19:09 27.12.2019
Իմ խոսքը պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
19:04 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին` ժամը 13:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 […]
18:53 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը կարևորեց հասարակական խորհրդի գործունեությունը, ինչը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման լուրջ խթան է։ Նա շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին կարևոր աշխատանքի համար։ Հայտարարվեցին հասարակական խորհրդի նոր անդամների անունները, որոնց հանձնվեցին վկայականներ։ Խորհուրդը համալրեցին մշակութային, […]
18:47 27.12.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախում տարին եզրափակվում է 9.1 տոկոս տնտեսական աճով՝ ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4 828 ԱՄՆ դոլար: Նա նաև ընդգծել է, որ 2019թ․ հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]
18:22 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
18:10 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
18:00 27.12.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խոսել է հանրապետության դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ կրթական գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի և Վրաստանի հայկական դպրոցներում ստեղծել է 575 «Արմաթ» լաբորատորիա, որոնցում 15.000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն: Այս տարի կառավարությունը հատկացրել է 834 մլն դրամ, ինչի […]
17:55 27.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում: Մարդու […]
17:46 27.12.2019
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Այսպիսով Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»:
17:41 27.12.2019
Տոնածիսական կերակրատեսակների համակարգը մեզ մոտ համարյա ամբողջությամբ պահպանված է: Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոսելով տոնական սեղանների ու ամանորյա ծիսական կերակրատեսակների մասին, ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ինչ վերաբերում է ամանորյա սեղաններին, ապա ըստ Մամուլյանի՝ այս տոնի ժամանակ ևս ծիսական կերակրատեսակները մեծ մասամբ մատուցվում են, նրանց թվում՝ հարիսան, տոլման, կճախաշը (ընդեղենից […]
17:40 27.12.2019
ՀՀ արդարադատության նախարարը արդարադատության որակի մասով լուրջ մտահոգություն ունի նաև այսօր։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ես շարունակում եմ տեսնել մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ոչ միայն դատարանում, այլ նաև այլ մարմիններում»,- նշեց նա։ Ըստ Բադասյանի` 2020 թվականին կարող են լինել սահմանադրական բարեփոխումներ: Վարչապետին է ներկայացվել […]
17:36 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին` ժամը 16:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:43-ին: Ամբողջությամբ այրվել է արհեստական տոնածառը (2-3 […]
17:34 27.12.2019
ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն: Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի Ալիևը: Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Դմիտրի Ալիև – 260.98 2. Արթուր […]
17:30 27.12.2019
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշել է. «Սահմանադրական դատարանում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք նիստեր անցկացնել, չկարողանայինք որոշումներ կատարել, եթե մեր անգործության հետևանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեինք խնդիրներ՝ իրենց լիազորությունները բնականոն ձևով չիրականացնելու համար: Սահմանադրական դատարանն առայսօր բնականոն հունով աշխատում է, […]
17:28 27.12.2019
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ: Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի` տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 […]
17:16 27.12.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով` քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթը նահանջել է: Նախարարի խոսքերով` քրեակատարողական ոլորտի նախնական ուսումնասիրությունը իր մոտ տպավորություն է ստեղծել, որ այդ ոլորտը նախատեսված չի եղել պետության կողմից կառավարման համար, այսինքն, ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին: «Սա իմ արձանագրում է, քանի որ քրեակատարողական հիմնարկում չկան տարրական շենքային պայմաններ, չկան էլեկտրոնային հսկողության […]
17:08 27.12.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը […]
17:00 27.12.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նոր վերելակներն արդեն գործարկվում են: Նա մասնավորապես նշել է. «Այսօր և վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները 10 վարչական շրջաններում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ևս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»։
16:54 27.12.2019
ՀՀ արդարադատության նախարարը 2019 թվականի հիմնական ձեռքբերումը համարում է հանրության դատին հանձնված և արդեն կառավարության որոշմամբ հաստատված 2019-2023 թվականների դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը: Ռուստամ Բադասյանի խոսքերով` հեղափոխությունից հետո հանրության պահանջած դատաիրավական համակարգում ամբիցիոզ բարեփոխումների իրականացումը պետք է սկսվեր նմանատիպ ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մշակումից: «Այն նախապայման է մեր միջազգային գործընկերների […]
16:50 27.12.2019
Սահմանադրական դատարանում հանդիպո՞ւմ եք դատավոր Վահե Գրիգորյանի հետ. լրագրողներն այսօր այս հարցն են տվել ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանին: Նա նշել է, որ Գրիգորյանին երբեմն հանդիպում է ՍԴ-ի միջանցքներում, երբ վերջինս մի սենյակից մյուսն է գնում: «Աշխատանքային նիստերին նա չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում: Մենք պատրաստակամություն ենք ունեցել լսելու իրեն, իր դիտարկումները: Նա ԱԺ ամբիոնից […]
16:42 27.12.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են ՊՎԾ-ից՝ 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ 1․ 2019 թվականին ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը (EASA) Եվրոպական […]
16:33 27.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ նկատի ունենալով, որ տարատեսակ անհիմն մեկնաբանություններ են հնչում՝ կապված ինչպես ՀՀ ՍԴ նախագահի գործառույթային անձեռնմխելիության, այնպես էլ քրեական հետապնդման հարուցման համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն ստանալու հետ: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են. «ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող […]
16:28 27.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
16:24 27.12.2019
Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը հայտնել է, որ «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի ինքնագիր սարքերը հայտնաբերվել են Ալմաթիի մերձակայքում գտնվող վթարի վայրում: Այս մասին գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ դրանք առգրավվել են հետաքննության համար: Փոխվարչապետը նաև հայտնել է, որ ինքնաթիռի գլխավոր օդաչուն մահացել է ավիավթարի հետևանքով, իսկ երկրորդ օդաչուն այժմ գտնվում է հիվանդանոցում՝ լուրջ […]
16:16 27.12.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակել է արտաքին գործերի նախարարության Ամանորի հավաքույթի ժամանակ իր մասնակցությամբ պարը: Իր տեղակալի՝ Արտյոմ Կոժինի հետ Զախարովան պարել է երաժիշտների`դաշնակահար Դենիս Մաժուկովի և նվագախմբի արտիստների նվագակցությամբ: «Ցնցող կերպով աշխատում ենք, ցնցող հանգիստ ունենում»,- գրել է Զախարովան Instagram- ում: Мария Захарова показала #ВИДЕО с танцами на новогоднем корпоративе МИД. Вместе […]
16:09 27.12.2019
Նոր տարվա և Սուրբծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորը:
16:00 27.12.2019
Ռուսական «Իկար» (Pegas Fly) ռուսական ավիաընկերությունը հունվարի 15-ից կմտցնի լրացուցիչ չվերթ Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան ուղղություններով: Ինչպես հաղորդում է Նիժնի Նովգորոդի «Стригино» միջազգային օդանավակայանը, Embraer 190 ինքնաթիռները Երևանից կթռչեն չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին, իսկ Նիժնի Նովգորոդից հետդարձը նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժ. 09:50-ին: Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան կանոնավոր չվերթ ավիաընկերությունն իրականացնում է 2019թ. նոյեմբերի 2-ից: Վերջին շրջանում ռուսաստանցիների […]