14:15 20.12.2019
«31 021 դիմորդից 1626-ը Հայոց լեզու առարկայի կենտրոնացված քննությունից ստացել է անբավարար: Սա է հանրակրթական դպրոցներում Հայոց լեզու և Հայ գրականություն առարկաների դասավանդման որակը, շատ ավելի ցածր, քան մնացած առարկաներից»,- այսօր կրթության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Հանրակրթական դպրոցների այս որակը վկայում է այն մասին, որ բուհերում ևս պետք է առարկայի դասավանդումը […]
14:07 20.12.2019
Նախատեսվում է լուծարել «Նուբարաշեն» և«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկները, Երևանում կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան քրեակատարողական նոր հիմնարկ, որն ունենալու է նաև ստացիոնար հիվանդանոց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Նշվում է, որ նախագծանախահաշվային աշխատանքների համար կհատկացվի 417 միլիոն դրամ, շինարարության համար՝ մոտ 21.3 միլիարդ դրամ: Նախատեսվում է նաև «Երևան-Կենտրոն» […]
13:52 20.12.2019
Այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարվեց դպրոցներն ապաքաղաքական դարձնելու մասին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ելույթ ունենալով, կարծիք հայտնեց, որ հիմնովին խնդիրը լուծված համարել չի կարելի և օրինակներ բերեց։ «Քաղաքականացված հանրակրթությունը կամ, եթե կուզեք, քաղաքական կոռուպցիան հանրակրթական ոլորտում, ամենապրիմիտիվ օրինակը պատին ճպպցրած նկարն էր, երբ 15 […]
13:44 20.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։ Այսպիսով՝ ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում՝ +10 աստիճանի»:
13:40 20.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սառը զենքով ծանր վիրավորում է ստացել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան: Չնայած այն հանգամանքին, որ 7-ժամյա վիրահատությունը հաջող է անցել, հեմատոման հեռացվել է, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, լրագրողներին հայտնել է նյարդավիրաբույժ Արչիլ Ջվարշիշվիլին: Բժշկի խոսքերով` հնարավոր է, որ Ցոտնե Գամսախուրդիային կրկին վիրահատության […]
13:30 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակիչը ծնված 1987թ., 2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի իր բնակարանում, ծանոթ կնոջ հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի […]
13:30 20.12.2019
Երգիչ Արման Հովհաննիսյանը, ում անունը նշված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող մշակութային գործիչների անունների շարքում, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու […]
13:20 20.12.2019
Ավստրալիայի հարավ-արևելքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Մելբուռն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Օդերևութաբանության ազգային բյուրոյին: Ծուխը տարածվում է երկրի հարավարևելյան նահանգներում` օդի շատ բարձր ջերմաստիճանի պատճառով: Որոշ տեղերում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Դրանից առաջ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել էր արտակարգ ռեժիմ՝ հրդեհների տարածման վտանգի պատճառով: […]
13:15 20.12.2019
Արարատի մարզպետի այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ի ներկայացուցիչը խնդրեց մատնացույց անել այն բոլոր աշխատակիցներին, որոնք բարեկամական կամ խնամիական կապ ունեն մարզպետի հետ։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ ասուլիսին ներկաներից միայն իր զարմիկն է, որ իրեն բարեկամ է ու աշխատանքի է ընդունվել մարզպետարանում որպես մարզպետի օգնական։ Սակայն Սարգսյանը խոստացավ, որ եթե աշխատանքի մեջ թերացումներ լինեն, ինքը […]
13:08 20.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ներկայացրեց ոլորտում կատարված աշխատանքը: Խոսել է համակարգը քաղաքականացված լինելուց ազատելու մասին: «Անցած մեկուկես տարում քանիսն են մեր ներկայացրած քաղաքական ուժից տնօրեն դարձել, 1400 դպրոցից կարող է 1-2 լինեն»,- նշել է նախարարը: Խոսել է նաև բողոքների մասին` […]
13:06 20.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր կրկին հերքեց այն խոսակցությունները, որ երբ վարսավիրը մերժել է իրեն արտահերթ սպասարկել, ինքը մարդ է ուղարկել նրան ծեծելու։ Մարզպետն ասաց, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն ինքը նաև այլ ուղղությամբ է շարունակում աշխատանքը։ Սարգսյանի խոսքով՝ իրենք այդ լուրերը տարածած լրատվամիջոցից պահանջել են, որ հրապարակի նաև հերքում, սակայն մերժում են […]
13:05 20.12.2019
2020-ին ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) կանոնավոր թռիչք կբացի դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան: Ըստ КоммерсантЪ-Прикамье հրատարակության՝ թռիչքները գործարկվելու են երկու շաբաթը մեկ անգամ: Ընդհանուր առմամբ, ավիափոխադրողը նախատեսել է հինգ չվերթ՝ հունվարի 19-ից սկսած, իսկ մարտի 15-ին կավարտի թռիչքով դեպի Երևան: Ավիաընկերությունը մտադիր է օգտագործել Embraer ինքնաթիռը: Փորձագետները կարծում են, որ Երևան թռիչքը պահանջարկ կունենա էքսկուրսիոն […]
13:02 20.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այլևս չի ցանկանում խոսել կոկորդիլոսաբուծարանի ծրագրի մասին և այդ հարցերով խորհուրդ է տալիս դիմել ներդրող ընկերությանը։ Այս մասին նա ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ ShantNews.am-ի ճշտող հարցին մարզպետը պատասխանեց, որ իրենք ամեն կերպ պատրաստ են օգնել ծրագրի իրականացմանը, բայց չեն կարող չափից ավելի շահագրգռվածություն ցույց տալ։ Նա ասաց, որ գուցե գործարարները հետ […]
13:00 20.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` երկու բուհ Վանաձոր տեղափոխելու նախաձեռնությանը: Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ քաղաքացիներ Կարևորելով ՀՀ տարածքային համաչափ զարգացման սկզբունքը՝ հոկտեմբերի 29-ին գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու վերաբերյալ։ Այսօր […]
12:56 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 05:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղամիշլի կամրջի մոտակայքում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 7 հասցեում գտնվող քարի արտադրամասի (մոտ 20х25 մ) տանիքում:
12:49 20.12.2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նշենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 02։11-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի […]
12:42 20.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
12:31 20.12.2019
2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. […]
12:30 20.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Ռոբերտ Բազիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
12:24 20.12.2019
«Արարատի մարզը բացառություն չէ։ Իդեալական մաքրություն, կարելի է ասել, դեռևս չենք արել։ Ունենք դիմադրող օջախներ»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա այսպես պատասխանեց վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում վերջերս հայտարարել էր, որ պետական ապարատը դիմադրություն է ցույց տալիս իրենց գործողություններին։ Մարզպետը բացատրեց, թե ինչպես են վարվում […]
12:23 20.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հայտնեց, որ հաճախ ստանում են բողոքներ այն մասին, որ պատշաճ չեն կազմակերպում դպրոցների տնօրենների ու այլ աշխատակիցների մրցույթները։ Սարգսյանն ասաց, որ երբեմն ասում են, թե մարզպետարանը այս կամ այն թեկնածուին է հովանավորում։ «Մեր կողմից ոչ մեկ չի հովանավորվում։ Մեր լեզվով ասած՝ մարզպետարանից «դաբրոներ» ոչ մեկ չի կարող ունենալ», – ասաց […]
12:20 20.12.2019
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր Կարեն Արզումանյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Պոլիտեխնիկական ընտանիքն ունեցավ անդառնալի կորուստ»,- գրված է ՀԱՊՀ կայքում: Կարեն Արզումանյանը 60-ից ավելի գիտական և մեթոդական աշխատությունների, այդ թվում` 8 արտոնագրի և մեկ դասագրքի […]
12:16 20.12.2019
Այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում ունեցել են երեխաների ծնունդների թվի աճ։ Եթե նախորդ տարի մարզում ծնվել է 1669 երեխա, ապա այս տարի՝ 1722 երեխա։ «Չեմ ուզում, որ սա մարզպետարանի ձեռքբերումը մենք համարենք»,- ժպիտով ասաց Սարգսյանը։ Ամեն դեպքում, ըստ նրա, սա նշանակում է, որ վաղվա օրվա […]
12:10 20.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում (վառարանը պայթել է, տանը ծուխ է): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի […]
11:56 20.12.2019
Արարատի մարզպետն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն ծրագրերին, որոնք իրականացվել են «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ներկայացված ծրագրերին։ Դրանցից երեքը, ըստ մարզպետի, խոշոր են։ Դրանք արդեն ընթացքում են, և որքան ավելի շարունակվի աշխատանքը, այնքան կմեծանա աշխատողների թիվը։
11:51 20.12.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական […]
11:43 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ […]
11:42 20.12.2019
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով իր խոսքում մի շարք շեշտադրումներ է արել․ «Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին ու այդ շահերի սպասարկմանը, երբեք չպիտի ճնշվի […]
11:42 20.12.2019
«Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցը մեծ քանակությամբ թմրամիջոց է փորձել ներս մտցնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քրեակատրողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Նա հայտնեց նաև, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ ԱԱԾ-ի հետ համատեղ անվտանգության բաժնի աշխատակիցը հոգեմետ դեղահաբեր են փորձել մտցնել ու տեղում բռնվել է։ Ընդհանուր առմամբ, նա տեղեկացրեց, […]