Բոլոր լուրերը – Page 8356 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Կիևում հսկա բեռնատարի և մարդատարի վթարի կադրերը հայտնվել են համացանցում

23:21 23.12.2019

Հսկա բեռնատարի և մարդատարի՝ Կիևում տեղի ունեցած  վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Մարդատարի վարորդը դեպքից ընդամենը ակնթարթ առաջ է կարողացել դուրս գալ մեքենայից: Անկառավարելի բեռնատարը մեծ արագությամբ է ընթացել ու ամբողջ թափով հարվածել է բենզալցակայանում կայանած մարդատարին: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Պարզվել է, որ Renault մակնիշի բեռնատարը նախ հարվածել է Mitsubishi-ին, ապա՝ նոր կայանած […]

̰
Երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ․ Արման Եղոյան

23:16 23.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս իրեն։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Էս երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ, գլխիցս դուրս չի գալիս էդ պատմությունը, մի տեսակ մեղքի զգացում ա քերում հոգիս, ու ամեն օր մի նոր վկայություն ա ի […]

̰
Քիմ Քարդաշյանը կդառնա բրիտանական բանակի գովազդային դեմքը

23:15 23.12.2019

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը կարող է դառնալ բրիտանական բանակի գովազդային արշավի դեմքը: Մեծ Բրիտանիայի ռազմական ղեկավարության նախաձեռնած նոր գովազդային արշավի նպատակը երիտասարդներին զինվորական ծառայություն անցնելու կոչն է: «Քարդաշյանին հրավիրել են գովազդելու բրիտանական բանակը, գովազդային «արշավի կարգախոսն է լինելու «Բանակը ավելի մեծ վստահություն է ներշնչում, քան սոցիալական ցանցերում «հավանումներ» ստանալը»,- գրել է […]

̰
Խախտումներ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում․ ՄԻՊ

23:07 23.12.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ չհայտարարված այցի արդյունքները։ Այցի ընթացքում իրականացվել է դպրոցում սովորող և խնամվող երեխաների խնամքի պայմանների, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վիճակի, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող հարցերի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ երեխաների հետ: Մշտադիտարկման այցի արդյունքում կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: […]

̰
Վաղը վթարային ջրանջատում կլինի Երևանում և Արարատի մարզում

23:01 23.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10։00-21։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջան, Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փող. […]

̰
Ով է Պուտինից առաջ ընկել Ղրիմի կամուրջը փորձարկելու հարցում

22:59 23.12.2019

Մոստիկ կատուն դարձել է Ղրիմի կամուրջը առաջինը փորձարկողներից մեկը: Ինչպես հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը, կատուն կամրջով անցել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից առաջ: «Նա ամբողջ 19 կմ վազեց, ամեն քայլը ստուգեց: Լավագույն շինարարների ստեղծած լավագույն երկաթուղային կամուրջը պատրաստ է»,- հայտնում է թվիթերյան էջը:

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Մոսկվայում գողը դանակահարում իրեն բացահայտած քաղաքացուն

22:45 23.12.2019

Մոսկվայում սուպերմարկետներից մեկում զինված հարձակում են գործել Գլխավոր դատախազության աշխատակցի վրա: Life-ը հրապարակել է այդ հարձակման տեսանյութը: Երկու այցելուների միջև կոնֆլիկտը հասունացել է այն բանից հետո, երբ դատախազության աշխատակիցը նկատել է՝ մի տղամարդ փորձում է ապրանք գողանալ: Չկայացած գողը հանել է դանակը և հարվածել դատախազության աշխատակցի ազդրին: Տեսանյութում երևում է, որ ենթադրյալ հանցագործը փորձում է […]

̰
Կրակովում շինարարները նկուղում գտել են XVIII դարի մետաղադրամներ

22:34 23.12.2019

Լեհական Կրակովում շենքի նկուղում շինարարները հայտնաբերել են 10 հազար հին մետաղադրամ: Գանձի արժեքը գնահատվում է մոտ 400 հազար ֆունտ սթերլինգ, գրում է Daily Mail-ը: Վերակառուցված տունը երկու դար առաջ պատկանել է եկեղեցուն: Նկուղում հայտնաբերվել են XVIII դարի պղնձե մետաղադրամներ, որոնք հատվել են Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկիի օրոք: Մետաղադրամները հանձնվել են Կրակովի հնագիտական թանգարանի ներկայացուցիչներին:

̰
Մհեր Հակոբյան

22:34 23.12.2019

̰
Բացառում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը չհրավիրվի հավաքական. Ա․ Մելիքբեկյան

22:23 23.12.2019

ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: SHANTNEWS-ը Արմեն Մելիքբեկյանին հարց է ուղղել ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի գնահատականների առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր էին ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» էր […]

̰
Տոնածառ ավտոմեքենաներից. Ստավրոպոլում հարյուրից ավելի վարորդներ մասնակցել են ամանորյա ֆլեշմոբին

22:15 23.12.2019

Ստավրոպոլում ավտոմեքենաները շարվել են տոնածառի տեսքով: Հարյուրից ավելի վարորդներ մասնակցել են այդ ֆլեշմոբին:

̰
Սիրտս խառնում է, երբ լսում եմ, թե ինչ դժվար է աշխատել կինոստուդիաներում. Լեոնարդո դի Կապրիո

22:04 23.12.2019

«Մեկ անգամ Հոլիվուդում»,«Մեծն Գեթսբի»,«Տիտանիկ» հայտնի ֆիլմերի գլխավոր դերակատար, հանրահայտ Լեոնարդո դի Կապրիոն  հայտարարել է, թե «սիրտը խառնում է իր գործընկերների բողոքներից», ովքեր դժգոհում են իրենց կարիերայից, գրում է Deadline-ը: Դի Կապրիոն, որին Քվենտին Տարանտինոն համարում է ժամանակի լավագույն դերասաններից մեկը, պատմել է «Վերապրածը» ֆիլմի նկարահանումների մասին: Այդ  ֆիլմի համար, ի դեպ, նա «Օսկար» է ստացել […]

̰
Վաղը Կոտայքի մարզում պլանային ջրանջատում կլինի

22:01 23.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերիի 24-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերիի 25-ը ժամը 22։00-ը, կդադարեցվի Զովունի համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հորիզոն 22.00

22:00 23.12.2019

̰
Հրդեհ հայ-վրացական սահմանին

21:55 23.12.2019

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի […]

̰
Բլոգերներն ու զբոսավարները հետաքրքրված լուսաբանում են Աշոցքի ու Ամասիայի ձմեռային տուրիզմի հնարավորությունները

21:48 23.12.2019

Հայաստանի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն ունեն ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Այստեղ ձմեռը խստաշունչ է, ձյան ծածկույթը որոշ բնակավայրերում հասնում է մոտ 2 մետրի, և մյուս մարզերի համեմատ ավելի ուշ է հալչում:Բայց Շիրակի մարզի հյուսիսի գրավչության ու առկա պոտենցյալի մասին թե՛ հանրապետությունում, և թե՛ հանրապետությունից դուրս շատերը տեղյակ չեն, իսկ դրա հիմնական պատճառը […]

̰
Իրանն ամեն ամիս հարստացված ուրանի պաշարները կավելացնի 200կգ-ով

21:33 23.12.2019

Իրանի տրամադրության տակ այժմ կա 800կգ հարստացված ուրան:

̰
Հայտնի «Բուտիրկա» մեկուսարանի շենքը հյուրանոց կդառնա

21:24 23.12.2019

Հայտնի քննչական մեկուսարան «Բուտիրկա»-ն կփոխարինվի յուրահատուկ լոֆթ հյուրանոցով: Այս մասին հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը: Բանտախցերի փոխարեն կլինեն հարմարավետ սենյակներ: Այս պատերը շատ հայտնի կալանավորների են տեսել, առաջիններից մեկը եղել է Եմելյան Պուգաչովը, թեպետ փաստաթղթերով դա ապացուցված չէ: Այստեղ են նկարահանվել «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի որոշ դրվագներ: Մեկ տարի առաջ որոշում է ընդունվել հասցեն փոխելու […]

̰
Ընտրություններից 3 ամիս անց հայտնի են Աֆղանստանի նախագահական ընտրությունների արդյունքները

21:13 23.12.2019

Աշրաֆ Ղանիի քաղաքական հակառակորդ Աբդուլա Աբդուլան չի ընդունել ընտրությունների արդյունքները:

̰
Ծննդյան 91-ամյակի առթիվ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Հովհաննես Չեքիջյանին

21:01 23.12.2019

Ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել եմ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Կինը վիճակախաղի մեջ խառնել է համարները և շահել միանգամից երկու ջեքփոթ

21:00 23.12.2019

Ամերիկուհին վիճակախաղի տոմսը լրացնելիս միանգամից երկու ջեքփոթ է շահել: Այս մասին հաղորդվել է վիճակախաղի կայքում: Ամերիկյան Վաշինգտոն քաղաքի բնակչուհի Փերինա Գեյնսը գնել է DC5 վիճակախաղի երկու տոմս: Կինը պլանավորել էր թվերի համադրություն, բայց տոմսերը լրացնելիս սխալ է թույլ տվել: Նա որոշել է ոչինչ չփոխել, և արդյունքում երկու տոմսերը շահել են 50 հազարական դոլար: Հաղթողը նշում […]

̰
Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդներին

20:53 23.12.2019

Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանուկյանը պատմական ակնարկ է կատարել` խոսելով պատերազմի ու բանակի ստեղծման մասին, անդրադարձել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, դրա պատճառներին ու սուր քննադատել իշխանություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնի է «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհի բռնկման պատճառը

20:39 23.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Մեդվեդևը հրահանգել է միջոցներ մշակել՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների

20:27 23.12.2019

«Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 20-ին:

̰
Նարգիզը մտադիր չէ երեխաներին տեղափոխել Ռուսաստան

20:17 23.12.2019

Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում երգչուհի Նարգիզն ասել է, որ մտադիր չէ իր երեխաներին ԱՄՆ-ից տեղափոխել ՌԴ:  Ասել է, որ այդ  ՌԴ-ում անվտանգ չէ։ «Իհարկե, շատ դժվար է 6 տարի շփվել սկայպով, բայց տեղափոխե՞լ երեխաներիս ՌԴ: Ո՛չ, ես ինքս այստեղ անվտանգ ու պաշտպանված չեմ զգում»,- ասել է երգչուհին:   «Երեխաներս արդեն լրիվ ամերիկացիներ են: Նրանք այնտեղ  […]

̰
ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

20:08 23.12.2019

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին: Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու […]

̰
Արարատի մարզում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին

19:57 23.12.2019

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ […]

̰
Առաջարկվում է ներդնել կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև

19:52 23.12.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ներդնել հեռավար՝ դիստանցիոն կրթություն իրականացնելու մեխանիզմ, որը կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձև […]

̰
Չելյաբինսկում ձերբակալել են տղամարդու, որը սպանել է մեկ ամսական որդուն լաց լինելու պատճառով

19:44 23.12.2019

Քննիչները ձերբակալել են Չելյաբինսկի բնակչին՝ մեկ ամսական որդուն լաց լինելու պատճառով սպանելու գործով: Այս մասին հաղորդվել է ՌԴ ՔԿ-ի կայքում: 29-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Սպանության» հոդվածով: Ըստ քննության տվյալների՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան մեղադրյալը հարբած վիճակում այնքան է ծեծել երեխային, որ վերջինս մահացել է: Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ հարվածել է […]

̰
ՌԴ-ում տրակտորի վարորդը սպանել է գործընկերներին, դիերը նետել ջրհորը

19:30 23.12.2019

Նոր Մոսկվայում երկու աշխատողի սպանության մեջ կասկածվող տրակտորիստը խոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Հարցաքննության ընթացքում տղամարդը բացատրել է, որ տրակտորը վարելիս քնել է, ինչի հետևանքով պատահաբար սեղմել է գազի ոտնակը և հարվածել գործընկերներին: Վախեցած վիճակում լինելով՝ տրակտորիստը նրանց մարմինները նետել է կոյուղու ջրհորը:

̰
BACK_TO_TOP