13:53 15.12.2019
Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք […]
13:47 15.12.2019
Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք կյանքի իմաստ ունեն, ավելի առողջ են և երկարակյաց, գրում է Journal of Clinical Psychiatry-ը: Փորձագետներն իրականացրել են եռամյա ուսումնասիրություն, որին մասնակցել է 21-100 տարեկան 1042 մարդ: Մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է նշեր, թե ինչ իմաստ ուներ իր օրը: Դրանից հետո փորձագետները գնահատում […]
13:34 15.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ։ «Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև […]
13:15 15.12.2019
Ուելսի բնակիչը խոստովանել է, որ նրա շունը պարբերաբար ինչ-որ բան է փչացնում, բայց տվյալ դեպքը կրիտիկական էր: Սայմոն Օկոնները հասկիի երջանիկ տեր է, ընդ որում՝ նրա երջանկությունը մեծանում է ամեն օր, չէ, շունը մշտապես ինչ-որ նոր բան է անում, միայն թե այդ անգամ հռչակավոր է դարձել համացանցում: Սկայպ անունով շանը հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել բազմոցը, […]
13:01 15.12.2019
Հռոմի համալսարանի հնագետները Օմանում՝ Մուսանդամի տարածքում, հայտնաբերել են ընտանեկան դամբարան, որը կառուցվել է Ք.Ծ.Ա 100 թ.-ից մինչև մեր թվարկության 300 թվականը: Դամբարանում գտնվել են եզակի արտեֆակտներ, գրում է Times of Oman-ը: Դամբարանը հաշվարկված է 12 հոգու համար: Ինչպես նշում են փորձագետները, բոլոր հանգուցյալները հարազատներ են եղել: Գիտնականներին հետաքրքրում էին նաև դամբարանում գտնվող առարկաները: Դրանց մեջ […]
12:46 15.12.2019
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան «Сегодня вечером» հաղորդման եթերում խոստովանել է, որ միշտ երազել է դերասանի կարիերայի մասին, բայց այդպես էլ չի կարողացել կինոյում հայտնվել: Պրիմադոննայի խոսքերով` դրան իր հայտնիությունն է խանգարել: «Իմ երազանքները խորտակվեցին հանրահայտ լինելու պատճառով: Ռեժիսորներն ինձ հաճախ էին ասում՝ բոլորը կնայեն քեզ, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի»,- պատմել է նա: Արտիստը […]
12:34 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատել են փախուստի դիմող 2 հոգու, իսկ մեկին […]
12:27 15.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»։
12:15 15.12.2019
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են նրա ամուսնությունը երիտասարդ օգնականի՝ 30-ամյա Տատյանա Բուրխունովայի հետ: Բայց արհեստավարժ աստղագուշակ Պավսեկակիյ Բոգդանովը համոզված է՝ միությունը երկարատև ու ամուր չի լինելու և ավարատվելու է հերթական աղմկահարույց սկանդալով: Այդ մասին գրում է ИА Nation News-ը: «Նրան ամուսնություն է սպասվում ու դա վերջին ամուսնությունն է, ընդ որում՝ մեկուկես տարուց նա […]
12:00 15.12.2019
Երիտասարդները Ռիչմոնդից ճանապարհորդության էին մեկնել Նոր Զելանդիա՝ չկասկածելով անգամ, թե ինչի է դա հանգեցնելու: Ուայթ կղզում հրաբխային ժայթքումից հետո նրանց հարազատներն իրենց «տեղը» չէին գտնում: Բանն այն է, որ զույգն անհետացել է ու կապի դուրս չի եկել Մեթթի՝ իր մորն ուղարկած աղիողորմ ձայնային հաղորդագրությունից հետո: Այդ մասին պատմել է Բարբարա Բարխամը՝ Լոռենի մայրը, The Washington […]
11:44 15.12.2019
Սպիտակ տան կոճապղպեղից պատրաստված այս տնակի վրա ծախսվել է 2.7 կգ ջնարակ, 2.3 կգ բլիթներ, 0.5 կգ կոնֆետ և 12 կարամելային ձեռնափայտեր: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տորթի լուսանկարը։
11:34 15.12.2019
Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 13 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։ Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։ Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն […]
11:10 15.12.2019
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ՝ դեկտեմբերի […]
11:00 15.12.2019
Ցերեկային երկարատև քունը չի բարձրացնում կաթվածի զարգացման վտանգը, պարզապես երկար քնում են նրանք, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն: Այդ մասին հայտարարել է բժիշկ-սոմնոլոգ, Սեչենովի անվան համալսարանի քնի բժշկության ամբիոնի վարիչ Միխայիլ Պոլուէկտովը: «Եթե կեսօրին կարճ քնեն՝ 10, 20 կամ 30 րոպե, ապա սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը կնվազի, իսկ երկար քնի դեպքում վտանգը մեծանում է»,- РИА Новости-ին […]
10:44 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏZ 551 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի), դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր […]
10:30 15.12.2019
Հնդկական Թամիլանդ նահանգի բնակիչ Ռաջը կին է ձևացել, որպեսզի աշխատանք գտնի: Գրում է The Star-ը: Աշխատանքի առումով 40-ամյա հնդիկին բախտը չի ժպտացել իր բնակավայրում: Տղամարդն անսպասելի քայլի է դիմել: Նա այնպիսի քաղաք է տեղափոխվել, որտեղ իրեն ոչ ոք չի ճանաչում, որպեսզի տեղավորվի մաքրությամբ զբաղվող ընկերությունում: Ռաջը կանացի հագուստ է հագել, ներկայացել կնոջ անունով՝ Ռաջատի և […]
10:16 15.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:52-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության […]
10:00 15.12.2019
Բրիտանացի դիետոլոգ Մայքլ Գրեգերը ցուցադրել է ավելորդ քաշի դեմ պայքարի համար արված հետազոտության արդյունքները: Նա վերամշակել է մոտ կես միլիոն գիտական հոդվածներ, գրում է Daily Mail-ը: Բժիշկը 10 խորհուրդ է տվել, թե ինչպես խուսափել ավելորդ քաշից: Պետք չէ հրաժարվել նախաճաշից, քանի որ առավոտյան նախաճաշ չանելու և քաշ գցելու միջև որևէ գիտական կապ չկա, Ընդունեք սնունդ […]
00:00 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որ եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» […]
23:57 14.12.2019
58-ամյա քիք-բռնցքամարտիկ Լաուրա Լի Ջոնսը նոկաուտի է ենթարկել 21-ամյա Ռեյ Օստեմպովսկուն Shamrock FC 326 մրցախաղում: Տեսանյութը հայտնվել է Twitter-ում: Մենամարտի երրորդ ռաունդում Ջոնսը Օստեմպովսկուն սեղմել է վանդակին ու բազմաթիվ հարվածներ հասցրել, որից հետո աղջիկը չի կարողացել ոտքի կանգնել: Ջոնսը հաղթանակ է տարել Shamrock FC հովանու ներքո առաջին իսկ մարտի ժամանակ: https://twitter.com/Shamrock_FC/status/1203523445704646656
23:47 14.12.2019
The National Interest ամերիկյան ամսագիրը նշել է 5 երկիր, որոնք ունեն ամենահզոր նավատորմները: Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան նավատորմը: Նշվում է, որ այն ավելի մեծ թվով նավեր և պատասխանատվության ամենամեծ գոտին ունեցողն է: «Ոչ մի այլ ռազմածովային նավատորմ այդքան մեծ տարածվածություն չունի, որքան ԱՄՆ ռազմածովային ուժերը, որոնք կանոնավոր կերպով աշխատում են Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, […]
23:35 14.12.2019
Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քրիս Ջենները պատմել է, թե իր 85-ամյա մորը՝ Մերի Ջո Քեմբելին Ծննդյան տոներին ինչ է նվիրելու: Հեռուստաաստղը մորը կնվիրի բոտոքսի պրոցեդուրաների հաճախման քարտ, գրում է Daily Mail-ը: 64-ամյա Ջենները նկարահանվել է Botox Cosmetic-ի գովազդում: Նկարահանումներից հետո կինը լրագրողներին պատմել է, որ ինքը ոչ մի վատ բան չի […]
23:21 14.12.2019
Թաիլանդում պարսկական կատուն լույս աշխարհ Է բերել երկու գլխով ձագ, գրում է Ria Novosti-ին: Նշվում է, որ կատվի ձագի մոտ շնչառական խնդիրներ կան, սակայն ձագերի տիրուհին ամեն բան կանի, որպեսզի փրկի դրանց կյանքը:
23:19 14.12.2019
SHANT DIGITAL TV` Ձեր սիրելի շոուները, ֆիլմերը և սերիալները դիտեք հայկական HD ալիքներով` Ձեր սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ արդեն թարմացված տարբերակով: Արդեն մի քանի օր SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին նոր որակով ու տարբերակով է ներկայանում` հավելվածը թարմացվել է: Ասել է թե` «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին նորերն են […]
23:06 14.12.2019
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես են ուղեղում ծնվում գիտակցական գործընթացները, այնպիսիք ինչպիսիք են մոտիվացիան, հետաքրքրությունը և անհանգստությունը, գրում է MedicalXpress-ը: Նրանք առնետների վրա գիտափորձ են անցկացրել ուսումնասիրելով նրանց ուղեղում առկա 485 նյարդային բջիջ: Պարզվել է, որ ուղեղը հրահանգ կատարելիս բաժանվում է մի քանի խմբի և ամեն խումբը մասնակցում է ինչ-որ հատկության արտահայտմանը: Այդ ամենը […]
23:00 14.12.2019
Կրասնոյարսկում վնասատուների դեմ պայքարի ծառայության աշխատակիցը տեսանկարահանել է Delivery Club ընկերության սննդի մատակարարի բնակարանը՝ ոչ սանիտարական պայմաններում: Այդ մասին հայտնում է «TVK Krasnoyarsk»-ը: Կադրերում է երևում է, որ մատակարարի տունն ուղղակի լի է միջատներով, ավելին այդ միջավայրում դրված է այն պայուսակը, որի մեջ տեղափոխվող սնունդն է: Ընկերությունից արձագանքել են՝ ասելով, որ այդ պայուսակն այլևս չի […]
22:51 14.12.2019
Լեոնիդ Գրեիզերը, որ նախկինում փորձել է դատարանի դահլիճից փախուստի դիմել, հայտնվել է կալանավայրի հոգեբուժարանում: Հիշեցնենք, որ Գրեիզերը փախուստի փորձ է արել դեկտեմբերի 10-ին: Քրոջ սպանության մեջ մեղադրվող տղամարդը դատարանում դուրս է եկել մեկուսացված խցիկից: 18-ամյա տղան հայտնվել է ճաղերի հետևում, քանի որ փորձել է իր 21-ամյա քրոջ միջից հանել «դևերին» ու սպանել է նրան: Այնուհետև […]
22:37 14.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:25 14.12.2019
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հրաբուխն ակտիվացել էր դեկտեմբերի 9-ին։ Ժայթքման պահին հրաբխի շրջակայքում գտնվել է 47 մարդ, որոնց շարքում կային զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Մալայզիայից և ԱՄՆ-ից:
22:13 14.12.2019
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղի սկզբնամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրատարից դուրս են բերել կենդանուն: