17:00 04.10.2024
Ուզբեկստանում ավարտին մոտեցող ֆուտզալի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները։ Երկրորդ կիսաեզրափակչում արգենտինացիները 3-2 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հավաքականին։ Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում բրազիլացիները նույն 3-2 հաշվով հաղթել էին Ուկրաինայի հավաքականին։ Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան հոկտեմբերի 6-ին։ Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 […]
16:53 04.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։ Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն […]
16:48 04.10.2024
«Մերիդիան Էքսպո» կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ԴիջիԹեք» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տարբեր տեխնոլոգիական ընկերություններ: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները համախմբող «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներին: Տեխնոլոգիական ցուցահանդեսին ԿԳՄՍ նախարարությունը մասնակցում է […]
16:40 04.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին: Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն դասապրոցեսը: Դպրոցներն ապահովված են ուսումնական […]
16:33 04.10.2024
Տերուել նահանգում (Արագոնի ինքնավար համայնք) F-18 կործանիչ է կործանվել։ Այս մասին տեղեկանում ենք թագավորության ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգից (նախկինում՝ Twitter): Ինչպես պարզաբանում է El Periódico թերթը, օդաչուն զոհվել է։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։
16:23 04.10.2024
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների առցանց համայնք: Հարթակի կիրառմամբ նախատեսվում է անգլերենի ուսուցիչներին առաջարկել մասնագիտական զարգացման 17-շաբաթյա ծրագիր՝ երկու առանձին փուլերով. […]
16:12 04.10.2024
2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս՝ 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
16:04 04.10.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]
15:57 04.10.2024
Ս․թ․ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ: Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և […]
15:46 04.10.2024
Եթե կարծում եք, որ մարդկությունը ուսումնասիրել է Երկրի յուրաքանչյուր սանտիմետրը, ապա դա այդպես չէ: Նույնիսկ 21-րդ դարում գիտնականներին հաջողվել է մի քանի հեղափոխական բացահայտումներ անել։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Կրուբերա քարանձավի խորքերը Աբխազիայում գտնվող Կրուբերա-Վորոնյա քարանձավն առաջին անգամ հայտնաբերվել է 1960 թվականին, սակայն հետազոտողները սուզվել են ընդամենը 95 մետր: […]
15:37 04.10.2024
Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին: Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ Նախկինում […]
15:30 04.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Ծրագրի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ «Նախաճաշ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/B46zbRUVgi9X1zhL7 «Բրանչ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/vdUGEYRdtyhctJFc9 «Ընթրիք Փարաջանովի հետ», «Գինու […]
15:22 04.10.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է։ Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային […]
15:15 04.10.2024
Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, […]
15:02 04.10.2024
SHANT Residence-ը ևս միացել է TOON EXPO/Տուն էքսպո 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում միջազգային գլխավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացնելու է ամենաթարմ և վերջին նորությունները: Սպասվում են նաև հատուկ առաջարկներ: Արդեն 4-րդ անգամ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքելու ոլորտի առաջատարներին՝ այս անգամ արդեն «Մերիդիան» կենտրոնում։ Համեցե՛ք SHANT Residence-ի տաղավար՝ ծանոթանալու ուշագրավ առաջարկներին: «Սիրով սպասում […]
14:52 04.10.2024
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։ Պատասխանելով Բորտնիկովի հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Ստանոն նշել է, որ ՌԴ անվտանգության […]
14:48 04.10.2024
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը […]
14:42 04.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ շիական «Հըզբոլլահ» շարժումը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և Իսրայելը դեռ «անակնկալներ» ունի, որոնք կիրականացվեն։ «Հըզբոլլահը մեկը մյուսի հետևից շատ լուրջ հարվածներ է ստանում, և մենք (Իսրայել) դեռ անակնկալներ ունենք, որոնց մի մասն արդեն իրականացվել են, իսկ մյուս մասը դեռ կիրականացվեն»,- այցի ընթացքում ասել […]
14:34 04.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։ Նախարարը […]
14:28 04.10.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման զոհված գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահը ժամանակավորապես թաղվել է գաղտնի վայրում, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով շարժմանը մոտ կանգնած աղբյուրը։ «Հասան Նասրուլլահին ժամանակավորապես հուղարկավորել են, քանի դեռ հանգամանքները թույլ չեն տվել հրապարակային հուղարկավորությունը», – մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։ Գործակալության տվյալներով՝ Նասրուլլահի ժամանակավոր թաղումը գաղտնի վայրում պայմանավորված է այն մտավախությամբ, որ թաղման մեծ […]
14:16 04.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին։ Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական […]
14:04 04.10.2024
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), «Ford» (վարորդ՝ Ս. […]
13:44 04.10.2024
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն […]
13:34 04.10.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թիմն աշխատում է կուլիսներում՝ երկրի ֆինանսական շրջանակներից աջակցություն ստանալու համար, գրում է Financial Times-ը։ Հրատարակության համաձայն՝ ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները սկսել են ավելի ակտիվորեն աջակցել նախագահի դեմոկրատ թեկնածու Հարիսի քարոզարշավին։ «Դեմոկրատական կուսակցության առաջատար դոնորները և նախընտրական արշավի կազմակերպիչները վերջին շաբաթների ընթացքում ամրապնդում են կապերը ֆինանսիստների և փոխնախագահի միջև, քանի որ նա փորձում […]
13:28 04.10.2024
Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: «Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, […]
13:22 04.10.2024
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:
13:10 04.10.2024
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի […]
13:04 04.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի ՝ 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, […]