16:00 23.12.2019
ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆլոյդ շրջանում տեղի է ունեցել ձիերի զանգվածային սպանդ: Այս մասին հաղորդել է տեղական WYMT հեռուստաալիքը դեկտեմբերի 23-ին: Սկզբում հայտնաբերվել է հրազենային վնասվածքների հետևանքով սատկած 15 ձի, իսկ այսօր՝ ևս 6-ը: Սատկած կենդանիների թվում եղել են նաև հղի կենդանիներ: Կենդանիների փրկության տեղական կազմակերպությունը հայտնում է, որ, ենթադրաբար, ձիերի որս է տեղի ունեցել. նրանք […]
15:58 23.12.2019
Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «32 համայնքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ: Շուրջ 58 համայնքներում անցկացրել ենք լուսավորության համակարգի ներդրում՝ էներգախնայող համակարգերով»,- ասաց նախարարը: Նա […]
15:54 23.12.2019
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Այս թեկնածության առաջադրումն անցել է միաձայն: Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով:
15:50 23.12.2019
Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ: Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ […]
15:46 23.12.2019
Ռուսաստանը կանի հնարավորը Սիրիայի տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմի հետ բանակցությունների ժամանակ: «Մենք ամեն ինչ կանենք, որ ամբողջ ծավալով իրագործվի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը, որը ենթադրում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնում»,- ասել է նա: […]
15:39 23.12.2019
ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ տոնի առթիվ ուժեղացված ծառայություն է իրականացնում: «Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Սահմանված է խիստ վերահսկողություն նաև հանրապետության ավտոճանապարհներին, որտեղ 24 ժամ ծառայություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը: Արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ […]
15:36 23.12.2019
2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 314,1 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Ավելին՝ այստեղ:
15:32 23.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գոհար Լևոնի Վարդանյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի […]
15:29 23.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը […]
15:26 23.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Դավիթ Խաժակյանի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր […]
15:21 23.12.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ հարցեր կան, որոնք լուծման արժանի են, բայց դրանք առանց օրենքի ընդունման կլուծվեն: Նա նկատեց նաև, որ բոլորը չեն կարող բուհ ընդունվել: Հեռակա ընդունելության կարգավորման մասով էլ նշեց. «Հեռական չսովորելու տեղ է դարձել: Բայց հնարավորություն է ստեղծվում […]
15:20 23.12.2019
Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի […]
15:08 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձն աճել է՝ 263 հազար դրամից դառնալով 378 հազար դրամ՝ հարկերը հանած: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը: «2018-ին մեկնարկած և 19-ին իր առաջնային փուլ հասած օպտիմալացումը արձանագրում է իր կարևոր արդյունքը»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է իր աշխատավարձին, […]
15:02 23.12.2019
Լիբիայի ազգային բանակը կալանել է Գրենադայի դրոշով և թուրքական անձնակազմ ունեցող մի նավ: Նույն օրը Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքել Լիբիայի պաշտոնական իշխանությունների հետ: Գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA) զորքերը դեկտեմբերի 22-ին հայտարարել են, որ նրանք Միջերկրական ծովում թուրքական անձնակազմ ունեցող նավ են կալանել: LNA-ի խոսնակ Ահմեդ ալ Միսամրիի խոսքերով՝ Գրենադայի […]
15:00 23.12.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է DPA գործակալությունը: Ստոլտենբերգը նշել է, որ այժմ դաշինքի և Մոսկվայի միջև հարաբերություններում դժվարություններ կան, ուստի կարևոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
14:59 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, […]
14:56 23.12.2019
Այս տարի իրականացվել է 16.4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 6.8 միլիարդը համայնքների համաֆինանսավորմամբ, իսկ 9.6 միլիարդը՝ պետության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ամփոփելով անցնող տարին, ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսվել էր 10 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիներին չկար, և այն շատ կարևորում ենք, որովհետև այս […]
14:51 23.12.2019
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։ Կոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։ […]
14:46 23.12.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային […]
14:43 23.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է Հաշվապահական հաշվառման մասին, Աուդիտորական գործունեության մասին, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն […]
14:39 23.12.2019
2018 թվականի համեմատությամբ 2019-ին Սևանի մակարդակը 6 սմ-ով ավելի է, իսկ 1 սմ-ն կազմում է մոտ 13 մլն խմ ջուր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ջրի դիմաց հավաքագրումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 840 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են, որ այդ թիվը […]
14:35 23.12.2019
Հայաստանի համայնքները Երևանին կապելու խնդիր կա, արդյոք կառավարությունը մտադի՞ր է միասնական տրանսպորտային ցանց ներդնել խնդիրը լուծելու համար: Այս հարցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ քայլեր արվում են: «Երկու ուղղությամբ ենք աշխատում՝ առանձին լոտով մրցույթ կհայտարարենք տարբեր մարզերով, սա կանենք, որ հստակ դառնա՝ նման պահանջ կա՞, թե՞ ոչ: Հանդիպում ենք տարբեր […]
14:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօրվա նիստը շատ բուռն քննարկումներով և փոխադարձ մեղադրանքներով է ընթանում։ Նիստը վարում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը, ինչը նույնպես վիճարկման թեմա է դարձել հենց սկզբից։ Քվեարկություններից մեկով, երբ անհրաժեշտ էր պարզել, թե որ կազմակերպությունները պետք է մնան ֆեդերացիայի կազմում, խնդրի պատճառ դարձավ քվեների հաշվարկի կարգը՝ ձեռնպահները պետք է հաշվել, թե […]
14:28 23.12.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «+10.000 ՀՀ դրամ ամսական նվիրատվություն իմ կողմից «Հայաստան» հիմնադրամին Հայաստանի և Արցախի համայնքներում խմելու և ոռոգման ջրի ենթակառուցվածքների հիմնանորոգման և կառուցման համար»,- նշել է նա:
14:25 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կառավարության կողմից Գյումրիի վրա ուշադրության կենտրոնացմանն ու «մյուս համայնքների խանդին»: «Ես հետաքրքիր անակնկալի եկա ու նույնիսկ գոհ եմ այն իրականությունից, երբ խոսվում է այն մասին, որ Գյումրիի նկատմամբ ուշադրությունը կարող է առաջացնել այլոց խանդը, և խոսք լինի անհամաչափ զարգացման մասին: 2019 թ. […]
14:17 23.12.2019
ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նկատեց, որ շատ երեխաներ, ովքեր ցանկացել են ստանալ մասնագիտական կրթություն, օրենքի սահմանափակման պատճառով զրկվել են այդ հնարավորությունից: «Մեր խնդիրը հետևյալն է՝ ունենալ հանրության հետ երկխոսություն և ասել, որ պարտադիր չէ՝ բոլորը սովորեն բարձրագույն ուսումնական հաստատություններում, և եթե երեխաները ցանկանում […]
14:10 23.12.2019
Հուլիսի 25-ին տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հետաքննություն էր սկսվել:
14:06 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մեղրիի գազաֆիկացմանն ու խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարություններին: «Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից […]