Բոլոր լուրերը – Page 8348 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Իրանի Սպահան քաղաքի հայկական գերեզմանատան շիրմաքարերը կոտրել են

23:08 27.12.2019

Օրեր առաջ վանդալիզմի դեպք է գրանցվել Իրանի Սպահան քաղաքում: Կոտրել են հայկական գերեզմանատան շիրմաքարերը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իրանում բնակվող հայազգի Արգին Կարախանյանը: Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում է Սպահանի Առաջնորդարանը։

̰
Սուրբ Ծննդյան նախօրեին. Քիմ Քարդաշյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել

23:00 27.12.2019

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել: «Սուրբ ծննդյան նախօրեին»,- գրել է նա:

̰
Վավերականության ժամկետը լրացած կամ կորած վարորդական վկայականի հատկացման համար անձից քննություն չի պահանջվելու. ՃՈ

22:43 27.12.2019

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ վարորդներ, վերջին շրջանում բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարորդական վկայականի վերականգնման գործընթացի մեջ 2020թ-ից որևէ փոփոխություն չի կատարվելու, ինչը նշանակում է, որ վավերականության ժամկետը լրացած կամ կորած վարորդական վկայականի հատկացման համար անձից քննություն չի պահանջվելու»:

̰
Անգլիացի ֆուտբոլիստը ձնեմարդի հագուստով ջախջախել է իր Լամբորջինին

22:41 27.12.2019

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն ձնեմարդի հագուստով ջախջախել է իր «Լամբորջինին»: Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, 29-ամյա կիսապաշտպանը իր մեքենայով մխրճվել է Լոնդոնի առանձնատներից մեկի աղբի համար նախատեսված ամբարը: Ֆուտբոլիստի հետ ոչինչ չի պատահել: ESPN-ի տեղեկություններով` «Վեսթ Հեմի» կիսապաշտպանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Դեպքից մեկ օր անց Անտոնիոն «Կրիստալ Պալասի» դեմ խաղում ամբողջական հանդիպում […]

̰
Տարեց վարորդին ծեծողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

22:28 27.12.2019

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը […]

̰
ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

22:17 27.12.2019

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել։ «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ: Մասնավորապես՝ 1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի […]

̰
ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանի վարկանիշի մասին սոցհարցում անցկացնելու հրապարակումը

22:09 27.12.2019

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 168.am կայքի հրապարակումն այն մասին, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։ «168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է […]

̰
Դատարանը կալանավորել է 17-ամյա տղային, որ Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանել էր հասակակցին

22:01 27.12.2019

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը, քննիչ Անդրեսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարաըի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից […]

̰

22:00 27.12.2019

̰
Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ

21:59 27.12.2019

Դեկտեմբերի 27-ին` ժամը 08:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող: Ժամը 10։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ  Շնող գյուղի «Գուգութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Այրվում է մոտ 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։ Ժամը 13։50-ին դեպքի վայր է […]

̰
Ովքե՞ր են 20 ամենաթանկ հայ ֆուտբոլիստները

21:57 27.12.2019

Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը: Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու […]

̰
Ով է տասնամյակի ամենահարուստ երաժիշտը՝ ըստ «Forbes»-ի

21:51 27.12.2019

Ռեփեր ու պրոդյուսեր Dr. Dre-ն (Անդրե Ռոմելլ Յանգ) դարձել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտը՝ «Forbes» ամսագրի մեկնաբանությամբ: Նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Dr. Dre-ն իր վերջին ալբոմը թողարկել է 2015 թ.-ին: Նրանն է 2014 թ. Apple-ին պատկանող աուդիոտեխնիկա արտադրող Beats Electronics-ի 20 տոկոս բաժնեմասը: Վարկանիշային երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը՝ 825 մլն դոլարով, երրորդ […]

̰
Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

21:43 27.12.2019

Դեկտեմբերի 27-ին` ժամը 17:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1992 թ․) Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰ ̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին կաշխատի ուժեղացված ռեժիմով

21:33 27.12.2019

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում կաշխատի ուժեղացված ռեժիմով: Այդ մասին հայտնում են տեսչության ֆեյսբուքյան էջում: «Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կաշխատի ուժեղացված ռեժիմով՝ ունենալով ամենօրյա հերթապահներ։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ […]

̰
«Ռեալը» հետաքրքրված է 17-ամյա բրազիլացու ծառայություններով

21:20 27.12.2019

«Ռեալը» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» երիտասարդ կիսապաշտպան Ռեյնիերի ծառայություններով: Մադրիդյան ակումբը տեղեկություններ է հավաքում 17-ամյա կիսապաշտպանի մասին և արդեն կապ է հաստատել նրա շրջապատի հետ, որպեսզի պարզեն թիմում ֆուտբոլիստի դիրքը, տրանսֆերային արժեքը և ակումբը փոխելու նրա ցանկությունը: Ըստ SporTV-ի տեղեկությունների՝ Ռեյնիերը «Ֆլամենգոյի» հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը: Ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է […]

̰
Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:09 27.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում […]

̰
«2020-ին մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019-ին, այլև ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք դրական փոփոխությունները». ՀՀ վարչապետ

20:53 27.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Մեծարգո փոխնախագահներ Պարոնայք փոխվարչապետեր Կառավարության հարգելի անդամներ Երևանի մեծարգո քաղաքապետ […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. 7 անձ հիվանդանոցում է

20:40 27.12.2019

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: […]

̰
Ոստիկանությունում ներկայացրել են այն կայքէջը, որը գործելու է բալային համակարգի մեկնարկին զուգահեռ

20:24 27.12.2019

SHANTNEWS.am-ն այսօր արդեն հայտնել է, որ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Իսկ ՃՈ ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է այն կայքը, որի միջոցով վարորդները կարող են տեսնել, թե ունեցած ինը բալից քանիսն են կորցրել, երթևեկության […]

̰
Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի 28-ամյա որդին

20:21 27.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանակով՝ հայտնվել բացօթյա […]

̰
Զվիադ Գամսախուրդիայի որդին բուժումը կշարունակի արտերկրում

20:13 27.12.2019

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն: Գամսախուրդիա ընտանիքը մտադիր է նրան տեղափոխել արտերկիր՝ վերականգնողական կուրսեր անցկացնելու համար: Դեկտեմբերի 19-ին երեկոյան Թբիլիսիի կենտրոնում՝ իր տան մոտակայքում,  մի քանի հոգի հարձակվել են Ցոտնե Գամսախուրդիայի վրա: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Ցոտնեն դանակի հարվածներ է ստացել: Գամսախուրդիան […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

20:03 27.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր ձեռնարկին արձագանքել է Նիկոլա Ազնավուրը

19:59 27.12.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հաջորդ տարի մտադիր է նոր նախագիծ սկսել, որով նախատեսվում է Գյումրիում կառուցել թաղամաս 50 անօթևան ընտանիքների համար: Հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի խոսքերով` իրենք նախօրոք հայտարարել էին, որ Սուսաննա Մկրտչյանի «Խոստացած մատաղ» խճանկարն աճուրդի կհանվի, բայց այժմ խճանկարի համար այլ տեղ է որոշվել: Այն կտեղադրվի նորակառույց թաղամասում, որտեղ միայն տների կառուցման համար […]

̰
Վարորդների համար՝ 0.5-4 բալ արժեցող խախտումների մասին

19:54 27.12.2019

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են բալային համակարգ: Այսպիսով՝ վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ, ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսավորումն առաջին անգամ հասել է 1մլրդ դրամի

19:45 27.12.2019

«Գյումրի» բժշկական կենտրոնն իր գործունեության ընթացքում ամենամեծ բյուջեն ունեցել է այս տարի: Այն գերազանցում է 1 մլրդ դրամը: Իսկ թե ինչ ծառայություններ են մատուցվել այս ֆինանսավորման շրջանակներում, այսօր ամփոփ թվերով ներկայացրել են բժշկական կենտրոնի տնօրենն ու բժիշկները: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև սոցիալական խմբերը, որոնք բուժծառայություններից օգտվում են անվճար կամ զեղչերով: Առողջապահության համակարգի փոփոխությունները […]

̰
Գյումրիում բացվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառը

19:30 27.12.2019

Գյումրիի Կենտրոնական հրապարակում երեկ բացվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Լուսավոր, հեքիաթային փոքր տնակ հիշեցնող տաղավարներում ամեն ինչ հնարավոր է գտնել. ամանորյա գեղեցիկ հուշանվերներ, տոնական զարդեր ու Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ: Հրապարակում այս տոնականությունը կպահպանվի մինչև 2020-ի հունվարի 13-ը: Սուրբ Ծննդյան տոնավաճառը Գյումրիում 2-րդ անգամ է անցկացվում` այս անգամ ավելի շատ տաղավարներով ու ավելի հազվագյուտ նմուշներով: […]

̰
Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը. Փաշինյան

19:27 27.12.2019

Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
Գեղարքունիքի մարզում BMW-ն բախվել է մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

19:19 27.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով

19:14 27.12.2019

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների, կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև […]

̰
BACK_TO_TOP