Բլոգերներն ու զբոսավարները հետաքրքրված լուսաբանում են Աշոցքի ու Ամասիայի ձմեռային տուրիզմի հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Բլոգերներն ու զբոսավարները հետաքրքրված լուսաբանում են Աշոցքի ու Ամասիայի ձմեռային տուրիզմի հնարավորությունները

21:48 23.12.2019

Հայաստանի հյուսիսային Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններն ունեն ձմեռային տուրիզմի կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Այստեղ ձմեռը խստաշունչ է, ձյան ծածկույթը որոշ բնակավայրերում հասնում է մոտ 2 մետրի, և մյուս մարզերի համեմատ ավելի ուշ է հալչում:Բայց Շիրակի մարզի հյուսիսի գրավչության ու առկա պոտենցյալի մասին թե՛ հանրապետությունում, և թե՛ հանրապետությունից դուրս շատերը տեղյակ չեն, իսկ դրա հիմնական պատճառը ոչ պատշաճ իրազեկումն ու տեղեկատվության պակասն է:Հայաստանի տուրիզմի կոմիտեն կազմակերպում է տեղի և արտասահմանում բնակվող հայ բլոգերների ու  լրագրողների ճանաչողական այցեր   Աշոցք և Ամասիա՝ համացանցային տիրույթում հյուսիսի ձմեռային գեղատեսիլ վայրերն ու սպորտաձևերի զարգացման հնարավորությունները  հանրությանը ներկայացնելու համար:«Մենք ուղևորվում ենք Աշոցք, կազմակերպել ենք ճանաչողական այց լրագրողների ու բլոգերների համար՝ ներկայացնելու Հայաստանի ձմեռային գրավչությունն ու ներկայացնելու այն վայրերը, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալու ձմեռային տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Գնում էինք տեսնելու Աշոցքի դահուկավազքի կենտրոնը, ճանապարհին տեսանք դահուկ քշող երեխաներին, իջանք ցած ու հիմա մեր բլոգերները լուսանկարում են այս գեղեցիկ տեսարանը»,- ասում է Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեի հանրային կապերի թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը:«Այստեղ ենք գովազդելու Հայաստանի ձմեռային զբոսաշրջությունը, որը կարծում ենք՝ ոչ այնքան ճիշտ է լուսաբանվում, բայց կարծում եմ ,որ արժանի է, որ ավելի հաճախակի անդրադարձ կատարվի այս հրաշք բնությանը: Երևանում այս տարի ձմեռն ուշանում է, և ձյուն չկա, ու սա ամենալավ հնարավորությունն էր գալ դեկտեմբերի վերջին այստեղ ու վայելել ձյունը, որովհետև չունենք այդ հնարավորությունը քաղաքում»,- իրենց այցի նպատակն է ներկայացնում զբոսավար-բլոգեր Սիրանույշ Փիլոյանը:Ըստ բլոգերների՝ Հայաստանի ձմեռային տուրիզմի հնարավորությունները հատկապես թերի է ներկայացվում ռուսալեզու զբոսաշրջիկներին, որոնք ամենաշատն են ձգտում ձմեռային հանգիստն անցկացնել մեր երկրում: Դահուկավազքով  ու ձմեռային սպորտաձևերով զբաղվելու լավագույն բնական թեքություններով հայտնի Ամասիայի ու Աշոցքի սարալանջերը ֆինանասական անհրաժեշտ ներդրումներ կատարելու և ենթակառուցվածքներ կառուցելու դեպքում կարող են մինչև մայիս ընդունել զբոսաշրջիկների մեծ խմբեր, բայց նախ անհրաժեշտ է համացանցում օտարազգի զբոսաշրջիկներին մատչելի ներկայացնել:«Ես ծնվել ու մեծացել եմ Բելառուսում, բայց արդեն վեց տարի առաջ հայրենադարձվել եմ Հայաստան և, որպես զբոսաշրջիկ, որ նախկինում գալիս էր Հայաստան և հիմա արդեն, որպես ճամփորդող-բլոգեր ու ՀՀ քաղաքացի, զգացել եմ, որ ինֆորմացիա չկա,պորտալներ չկան, հենց  ռուսալեզու աուդիտորիայի և տուրիստի համար, որ իմֆորմացիա կարողանա ստանաս՝ ո՞նց հասնի այստեղ, որտե՞ղ ժամանակ անցկացնի, որտե՞ղ կարելի է գիշերել: Հիմա ես իմ բլոգում, որ կոչվում է «Հայաստանը ուսապարկում», ռուսերենով  կներկայացնեմ մեր երկրի ձմեռային տուրիզմի հնարավորությունները, լուսանկարներ կտեղադրեմ ու կնշեմ այն բոլոր ճանապարհները, որոնց միջոցով կարելի է հասնել ձյունապատ հյուսիս ու վայելել բնության ազատությունը»,- ասում է բլոգեր Նինա Մեհրաբյանը:

Բլոգերներն ու զբոսավարները վստահ են, որ մի քանի տարի անց տարածաշրջանը կդառնա դահուկավազքի ամենահայտնի կենտրոններից մեկը, հատկապես, երբ Աշոցքում արդեն գործում է դահուկավազքի կենտրոնը, որի չորս դահուկուղիներն արդեն ստացել են սերտիֆիկատ ու  դարձել միջազգային դահուկավազքի ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան մրցաշարեր անցկացնելու համար նախատեսված մրցուղիներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP