Բոլոր լուրերը – Page 8380 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը

15:11 14.12.2019

Նոյեմբերի 14-ին Փափազյան փողոցի խանութներից մեկից գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու […]

̰
Հորիզոն 15.00

15:00 14.12.2019

̰
Ամերիկյան բալետի դերասանուհին ռուսական «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ

14:55 14.12.2019

Ամերիկյան թատրոնի պրիմա բալետապարուհի Միստի Կոուլենդը մեղադրել է Մոսկվայի «Մեծ թատրոնին» ռասիզմի մեջ: Դերասանուհու զարմանքն է առաջացրել Баядерка բալետում օգտագործվող գրիմը: Այդ մասին պարուհին գրել է իր ինստագրամյան էջում: Նա կարծում է, որ շագանակագույն գրիմը ռասիզմի դրսևորում է: https://www.instagram.com/p/B5zGh5cjbmI/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B6CDi3UDxHI/?utm_source=ig_web_copy_link

̰
Թուրքիայի խորհրդարանի 5 խմբակցությունները դատապարտել են Սենատի ընդունած բանաձևը

14:43 14.12.2019

Թուրքիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտել են ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Այնտեղ նաև նշվում է, որ […]

̰
Լեռնագոգի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել

14:35 14.12.2019

Դեկտեմբերի 13-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Լեռնագոգ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ, ինքնաձիգի պահունակի 2 պայուսակ և տարբեր տրամաչափի 360 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին

14:34 14.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: «Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու […]

̰
Խոշոր հրդեհ Ֆրանսիայի նավթամշակման գործարաններից մեկում

14:25 14.12.2019

Ֆրանսիայի հյուսիսային Գոնֆրևիլ Լ’ Օրշե քաղաքի նավթային ընկրություններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Խոշոր հրդեհ է բռնկվել գործարանի այն հատվածում, որտեղ զտում են նավթը: Այս մասին հայտնել է France Info-ն: Փրկարարներն այժմ կրակը վերցրել են իրենց հսկողության տակ: Բարեբախտաբար, չկան զոհեր և վիրավորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանը դադարեցրել է օրական 253 հազար բարել նավթի արտադրությունն […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը

14:14 14.12.2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։ Հայտնաբերվածում […]

̰
Նիգերիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 25 զոհ կա

14:07 14.12.2019

Նիգերիայի հյուսիս-արևելքում  ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 25 մարդ է զոհվել, մեկ հոգի էլ լուրջ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է Синьхуа-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հինգշաբթի օրն ավտոբուսը, որում 22 մարդ կար, բախվել է 4 հոգու տեղափոխող մեքենայի: Հաստատվել է հիվանդանոց տեղափոխված 25 տուժածների մահը: Բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում […]

̰
Լիբիական բանակը խոցել է թուրքական Bayraktar TB 2 ԱԹՍ-ն

13:58 14.12.2019

Դեկտեմբերի 13-ին «Լիբիայի ազգային բանակն» ավիահարվածներ է հասցրել Միսրաթայի ավիացիոն ակադեմիայի ուղղությամբ՝ Թուրքիայի հովանավորյալ Լիբիայի՝ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի դեմ՝ թիրախավորելով առավոտյան Ստամբուլից Միսրաթա ուղարկված թուրքական ԱԹՍ-ների նոր կազմը։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ռազմական փորձագետ Babak Taghvee֊ն։ Բացի այդ՝ Լիբիայի կառավարական բանակը Տրիպոլիում արդեն խոցել է թուրքական […]

̰
Պետդումայում առաջարկել են պատժել բուժվել չցանկացող թմրամոլներին

13:51 14.12.2019

Ռուսաստանը կարող է քրեական պատասխանատվություն սահմանել թմրամոլների համար, ովքեր խուսափում են հարկադիր բուժումից: Այս մասին RT-ին ասել է Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, ով էլ մշակում է համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Ներկայիս օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց ուղարկել ստիպողական բուժման։ Այնուամենայնիվ, կան անձինք, որոնք փորձում են խուսափել բժշկական օգնությունից։ Հենց այդ քաղաքացիների համար […]

̰
Ուկրաինայում պլաստիկե թափոնները մուլտսերիալի հերոսներ են դարձել

13:40 14.12.2019

Ուկրաինացի անիմատորները ստեղծել են անիմացիոն մուլտսերիալ, որում բոլոր կերպարներն ու դեկորները պատրաստված են պլաստիկե աղբից: Նպատակն է՝ երեխաներին հետաքրքիր ձևով պատմել պլաստիկով միջավայրի աղտոտման խնդրի մասին: Մանրամասները՝ տեսանյությում:

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

13:14 14.12.2019

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
Թրամփի հեռախոսազրույցները լսողների ցուցակը կրճատվել է

