Բոլոր լուրերը – Page 8352 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Մահացել է «Հաց բերողի» մայրը

17:10 25.12.2019

Մահացել է «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը: Դոնարա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ից Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն` Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:

̰
Նախագահը դատավորներ է նշանակել

17:05 25.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու և Շիրակի մարզերում դատավորներ են նշանակվել: Ելենա Առաքելյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Հասմիկ Ջալալյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր: Այս նշանակումներն արվել են՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական […]

̰
Ովքե՞ր են խորհրդարանի ամենահարուստ պատգամավորները

17:00 25.12.2019

Հայաստանի խորհրդարանի ամենահարուստ պատգամավորների ցանկը գլխավորում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring-ը ներկայացրել է ԱԺ ամենահարուստ պատգամավորների հնգյակը: Այն հետևյալ պատկերն ունի. Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 99,035,105,900,0 դրամ     Դավիթ Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 979,708,250,0 դրամ     Էդուարդ Բաբայան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 358,106,288,5 դրամ     […]

̰
Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը. Հաբիբ Նուրմագոմեդովը երկրորդն է

16:47 25.12.2019

Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ջոն Ջոնսն է, որը ներկայումս կիսածանր քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ տեղում թեթևքաշային կարգում բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիել Կորմյեն: Տասնյակում հինգերորդը սկանդալային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է:  

̰
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման նոր ծրագիրը

16:45 25.12.2019

Երևանի ավագանին 40 կողմ, 8 դեմ ձայներով ընդունեց մայրաքաղաքի զարգացման նոր հնգամյա ծրագիրը՝ չնայած ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների քննադատությանը։ Վերջինները պնդում էին, որ անհիմն հիմնավորումներով մի շարք կարևոր ծրագրեր, որոնց թվում են ավտոկայանատեղիները, տրանսպորտային խնդիրները և այլն, դուրս են մնացել ծրագրից, իսկ իմքայլականների պնդմամբ՝ այդ ծրագրերը իրականում ներառված են ծրագրում։

̰
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը

16:44 25.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ […]

̰
Ալեքսիս Օհանյանը «ստիպել է» Սերենա Ուիլյամսին դիտել լեգենդար ֆիլմը

16:40 25.12.2019

Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]

̰
Գրիգոր Երիցյանն ընդդիմադիրներին կոչ արեց կարդալ ծրագիրը մինչև քննադատելը

16:39 25.12.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը քննադատեց ավագանու ընդդիմադիր անդամներին, որոնք մինչ այդ քննադատել էին Երևանի զարգացման ծրագրի նախագիծը։ Նա ասաց, որ քննարկումները եղան ընդամենը տրանսպորտի, ավտոկայանատեղիների ու այլ հարցերի վերաբերյալ, բայց ոչ գաղափարական։ Երիցյանը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց կարդալ ծրագիրը մինչև քննադատելը, քանի որ այդ ծրագրում, որ ըստ նրա՝ 200 էջ է, նշված […]

̰
Մի քանի կետ բաց է մնացել, բայց կանաչապատման ֆինանսավորումը հատկացվել է․ ավագանու անդամ

16:27 25.12.2019

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն այսօր քննադատեցին քաղաքի զարգացման նոր ծրագիրը, որից դուրս են թողնվել մի քանի կետեր՝ ավտոկայանատեղիների, վերգետնյա անցումների կառուցում և այլն։ Իշխանական խմբակցությունից Լիլիթ Կիրակոսյանը նրանց հակադարձեց։ «Մի քանի կետ բաց է մնացել, բայց ես ուզում եմ խոսել այն կետի մասին, որը ներառվել է։ Դա շրջակա միջավայրի և կանաչապատման պահպանման ՀՈԱԿ-ի ստեղծումն էր, և […]

̰
Հանրային խորհուրդը լքում են նաև Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանը

16:20 25.12.2019

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հայտարարել են, որ լքում են Հանրային խորհուրդը: Իբրև իրենց այս որոշման պատճառ՝ նրանք նշել են Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: […]

̰
Առաջին մասի և Հայրենիքի խաչմերուկներում նոր հանգույցներ կկառուցվեն 2020 թվականին

16:16 25.12.2019

Երևանի բյուջեի մեջ ֆինանսավորում  է նախատեսված մի շարք փողոցների հիմնանորոգման, ինչպես նաև նոր հանգույցների շինարարության համար։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նախատեսվում են․ վերակառուցումներ Արշակունյաց պողոտայում, վերակառուցումներ Աշտարակի խճուղում, տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանք Արշակունյաց-Բագրատունյաց խաչմերուկում («Առաջին մասի» հրապարակ), տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանք Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի դիմաց)։ Փոխքաղաքապետը նաև […]

̰
Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը․ Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի զարգացման ծրագրի մասին

16:16 25.12.2019

«Զարգացում» բառը անտեղի է ներառվել Երևանի զարգացման հնգամյա ծրագրի վերնագրում։ Քաղաքի ավագանու նիստում այսպիսի բնորոշում տվեց Թեհմինա Վարդանյանը մայրաքաղաքի զարգացման նոր ծրագրին, որ քննարկվում է ավագանու նիստում։ Ավագանու ընդդիմադիր անդամի պնդմամբ՝ նույնիսկ նախորդ ծրագիրը, որին իրենք դեմ են եղել, ավելի կառուցողական էր, քան սա։ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- ժողովրդական խոսքը մեջբերեց Վարդանյանը։ Նա […]

̰
Ի՞նչ է նվիրել ռուս հոկեյիստը Դոնալդ Թրամփին

16:15 25.12.2019

Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեպիտալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված սուրբծննդյան ընդունելությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ֆլորիդայում` Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում: Հատկանշական է, որ ռուս հոկեյիստը Թրամփի սիրելի մարզիկներից է: Օվեչկինը, ի դեպ, դատարկաձեռն չի գնացել Թրամփի մոտ: ԱՄՆ նախագահին նա նվիրել է իր […]

̰
Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

16:05 25.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել: «Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանի որոշմամբ»,- մասնավորապես գրել է Վարդևանյանը: Հիշեցնենք` Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել էր երկու անձ: Նախնական տվյալներով՝ […]

̰
Քաղաքացիները օնլայն տեղեկություն կստանան Երևանում տրվող շինթույլտվությունների մասին

16:00 25.12.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացիներն օնլայն տեղեկություն կստանան Երեւանում տրվող շինթույլտվությունների մասին: «Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները և գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը: Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ […]

̰
Չենք կարող ձեզ ֆիլմ ցույց տալ էստեղ. Հայկ Մարությանը` Երևանում հանրային տրանսպորտի հարցի մասին

15:50 25.12.2019

«Մենք կարո՞ղ ենք հստակ որոշակի տեղեկատվություն ունենալ և քաղաքացիների համար ժամկետներ մատնանշել, թե տրանսպորտային բարեփոխումները երբվանի՞ց են մեկնարկելու, կառավարության հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, ֆինանսների մասով ունե՞նք հստակ տեղեկատվություն»,- այսօր ավագանու նիստի ժամանակ Երևանի հնգամյա ծրագրի փաթեթը ներկայացնելիս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Հարցին արձագանքեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, նա հայտարարեց, […]

̰
2 մրցույթում էլ հանձնաժողովի նախագահի քրոջ որդին է հաղթել, ասում եք՝ հա, դե ինչ իմանանք․ Խաժակյանը՝ Մարությանին

15:44 25.12.2019

Երևանի ավագանու նիստի իր ելույթի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ուշադրություն հրավիրեց քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին, որից երկուսում հաղթել է մրցութային հանձնաժողովի նախագահի հետ առնչվող անձին պատկանող կազմակերպություն։ «2 մրցույթում էլ հանձնաժողովի նախագահի քրոջ որդին է հաղթել, ասում եք՝ հա, դե ինչ իմանանք»,- հղում անելով քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերին՝ ասաց Խաժակյանը։ Սրանից ավագանու անդամը […]

̰
Ինչո՞ւ են քաղաքաշինական կարևոր ծրագրերը դուրս մնացել Երևանի զարգացման հնգամյա ծրագրից. Խաժակյան

15:39 25.12.2019

Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Համաձայն դրանց՝ մի քանի քաղաքաշինական ծրագրեր դուրս են մնացել նախագծից, որոնց վերաբերյալ հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Մենք ներկայացրել ենք այն իրավական ակտը, որի հիման վրա 2018-ի դեկտեմբերին ընդունեցինք հնգամյա զարգացման ծրագիրը, հիմա բերել եք փոփոխությունները, […]

̰
Բոլոր լուրջ կետերը գրեք՝ հույսներս դնում ենք Աստծո վրա․ Վարդանյանը՝ Երևանի զարգացման ծրագրի մասին

15:37 25.12.2019

Երևանի տրանսպորտի ցանցի թարմացման հարցը մնացել է օդից կախված։ Այն ուղարկել են կառավարությանը, սակայն թե ինչ է լինելու հետո, պարզ չէ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նրա բնորոշմամբ՝ ինչի մասին հարցնում են, պատասխանը նույնն է՝ քննարկումներ են, աշխատում ենք, փուլային է։ «Որ լուրջ կետը բացում ես, վերելակները … […]

̰
Շարունակելու եմ անապահով միայնակ մայրերի խնդիրները ուշադրությանս կենտրոնում պահել. Իզաբելլա Աբգարյան

15:35 25.12.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա վերջին նիստին կրկին փորձեցի թե՜ համայնքի, թե՜ կառավարության ուշադրությունը հրավիրել սոցիալապես անապահով միայնակ մայրերի խնդրին։ 2019-ին, ցավոք, մերժվեց առաջարկս նրանց ներառել արտոնություններ ունեցող խմբերի թվում։ Մասնավորապես՝ երեխային մանկապարտեզ ընդունելու արտահերթության հարցում։ Բայց ես չեմ հուսահատվում և շարունակելու եմ նրանց խնդիրները ուշադրությանս կենտրոնում […]

̰ ̰
Մահացու ելքով վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

15:21 25.12.2019

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 22։29-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ-ին Ռոման Թ.-ն (ծնված 1993 թ.) «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կամո Մ.-ին (ծնված 1960 թ.), որը տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

̰
2019թ. նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%. Ավինյան

15:20 25.12.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%: «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.8%-ով Շինարարության ծավալն աճել է 4.8%-ով Առևտրի շրջանառությունն աճել է 11.9%-ով Ծառայությունների ծավալը աճել է 11.6%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14.2%-ով Արտահանումն աճել է 25.7%-ով Ներմուծումն աճել է 9.6%-ով»,- գրել է Ավինյանը:

̰
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր

15:15 25.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» […]

̰
Ձեր տված խոստումները հերթով բերում, հնգամյա ծրագրից հանում եք․ Խաժակյանը՝ Երևանի քաղաքային իշխանությանը

15:10 25.12.2019

Երևանի ավագանու նիստի այսօրվա օրակարգում նոր հնգամյա ծրագիր է, որը տարբերվում է նախորդ տարի ընդունվածից։ Ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հնգամյա ծրագրում փոփոխություններ կարելի է անել միայն այն դեպքում, երբ խոչընդոտներ կան ծրագրի իրականացման համար։ Խաժակյանը ներկայացրեց «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ենթածրագիրն ու ասաց, որ որպես դրա իրականացման խոչընդոտ քաղաքային […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ

15:09 25.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի […]

̰
ԱՄՀ-ն հերթական անգամ հանդես եկավ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով. Փաշինյան

15:03 25.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ի կատարողականի առաջին ամփոփմանը վերաբերող գրառում է կատարել: «Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով: Հետևաբար, այս այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,- […]

̰
Ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

15:02 25.12.2019

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: Ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 25.12.2019

̰
Հայաստանի հետ սահմանի ճշգրտման հարցը պետք է լուծվի. Վրաստանի նախագահ

15:00 25.12.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային հարցերը լուծի, հստակեցնի սահմանները, որ կայանա իբրև պետություն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Զուրաբիշվիլին հիշեցրել է սահմանային այն հատվածների մասին, որոնց հարցում Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնություն չկա՝ նշելով, որ սահմանազատման գործընթացն ընդհատվել է: «Անհասկանալի է, թե ինչու պետք […]

̰
BACK_TO_TOP