12:10 27.12.2019
Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության որոշմամբ, Ռուսաստանի Լիպեցկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիները, ովքեր թեթև վնասվածք են ստացել, կտեղափոխվեն Վրաստան, հայտնում է «Ալիք մեդիան»: Գերատեսչության տեղեկատվությամբ, առաջին հնարավորության դեպքում, Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական հատվածի աշխատակիցները կգնան դեպքի վայր և կտեսակցեն վիրավորներին: Հիշեցնենք՝ երեկ դեկտեմբերի 26-ին Մոսկվայից Թբիլիսի երթևեկող ավտոբուսը Լիպեցկի մարզում շրջվել էր, ինչի […]
12:02 27.12.2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 308.2 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության:
12:01 27.12.2019
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019-ի դեկտեմբերի 28-ը հայտարարել է համազգային սգո օր՝ Ալմաթիի մերձակայքում «Ֆոկկեր -100» ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այդ մասին գրել է նախագահի խոսնակը: Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ի առավոտյան «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի՝ Ալմաթիից Նուր-Սուլթան թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավը թռիչքի ժամանակ կտրուկ կորցրել է […]
12:00 27.12.2019
«Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է իր շան՝ Լեյի սատկելու մասին: Մոուրինյոյի սիրելի շունը սատկել է Սուրբ ծննդյան օրը: «Տոնական օրը մենք շատ տխուր էինք, որովհետև իմ շունը սատկել էր, իսկ իմ շունն իմ ընտանիքն է: Շատ ծանր պահ էր, բայց հիմա պետք է առաջ շարժվել»,- ասել […]
11:56 27.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ խոսեցի ոստիկանապետի հետ, ով վստահեցրեց, որ ինտենսիվ կերպով աշխատում են՝ հայտնաբերելու Բրաբուսի հայտնի վարորդին և պատասխանատվության ենթարկելու համար։ Հ.Գ. ճանապարհատրանսպորտային գանգստերների ժամանակը անցել է, կարգապահությունը պարտադիր է լինելու բոլորի համար»։ Հիշեցնենք, որ Պռոշյան փողոցում տաքսուն հարվածած Mercedes-ի վարորդը ծեծի […]
11:53 27.12.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Նախավերջին աշխատանքային օրն է։ Նախատոնական եռուզեռը մոտենում է գագաթնակետին, ամանորի սպասումը ուժգնանում։ Այս անգամ այդ սպասումը յուրահատուկ է։ Ուտել խմելու մեջ միայն ուրախություն փնտրելու փակ ցիկլից դուրս գալու հնարավորություն կա, որից պետք է օգտվել անպայման։ Ամսի 31-ին 18:00 Սպենդիարյանի անվան օպերայի և […]
11:51 27.12.2019
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքներին: ««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով՝ տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- հայտնում են դեսպանությունից:
11:49 27.12.2019
Armenian Center for American Studies-ն ամփոփել է 2018-2019թթ․ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները։ Նշվում է, որ 2019թ․ վերջին տեղեկատվական-վերլուծական աշխատանքը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերություններին, մասնավորապես երկկողմ փոխայցելություններին։ «Եվ այսպես, 2018թ․ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկայի ցուցանիշ կարելի է համարել հայ-ամերիկյան փոխայցերն ու դրանց մակարդակը։ Ակնհայտ է, որ երկու պետությունների միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումները […]
11:47 27.12.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ներկայացրել է հաշվետվություն՝ նախորդ 11 ամիսներին կատարված աշխատանքի վերաբերյալ: «Հարգելի ընկերներ, ամփոփելով ընթացիկ աշխատանքային տարին և իմ` ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մոտ 11 ամիսը՝ ցանկանում եմ ներկայացնել 2019 թ-ի ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների և ստացված արդյունքների հակիրճ հաշվետվություն: Հարկ եմ համարում նշել, […]
11:44 27.12.2019
Տարբեր լրատվամիջոցներ դեկտեմբերի 26-ին տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը: Այս հրապարակումներին անդրադառնալով՝ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է հետևյալը. «Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալ հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել […]
11:36 27.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը ՝«ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ»,-կից գրել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ խոսքը դեռևս առաջին խմբաքանակի ժամանման մասին է։ Նրա խոսքով՝ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/585156175551495/?__xts__[0]=68.ARCCPTroP0sfDdTBosg9-QswlVfgBBN7hIBye103z9BhZYLDx9_T7v8gAX8G6BpH2_qLRilQAnWzQeQHccgmdogL0GDs5-6Kh5231JrJLR_shGmKRPZRtaAJpTLHdmtsfnk53J8FAQzf396ovDr3YAvBUbbtPKg8fvg4Rsqo1CI7Qu6b4Rc6rvtSzb-LaGDT5J2Rzn6haJS-Z6VCLT8YYI_1KhezpkmPixDdv5VlsO__UD35wNMcg6xPkvKByAhe19mqTjElAvebgsJeIjTvdHAbDRLIk12dYGktiAIbtjoelHol1Xm-BeEZN-Y-Xh7PQr56KzOGYOELQc8XWSXVo-0jLAgq20iF3Io&__tn__=-R
11:27 27.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ, որը տեղում մոդեռնիզացվելով՝ մեր մյուս ձեռքբերած զինատեսակների հետ անխոցելի է դարձնում մեր օդային սահմանները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2508138709506509?__xts__[0]=68.ARDzH_aZttuWq8OufAlud7nmt8-e_i2W0vXqAiUzl2KIonDC5HR38DtFEqEOQRG_ASlrN_2-wG9fTMDiJ5GI8dMuvC1j5iEwL7m9rFndmee2IUAPjM8i7Ax0mJ5hLiEDF4eE3JXq2zL3QfI39sydPjPn8-Il_CUIiRLO4m-gGSUKkQo20bNJc_vmPbAlFWYgJsW3haVzGZGdp1pQfG0YwXsgqhChNX1TkbQV4qZW7gRhzkdCBYl2eNk3DMcitOOgkGDAotTITrP0W4FHoPJwLW_zHhyqH1g-tQ4jgdkK4q5-lER-x7yb3FW3oCbH4_23XMkXabODRHocZ0kNSuviD62ggfFz&__tn__=-R
11:19 27.12.2019
Ղազախական goalkz.kz կայքը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է ղազախական այլ ակումբ՝ «Աստանա»: «Կայսար»-ում Բարսեղյանի թիմակից Բրատիսլավ Պունոշեվացն Ինստագրամում Բարսեղյանի հետ նկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհավոր, եղբար: Հաճելի էր քեզ հետ խաղալ նույն ակումբում, հիմա քեզ հաջողություն եմ մաղթում «Աստանա»-ում»,- գրել է Պունոշեվացը:
11:17 27.12.2019
Ոստիկանությունը ծանոթ է Պռոշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակմանը: Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համապատասխան աշխատանքներ են տարվում, լրացուցիչ կտեղեկացնեն: Ինչպես արդեն հայտնել էինք, Պռոշյան փողոցում տաքսուն հարվածած Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու ծեր վարորդին:
11:00 27.12.2019
Արմատներով հայ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատասխանել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Ինստագրամի իր էջում Խաչանովը նկար էր հրապարակել, որում նա աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ է: Նկարի տակ Ցիցիպասը հուներենով գրել էր՝ «Գեղեցիկ է»: Դա, սակայն, դուր չի եկել Խաչանովին, և նա պատասխանել է Ցիցիպասին: «Իմ նկարի տակ հիմարություն մի՛ գրի»,- գրել է […]
10:52 27.12.2019
2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, […]
10:45 27.12.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն հյուրասիրության ժամանակ խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով: Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն […]
10:42 27.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել […]
10:37 27.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ […]
10:32 27.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ով կմտածեր, որ կապրենք այնպիսի ժամանակներում, որ ժողովուրդը ձմռանը կդժգոհի ոչ թե ցրտերից, այլ տաք եղանակից?»։
10:29 27.12.2019
Ալմաթիում այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 15-ի։ Քաղաքի առողջապահական վարչության պետ Տլեուհան Աբիլդաևի փոխանցմամբ՝ մահացել է վնասվածքներով հոսպտալացվածներից մեկը։ Ավելի վաղ հաղորդել էր 14 զոհի (մահացել են տեղում) և 35 վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Վթարի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Նշվում է, որ Bek Air ղազախական ավիաընկերության […]
10:23 27.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 34-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ […]
10:03 27.12.2019
Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում են 11 հայ շախմատիստներ: Երեկ կայացել են արագ շախմատի առաջին 5 տուրերը: 5 հնարավորից 3,5-ական միավորներ ունեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, իսկ Արման Փաշիկյանը՝ 2: Կանանց մրցապայքարում 4 […]
10:00 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 01:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գևորգ Ա., […]
09:57 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին` ժամը 07:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատ»-ի մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է […]
09:53 27.12.2019
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20։44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շաքար Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և […]
09:50 27.12.2019
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում արդյունավետ իրացնել տուգանային հարվածները: Մեսսին խոստովանել է, որ հսկայական ժամանակ է տրամադրում դարպասապահների խաղի ուսումնասիրությանը: Նա մանրակրկտորեն ուսումնասիրում է դարպասապահների ոճը, շարժումները, մյուս գործողությունները և յուրաքանչյուրի մասին բավականին լուրջ տվյալների բազա ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է […]
09:47 27.12.2019
Ալմաթիում այսօր վաղ առավոտյան հոլանդական Fokker 100 ինքնաթիռի վթարից հետո Ղազախստանում այդ մոդելի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի Արդյունաբերության ու ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարությանը։ Վթարը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 07.22-ին (Երևանի ժամանակով 05․22-ին)։ Bek Air ավիաընկերության №Z2100 չվերթի ինքնաթիռն Ալմաթիից պետք է ուղևորվեր Նուր-Սուլթան։ Օդանավակայանից […]