13:12 14.12.2019

Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են լսել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն այլ երկրների ղեկավարների հետ: Այսպիսի որոշում է կայացվել՝ խուսափելու համար տեղեկատվական արտահոսքից: CNN-ի տվյալներով՝ հիմա Թրամփի հեռախոսազրույցները կարող են լսել միայն վարչակազմի այն բարձրաստիճան աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին են նշանակվել հենց Թրամփի կողմից: Այդ ցուցակը ստորագրվել է ԱՄՆ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 14.12.2019

̰
Նոր Օռլեանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել կիբերհարձակումից հետո

12:55 14.12.2019

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կիբերհարձակման պատճառով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է քաղաքապետ Լատոյա Կանտրելը: A declaration of a state of emergency has been filed with the Civil District Court in connection with today’s cyber security event. pic.twitter.com/UtpGtu2aNm — Mayor LaToya Cantrell (@mayorcantrell) December 13, 2019 Նա […]

̰
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը ծեծել է բժշկին

12:43 14.12.2019

«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ  սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված […]

̰
Մեծ Բրիտանիայում ցույցեր են՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների

12:40 14.12.2019

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ:  Այս մասին հայտնել է Guardian News-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ: Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ ընտրություններում հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Ջոնսոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի 650 տեղերից 365-ը, նրա գլխավոր մրցակից […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

12:32 14.12.2019

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Սոս Ավետիսյանը ընդունել են Հայաստանում Չինաստանի դեսպանին. «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպումը […]

̰
Իմ արձագանքը «տիկին Նաղդալյան» արտահայտությանը. ԱԳՆ խոսնակ

12:30 14.12.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ որին կից հետևյալ գրառումն է արել. «Իմ արդեն ավանդական արձագանքը «տիկին Նաղդալյան» արտահայտությանը»:

̰
Հունվարից ուղիղ չվերթներ կիրականացվեն Գյումրիից Փարիզ ու Լոնդոն

12:16 14.12.2019

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը: Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից […]

̰
ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կասեցվել է

11:59 14.12.2019

ԱՊՀ անդամ պետություններն արդեն վավերացրել են արձանագրությունները, որ Համագործակցության անդամ պետությունների տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը այլևս չի գործում։ Այս մասին հայտնում է RusArmInfo կայքը։ Համաձայնագրին անդամակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Փաստաթուղթը թույլ էր տալիս մի երկրի տարածք մտնելու համար ստացած վիզայով շրջել նաև մյուս պետություններում։ Համաձայնագիրը ստորագրվել էր 1992 թվականին, սակայն […]

̰
Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու

11:50 14.12.2019

Արդեն 2 օր է՝ հարազատները չգիտեն, թե որտեղ է ադրբեջանցի բլոգեր, քաղաքական ընդդիմադիր ակտիվիստ Էլվին Իսաևը։ Ուկրաինայում ապրող բլոգերին, ըստ հարազատների, գաղտագողի փախցրել ու հանձնել են Ադրբեջանի իշխանություններին։ Ադրբեջանում, ըստ նրա հարազատների, բլոգերը կարող է քաղաքական դրդապատճառներով խնդիրներ ունենալ։

̰
«Վաղվա քաղաքը» շարժական ցուցահանդեսը կշարժվի դեպի Երևան

11:49 14.12.2019

Պողոսյան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ Մոսկվայի Նոր Տրետյակովյանում (նախկինում՝ Նկարչի կենտրոնական տուն) դեկտեմբերի 19-ին կբացվի Գյոթե ինստիտուտի նախաձեռնած և սովետական մոդեռնիզմին նվիրված «Վաղվա քաղաքը» շարժական ցուցահանդեսը։ Այն այնտեղ կգործի մինչև հունվարի 20-ը։ Այնուհետ ցուցահանդեսը կշարժվի դեպի սովետական մոդեռնիզմի մյուս հինգ վայրերը՝ Երևան, Մինսկ, Նովոսիբիրսկ, Կիև […]

̰
Հանգիստ նստեք ձեր տեղը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

11:43 14.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ իր հասցեին արած որոշ արտահայտությունների: «Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի […]

̰
Ու կրկին՝ Արտոյի մասին. Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցին

11:40 14.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը. «Ու կրկին՝ Արտոյի մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը։ […]

̰
Զգուշացում. Անհայտ անձինք փորձում են բաժանորդների տվյալներ ձեռք բերել

11:34 14.12.2019

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է մրցույթ / խաղարկություն: Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե համակարգչի միջոցով: Ընկերությունը հորդորում է չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև՝ վերը նշված հաղորդագրությունը […]

̰
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային  ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից

11:25 14.12.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն […]

̰
2019թ. ընթացքում Արագածոտնի մարզում ՃՏՊ-ների թվի աճը շարունակում է մտահոգիչ մնալ

11:16 14.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: […]

̰
Արցախում շահագործման է հանձնվում նոր զորանոց

11:07 14.12.2019

Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր. առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված նոր զորանոցը կհանձնվի շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Վերջինս հայտնել է, որ կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում։

̰
BACK_TO_TOP