10:12 19.12.2019
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Վազգեն Ս., ծնված 1995 թ.) և «Rang Rover» […]
10:02 19.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը: Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
09:56 19.12.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 29 դեպք, որից 20-ով հաշվարկվել է […]
09:53 19.12.2019
15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել՝ դեկտեմբերի 11-ին ցատկել էր բնակելի շենքի 9-րդ հարկից, երեկ հիվանդանոցում մահացել է: Տասներորդ դասարանի աշակերտն այդ քայլին դիմել էր դպրոցի պատերին արված գրությունների համար հարցաքննվելուց հետո։ Պատերին գրություններ թողնելը որակվել է որպես խուլիգանություն: Տղայի ընտանիքի անդամները պնդում են, […]
09:43 19.12.2019
Հայաստանում ներդրումներ իրականացնելը դառնում է ավելի դյուրին։ ««One stop shop» Հայաստանում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով Կառավարության պատրաստած տեսանյութով։ Այսուհետ տեղացի և օտարերկրյա գործարարները կարող են օգտվել ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ […]
09:39 19.12.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթհոլ քաղաքի քաղաքապետ է դարձել 7 ամսական Ուիլյամ Չարլզ ՄակՄիլիանը։ Այժմ նա երկրի ամենաերիտասարդ քաղաքագլուխն է։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։ Նման նշանակումը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ուայթհոլի քաղաքապետի պաշտոնն ամեն տարի աճուրդի է դրվում, և այս տարի փոքրիկի ընտանիքն առաջարկել է ամենամեծ գումարը։ Այն կուղղվի բարեգործությանը։ Փոքրիկը երդմնակալության […]
09:30 19.12.2019
Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Լավ վիճակում չեն նաև Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և […]
09:15 19.12.2019
Բոլիվիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրաման է տվել։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է երկրի ՆԳ նախարար Արտորո Մուրիլիոն։ Հրամանն արձակվել է Մորալեսի նկատմամբ քրեական գործով իրականացվող հետաքննության շրջանակում։ Նրան մեղադրում են հրաժարականից հետո ապստամբության և ահաբեկչության մեջ։ Մեղադրանքների հիմքում ընկած է մի քանի շաբաթ առաջ հայտնված հեռախոսային զրույցի ձայնագրությունը։ Դրանում […]
09:07 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դավիթ Մ., ծնված 1985 թ.) դուրս է […]
09:02 19.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
08:47 19.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում մեղադրական երկու հոդվածներով Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկությունն անվանել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել Միչիգան նահանգում՝ կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Թրամփի խոսքով՝ այդ քվեարկությամբ դեմոկրատները ցանկացել են չեղարկել 2016 թվականի ընտրությունների արդյունքները։ Թրամփին աջակցել է […]
08:36 19.12.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի հայտարարմանը՝ մեղադրական երկրորդ կետով, այն է՝ «Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելը»։ Մինչ այդ հաստատվել էր առաջին հոդվածը՝ «իշխանության չարաշահում»։ CNN-ի փոխանցմամբ՝ մեղադրական երկրորդ կետի վերաբերյալ քվեարկությանը նման է եղել առաջին կետով քվեարկությանը և աչքի ընկել կուսակցական հատկանիշով։ Իմփիչմենթին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, դեմ են արտահայտվել […]
08:27 19.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրել է․ «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ո՛չ պետհամարանիշ են տալիս, ո՛չ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը: Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին […]
08:18 19.12.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի (բացառությամբ «Արագածի» զանգված, «Զվարթնոց» շենքեր և «Զվարթնոց» թաղամաս), Չոբանքարա տարածքի, Արտիմետ գյուղի, Պետական տնկարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:10 19.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Դավթաշեն 2-րդ թաղ. 33, 3-րդ թաղ. 14, Արարատյան 1-ին զանգ. 14, Շիրազի փ. 46 շենքերը, Պ. Սևակ փ. Մ. Ավետիսյան 1-ին փ. Ֆուչիկի 2-րդ, Կամարակ 2-րդ նրբանցքների սեփական տները, «Էներջի Գլոբալ Սերվիս» […]
23:59 18.12.2019
Իրանում փորձարկվել են նոր սերնդի IR-9 ցենտրիֆուգներ, որոնք նախատեսված են ուրանի հարստացման համար, ինչից էլ Իրանին փորձում է հետ պահել Արևմուտքը՝ վախենալով Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումից։ Իրանական նոր ցենտրիֆուգների մասին հայտարարել է երկրի նախագահը։ Նոր սարքավորումները 50 անգամ հզոր են բազային IR-1 տարբերակից։ «Չնայած պատժամիջոցներին ու տնտեսական ճնշումներին՝ մենք զարգանում ենք միջուկային ոլորտում։ Արդեն […]
23:55 18.12.2019
Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ոչ այնքան մարդաշատ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան: Հաջիևը […]
23:43 18.12.2019
Ամերիկյան և իտալական ավտոմոբիլային կոնցեռն «Fiat Chrysler»- ը և ֆրանսիական ավտոգիգանտ «Groupe PSA»-ը կմիավորվեն: Այս մասին հայտնում են ֆրանսիական ավտոարտադրողի մամուլի ծառայությունից: «Միավորված ընկերությունը արտադրության ծավալով կդառնա չորրորդն աշխարհում, իսկ եկամտի տեսանկյունից՝ երրորդը», – ասվում է զեկույցում: Նախատեսվում է տարեկան վաճառել 8,7 միլիոն մեքենա՝ 170 միլիարդ եվրո եկամտով, իսկ գործառնական շահույթը կկազմի ավելի քան 11 […]
23:41 18.12.2019
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու […]
23:35 18.12.2019
Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին: Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմել է Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝ 1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել: Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից […]
23:28 18.12.2019
Ամերիկացի գործարար, հայկական արմատներ ունեցող Միքայել Իսրայելյանը գնել է RTVi միջազգային ռուսալեզու հեռուստաալիքի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը։ Նա մտադիր է ընդլայնել ալիքի հեռարձակումը Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինքը՝ գործարարը, հայտարարել է, որ ԱՄՆ-ում ներկայում 7 միլիոն ռուսալեզու բնակչություն է ապրում, և ինքը մտադիր է ալիքը տարածել նրանց շրջանում։ Իսրայելյանի կարծիքով՝ դա հատկապես […]
23:26 18.12.2019
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ […]
23:16 18.12.2019
Հունաստանում հնագետները հայտնաբերել են Միկենյան քաղաքակրթության թագավորական դամբարաններ: Դրանք մոտ 3,5 հազար տարեկան են, հայտնում է «АР» -ն ՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը: Ամերիկացի հնագետները հայտնաբերել են երկու արքայական թագավորական դամբարան Միկենյան դարաշրջանի մեծ պալատի մոտ ՝ Հունաստանի հարավային Պելոպոննես շրջանում: Քանի որ դրանց տանիքները վաղուց փլուզվել էին, դամբարանները մնացել են քարերի տակ ու […]
23:00 18.12.2019
Անգլիայի Արևմտյան Յորքշիր նահանգի Հալիֆաքս քաղաքից մի վարորդ պայթյուն է իրականացրել իր մեքենայում: Նա օդը թարմացնող միջոց է ցանել ուղևորների խցիկում, այնուհետև որոշել է ծխախոտ վառել, գրում է BBC News-ը: Պայթյունն այնքան հզոր էր, որ մեքենայի պատուհանները և հողմապակին դուրս են թռել, և պայթյունի ալիքը վնասել է նույնիսկ մոտակա շենքի պատուհանները: Վարորդին հաջողվել է դուրս […]
22:51 18.12.2019
Մեծ Բրիտանիայի բնակիչը հարստացել է, դարձել 3,75 միլիոն ֆունտ սթերլինգի տեր՝ առցանց խաղերով տարված լինելու շնորհիվ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հոկտեմբերի սկզբին Թոմաս Ռոշ անունով անգործ հայրը 60 ֆունտ սթերլինգ էր ծախսել խաղայի կայքում և դարձել մուլտիմիլիոնատեր: 30-ամյա հաղթողը գիշերվա կեսին արթնացրել է հարևաններին՝ պատմելու համար իր հաղթանակի մասին: «Սկզբում ես շահեցի ընդամենը […]
22:37 18.12.2019
Պերուում երկու օր փակ էին «McDonaldʼs»- ի արագ սննդի բոլոր ռեստորանները: Այդ մասին տեղեկացրել են սննդի ցանցի «Twitter»- ի պաշտոնական էջում: Ըստ «The Guardian»-ի՝ ռեստորանները որոշել են փակել՝ ի նշան սգո: 19-ամյա Ալեքսանդրա Պորեսը և 18-ամյա Գաբրիել Կամպոսը Լիմայում գտնվող ցանցի աշխատակիցներն էին, որոնք մահացել են դեկտեմբերի 15-ին: Պորեսը էլեկտրահարվել է զովացուցիչ ըմպելիքի մեքենան լվանալիս: […]
22:25 18.12.2019
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:37-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք. պատշգամբում հայտնաբերվել է Արթուր Ա.-ի (ծնված 1992 […]
22:22 18.12.2019
Մեծ Բրիտանիայի ոզնիների հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Անձրևոտ ամռան պատճառով շատ բրիտանական ոզնիներ ձագեր են ունեցել սովորականից ուշ: Դրա հետևանքով աշնանը ծնված հազարավոր ոզնիներ չեն հասցրել բավականաչափ սնունդ ընդունել ձմեռային քնից առաջ և տանջվել են սովից: Նրանք չեն կարողացել քնել և թափառել են փողոցներով նույնիսկ օրվա ընթացքում, թեպետ […]
22:18 18.12.2019
Windows10 օպերացիոն համակարգերը այսուհետ գովազդ ցույց կտան որոշ «գործարանային» ծրագրերում, և այդ գովազդը անջատել հնարավոր չի լինի։ Սա սկզբից նկատել են օգտվողները, ապա նաև հաստատել են ընկերության ներկայացուցիչները։ Օգտատերերը սրանից դժգոհ են, որովհետև գովազդները երբեմն մեծ տեղ են գրավում օրացույցի ու փոստի ծրագրերի պատուհաններում։ Պատճառն այն է, որ նրանք ստիպված են գովազդ տեսնել, թեև վճարել […]