանության […]

̰
SHANTNEWS

12:00 19.10.2024

̰
Մխիթարյանի թիմակիցը կարող է անսովոր որակազրկում ստանալ

11:55 19.10.2024

«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է որակազրկվել «ներաձուրիների» ուլտրասների հետ հանդիպումների համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը, փոխանցում է armsport.am-ը։ Հականը ցուցմունքներ է տվել «Միլանի» և «Ինտերի» (Curva Nord և Curva Sud) ուլտրասների առաջնորդների ձերբակալությունների վերաբերյալ, որոնք մեղադրվում են «Սան Սիրո» մարզադաշտի տոմսերի վաճառքից գումար շորթելու և այլ հանցագործությունների մեջ։ Չալհանօղլուն խոստովանել է, […]

̰
ԱՄՆ-ն Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ իր ընտրությունների արդյունքից․ Լավրով

11:44 19.10.2024

ԱՄՆ-ն Ռուսաստանին կընկալի որպես եթե ոչ թշնամի, ապա հակառակորդ։ Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք մնալու ենք ԱՄՆ-ի համար, եթե ոչ թշնամի, ապա, անշուշտ, հակառակորդ», – ասել է Լավրովը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ, նախկին նախագահ Դոնալդ […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լիբանանյան անօդաչու թռչող սարքը հարվածել է Կեսարիայում գտնվող շենքին

11:34 19.10.2024

Երեք անօդաչու թռչող սարք Լիբանանից արձակվել են Իսրայելի տարածք, որոնցից երկուսը խփվել են, իսկ մյուսը բախվել է Կեսարիա քաղաքի շենքին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ «Միջադեպի ժամանակ ազդանշաններ են հնչել Թել Ավիվից հյուսիս-արևելք գտնվող «Գլիլոտի» ռազմաբազայում։ Զինվորականները հավելել են, որ «տարածքում հակառակորդի […]

̰
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան

11:25 19.10.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։ […]

̰
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահի հետ

11:18 19.10.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ: Մեր երկրի Ազգային ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

11:09 19.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:

̰
Կուբայի էլեկտրացանցը շարքից դուրս է եկել հիմնական կայանի խափանումից հետո

11:00 19.10.2024

Կուբայի ազգային էլեկտրաէներգիայի համակարգը շարքից դուրս է եկել երկրի գլխավոր Antonio Guiteras ՋԷԿ-ի խափանումից հետո: Այս մասին հայտնում է Կուբայի էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարությունը։ «Antonio Guiteras ՋԷԿ-ում անսպասելի խափանումից հետո տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի ազգային համակարգի ամբողջական անջատում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Երկիրը կդադարեցնի այն ծառայությունների մատուցումը, որոնք կենսական նշանակություն չունեն և ենթադրում են […]

̰
Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում․ քաղաքապետարան

10:52 19.10.2024

Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից: Պլանավորվում է նաև […]

̰
Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Հակոբ Արշակյան

10:44 19.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Լաոսի Ազգային ժողովի պատգամավորները տարիներ առաջ իրենց ուսումն են ստացել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում։ ASEAN երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 45֊րդ գագաթաժողովի ընթացքում մոտեցել էին մեզ` կիսվելու Հայաստանից ստացած տպավորություններով։ Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»։ Հրաշալի հանդիպում էր)»։

̰
400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները

10:35 19.10.2024

Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Պետբյուջեից հատկացվել է 137 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր: Հայ մասնագետներին օգնում են դրսի գործընկերները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չինական անօդաչու սարքեր արտադրողը դատի է տվել Պենտագոնին

10:26 19.10.2024

Չինական քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրող DJI-ն դատական ​​հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու համար։ Այս մասին ասվում է ընկերության կողմից ՏԱՍՍ-ին տրամադրված հայտարարության մեջ։ «DJI-ն հայց է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության դեմ՝ չինական ռազմական ընկերություններին սխալմամբ պատժամիջոցների ցուցակում ներառելու համար», – ասվում է հաղորդագրությունում։ DJI-ն նշել է, որ միշտ նպաստել է քաղաքացիական […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

10:18 19.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ

10:09 19.10.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հրավերով։ Հանդիպումը միտված է եղել Եվրասիական տնտեսական միության տարբեր ստորաբաժանումներին և էլեկտրոնային հարթակներ մշակող կազմակերպություններին ներկայացնելու ազգային մեկ պատուհան հարթակի աշխատանքը, մասնավորապես, թույլատվական փաստաթղթերի ստացման միասնական հարթակը: Ներկայացվել են նաև մաքսային հսկողության […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 19.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հեծանվային զբոսանք Գյումրիում․ վարչապետ

09:40 19.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան Գյումրիում հեծանիվ է վարել։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Հեծանվային զբոսանք Գյումրիում»։

̰
SHANTNEWS

22:00 18.10.2024

̰
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

21:55 18.10.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սիրելի երևանցիներ, մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան»:  

̰
Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

21:50 18.10.2024

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի […]

̰
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:45 18.10.2024

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․ […]

̰
ԱՄՆ-ում մեկնարկել են ռազմավարական միջուկային ուժերի ամենամյա զորավարժությունները

21:35 18.10.2024

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM) սկսել է իր ամենամյա միջուկային պատրաստության զորավարժությունների անցկացումը՝ Global Thunder 25-ը: «Զորավարժությունների նպատակն է բարձրացնել միջուկային ուժերի պատրաստվածությունը և ապահովել անվտանգ և արդյունավետ ռազմավարական զսպում»,-ասվում է STRATCOM-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև հիմնական դաշնակիցները և ՆԱՏՕ-ի գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի զինվորականները։ Ինչպես և նախորդ տարիներին, զորավարժությունների […]

̰
Պուտինը Իրանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

21:25 18.10.2024

Ռուսաստանն ու Իրանը դաշնակցային հարաբերություններ ունեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է BRICS-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք ուղղակի դաշնակցային հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Եվ մենք շատ սուր զգացողություն ունենք, թե ինչ է կատարվում այս երկրում, խոր զգացում ունենք, թե […]

̰
Շոլցի՝ Ստամբուլ այցի օրակարգում ԵՄ-Թուրքիա հարաբերություններն են

21:14 18.10.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, նախքան Թուրքիա իրականացնելիք այցը, Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում մի շարք հարցեր է քննարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Նրա խոսքից պարզ է դարձել, որ օրակարգային են լինելու ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ […]

̰
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

21:04 18.10.2024

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,-ասված […]

̰
Բայդենը կարծում է, որ Սինվարի մահը հնարավորություն կտա բանակցել զինադադարի շուրջ

21:00 18.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը Իսրայելին և Իրանին հնարավորություն է տալիս պայմանագրեր կնքել Մերձավոր Արևելքում հակամարտությունը կասեցնելու համար։ Նրա խոսքերը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մեջբերում են Սպիտակ տան մամուլի լողավազանի լրագրողները։ «Դա, հավանաբար, մեզ հնարավորություն է կտա համաձայնության գալ Իսրայելի և Իրանի հետ այնպես, որ որոշ […]

̰
Այցելեցինք ծերերի խնամքի կենտրոն. Փաշինյան

20:50 18.10.2024

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Այցելեցինք «Ալբերտ Սեւինս» բարեգործական հիմնադրամի կողմից բացված ծերերի խնամքի կենտրոն»։  

̰
Marca-ն մրցանակ է հանձնել Լիոնել Մեսսիին

20:42 18.10.2024

Իսպանական Marca պարբերականը մրցանակ է հանձնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: 37-ամյա արգենտինացին մրցանակը ստացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ տիտղոսները նվաճելու համար: Մեսսին կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական ՊՍԺ-ի, «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է 46 տիտղոս:

̰
Ինչ քայլեր են ձեռնարկվում գյուղական դպրոցներում մանկավարժի աշխատանքի գրավչության բարձրացմանը նպաստելու համար

20:36 18.10.2024

ԿԳՄՍ նախարարն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երիտասարդների շրջանում գյուղական դպրոցներում մանկավարժի աշխատանքի գրավչության բարձրացմանը նպաստելու համար, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարն այս առումով նաև որոշ ուշագրավ փաստական տվյալներ է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP