Բոլոր լուրերը – Page 830 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ՝ հանդիպելու Լիբանանի իշխանությունների հետ

11:50 04.10.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։ «Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-գրել է Բաղայը X-ում (նախկինում՝ Twitter): […]

̰
Կոտայքի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք

11:44 04.10.2024

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Փաստաթղթերը ստուգելիս պարեկները վարորդի պայուսակում նկատել են ատրճանակի նմանվող իր: Զովունի գյուղի բնակիչ 27-ամյա վարորդի պայուսակում գազային ատրճանակ էր: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները […]

̰
Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

11:38 04.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […]

̰
Պենտագոնը մտադիր է ձեռք բերել մեկանգամյա օգտագործման դրոններ

11:32 04.10.2024

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել էժան, մեկանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կարող են թռչել 50-300 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Defense News շաբաթաթերթը։ «Վերջին հակամարտությունները ցույց են տվել էժան, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը ժամանակակից մարտադաշտում», – մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի պաշտպանության ինովացիոն գրասենյակի մեկնաբանությունը։ Ըստ Defense News-ի՝ […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան

11:22 04.10.2024

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, […]

̰
Բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ. Լիլիթ Գալստյան

11:15 04.10.2024

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Հարգելի’ գործընկերներ, Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարեւորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական […]

̰
Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի վերջին խաղային օրը անակնկալ արդյունքներ են գրանցվել

11:07 04.10.2024

Չեմպիոնների լիգայ երկրորդ տուրի վերջին խաղային օրը անակնկալ արդյունքներ են գրանցվել: Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջել է ֆրանսիական «Լիլին»։ Գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփել է կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը։ «Ռեալը» 3 միավորով 17-րդ տեղում է, «Լիլը» նույնքան միավորով 18-րդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» ձախողել է պարտուգալական «Բենֆիկայի» դեմ հանդիպումը և մրցակցի դաշտում պարտվել […]

̰
Կոտայքի մարզի պարեկները ատրճանակներ ու մարիխուանա են հայտնաբերել

11:00 04.10.2024

Հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս Անդրանիկի փողոցում ստուգել են 32-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել։ Նրա հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Հաջորդ դեպքում Կոտայքի պարեկները Իջևան-Սևան-Երևան ճանապարհին ծառայության ընթացքում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են […]

̰
2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ

10:52 04.10.2024

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ […]

̰
«Նոայի» հանդերձարանը հաղթանակից հետո

10:45 04.10.2024

«Նոա» ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում լուսանկար է հրապարակել հաղթական հանդերձարանից։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի «Հանրապետական» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին»։ «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում խփել է բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը։ «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում երկրորդ գոլը խփել է ֆրանսիացի Վիրջիլ […]

̰
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվեց. Կումայրիի ոստիկանների բացահատումը

10:37 04.10.2024

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 30-ին: Երեկոյան ժամը 7-ի սահմաններում Ախուրյանի խճուղում նրանք ձերբակալեցին և բաժին ներկայացրին Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի, իսկ նրանց «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: 30-ամյա վարորդն ու 22-ամյա ուղևորը հայտնեցին, որ թմրամիջոց վաճառող մի կայքի միջոցով […]

̰
Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը

10:31 04.10.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածը։ Կայունացման և […]

̰
«Նոան» մեկնարկում է վստահ հաղթանակով. ԿԼ հիմնական փուլ

10:25 04.10.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Երևանի «Հանրապետական» ստադիոնում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ և վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի շոշափելի առավելության պայմաններում։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ նախարարի հետ

10:20 04.10.2024

Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում: Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին

10:07 04.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․75 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.04 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.13 դրամ:  

̰
ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումները ամփոփել են սեպտեմբերին կատարած աշխատանքները

10:00 04.10.2024

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […]

̰
Տղամարդը փրկվել է ծովային գիշատչի հարձակումից. շնաձուկը նրան որպես հուշ «նվեր» է թողել

22:11 03.10.2024

Դեպքը տեղի է ունեցել դայվինգով զբաղվող 20-ամյա Անգուս Կոկոտի հետ, երբ նա լողալիս է եղել Ֆրանսիական Պոլինեզիայի Մանգարևա կղզու առափնյա ջրերում:  Չնայած Անգուսը լողալիս է եղել ծանծաղ ջրում՝ ափից մի քանի մետր հեռավորության վրա, նրա վրա է հարձակվել 2,5 մետրանոց շնաձուկը։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Փորձելով փրկել իր կյանքը՝ Անգուսը հանգստություն է պահպանել, […]

̰
SHANTNEWS

22:00 03.10.2024

̰
Հոկտեմբերի 4-ին էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում և 7 մարզում

21:58 03.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 1, 3, 4, 5, 6, 8 շենքեր, Մառի փ. 2, 4, 5, 6, 7, 11,14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, […]

̰
10-15 հազարով էլ կարելի է իրավիճակը սրել. Լիլիթ Դալլաքյանը՝ Բագրատ Գալստանյանի շարժման մասին

21:55 03.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

21:50 03.10.2024

ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հայտնում է  ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։ Զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: Հանդիպման ընթացքում […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք

21:45 03.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է […]

̰
«Հըզբոլլահը» հայտնել է Իսրայելի Ցֆատ քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին

21:41 03.10.2024

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Ցֆատ քաղաքի ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռներ են արձակել Ցֆատ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրի վրա, որտեղ արդեն զոհվել է […]

̰
Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար

21:32 03.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը: Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան: Հոկտեմբերի […]

̰
Թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանիշ է հայտնաբերվել

21:23 03.10.2024

Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է: Գիտնականները նշել են, որ ձեռքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը

21:15 03.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը։ «Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում, սիրելի հայրենակիցներ»,- գրել է վարչապետը։

̰
Իսրայելական բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավում ընթացող մարտերին

21:10 03.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավի մարտերին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 6-րդ բրիգադը սկսել է մարտերը Լիբանանի հարավում՝ մեկ տարի Իսրայելի հյուսիսային բնակեցված շրջանների պաշտպանությունից հետո», – ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունից նշում են, որ 6-րդ բրիգադը առաջին պահեստային բրիգադն է, որն այժմ […]

̰
Բաքվի հերթական հակաֆրանսիական սադրանքը՝ Ադրբեջանը փորձում է Փարիզի դեմ լարել ֆրանկոֆոն ազգերին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:00 03.10.2024

Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […]

̰
Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ․ Արարատ Միրզոյան

20:52 03.10.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է […]

̰
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները

20:44 03.10.2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […]

̰
BACK_TO_TOP