Բոլոր լուրերը – Page 836 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Բրունու Ֆերնանդեշի որակազրկումը չեղարկվել է

17:14 02.10.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի որակազրկումը չեղարկվել է, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մամուլի ծառայությունը: Պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում (0-3): Ֆերնանդեշը սայթաքել էր և բախվել Ջեյմս Մեդիսոնին: Մանչեսթերցիները բողոքարկել էին մրցավարի որոշումը, FA-ն բավարարել է բողոքը: Սա նշանակում է, որ պորտուգալացին կմասնակցի թիմի առաջիկա խաղերին: Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում […]

̰
Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:10 02.10.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, շրջագայություն կատարելիս Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում շուրջ 20 խմ փայտանյութ կար: Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը մոտ մեկ ամիս առաջ գնել է Սյունիքի մարզի […]

̰
Լևոն Սահակյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ

17:05 02.10.2024

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Լևոն Սահակյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 60-ը կողմ է քվեարկել թեկնածությանը:  

̰
«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք Շիրակի մարզում

17:00 02.10.2024

Սեպտեմբերի 24-ից 26-ը Շիրակի մարզում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք, որին մասնակցում էր Շիրակի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը: Վարժանքն իրականացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի պատրաստվածության մակարդակը: Դաշտային վարժանքը ղեկավարում էր ՓԾ Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]

̰
Քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր

16:54 02.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները: Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու […]

̰
Վարչապետը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաքի»  արվեստի կլաստերը

16:51 02.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես […]

̰
ՀՀ նախագահը և Գերմանիայի դեսպանը կարևորել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը

16:49 02.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել […]

̰
Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ

16:43 02.10.2024

Աշխատանք փնտրող անձանց և տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուների մասնակցությամբ՝ Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ։ Միջոցառումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)» հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով։ Աշխատանքի տոնավաճառին ներկա է եղել նաև Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՄՍԾ զբաղվածության […]

̰
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները թեթևություն են զգում Մբապեի հեռանալուց հետո․ Foot Mercato

16:38 02.10.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները և նրանց շրջապատի անդամները թեթևություն են զգում Կիլիան Մբապեի` ակումբից հեռանալուց հետո։ Foot Mercato-ի համաձայն` հարձակման գծի մի շարք ֆուտբոլիստներ այլևս ճնշում չեն զգում, իսկ նախկինում նրանք ստիպված էին հարմարվել Մբապեի խաղին։ 25-ամյա Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ում գոհ են նաև նրանից, որ ակումբի հարցերին չի խառնվում նրա մայրը` Ֆայզա Լամարին։ ՊՍԺ-ում […]

̰
Միրզոյանն անդրադարձել է ԼՂ-ից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին

16:30 02.10.2024

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։ Պատասխանելով վարողի հարցերին՝ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։ Անջա Վեհլեռ-Շոկ․ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

16:25 02.10.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակման համատեքստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը թեմային անդրադարձել է Վարշավայի անվտանգության ֆորումի ժամանակ։ «Եթե տեղյակ եք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի, թրենդների և քաղաքականությունների մասին, գիտեք, որ մենք Հայաստանում ամեն ինչ անում ենք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ […]

̰
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են դպրոցներում լաբորատորիաների ստեղծմանը վերաբերող հարցեր

16:23 02.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Շիզուկա Կունիմոտոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար, տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է Շիզուկա Կունիմոտոյին և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի […]

̰
Սիրվարդ Գևորգյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

16:21 02.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրվարդ Գևորգյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

̰
Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

16:15 02.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյաի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

̰
Սևիկյանի հերթական գոլային փոխանցումը և «Լոկոմոտիվի» հաղթանակը

16:10 02.10.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցում է կատարել և նպաստել Մոսկվայի «Լոկոմոտիվի»` Ռուսաստանի գավաթի խաղարկության 5-րդ տուրում «Օրենբուրգի» նկատմամբ հաղթանակին։ 23-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 9-րդ րոպեին անհատական գեղեցիկ անցումից հետո արդյունավետ փոխանցում է կատարել Սերգեյ Պինյաևին։ Սևիկյանը փոխարինվել է 78-րդ րոպեին։ Հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով «Լոկոմոտիվ» տեղափոխված Սևիկյանը նոր ակումբում […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

16:05 02.10.2024

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի […]

̰
ՆԳ նախարարի տեղակալները հետևել են քրեական ոստիկանների պետական ամփոփիչ ատեստավորմանը

16:00 02.10.2024

Տեսական դասընթացներ, մասնագիտական պրակտիկա և ավարտական քննություններ․․․ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում է Քրեական ոստիկանության ապագա ծառայողների պետական ամփոփիչ ատեստավորումը։ Ատեստավորման գործընթացին են հետևել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք հետաքրքրվել են ատեստավորման անցկացման, ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածության և ուսումնառության արդյունավետության մասին։ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի […]

̰
Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել է

15:54 02.10.2024

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» անզոր էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկ Մխիթարյանի «Ինտերը»  խնդիրներ չունեցավ «Ցրվենա Զվեզդայի» հետ․ ՉԼ 2-րդ փուլ

15:52 02.10.2024

Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։ Դորտմունդյան ակումբը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Սելթիկը» 3 միավորով 19-րդն է։ Խաղային օրվա կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին։ Արտետայի թիմը 4 միավորով 8-րդ տեղում է, ՊՍԺ-ն 3 միավորով 18-րդն […]

̰
Վրաստանում կարծում են, որ ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին

15:45 02.10.2024

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, ինչը տխուր երեւույթ է։ Ի վերջո, բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրության նկատմամբ», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ արտերկրից ֆինանսավորվող վրացական […]

̰
Երկրորդ անգամ կանցկացվի «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» համաժողովը

15:38 02.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին: Օրակարգը կցվում […]

̰
Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

15:30 02.10.2024

Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» նորեկ Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա հարձակվողն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջիկա տուրերի խաղերին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Նախորդ հավաքի ժամանակ Արթուր Միրանյանը չէր հրավիրվել […]

̰
Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված շուրջ 215մլն. ՀՀ դրամ վնաս վերականգնվել է

15:22 02.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրենին

15:15 02.10.2024

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին: ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, […]

̰
Պեկինի մրցաշարի եզրափակչում կխաղան Սիներն ու Ալկարասը

15:10 02.10.2024

Պեկինում ավարտին մոտեցող ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը։ Կիսաեզրափակչում Սիները 6-3, 7-6 հաշվով հաղթել է չինացի Բու Յունչաոկետեին։ Մյուս կիսաեզրափակչում Ալկարասը 7-5, 6-2 հաշվով հաղթել է 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 3-ին։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։

̰
Երբ կսկսվի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

15:07 02.10.2024

2024 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից: Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։

̰
SHANTNEWS

15:00 02.10.2024

̰
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա է հայտարարել

14:54 02.10.2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին մուտք գործել հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարողանում միանշանակ դատապարտել Իրանի հանցավոր հարձակումը Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա: […]

̰
Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը

14:47 02.10.2024

Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ «Բարի երթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

14:40 02.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային գները։ 24-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի՝ ավելանալով 20 միլիոնով։ Մինչև այս նորվեգացին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում էր «Ռեալի» խաղացողներ Ջուդ Բելինգեմի, Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ, […]

̰
BACK_TO_TOP