15:11 17.10.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված: 33-ամյա վարորդը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Հոկտեմբերի […]
15:05 17.10.2024
Գործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։ […]
14:55 17.10.2024
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 15-ին՝ գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա եղել էր ատրճանակի նմանվող հրազեն: 34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը […]
14:50 17.10.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում անգլիական ակումբը կդիտարկի Լիսաբոնի «Սպորտինգում» աշխատող Ռուբեն Ամորիմի թեկնածությունը: Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պորտուգալացի մասնագետին համարում է Գվարդիոլային փոխարինելու համար հիմնական թեկնածու, հաղորդում է The Guardian-ը: «Սպորտինգի» մարզական տնօրեն Ուգու Վիանան, որը 2025թ. ամռանը միանալու է «Մանչեսթեր Սիթիին», 39-ամյա մարզչի հետ աշխատում է 4,5 տարի: Ռուբեն Ամորիմը 2020 […]
14:46 17.10.2024
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների […]
14:41 17.10.2024
Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր […]
14:36 17.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել […]
14:31 17.10.2024
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղում, ազգային թիմում գոլերի թիվը հասցրել է 112-ի: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը երկրորդ տեղ է բարձրացել հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: Մեսսին շրջանցել է իրանցի Ալի Դաեին, որն ունի 110 գոլ, հաղորդում է Opta-ն: Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» […]
14:25 17.10.2024
Արաբկիրի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ տեղադրում է թմրանյութեր: Տեղեկությունն իրացվեց հոկտեբերի 14-ին: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ժամը 14.15-ին Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գույնի և տարբեր պարունակության փաթեթներ: Տղամարդը հայտնել […]
14:19 17.10.2024
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել: Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով […]
14:14 17.10.2024
Իտալական «Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին կարծում է, որ «Սան Սիրո» ստադիոնը պետք է քանդվի։ «Ես 6 տարի առաջ ասացի, որ «Սան Սիրոն» պետք է վերակառուցվի, որ այն հին ստադիոն է: Առաջարկել էի նոր ստադիոն կառուցել` պահպանելով «Սան Սիրոյի» որոշակի դետալներ: Ինձ ասացին` «Գժվե՞լ ես, ուզում ես Լա Սկալա ֆուտբոլային ստադիոնը քանդել»։ Ես էլ պատասխանեցի` «Սա […]
14:10 17.10.2024
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։ Նշենք, որ […]
14:05 17.10.2024
2023 թվականի մայիսի 27-ին` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու […]
14:00 17.10.2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում են սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող […]
13:55 17.10.2024
Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի […]
13:51 17.10.2024
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։ Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի […]
13:48 17.10.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ: Աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ: Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
13:44 17.10.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ ՀՀ տարածքից […]
13:40 17.10.2024
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում […]
13:36 17.10.2024
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի ևս իրականացնում է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթը։ Հրավիրում ենք շնորհալի հայ երիտասարդներին համաեվրոպական հարթակում արժանիորեն ներկայացնելու ազգային ժառանգությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիներ՝ 2-5 հոգանոց խմբերով, հետևյալ […]
13:31 17.10.2024
Հոկտեմբերի 14-ին Միլանում տեղի է ունեցել «Բացահայտիր Հայաստանը» միջոցառումը, որտեղ իտալացի հանդիսատեսին՝ շուրջ 250 մասնակցի, ներկայացվել է Հայաստանը որպես ճափորդական ուղղություն։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ իրականացված՝ «Հայաստանի տեսլականները» պանելային քննարկմանը ԶԿ-ի կողմից առաջադրված խոսնակը ներկայացրել է Հայաստան ճանապարհորդելու պատճառներից մի քանիսը՝ Հայաստանի պատմությունը, արվեստը, մշակույթը, ավանդույթները և շատ ավելին:
13:26 17.10.2024
Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 43-ամյա Աշոտ Ա.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:21 17.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել […]
13:16 17.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագիծը նպատակուղղված է Հայաստան ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի, դրանց հետագծելիության նկատմամբ հսկողության բարձրացմանը, նաեւ այդ շարժի ընթացքում հսկիչ նշանների ու դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը: «Ունենք հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման […]
13:10 17.10.2024
Ֆուտբոլի Նիգերիայի ու Լիբիայի հավաքականների միջև Աֆրիկայի Ազգերի լիգայի որակավոման փուլի հանդիպումը չեղարկվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆերանցիայի որոշմամբ: Ավելի վաղ Նիգերիայի հավաքականը ծանր իրավիճակում էր հայտնվել մրցավայր մեկնելուց հետո: Լիբիայի իշխանությունների հորդորով թիմի ինքնաթիռը վայրէջք էր կատարել լքված օդանավակայանում: Ամբողջ անձնակազմն առանց սննդի, ջրի շրջափակման մեջ էր մնացել ու գիշերն անցկացրել էր ինքնաթիռում: Դրանից հետո […]
13:05 17.10.2024
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն՝ միջազգային փոստային առաքանիների և էքսպրես բեռների ձևակերպման ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու երկրների մաքսային մարմինների աշխատանքում մաքսային գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով թվային տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից տեղեկատվական համակարգերի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ էլեկտրոնային առևտրի շրջանակում […]
12:57 17.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
12:51 17.10.2024
Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի […]
12:47 17.10.2024
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում hոկտեմբերի 21-27-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը։ ՀԸՖ-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ. 55 կգ. Արայիկ Թոփալյան 60 կգ. Սուրեն Աղաջանյան 63 կգ. Արման Վարդանյան 67 կգ. Սահակ Հովհաննիսյան 72 կգ. Շանթ Խաչատրյան 77 կգ. Մարտիկ Պետրոսյան 82 կգ. Սամվել Գրիգորյան 87 կգ. Վիգեն Նազարյան 97 կգ. Հայկ Խլոյան 130 […]