16:01 04.01.2020
Ամենաանվտանգ ալկոհոլային խմչքը սպիտակ չոր գինին է: Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքային դեպարտամենտի գլխավոր հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը: «Դա եղածների մեջ ամենաանվտանգ խմիչքն է: Մեկ գիշերվա ընթացքում թույլատրվում է 1-2 գավաթ, բայց անպայման՝ ուղեկցված պարերով, զբոսանքներով»,- հստակեցրել է մասնագետը: Միաժամանակ, բժիշկն ընդգծել է, որ լիարժեք անվտանգ ալկոհոլային խմիչք գոյություն չունի: Նրա խոսքերով՝ պետք է խմել […]
15:46 04.01.2020
Այս լարվածության ֆոնին ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին: Ամերիկյան զինված ուժերը բարձր մարտական պատրաստականության են բերվել: Հիշեցնենք, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
15:37 04.01.2020
Ղասեմ Սոլեյմանին հարձակումներ էր ծրագրել ոչ միայն ամերիկացիների, այլև իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների նկատմամբ. այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այդուհանդերձ, Պոմպեոն դա ապացուցող որևէ ապացույց չի ներկայացրել: «Մենք չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն բավարար է ասել, որ ամերիկացիները կարող են համոզված լինել. նախագահի որոշումը՝ վերացնել Սոլեյմանիին, փրկել է շատ ամերիկացիների»,- ասել […]
15:30 04.01.2020
Ամերիկյան օնկոլոգիական հիվանդանոցներից մեկում գտել են կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու միջոց: Հետազոտության արդյունքները հայտնվել են «EurekAlert»-ում: Գիտնականները հետևել են 50 տարեկան ավելի քան 180 հազար կնոջ: Նրանք մասնակցել են տասը տարբեր ուսումնասիրությունների: Նրանք կշռվել են հետազոտության սկզբում, ապա ևս երկու անգամ՝ հինգ և չորս տարի հետո: Պարզվել է, որ քաշը կորցրած և նոր քաշը պահպանած կանանց […]
15:20 04.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ամեն ինչ կարգին է։ «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է նա։ Ավելի […]
15:10 04.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 14:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի […]
14:54 04.01.2020
Պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը: Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, […]
14:44 04.01.2020
Լոնդոնի ատամնաբույժներից մեկը՝ Քրիստոֆեր Օրը, կիսվել է շոկային լուսանկարներով: Այսպես նա ներկայացրել է հարբեցողության հետևանքով տուժած ատամները: 23 տարվա բժշկի խոսքերով՝ ամենամեծ ազդեցությունը թողնում է շամպայնը և պրոսեկոն, գրում է The Sun-ը: «Տոներին խմել սովորականից ավելի շատ, ընդհանրապես դժվար չէ: Անգամ գազավորված ըմպելիքներն են վնասում ատամները՝ թթվայնության պատճառով: Ատամների պաշտպանվածության համար բնական միջոց է թուքը, […]
14:36 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Տեղում Հ. Ազոյանը […]
14:32 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան: Ծեծկռտուքին […]
14:21 04.01.2020
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ նշանակության ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ծրագրել էր դեկտեմբերի վերջին Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Ռազմական հենակետում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ամերիկացի պայմանագրային զինծառայող էր մահացել: ԱՄՆ նախագահը դրանից հետո հանձնարարել էր սկսել գեներալի վրա ավիահարվածի մշակումը: Գործակալության տվյալներով […]
14:10 04.01.2020
Որքանով են տոնական դիմավորել Ամանորը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը. SHANTNEWS-ն այսօր հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:03 04.01.2020
2020 թվականին աշխարհին սպառնում է նոր սառը պատերազմ: Ըստ Check Point ընկերության՝ այդ պատերազմը կընթանա առցանց մարտադաշտում: Կիբերհարձակումներն ավելի ու ավելի կօգտագործվեն փոքր պետությունների միջև անուղղակի բախումներ հրահրելու համար, որոնք կֆինանսավորվեն և աջակցություն կստանան խոշոր երկրների կողմից ՝ ձգտելով համախմբել և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները: Քաղաքականության մեջ ինտերնետ-թրենդ կլինեն ֆեյք նորությունները ընտրություններից առաջ, իսկ ընկերությունները […]
14:00 04.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2020 թ. հունվարի […]
13:52 04.01.2020
Հունվարի 2-ին՝ ժամը 21։15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ը՝ անչափահաս: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
13:43 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 05։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ […]
13:25 04.01.2020
Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր […]
13:19 04.01.2020
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Իրան-ԱՄՆ շուրջ լարվածությունն արդեն փոխանցվել է հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների տիրույթ։ Ռուսաստանը, Եվրոպական երկրները, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Լատինական Ամերիկայի պետությունները…բոլոր խաղացողները փորձում են այս կամ այլ կերպ համ թույլ չտան հակամարտության սրացմանը, նաև ուզում են օգուտ քաղել ստեղծված […]
13:01 04.01.2020
App Annie վերլուծական կենտրոնը հրապարակել է ամենամեծ պահանջարկն ունեցող ծրագրերի և խաղերի ցանկը 10 տարվա ընթացքում: Ծրագրերից առաջին տեղում է Facebook-ը, քանի որ դրա հետ կապակցված միանգամից 4 ծրագրեր դարձել են ամենամեծ պահաջարկն ունեցողը՝ Facebook-ը, Messenger-ը,WhatsApp-ը և Instagram-ը: Ցուցակում հայտնվել է ընդամենը 10 ծրագիր: Հնգյակը եզրափակել է Snapchat-ը: Հետո Skype-ը, TikTok-ը, UC Browser-ը, YouTube-ը և […]
12:37 04.01.2020
Ամանորի գիշերի Օդեսայի բնակչուհին վիճաբանության ընթացքում գրտնակով սպանել է նախկին ամուսնուն։ Այս մասին հաղորդում է «112.ua»–ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամուսնալուծությունից հետո նրանք պահպանում էին ջերմ հարաբերությունները։ Ոստիկանության տվյալներով՝ կինը նախկին ամուսնուն հյուր է կանչել։ Նրանք զրույցի ընթացքում վիճել են, որից հետո տանտիրուհին գրտնակով մի քանի անգամ հարվածել է նախկին ամուսնուն։ 43-ամյա տղամարդը տեղում մահացել է։ Կատարվածից […]
12:21 04.01.2020
Հունվարի 3-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Այգավան 35» ենթակայանին հարակից տարածքում «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ., ծնված 1997 […]
12:06 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, […]
11:35 04.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել. «Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է […]
11:29 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է […]
11:22 04.01.2020
ԱՄՆ-ը հերքել է Բաղդադից հյուսիս գտնվող Էթ-Թաջի շրջանում ավիահարվածներ հասցնելու մասին տեղեկությունները։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է «Անդրդվելի վճռականություն» օպերացիայի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մայքլ Քեգինզը։ «Վերջին օրերին կոալիցիան Թաջի շրջանում ավիահարվածներ չի հասցրել»,- գրել է նա։ Այսօր՝ հունվարի 4-ին, իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ ավտոշարասյան վրա, որի մեջ են եղել շիայական «Ալ-Հաշեդ աշ-Շաաբի» […]
11:02 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 18։45-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի վերջնամասում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքում և հարակից գտնվող ինքնաշեն խորդանոցում (մոտ 15 քմ)։ Հրդեհը […]
11:00 04.01.2020
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բայրոն Բեյ քաղաքի լողափում նկատվել է հազվագյուտ մանուշակագույն մեդուզա, որը ապրում է օվկիանոսի խորքում, գրում է Daily Mail- ը: Մեդուզաի անսովոր գույներով նկարները տեղադրվել են Facebook-ում ՝ Բայրոն Բեյ համայնքի խորհրդի կողմից: Համացանցի օգտատերերը հիացել են օվկիանոսի բնակիչով և մտավախություն են հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, մեդուզան թունավոր է: Փորձագետները ենթադրում […]
10:44 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երևան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»։ Հիշեցնենք, որ այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երևան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր […]