21:55 01.10.2024
Իսրայելական բանակը թույլ է տվել բնակչությանը լքել ապաստարանները։ Ինչպես հատուկ ուղերձում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, Իրանի կողմից հրթիռային զանգվածային հարձակումն այժմ ավարտված է։ Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան։
21:50 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի […]
21:45 01.10.2024
Իրանից Իսրայել է արձակվել մոտ 400 հրթիռ։ Այսպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը: Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել հրեական պետության ուղղությամբ։ Իսրայելի բնակչությանը հրամայված է շտապ պատսպարվել ապաստարաններում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է Իսրայելին «ջախջախիչ հարձակումներով», եթե վերջինս պատասխանի Իրանի հրթիռային հարվածներին:
21:37 01.10.2024
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Լիբանանում լարվածության ֆոնին։ Ամբողջ երկրում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հորդանանի տարածքի երկնքում մի քանի հրթիռ է խփվել։ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները տեղեկություններ են ստացել […]
21:30 01.10.2024
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Միաժամանակ անցյալ շաբաթ Նյու Յորքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հանդիպումներում դարձյալ նշվեց հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին: Բայց որքանով են պայմանները նպաստում դրան: Այս ու այլ թեմաներ այս անգամ քննարկել ենք Ղարաբաղ Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի […]
21:21 01.10.2024
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակման մասին, հայտնում է Tasnim-ը։ Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանության համար։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է […]
21:13 01.10.2024
Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները մտել են Հորդանանի օդային տարածք։ Հորդանանի երկնքում իրանական մի քանի հրթիռ է խոցվել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
21:08 01.10.2024
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի նպատակների մասին։ «Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել, ինչպես նաև պետք է մոռանանք «Մոնակոյի» հետ խաղում պարտությունը։ Դեռ միավոր չունենք, տանը խաղալու ենք «Յանգ Բոյզի» դեմ, որը շատ լավ թիմ է։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Չեմպիոնների լիգայում պարտվել ենք առաջին խաղում, բայց […]
21:00 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին: Հանդիպման ընթացքում Լևոն Օհանեսյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսված ծրագրերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ներդրումների խթանման ուղղությամբ […]
20:50 01.10.2024
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […]
20:47 01.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օդային հարվածների ազդանշաններ են հնչում Իսրայելի տարածքներում: «Օդային հարվածների ազդանշաններ են հնչում ամողջ Իսրայելում», – ասվում է պաշտպանության բանակի Telegram ալիքում: Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, հայտնում է The Jerusalem Post-ը: Ավելի վաղ […]
20:46 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել […]
20:42 01.10.2024
«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը: Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի […]
20:35 01.10.2024
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» և «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ։ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչներին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաները, ինչպես նաև մշակույթի գործիչներ։ «Ճախրուկ» երաժշտախմբի մասնակցությամբ հնչել են հայկական ժողովրդական երգեր, որոնց հաջորդել […]
20:27 01.10.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Radar Armenia»-ից ստացված հարցմանը․ Հարց. Վերջին օրերին Ադրբեջանից, մասնավորապես երկրի նախագահի և գլխավոր դատախազի կողմից հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն անհայտ կորած անձանց վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Պատասխան. Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Հարկ է ընդգծել, […]
20:22 01.10.2024
Իսրայելի գործողության հետևանքով ավելի քան 100 հազար լիբանանցի փախել է Սիրիա, երկրի հարավում 200 հազար մարդ լքել է իր տունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ունենք տվյալներ, որ ավելի քան 100 000 մարդ փախել է Լիբանից Սիրիա, միաժամանակ ավելի քան 200 000-ը տեղահանվել է հարավային Լիբանանից», – […]
20:13 01.10.2024
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը միացել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստն աշխատում է մարզասրահում, կատարում գնդակով վարժություններ ու ժամանակ առ ժամանակ մարզվում ընդհանուր խմբում։ Դեռ չկա հստակ ժամկետ, թե երբ բրազիլացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։ Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս 2023թ․ հոկտեմբերից: Բրազիլիայի […]
20:08 01.10.2024
Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։ Մասնագետների կարծիքով՝ ապագա մայրերը գոնե հղիության առաջին եռամսյակում պետք է ձեռնպահ մնան գել լաքից և մատնահարդարումից։ Այս ժամանակահատվածում ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանների համակարգերը: Լաքի քիմիական բաղադրիչները երեխայի համար կարող են […]
19:58 01.10.2024
Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա առթիվ՝ Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավական բաժնի ղեկավար Աննա Կոպչուխինը, Առաքելություն Հայաստան ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը և այլք։ Մինչ միջոցառման մեկնարկը՝ […]
19:58 01.10.2024
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում: Մասնավորապես՝ Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00, Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, […]
19:50 01.10.2024
Առնվազն երեք երեխա վիրավորվել է Ցյուրիխում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ «Կեսօրից հետո Ցյուրիխի ոստիկանությունը հաղորդում է ստացել բռնի հանցագործության մասին։ Երեք երեխա վիրավորվել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հասարակության համար վտանգ չկա», – ասվում է տեղի իրավապահների հայտարարության մեջ։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ հանցագործությունը կատարել է Չինաստանից 23-ամյա մի երիտասարդ։ Նա դանակով հարձակվել է երեխաների և […]
19:42 01.10.2024
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, առանձին լրատվամիջոցներ, «առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակ՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ»։ ՀՀ քննչական կոմիտեից պարզաբանում են․ «Հարկ ենք համարում պարզաբանել, […]
19:33 01.10.2024
Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […]
19:25 01.10.2024
Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 2+3 ձևաչափով։ Այն գործելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ ֆուտբոլիստի 19 տարեկան դառնալուց հետո պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս երեք տարով։ Բերնալի հրաժարագինը լինելու է 500 միլիոն եվրո։ Բերնալը 2024/25 մրցաշրջանում է նորամուտը նշել հիմնական […]
19:18 01.10.2024
Միացյալ Նահանգները ռազմաօդային ուժերի լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ լիբանանյան «Հըզբոլլահի» վրա Իսրայելի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Air & Space Forces Magazine-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի երեք լրացուցիչ կործանիչ և հարձակողական ինքնաթիռներ՝ F-16 Fighting Falcon էսկադրիլիա, F-15E Strike Eagle էսկադրիլիա և A-10 Thunderbolt II էսկադրիլիա», – ասվում է հաղորդագրության […]
19:11 01.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Չերնիշևսկի փ. 1-77 առանձնատներ, Ս․Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Բելինսկի փ. 1-96 առանձնատներ, 11։00-17:00 Դեմիրճյան փ. 12/14 շենք, Գրիգոր Արծրունու փ. 28 շենք, Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, 16 […]
19:06 01.10.2024
Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Իրանի հրթիռակոծությունն Իսրայել պետության վրա կունենա հետևանքներ։ Ավելին չեմ ասի»,- ասել է նա։
19:00 01.10.2024
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը պատմել է, որ ձկնորսության մեծ սիրահար է։ «Երբ անցնեմ թոշակի, վլոգ եմ վարելու ձկնորսության մասին։ Երբ 5 տարեկան էի, հայրս ինձ միշտ իր հետ տանում էր ձկնորսության։ Դրանից հետո սկսեցի սիրել այդ զբաղմունքը։ Ես որսացել եմ շատ ձկներ։ Դա հաճույք է պարգևում ինձ։ Եվրոպայի առաջնության ժամանակ մեր […]
18:55 01.10.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարճ ուղերձ է հղել իր համաքաղաքացիներին՝ նախազգուշացնելով երկրի համար գալիք «փորձության օրերի» մասին և կոչ անելով խաղաղ բնակչությանը խստորեն հետևել բանակի ցուցումներին ներքին ճակատում։ «Ես ձեզնից երկու բան եմ խնդրում. առաջինը խստորեն հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: Սա կյանքեր է փրկում: Եվ երկրորդը միասնական մնալն է: Փորձության առաջիկա օրերին մենք ամուր կկանգնենք […]