22:00 14.12.2019
Ինչպես են տարածվում Սոթքի ոսկու հանքավայրի պայթեցումների ժամանակ առաջացող փոշին և այլ վտանգավոր տարրերը։ «Կառավարելի» ռիսկերի շարքից: Հայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել:
21:48 14.12.2019
Լեզվի և գրականության ուսուցիչը առանձին էլեկտրոնային հաշիվ է բացել իր կարտոֆիլե ստեղծագործությունների համար: Բելառուսցի 35-ամյա ուսուցիչ Վալենտին Բոյկոն կարտոֆիլի օգնությամբ ստեղծում է շոու-բիզնեսի և ֆիլմերի հերոսների նմանությամբ կերպարներ: Տղամարդն Instagram-ի հաշիվ է բացել, որտեղ հրապարակում է կարտոֆիլե գործերը: Նա դրանք ստեղծում է բանջարեղենի, պլաստիլինի և ձեռագործ նյութերի օգնությամբ: Այսպես նա ստեղծել է Ֆրեդդի Մերկուրիի, Ջոկերի, […]
21:36 14.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը և կբացվեն Հեքիաթային քաղաքի դռները: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է մայրաքաղաքը պատրաստվում ամանորյա միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում:
21:23 14.12.2019
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ: Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և […]
21:10 14.12.2019
Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նկարահանումից լուսանկար է հրապարակել Ռիզ Ուիզերսփուի Ջենիֆեր Էնիսթոնի հետ «Սա իրական կախարդական նկարահանման փորձ է. «Առավոտյան շոու»՝ աշխատանքում երբևէ հանդիպած ամենաբարի կանանց»,- գրել է Շարապովան Instagram-ում- Շնորհակալ եմ Ռիզին և Ջենիֆերին: Եվ, իհարկե, ես իրավունք ստացա «Ոսկե գլոբուս»-ին մասնակցելու՝ իմ անկրկնելի խաղի համար»,- վերջում կատակել է Շարապովան: Նշվում է, որ […]
20:54 14.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, երեկ մտածում էի, տեսնես կգա մի օր, որ մեր Արևմտյան Հայաստանի եղանակային կանխատեսումները ես մեկնաբանեմ»։
20:40 14.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա հոկտեմբերից սկսած Ատլանտյան օվկիանոսում անհայտացել է Բենգալյան սառը օվկիանոսային հոսանքը, ինչի արդյունքում արդեն 3 ամիս օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնությունների վրա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։ Վերջին երեք ամսիներին Եվրոպայում այդ թվում նաև Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված […]
20:27 14.12.2019
Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրից առաջ «Ռոմա»-ի մարզիչը հրապարակել է ընդհանուր հայտացուցակը, որտեղ կա նաև Մխիթարյանի անունը: Դեկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Սերիա Ա-ի 16-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի ՍՊԱԼ-ին: «Ռոմա»-ն այժմ մրցաշարային աղյուսակում 5-րդն է՝ 29 միավորով:
20:15 14.12.2019
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան պատմել է ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում կիքսի բացահայտման մասին: Գրում է The Wrap-ը: Ինչպես հայտնի է, տեսարանում գործողությունները տեղի են ունենում 1969-ին.: Ֆիլմում տեսարան կա, որտեղ հերոսը՝ Լեոնարդո դի Կապրիոն, Իտալիայից տուն է վերադառնում ինքնաթիռով: «Կադրից դուրս ձայնն ասում է՝ որ նա թռել է Boeing 747-ով: […]
20:00 14.12.2019
YouTube-ը հայտնել է 2010-2019թթ. լավագույն երգերը, հայտնում է Forbes-ը: Առաջին հորիզոնականում է Despacito-ն է՝ 6,5 միլիոն դիտումով: Երկրորդ հորիզոնականում Էդ Շիրանի Shape of you երգն է: Երրորդ հորիզոնականում Ուիզա Խալիֆա և Չարլզ Պուտ զույգն է՝ See You Again երգի տեսահոլովակով: Քառյակում է ներառվել նաև PSY-ի Gangnam Style-ը:
19:51 14.12.2019
Անկարան սպասում է Վաշինգտոնի արձագանքին «Պատրիոտ» ամերիկյան հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ իրենց դիմումին, Դոհայի ֆորումում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ը դեռ մեր դաշնակիցն է, և մենք մնում ենք նրա դաշնակիցը», – նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Չավուշօղլուն շեշտել է, որ անհնար է չեղարկել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի […]
19:27 14.12.2019
Դեկտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեան հերթական խոշոր փորձարկումն է անցկացրել Sohe տիեզերակայանում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն` վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պաշտպանական գիտությունների ակադեմիային: Ակադեմիայի հայտարարության համաձայն` փորձարկումների արդյունքները ուղղված կլինեն Հյուսիսային Կորեայի միջուկային զսպման հուսալի ներուժի մակարդակի բարձրացմանը: Նշվել է, որ կատարված փորձարկումը ունի չափազանց կարևոր բնույթ։
19:06 14.12.2019
Մինչ Գյումրիում դեկտեմբերի 20-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի նորակառույց ու գլխավոր փողոցները ստանում են տոնական շքեղ լուսային ձևավորումներ։ Գույնզգույն լույսերով ու լուսաշղթաներով են ձևավորվում նաև քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շենքերն ու շինությունները։ Հատկանշական է, որ վերականգնված Ռուսթավելի, Շիրազ, Ղորղանյան ու Վարպետաց փողոցներից յուրաքանչյուրն ունի առանձին գունային լուսավորություն։ Գյումրիի մյուս փողոցների ու հրապարակների ամանորյա […]
19:05 14.12.2019
LG կորպորացիայի պատվավոր նախագահ Կու Չժա Գյոնը մահացել է 94 տարեկանում: 1925 թվականին ծնված Կու Չժա Գյոնը հորից ժառանգել էր LG-ի ղեկավարի պաշտոնը: Երկար տարիներ կորպորացիան ղեկավարելուց հետո նա դրա ղեկավարումը փոխանցել է որդուն՝ Կու Բոն Մուին, որն էլ մահացել էր 2018 թվականին:
19:00 14.12.2019
Ամերիկացի դերասան Դաննի Այելոն, որը ավելի շատ հայտնի է որպես «Կնքահայրը» ֆիլմի Թոնի Ռոզատոյի դերակատար, 86 տարեկանում մահացել է, գրում է The Hollywood Reporter -ը: Դերասանի ներկայացուցիչ Թրեյսի Միլլերը նշել է, որ Այելոն մահացել է հինգշաբթի երեկոյան, երկարատև հիվանդությունից հետո: Նա ուներ 4 երեխա: Դաննի Այելոն ծնվել էր Նյու Յորքում 1933թ.:
18:56 14.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն […]
18:44 14.12.2019
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռաֆինացված ածխաջրերի բարձր մակարդակ պարունակող մթերքները անքնություն են առաջացնում: Գիտնականներն ուսումնասիրել են դաշտանադադարի փուլի գտնվող ավելի քան 50 հազար կանանց սննդակարգը: Հետազոտության ավարտին նրանք եկել են եզրահանգման, որ շաքար, սպիտակ հաց և բրինձ պարունակող մթերքները մեծացնում են օրգանիզմում շաքարի մակարդակը, ինչը անքնության պատճառ է դառնում: Արյան մեջ շաքարի մակարդակը […]
18:33 14.12.2019
Բելգիական Ալստ քաղաքի փողոցային ավանդական կառնավալը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանել է Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկից: Որոշումը կայացվել է Բոգոտայում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում. պատճառը հակասեմիթականության դրսևորումներն են: Այդ մասին հաղորդել են կազմակերպությունից: «Ռասիզմ ու հակասեմիթականություն պարունակող ներկայացումները պարբերաբար կրկնելը անհամատեղելի է Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքների հետ»,- ասվում […]
18:18 14.12.2019
Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում EcoNews.am-ը հայտնաբերել է տեսանյութ, որտեղ ոստիկանները ևս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխագելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլև նպաստելով դրան։ Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ. մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017-ից: Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում […]
18:14 14.12.2019
Օմսկում ութամյա տղայի ծնկների մեջ ներթափանցել է հնդկաձավար այն բանից հետո, երբ նրա խորթ հայրը ստիպել է ինը ժամ ծնկի գալ հնդկաձավարների վրա: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Տղան պատժվել է դպրոցից հետո տուն ուշ հասնելու պատճառով: Երեխայի 27-ամյա մայրը չի միջամտել իր զուգընկերոջ «դաստիարակման» եղանակներին: Չկարողանալով դիմանալ տանջանքներին՝ երեխան փախել է հարևանների մոտ, […]
18:00 14.12.2019
Վերլուծաբանները ուսումնասիրություններ կատարելուց հետո պնդել են, որ անվճար հավելվածներում չի ստուգվում օգտատերերի հնարավոր քրեական անցյալը, ինչը գրավում է տարատեսակ մոլագարներին: Այդ մասին վկայում են ամերիկյան ProPublica ոչ առևտրային կազմակերպության ուսումնասիրությունները: Ըստ վիճակագրության ՝ սեռական բռնության 150 դեպքերի պարագայում հանցագործներն իրենց զոհերի հետ ծանոթացել են անվճար հավելվածների միջոցով: Նրանք կանանց բռնության են ենթարկել հենց առաջին հանդիպման […]
17:57 14.12.2019
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի մոնիտորինգի խումբը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների նշանակման առնչությամբ: Պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշված է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Տիտուս Կոռլատեանը և Քլոդ Քեռնին մտահոգություն և հիասթափություն են հայտնել գերագույն դատարանում 14 դատավորի նշանակման առնչությամբ Վրաստանի խորհրդարանի որոշման հետ, որը հակասում է միջազգային հանրության, այդ […]
17:55 14.12.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ իշխող կուսակցությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ կատարել: Համաձայն որի, եթե 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ նշանակվեն, պետք է անցկացվեն ներկայում գործող խառը ընտրական համակարգով: Նշենք, որ Վրաստանի գործող սահմանադրությունում ասված է, որ 2024 […]
17:47 14.12.2019
Համացանցում է հայտնվել ԱՄՆ Սենատի ընդունած 150-րդ բանաձևի տեքստը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
17:44 14.12.2019
Էլթոն Ջոնը 1970-ին ընդամենը րոպեների ընթացքում երաժշտություն է ստեղծել Your Song կոմպոզիցիայի համար: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Your Song երգի տեքստի առաջին ձեռագիր սևագրությունը աճուրդի է դրվել 180 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 240 հազար դոլար): Տեքստի հեղինակն է Բեռնի Տոպինը, որի հետ Էլթոն Ջոնը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է: Ձեռագիրը […]