11:07 14.12.2019
Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր. առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված նոր զորանոցը կհանձնվի շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Վերջինս հայտնել է, որ կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում։
10:56 14.12.2019
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Իր կոպիտ ելությով հատկապես աչքի է ընկել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված […]
10:40 14.12.2019
Դեկտեմբերի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան-Քուչակ և Սևան-Ծաղկունք ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:
10:34 14.12.2019
«Բրավո Քիմ Միևնույն է, չարացած, չկայացած ու գազազած ամբոխը երբեք չի ներել ու չի ներելու գեղեցկությունը Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք: Ինչքան էլ դա ձեզ զայրացնի, Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող […]
10:18 14.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով: Հա, ի դեպ, […]
10:04 14.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է անվանել իր նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի գործարկման մասին որոշումն ու մեղադրել դեմոկրատներին ատելության մեջ։ «Անարդար է, որ ինձ իմփիչմենթի տարան, երբ ես բացարձակապես ոչ մի վատ բան չեմ արել»,-գրել է Սպիտակ տան առաջնորդն իր թվիթերյան էջում։ Նա դեմոկրատներին անվանել է նաև «անբաններ» և ընդգծել, որ նրանք վերածվել են «ատելության կուսակցության» […]
09:50 14.12.2019
Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի կլորավուն, ոսկե շրջանակով ակնոցն աճուրդում վաճառվել է 137․5 հազար ֆունտով (մոտ 183 հազար դոլար)։ Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։ Նշվում է, որ Լենոնը Oliver Goldsmith բրենդի ակնոցը ստացել էր այն ժամանակ, երբ պատրաստվում էր 1966 թվականին թողարկված Ռիչարդ Լեսթերի «Ինչպես հաղթեցի պատերազմը» ֆիլմում դերակատարման։ Որոշ ժամանակ անց ակնոցը […]
09:40 14.12.2019
Դեկտեմբերի 14-ին՝ժամը 00:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ […]
09:30 14.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
09:17 14.12.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ ու ավելի հաճախ սկսեցի մտածել, երբ անցնող մեկ տարվա ընթացքում բազմիցս առիթներ ունեցա որպես ԱԺ փոխնախագահ արտերկրից ժամանած պաշտոնյաներին ուղեկցել հուշահամալիր ու թանգարան։ Թանգարանի շնորհիվ դասագրքային գիտելիքներս չոր փաստերից վերածվեցին բովանդակության, շատ ամուր էմոցիոնալ կապվածություն ձևավորվեց […]
09:02 14.12.2019
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։ Հարցին՝ ինչպե՞ս են իրավապահները ներխուժել իրենց տուն, Հայրապետյանն ասաց, որ շատ կոռեկտ՝ օրենքի տառը պահելով: «Ինչպես կասեր մեր ժամանակների դասականը՝ ակուռատնի, բայց չներխուժեցին, եկան մեր բնակարան: Որևէ վատ բան չեմ կարող ասել նրանց […]
08:50 14.12.2019
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին։ Ռուբեն Հայրապետյանը նախ պատմեց, թե երբ են սկսել իրավապահները հետաքրքրվել իրենով. «Ես երկրում չէի, մոտ մեկ ամիս առաջ էր, երբ ինձ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում, իմ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ […]
08:39 14.12.2019
Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը լավ ընկեր չէ»։ «Որպես տղամարդ ես հպարտանում եմ, որ երբևիցե […]
08:30 14.12.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տան խուզարկությանը։ Ռուբեն […]
08:15 14.12.2019
2019 թվականի սկզբից աշխարհի 26 երկրներում սպանվել է ԶԼՄ-ների 75 աշխատակից։ Այս մասին ասվում է Press Emblem Campaign ՀԿ-ի կողմից դեկտեմբերի 13-ին Ժնևոuմ հրապարակված ամենամյա զեկույցում։ Ցուցանիշը ցածր է անցած տարվա համեմատ։ 2018 թվականին զոհվել էր ԶԼՄ-ների 113 ներկայացուցիչ։ Այս տարվա ցուցանիշը հուսադրող է, սակայն կազմակերպությունում նշում են, որ ավելի շատ ջանք է պետք գործադրել՝ […]
23:57 13.12.2019
ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում դեկտեմբերի 11-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Վանաձորի թիվ 5 դպրոցի 2-րդ հարկում գտնվող համակարգիչների դասասենյակ և գողացել լուսացրիչ, դյուրակիր համակարգիչներ՝ պատճառելով 600․000 դրամի նյութական վնաս։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին գողությունը […]
23:47 13.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:30 13.12.2019
Կինոքննադատների Հոլիվուդյան ասոցիացիան նշել է տասնամյակի լավագույն ռեժիսորի անունը: 2020-ի հունվարի 9-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ Դենի Վիլնյովը կստանա լավագույն ռեժիսորի մրցանակը: Նա նկարահանել է «Հրդեհներ», «Գերիներ», «Ժամանում», «Մարդասպան» և այլ ֆիլմեր: Ռեժիսորի «Ժամանում» ֆիլմը նոմինացվել են «Օսկարի», սակայն չի ստացել ոսկե արձանիկը: We at the HCA are proud to announce that Denis Villeneuve will receive […]
23:18 13.12.2019
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան` հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական […]
22:56 13.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, որ մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։ Ըստ նախնական […]
22:46 13.12.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։ «Գնահատելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․ · Բադասյանի հակափաստարկներն ամենևին […]
22:43 13.12.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր […]
22:40 13.12.2019
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց խախտումների մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ հայտանբերվել են 55 մլն դրամի ոչ իրավաչափ վճարման դեպքեր, նվազեցման ենթակա աշխատանքային ստաժ: Վերականգնման ենթակա գումարը կազմում է շուրջ 29 մլն 950 հազար դրամ: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:28 13.12.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը՝ միաձայնությամբ։ Ցեղասպանությունների կանխարգելման և արդարության նկատմամբ ԱՄՆ […]
22:27 13.12.2019
ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վիճել են: Պատճառը կլիմայի փոփոխության խնդիրն է եղել: Մերկելը վիճել է նրա հետ, ինչի պատճառով հանդիպումը հետաձգվել է ավելի քան վեց ժամով: Կանցլերին միացել են նաև Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Ավստրիայի ներկայացուցիչները: Կլիմայի թեման դարձել է ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միջոցառումից հետո Եվրախորհրդի […]
22:17 13.12.2019
Կիևի մարզում կինը հարձակվել է ոստիկանի վրա, որի հետևանքով տղամարդը ուղեղի ցնցում է ստացել: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հարձակումը տեղի է ունեցել Կիև-Օդեսա մայրուղու վրա՝ ոստիկանական անցակետում: Հերթապահը կանգնեցրել է մեքենան, որն ընթանում էր մեկ լուսարձակը միացրած: Վարորդի փաստաթղթերը ստուգել են և թույլատրել շարունակել ճանապարհը: Բայց մեքենայից դուրս է եկել հարբած ուղևորն […]
22:08 13.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով երեխաների որդեգրման հայտնի դեպքին, ասաց, որ ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում: Նա պատմեց, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները երեխա որդեգրելու ցանկություն հայտնել ու խոչընդոտի հանդիպել: Մանրամասները՝ տեսանյութում։