14:58 25.12.2019
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Տոնական օրերին գնալու եմ մի քանի ներկայացումներ դիտելու, նվիրելու եմ տոմսեր: Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ […]
14:50 25.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին կատակով հրավիրել է միանալու Բելառուսին՝ ասելով, որ ռուսներն ու բելառուսական ընդդիմությունը դեմ չեն լինի պետությունների նման միությանը, հայտնում է РИА Новости-ն: «Մեկ պետություն դառնալու շատ պարզ տարբերակ կա, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում. դուք (Ռուսաստան) մտնում եք Բելառուսի կազմ: Իսկ ի՞նչ, ռուսները դեմ կլինե՞ն: Ո՛չ: Բելառուսները, ովքեր այդքան […]
14:49 25.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ին, Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է երկու անձ, որոնցից մեկը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է: […]
14:44 25.12.2019
Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը և հանգիստը լիարժեք անցկացնել։ Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն են հրավիրում հյուրանոցներում սանիտարական […]
14:38 25.12.2019
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ««Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում […]
14:36 25.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի 46-ամյա բնակիչը, Վանաձոր քաղաքի Մոսկովյան հասցեում գտնվող հորեղբոր որդուն պատկանող կիսակառույց շենքի կացարանում ալկոհոլ օգտագործելուց հետո կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել […]
14:30 25.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղևորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը: Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական […]
14:18 25.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ում երեխաների հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Բոլոր երեխաները տաղանդավոր են, նրանք մեծ ապագա ունեն և մեր բոլորի ուշադրության կարիքը»: View this post on Instagram Բոլոր երեխաները տաղանդավոր են, նրանք մեծ ապագա ունեն և մեր բոլորի ուշադրության կարիքը #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան A post shared by Armen […]
14:11 25.12.2019
«Ֆորմուլա-1»-ի հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, որոշ մանրամասներ է պատմել նրա առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Fox Sports Australia պարբերականը: Հիշեցնենք, որ արդեն 6 տարուց ավելի է անցել, Շումախերի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից: 2013 թվականին նա դահուկներով վայրէջքի ժամանակ ընկել էր և գլխի ծանր վնասվածքներ ստացել: Երկար ժամանակ Շումախերը կոմայի […]
14:05 25.12.2019
Շահագործման են հանձնվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնված Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածները։ Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը, որը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, այցելել է նշված ճանապարհահատվածներ‚ դիտարկել կատարված աշխատանքները։ ՀՀ տարածքային […]
13:58 25.12.2019
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է Antara գործակալությունը՝ վկայակոչելով Բենտենգ Թելաուին՝ փրկարար ծառայության ղեկավարին: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է 40 մարդ: Տուժածներին տեղավորել են մոտակա հիվանդանոցում: Ըստ Թելաուի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ տարհանման ընթացքի ժամանակ: […]
13:56 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի հնարավոր կլինի Սևանում խուսափել այս տարի գրանցված իրավիճակից: Նա խոսեց նաև ձկան որսն արգելելու մասին: Նախարարը հայտնեց, որ ձկան որսի, հաշվառման հետ կապված առաջին քայլերն արված են, Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություն պետք է կատարվի: «Ընդհանուր նպատակն է ապահովել որոշակի կենսակայուն […]
13:54 25.12.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղեկացված են ՌՈՒՍԱԴԱ-ի՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության ընդհանուր ժողովի որոշման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ համաձայն չէ նախատեսված պատժամիջոցների հետ: Հիշեցնենք, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 9-ին: ՌՈՒՍԱԴԱ-ն որակազրկվել էր տվյալների մանիպուլյացիայի համար, ինչը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները 4 տարի ժամկետով զրկվում են միջազգային […]
13:50 25.12.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) […]
13:44 25.12.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի […]
13:41 25.12.2019
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի […]
13:37 25.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մեր երկրում հրդեհային իրավիճակի մասին վիճակագրություն: Նրա խոսքերով՝ եղանակային անոմալիաների դեկտեմբերի սկզբից Հայաստանում հատկապես խոտածածկ տարածքներում հրդեհներ են առաջանում: Անցած տարվա համեմատ այս տարի հրդեհների թվի աճը կազմել է 54,6 տոկոս կամ 3574-ով ավելի։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի […]
