17:17 19.12.2019
Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում այսօր տեղի ունեցած փլուզման հետքերով դեպքի վայր է մեկնել SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Վերջիններիս թույլ չեն տվել ներս մտնել, քանի որ դա հատուկ պահպանվող տարածք է: Ներսում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, փլուզման պահին շենքում շատ մարդիկ են եղել, ստուգումներ են եղել, և շենքի […]
17:16 19.12.2019
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի […]
17:11 19.12.2019
«Արտաքին վտանգները, մասնավորապես թշնամաբար տրամադրված պետությունների քայքայիչ բնույթի միտումները չեն թուլացել, սակայն ԱԱԾ բոլոր մարմինների ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս նկրտումները չեզոքացվել են»,- այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառտման ժամանակ ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ իրենց համար հավասարապես կարևոր հարց է Արցախի Հանրապետության անվտանգությունը: «Միջազգային զարգացումները, Արցախի հակամարտության խաղաղ լուծման […]
17:05 19.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ հաշվի առնելով, որ նա արդեն երկու տասնամյակ է՝ իշխանության մեջ է, կարո՞ղ է փոխանցել ամենադրական ու ամենաբացասական տպավորությունները: ՌԴ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ կա՞ իշխանության փոխանցման բանաձև: «Դուք կարող էիք լինել թեկնածուներից մեկը»,- ասաց Պուտինը: Հարցին՝ արդյո՞ք իրեն համարում է պատմական անձ, ՌԴ նախագահն արձագանքեց, որ դրա […]
16:58 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում կարևոր նորություն է հայտնել ՊՊԾ արխիվից։ ««Վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- գրել է վարչապետը:
16:51 19.12.2019
Հնդկական Ուտտար Պրադեշ նահանգում ընձառյուծը հարձակվել և վնասել է փողոցում խաղացող երեխաներին, գրում է Daily Mail-ը: Գիշատիչը հարձակվել է չորս տարեկան Նիշուի և հնգամյա Չեթանի վրա: Առաջինին ընձառյուծը վիրավորվել է, իսկ երկրորդին՝ ճանկել և փախել: Չորսամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի շրջանում վերքերով, իսկ մյուս փոքրիկի մարմնամասերը հայտնաբերվել են միայն երկու օր անց՝ գյուղից 300 […]
16:40 19.12.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց՝ ժամանակը չէ՞ դեկտեմբերի 31-ը դարձնել ոչ աշխատանքային: «Այդ օրը, միևնույն է, երկրի կեսը չի աշխատում, մյուս կեսն էլ ձևացնում է, թե աշխատում է: Մեր կանայք և գուցե Ձեր ապագա կինը շնորհակալություն հայտնեն Ձեզ: Չէ՞ որ Դուք ասել եք, որ իբրև պարկեշտ մարդ՝ ինչ-որ մի օր […]
16:38 19.12.2019
Ավելի վաղ հայտնել էինք` դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
16:21 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ անվտանգությունը մեր երկրում համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունը ապահովող մի քանի կառույց ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն […]
16:18 19.12.2019
Գալվեյ քաղաքում շուրջ 50 մեքենա հայտնվել է ջրում, փոթորիկը տապալել է ծառեր, հարյուրավոր տներ զրկվել են էլեկտրականությունից:
16:12 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման […]
16:03 19.12.2019
Տաշքենդում մետրոյի Յունուսաբադյան գծի շինարարության ժամանակ հողը փլուզվել է: Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ զոհվել է վեց աշխատակից: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 18-ին: Երկարատև տեղումների հետևանքով փլուզվել է 250 խորանարդ մետր հող: Սկզբնապես հաղորդվել է հինգ անհետ կորած աշխատակիցների մասին: «Պատահարի վայրում երեկ և այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից […]
16:00 19.12.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր մեծ մամուլի ասուլիսում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի շուրջ ստեղծված վիճակը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պարտության հետևանքն է: «Ինչ վերաբերում է մինչև Թրամփի նախագահության ավարտը մեր երկխոսության երկարացմանը, դուք, իհարկե, կարծես արդեն իսկ բարձրացնում եք հարց, որ այն արդեն ավարտվում է: Ես այդ հարցում վստահ չեմ. […]
15:50 19.12.2019
Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհի հետ հատման կետում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մեկ ուղևոր է մահացել, ևս 14-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ շտապօգնության ծառայության՝ տուժած 7 քաղաքացի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է […]
15:47 19.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին ստորագրել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու […]
15:46 19.12.2019
ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվեց ՀՀ նախագահի կայքում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ […]
15:44 19.12.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արայիկ Հարությունյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այդ մասին նախագահի հրամանագիրը քիչ առաջ հրապարակվեց նրա պաշտոնական կայքում։ 2016 թվականի հուլիսից այդ պաշտոնը զբաղեցնում էր գնդապետ Դավիթ Մանուկյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի եղբայրն է։
15:42 19.12.2019
Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը կշարունակվի 7 օր:
15:41 19.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Կարեն Գաբրիելյանին Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարում ցուցաբերած ջանքերի, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար:
15:35 19.12.2019
Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 1000 նպաստառու ընտանիք աջակցություն կստանա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Պետությունը նրանց կենդանիներ կտրամադրի, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ծրագրից օգտվող ընտանիքների անասնապահությունից ստացած եկամուտը մեկ տարի անց կավելանա մոտ 50%-ով։
15:32 19.12.2019
Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ասված Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
15:31 19.12.2019
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանը հաստատեց 2020 թ. պետական բյուջեն: 2020-ի բյուջեի եկամուտները կկազմեն 120 միլիարդ 949.4 միլիոն դրամ, ծախսերը՝ 120 միլիարդ 840. 7 միլիոն դրամ, պրոֆիցիտը՝ 108.7 միլիոն դրամ: Տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է և նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը»:
15:26 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, «Լադա 110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80 կմ-ին շրջվել է. ուղևորներից 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ 49 և 34 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
15:14 19.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դստեր համար գնված ավտոմեքենայի թեմային։ Վարչապետը նշեց, որ գուցե մի փոքր շեղվել է իր գրաֆիկից, բայց ուզում է քաղաքացու առաջ լինել հաշվետու: Երեկվանից քննարկվում է, որ իր դստեր` Մարիամ Փաշինյանի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության մեքենա: Վարչապետը հարկ համարեց հարցին ֆունդամենտալ անդրադառնալ. «Առաջինը՝ «ՀՀ հատուկ […]
15:07 19.12.2019
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ այսօր հանձնաժողովը քննության էր հրավիրել զինված ուժերի նախկին պաշտոնյայի՝ գեներալի կոչումով։ Ավելի ուշ հանձնաժողովի նիստերի սրահի մոտ լրագրողները ֆիքսեցին այդ պաշտոնյային՝ զինված ուժերի հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդանյանին։ SHANTNEWS-ի հարցին՝ կարևոր տեղեկություններ ունի՞ փոխանցելու հանձնաժողովին, նա պատասխանեց՝ չէ, կարևոր չունեմ։
14:59 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին`ժամը 11:22-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., […]
14:58 19.12.2019
«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում՝ […]