23:28 24.12.2019
Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի` Իրաքյան Քուրդիստանի կենտրոնի` Էրբիլի մասնաճյուղը փակվել է` կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին […]
23:16 24.12.2019
Լոնդոնյան փաբերից մեկը հյուրանոց է բացել սառեցված գարեջրից պատրաստված պատերով: Հաճախորդներին առաջարկվում է փրփրոտ ըմպելիքը փորձել ինչպես շշից, այնպես էլ սառցե պատերը լիզելով, գրում է The Sun-ը: Հյուրանոցը ստեղծելու համար օգտագործվել է ավելի քան հազար լիտր սառեցված ըմպելիք: Հյուրերին առաջարկվում են գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ և քնապարկեր՝ գարեջրային հյուրանոցում հարմարավետ հանգստի համար: Այս անսովոր հյուրանոցի ստեղծողները […]
23:00 24.12.2019
Կազանում 77-ամյա կին թոշակառուն դաժան ծեծի է ենթարկել 90-ամյա կնոջը, այն բանի համար, որ վերջինս դիտողություն է արել նրան: Ծեր թոշակառուն քայլելիս է եղել քաղաքի այգիներից մեկով, և երբ նկատել է, ծխող կնոջը դիտողություն է արել, սակայն չի կարողացել շատ հեռու գնալ: Գալինա Զախարովան հետապնդել է ծեր կնոջը և ընդամենը վայրկյաններ հետո հասել է ու […]
22:48 24.12.2019
Մահացել է սիրավեպերի հայտնի հեղինակ Ջոաննա Լինդսեյը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Լինդսեյը մահացել է կյանքի 68-րդ տարում: Հաղորդվում է, որ կինը կյանքից հեռացել է հոկտեմբերին, բայց նրա մահվան մասին հաղորդվում է միայն այժմ: Մահվան մասին պատմել է նրա որդին՝ Ալֆրեդը: Կինը մահացել է թոքերի քաղցկեղից, և նրա ընտանիքը չափազանց ծանր է տարել նրա […]
22:38 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկավագներին և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ […]
22:35 24.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին […]
22:27 24.12.2019
ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը հայտարարություն է տարածել. «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը, ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․ Նշված տեղեկությունների համաձայն` Դավիթ […]
22:21 24.12.2019
Սիրիայի նախագահի կին Ասմա Ասադն այցելել է Դամասկոսում պատերազմի ժամանակ քանդված ու հիմա վերակառուցված, վերաբացված հայկական դպրոց։ Այս մասին հայտնում է Սիրիայի նախագահական աշխատակազմը։ Դպրոցում սովորում է 180 երեխա։ Ասմա Ասադը նրանց հետ մասնակցել է հանդիսության։ https://www.facebook.com/SyrianPresidency/posts/2833398233370657
22:06 24.12.2019
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից: Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում են իրենք մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ […]
22:00 24.12.2019
Հզոր փոթորիկը Cdry Blue բեռնատար նավը քշել է Միջերկրական ծովի Սարդինիա կղզու մերձակայքում գտնվող ժայռերի մոտ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի առափնյա անվտանգության աշխատակիցները ուղղաթիռ են ուղարկել նավի անձնակազմին անվտանգ վայր տեղափոխելու համար: Անձնակազմի բոլոր` 12 անդամները չեն տուժել: Սպասվում է, որ եղանակային պայմանները կլավանան և այդ ժամանակ քարշակող նավի օգնությամբ 108 մետր երկարությամբ բեռնատար […]
21:57 24.12.2019
Ջերմուկից օգտատեր Նարեկ Միրզոյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «զարդարված» Ջերմուկից: «Ամանորյա Ջերմուկը»,- գրել է օգտատերը:
21:51 24.12.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի: Արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, […]
21:44 24.12.2019
Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու կեղծիքներ կատարել։ Բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մեծաձորի համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակությամբ մի […]
21:34 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի գաջի գործարանի մոտ (ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
21:27 24.12.2019
«Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի աշխատողները, Մալաթիայի ոստիկանների աջակցությամբ, Դալմայի այգիների վերջին հողօգտագործողներին այսօր փորձել են դուրս հանել տարածքից, որտեղ նրանք ապրել են 2 տասնամյակ: Տարածքը, սակայն, իրենցը չէ: Այդ տարածքում գտնվող ինքնաշեն կառույցի բնակելի հատվածը քանդել են, անասունների համար նախատեսված տարածքը՝ ոչ: Երկար բանակցություններից հետո ոստիկաններն ամուսիններին 3 օր ժամանակ են տվել տարածքը ազատելու համար: Սա […]
21:15 24.12.2019
Ռուս մասնագետները կազմել են Ամանորի նվերների հակառեյտինգը: Այն գլխավորում են փափուկ խաղալիքները և տարվա խորհրդանիշները: Հարցվածների 15 տոկոսը խոստովանել է, որ նվիրում է այն, ինչ այդ պահին ձեռքի տակ կա: Հարցված ռուսաստանցիների 57 տոկոսը չի ցանկանում ստանալ հուշանվերներ կամ իրեր՝ տարվա խորհրդանիշ կենդանու տեսքով: Պարզվում է, որ նվերների շարքում մեծ դեր են խաղում նաև օճառը, […]
21:06 24.12.2019
Ամերիկյան Robotic Research LLC ընկերության ինժեներները զինծառայողների համար ինովացիոն հատուկ կոշիկներ են մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել հեռախոսները: Մասնագետների խոսքով՝ դրանք արտաքնապես գրեթե չեն տարբերվի այն կոշիկներից, որոնք ներկայում կրում են ամերիկացի զինծառայողները: Միայն թե այս կոշիկները կունենան հաստ տակացուներ, որոնցում էլ կլինի ամբողջ էլեկտրոնիկան: Կոշիկները լիցքավորելու կարիք չի լինի, նրանք կինքնալիցքավորվեն քայլելու ժամանակ: […]
21:00 24.12.2019
Վենետիկը շարունակում է կրել ջրհեղեղի հետևանքները: Նոյեմբերին «բարձր ջրի» մակարդակը հասել է գրեթե 190 սմ-ի: Կաթոլիկական Սուրբ Ծնունդի նախաշեմին իրավիճակն այստեղ այնքան էլ չի բարելավվել: Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները շարունակում են քաղաքով զբոսնել մինչև ծնկները ջրի մեջ ընկղմված: Венеция продолжает переживать последствия серьезного наводнения. В ноябре уровень “высокой воды” достиг почти 190 см. В канун […]
20:53 24.12.2019
Այսօր լրատվամիջոցների նկատմամբ բռնության հերթական դեպքի մասին ահազանգ է եղել: Հովտաշատում մոտ վեց տասնյակ քաղաքացիներ հարձակում են գործել «Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբի վրա, հարվածել են լրագրողին, վնասել տեսախցիկը: Վերջիններիս թույլ չեն տվել նկարահանում իրականացնել: Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Կատարվածն արդեն դատապարտել են մի շարք պատգամավորներ, լրագրողներ:
20:42 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։13-ին։ Ննջասենյակում այրվել են երկու ներքնակ և մահճակալ […]
20:33 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության […]
20:25 24.12.2019
Շուտով Ամանոր է, բայց հրշեջները դեռ կրակի դեմ են պայքարում: Զարմանալի է, սակայն ձմռանն էլ անտառածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհներ լինում են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են անկախ եղանակից պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. «Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված ջերմային ֆոնով, ՀՀ տարածքում մեծացել է խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների հավանականությունը»: Արտակարգ իրավիճակների նախարարության այս հաղորդագրությանը համացանցում տարբեր […]
20:12 24.12.2019
Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերն այսօր Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն էին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու […]
20:06 24.12.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: «Դատարանը ոչ միայն կոպտագույն կերպով խախտում է Նազիկ Ամիրյանի իրավունքը, կանխակալ վերաբերմունք է դրսևորել պաշտպանական կողմի նկատմամբ, այլև տեղյակ է հանգամանքների, որոնք կարող են կասկած հարուցել անաչառության վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը: Պաշտպանին միացավ նաև Նազիկ […]
19:59 24.12.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Spectator պարբերականին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: «Ես իսկապես փոխել եմ իմ կարծիքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին, ինչպես և շատ վարչապետներ և արտգործնախարարներ: Կարծում էի, որ կարող ենք նորից սկսել: Ռուսաստանը գերտերություն է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ: […]
19:46 24.12.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը, հաճախ իր հետ զրուցելիս բերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը: «Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է: Նա իմ ընկերը չէ: Նիկոլայը հաճախ ասում է. «Այ, տեսնում ես՝ ինչպես պետք է վարվի նախագահը: Ահա, խնդրեմ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն այսպես է վարվում»»: Լուկաշենկոն ասել է, որ Նիկոլայը […]
19:37 24.12.2019
Մոսկվայի Բասմանյան դատարանը երկարաձգել է ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող պատմաբան Օլեգ Սոկոլովի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է RT-ն: «Դատարանը բավարարել է քննչական մարմինների ներկայացրած միջնորդությունը՝ Սոկոլովի կալանքի ժամկետը մինչև 2020 թ. ապրիլի 9-ը երկարաձգելու վերաբերյալ»,- կայքը մեջբերել է դատավորի խոսքը: Ավելի վաղ քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Սոկոլովի կալանքը երկարաձգելու մասին: Մինչև տարեվերջ բժիշկները […]
19:30 24.12.2019
Լապլանդիա. վայր, որտեղ հեքիաթն իրականություն է դառնում: Այցելե՞լ եք այս կախարդական ձմեռային հանգստավայր: Եթե ոչ՝ կցանկանայի՞ք: Лапландия – место, где сказка становится былью! Посещали ли вы этот волшебный зимний курорт? Если нет, то хотели бы? pic.twitter.com/2Imzn8PZG8 — ВЕСТИ (@vesti_news) December 24, 2019