Բոլոր լուրերը – Page 812 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Մխիթար Հայրապետյանը և ՌԱԿ նորանշանակ նախագահը հյուընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

20:30 18.10.2024

Նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: […]

̰
«Բարսելոնայի» նախագահը գոհ չէ ՉԼ-ի նոր ձևաչափից

20:25 18.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գոհ չէ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափից: «Կարծում էի, որ ավելի շատ գումար կստանանք, բայց փոխարենն ավելի շատ հանդիպումներ ենք ստացել: Սուպերլիգան ողջ է: Ամեն ինչ պատրաստ է, սակայն հարկավոր է համաձայնության գալ ֆուտբոլային միությունների հետ: «Բարսելոնան» պետք է կապող օղակ դառնա այդ միությունների և Սուպերլիգայի միջև: Այս մրցաշարի գաղափարն այն […]

̰
Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության աջակցության ծրագրերից. Փաշինյան

20:20 18.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից: Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։ Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։ Կառավարության ծրագրով […]

̰
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում

20:15 18.10.2024

ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և […]

̰
Ես պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին. Մեսսի

20:10 18.10.2024

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է իր բոլոր երազանքները: «Կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց: Աստված ինձ այդ հնարավորությունը պարգևեց: Ես կարողացա իրագործել ֆուտբոլիստի համար ամենամեծ երազանքը` աշխարհի չեմպիոն դառնալը։ Շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ […]

̰
Կառնուտ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

20:05 18.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 259 մլն դրամ է, որից 181 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, պետբյուջեից տրամադրվել է 16 մլն դրամ՝ մանկապարտեզի համար գույք և տեխնիկա ձեռք բերելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Բնակավայրը երբեւէ մանկապարտեզ […]

̰
SHANTNEWS

20:00 18.10.2024

̰
Սիները 5 օրվա ընթացքում երկրորդ անգամ է հաղթել Ջոկովիչին

19:55 18.10.2024

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակչի առաջին մասնակիցը: Իտալացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին: 23-ամյա Սիները 5 օրվա ընթացքում Ջոկովիչին երկրորդ անգամ է հաղթում: Իտալացին հոկտեմբերի 13-ին 37-ամյա թենիսիստին հաղթել էր Շանհայի «Մասթերսի» […]

̰
Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում

19:49 18.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Ախուրյանում։

̰
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

19:43 18.10.2024

Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Ավագի թևկապը Մբապեին հանձնելը նպաստել է Գրիզմանի՝ հավաքականից հեռանալուն

19:35 18.10.2024

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի վրա ազդել էր այն փաստը, որ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել էր ավագի թևկապը հանձնել Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեին: Ժիրուի խոսքերով` ավագի թևկապը Մբապեին հանձնելը նպաստել է Գրիզմանի` հավաքականում ելույթներն ավարտելուն: «Անտուանն ասաց, որ դա ազդել է իր վրա։ […]

̰
Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտվել են

19:29 18.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Հոռոմ բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 184 մլն դրամ է: Այն իրականացվել է Կառավարութան, համայնքի եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ»։  

̰
«Եփող թափողները» հաղորդաշարը մասնակցում է ArmProd EXPO-ին

19:22 18.10.2024

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր և վաղը կանցկացվի «Արմպռոդ Էքսպո»-ն, որին մասնակցում է նաև Շանթ ՀԸ «Եփող թափողները» հաղորդաշարը՝ այցելուներին ներկայացնելով հաղորդման հովանավորների արտադրանքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Էրդողանը «3+3» հանդիպման շրջանակներում ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին

19:12 18.10.2024

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Սաուդյան Արաբիայում դժգոհ են Ռոբերտո Մանչինիի աշխատանքից

19:07 18.10.2024

Իտալացի հանրահայտ մասնագետ Ռոբերտո Մանչինին կարող է հեռացվել Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է La Republica-ն։ Սաուդյան Արաբիայի գլխավոր ֆուտբոլային կառույցի ղեկավարությունը դժգոհ է 59-ամյա մասնագետի գլխավորությամբ ազգային թիմի գրանցած արդյունքներից: Սաուդյան Արաբիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի ասիակաան գոտու մրցաշարում չորս խաղ է անցկացրել, ունի 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն: […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

19:00 18.10.2024

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի […]

̰
Մեկնարկում է ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը

18:52 18.10.2024

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում: […]

̰
Ո՞վ է փոխարինելու Տեն Հագին

18:45 18.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն է, հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը հիացած է 51-ամյա դանիացու աշխատանքով, սակայն միաժամանակ հասկանում է, որ նա թոփ ակումբ գլխավորելու փորձ չունի: Ֆրանկը «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչն է 2018 թվականից։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7 տուրից հետո նրա թիմը վաստակել […]

̰
ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

18:37 18.10.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում […]

̰
Ազգային արխիվում բացվել է «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրությունը

18:30 18.10.2024

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվում բացվել է Երևան քաղաքի պատմությանը նվիրված՝ «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Մարդու իրավունքների ծրագրի» տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին

18:23 18.10.2024

Բրիտանական The Sun պարբերականը ներկայացրել է սեփական սուպերհամակարգչի կանխատեսումը ԱԱ-2026-ի չեմպիոնի վերաբերյալ: Բրիտանացիներին առաջին հերթին հետաքրքրել են ազգային թիմի շանսերը Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ըստ սուպերհամակարգչի՝ անգլիացիները հասնելու են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվելու են Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային: Եզրափակչում էլ իսպանացիները պարտվելու են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի […]

̰
Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը գերազանցել են նորման

18:17 18.10.2024

2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ […]

̰
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք

18:11 18.10.2024

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […]

̰
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները

18:07 18.10.2024

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […]

̰
SHANTNEWS

18:00 18.10.2024

̰
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes

17:55 18.10.2024

Հանրահայտ Forbes ֆինանսատնտեսական պարբերականը ներկայացրել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի տարեկան շահույթը կազմում է 285 միլիոն դոլար (պայմանագիր, հովանավորչական համաձայնագրեր): Forbes. Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները 2024-ին. 1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 285 միլիոն դոլար 2. […]

̰
Բայդենը Շոլցի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը

17:50 18.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ […]

̰
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

17:45 18.10.2024

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կազմակերպվել էր «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով գիտաժողով, որին բանախոսություններով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավարն ու աշխատակիցները, քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետն ու […]

̰
Սկանդալը հարթվում է. Մբապեն ամենայն հավանականությամբ կմասնակցի «Սելտայի» դեմ հանդիպմանը

17:40 18.10.2024

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբեպեն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Սելտայի» դեմ հանդիպմանը, հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմում մի կին նրան մեղադրել էր բռնաբարության մեջ։ Հետագայում պարզվել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի և շվեդ կնոջ միջև կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ դրանից հետո նրանք փոխանակվել են հաղորդագրություններով, որտեղ դրական են […]

̰
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում

17:34 18.10.2024

Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվել է դատական կազմի կամ կազմում […]

̰
BACK_TO_TOP