13:31 25.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00-ի դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում՝ +16 աստիճան։ Երևանում +11․․․+12 աստիճան է»:
13:28 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ արդյո՞ք տոնածառերի վաճառքի վերահսկողություն իրականացվում է: Նախարարը հայտնեց, որ տոնածառ հատելու թույլտվություն չի տրվել որևէ մեկին, միայն Գյումրու քաղաքապետարանն է դիմել, որ սանիտարական հատման ենթակա ճյուղերից հատեն, Գյումրու տոնածառը ձևավորեն: «Այլ առանձին քանակ չունենք, ունենք սանիտարական և խնամքի հատումներ, վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը […]
13:23 25.12.2019
Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ ուղևորատար գնացքը դեկտեմբերի 25-ի գիշերն անցել է Ղրիմի կամրջի երկաթուղային մասով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Գնացքը (թիվ 7/8) դեկտեմբերի 23-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից: Գնացքը կժամանի Սևաստոպոլ դեկտեմբերի 25-ին՝ Կիևի ժամանակով 08։25-ին:
13:22 25.12.2019
Գետերի աղտոտվածության հիմնական պատճառը հարակից շենքերում ապրող բնակչության լցրած աղբն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ աղբը թափում այդ գետերը։ «Մարդիկ են ստեղծում էդ աղբը։ Ինքն իրեն աղբն իր ոտով չի կարող գալ և հանգրվանել էդ կետերում»,- ասաց քաղաքապետը։ Նա […]
13:20 25.12.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՎԿ-ն հրապարակեց հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով չափվում է տնտեսական աճը: Ըստ այդմ, 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջանցիկ աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Բավական դրական է արտահանման աճը (9%), ինչը կրկին առաջանցիկ է ներմուծման […]
13:14 25.12.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Միրզոյանը պահանջում է Սամսոնյանից գումար բռնագանձել վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար:
13:12 25.12.2019
Վրաստանում դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մի քանի հրդեհ է բռնկվել Աթենիի կիրճում: Այս մասին հաղորդել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: «Այս պահի դրությամբ օջախները բաժանված են միմյանցից: Հիմա մեզ համար դժվար կլինի խոսել հրդեհի մասշտաբների մասին, քանի որ տվյալները ճշտվում են: Տեղում գործում է կենդանի ուժ»,- ասել է շրջանի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին: Վրաստանի […]
13:10 25.12.2019
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարին ամփոփող գրառում է արվել: Գրառման մեջ նշված է. «2019թ. Արաբկիր վարչական շրջանում սկսվեց մի գործընթաց, որը դասվում էր անլուծելի թվացող խնդիրների շարքին: Արաբկիրը հետևողականորեն սկսեց մաքրվել քաղաքացիներին անհարմարություն պատճառող մի քանի տասնյակ ապօրինի կրպակներից՝ հետիոտնին վերադարձնելով տարիներ շարունակ գրավված ամենաբանուկ մայթերը: Սկիզբ դրվեց նաև մետրոյի «Բարեկամություն» կայարանի աստիճանավանդակները զբաղեցրած […]
13:06 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ արդյո՞ք կյանքի է կոչվել Սևանա լճի սիգի որսը որոշակի ծավալով թույլատրելու մասին իր առաջարկը: «Թեպետ արգելվում է սիգի որսը, բայց շարունակում են սիգ վաճառել: Տեղի վերահսկողությունը «Սևան» ազգային պարկինն է, իսկ «Սևան» ազգային պարկի վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը: Արվե՞լ է ամբողջ աշխատանքը, որ սիգ չհանեն, […]
13:00 25.12.2019
Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին՝ նշելով, որ այդ գործում նորությունների բացակայությունը թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել: «Մի քանի շաբաթ առաջ քույրերի գործը ՌԴ քննչական կոմիտեից ուղարկվել է գլխավոր դատախազություն: Դեկտեմբերի 28-ին աղջիկների խափանման միջոցի ժամկետը լրանում է: Միաժամանակ, ո´չ դատախազությունը, ո´չ էլ Քննչական կոմիտեն չեն դիմել […]
12:54 25.12.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր աղբահանությանը և առիթից օգտվելով՝ ավագանու անդամներից մեկն ուշադրություն հրավիրեց Երևանի գետերի աղտոտվածության վրա։ Նա ասաց, որ անհրաժեշտ է գետերի վրա կոլեկտորներ դնել, որովհետև մաքրությունը արդյունք չի տալիս։ «Էդ գետերի կողքի բնակիչները … Այդ գարշահոտությունների պատճառով, պատկերացրեք, մարդկանց տուն հյուր չի գնում, հավատացնում եմ Ձեզ»,- ասաց ԲՀԿ […]
12:52 25.12.2019
KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները, օգտագործելով գերժամանակակից համակարգիչ, պարզել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը մեկնաբանել է այս փորձը: «Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով: Բայց գոլը հազվագյուտ իրադարձություն է, իսկ 1 խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը […]