15:54 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս ծառի […]
15:52 02.10.2024
Չեմպիոնների լիգայում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին»։ Դորտմունդյան ակումբը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Սելթիկը» 3 միավորով 19-րդն է։ Խաղային օրվա կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին։ Արտետայի թիմը 4 միավորով 8-րդ տեղում է, ՊՍԺ-ն 3 միավորով 18-րդն […]
15:45 02.10.2024
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս ընտրությունները կանցկացվեն արտաքին աննախադեպ միջամտության ֆոնին, ինչը տխուր երեւույթ է։ Ի վերջո, բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրության նկատմամբ», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ արտերկրից ֆինանսավորվող վրացական […]
15:38 02.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, ինչպես նաև խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին: Օրակարգը կցվում […]
15:30 02.10.2024
Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» նորեկ Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա հարձակվողն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջիկա տուրերի խաղերին: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Նախորդ հավաքի ժամանակ Արթուր Միրանյանը չէր հրավիրվել […]
15:22 02.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ […]
15:15 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին: ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, […]
15:10 02.10.2024
Պեկինում ավարտին մոտեցող ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն ու երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը։ Կիսաեզրափակչում Սիները 6-3, 7-6 հաշվով հաղթել է չինացի Բու Յունչաոկետեին։ Մյուս կիսաեզրափակչում Ալկարասը 7-5, 6-2 հաշվով հաղթել է 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 3-ին։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։
14:54 02.10.2024
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին մուտք գործել հրեական պետություն և նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ Իսրայելի վրա Իրանի հարձակումը չդատապարտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարողանում միանշանակ դատապարտել Իրանի հանցավոր հարձակումը Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա: […]
14:40 02.10.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային գները։ 24-ամյա Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի՝ ավելանալով 20 միլիոնով։ Մինչև այս նորվեգացին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակը կիսում էր «Ռեալի» խաղացողներ Ջուդ Բելինգեմի, Վինիսիուս Ժունիորի ու Կիլիան Մբապեի հետ, […]
14:34 02.10.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ հանձնուքի միջոցով փորձ է արվելու դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր: Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Ռ.Զ.-ի անվամբ քաղաքացի Ա.Բ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության […]
14:19 02.10.2024
ԱՄՆ-ում տեղի ունեցած «Հելեն» փոթորկի զոհերի թիվն արդեն առնվազն 162 է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 1-ին հեռուստաընկերությունը հայտնել է 130 մարդու մահվան մասին։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ օրերս հաստատվել է Ջորջիա նահանգում մի քանի փրկարարների, ինչպես նաեւ կնոջ ու նրա մեկամյա երկվորյակ որդիների մահը։ Ընդհանուր առմամբ, […]
14:13 02.10.2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթելու է Տիրամորը՝ նրան նվիրված Հռոմի ամենամեծ տաճարում՝ խնդրելով խաղաղություն։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտին նա բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ «ծոմի և խաղաղության համար աղոթքի» օրվան։ «Հոկտեմբերի 7-ին, խնդրում եմ բոլորին օրը նվիրել ծոմապահությանը և խաղաղության համար աղոթքին», – մեջբերում է Հռոմի պապի խոսքերը Սուրբ Աթոռի […]
14:02 02.10.2024
Տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝ Հայաստան Հորդանան Իրան Իրաք Լիբանան Ղասախստան «Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության, կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ»,-նշված է Հայկական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։
13:54 02.10.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ […]
13:47 02.10.2024
Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։
13:34 02.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.17 դրամ:
13:28 02.10.2024
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ […]
13:20 02.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր: Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի […]
13:11 02.10.2024
Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Եթե նրանք (ԱՄՆ-ը և Եվրոպան) հեռանան տարածաշրջանից, ապա, անկասկած, հակամարտությունները, պատերազմներն ու բախումները լիովին կդադարեն։ Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենք կարող են կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում և տարածաշրջանում, ապրել միասին խաղաղության, առողջության և բարեկեցության […]
13:04 02.10.2024
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը հայտարարել է թագավորության քաղաքացիներին Լիբանանից տարհանելու համար երկու ինքնաթիռ ուղարկելու որոշման մասին։ «Սպասվում է, որ իսպանական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ կթռչի Բեյրութ», – նշել է գերատեսչության ղեկավարը Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախարարը պարզաբանել է, որ շուրջ 350 իսպանացի ցանկություն է հայտնել լքել Լիբանանը։ Նախկինում թագավորության իշխանությունները հայտնել էին, որ […]
12:58 02.10.2024
Երևանում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
12:50 02.10.2024
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրի տարածքում, ստուգման նպատակով, կանգնեցրել են փայտանյութով բարձած «ԿամԱԶ»-ը: Բեռնատարի թափքում մոտ 20 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Գորիս քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը 213 հազար դրամով գնել է Արծվանիկի անտառպետության անտառապահից: «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի […]
12:41 02.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ […]
12:34 02.10.2024
Հոկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի մի շենքից կրակոցի ձայներ են լսվում: Ոստիկանության Կապանի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից […]
12:28 02.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: