16:02 11.12.2019
Քիչ առաջ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարքարանում էին հավաքվել համայնքային 103 պատվիրակները և 17 հոգևորական պատվիրակները։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը Ստամբուլից: 102 ձայնով Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս տարիներ շարունակ զբաղեցրել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
16:00 11.12.2019
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «Սպիտակ տանը կայացավ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը, որն անցավ, կարծում եմ, փոխըմբռնման մթնոլորտում»: Նրա խոսքերով՝ հանդիպմանը շոշափվել են ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկողության վերաբերյալ հարցեր, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել […]
15:52 11.12.2019
ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա. Մակինյանի բողոքը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է […]
15:50 11.12.2019
Սիրիայի հարցով հերթական հանդիպումն Աստանայի ձևաչափում կանցնի 2020 թ. մարտին: Այս մասին հայտնում է RT-ն: «Որոշված է Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումն Աստանայի ձևաչափում անցկացնել Նուր-Սուլթանում՝ 2020-ի մարտին»,- ասված է ձևաչափի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտարարվել էր աստանյան ձևաչափում հերթական հանդիպման ժամկետի տեղափոխման մասին:
15:48 11.12.2019
Ծալկայի շրջանի Ալգեթիի ազգային այգու բնական հուշարձանի` Դաշբաշի կիրճում, բարեկարգվելու է էկոտուրիզմի ենթակառուցվածքը: Նախագծի համաձայն` նախատեսվում է կիրճում կառուցել եզակի ապակե կամուրջ: Նախագիծն իրականացնում է իսրայելական KASS LAND ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 45 միլիոն դոլար: Միայն կամրջի կառուցման վրա կծախսվի 15 միլիոն դոլար: Ապակե կամուրջը կբացվի 2020 թվականի օգոստոսին: Կամրջի կենտրոնում կգործի […]
15:43 11.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման տեսանյութով՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին: Տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից, և տոնական օրերն իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»։
15:40 11.12.2019
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընդամենը մեկ ձայն ունեցող դատավոր է, և որ նրա դերն անհարկի չափազանցված է. «Միայն ՍԴ նախագահի հարցը լուծելու համար առաջ քաշվող նախագիծը որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակների հետ, որոնք իր առջև դրել է քաղաքական իշխանությունը»: Պատգամավորի խոսքերով` […]
15:39 11.12.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում ընդգծել արդարադատության նախարարության կատարած աշխատանքների էական նշանակությունը: Ռուստամ Բադասյանը […]
15:32 11.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը որակել է «շատ լավ» և ապագայում ակնկալում է երկխոսության շարունակություն. այս մասին նա գրել է «Թվիթերի» իր էջում: Just had a very good meeting with Foreign Minister Sergey Lavrov and representatives of Russia. Discussed many items including Trade, Iran, North Korea, INF Treaty, Nuclear […]
15:23 11.12.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական պետությունը կարող է բարձրացնել «Ինջիրլիք» ավիաբազայում ամերիկական զինուժի տեղակայման հարցը, եթե ռուսական Ս-400-ի գնման պատճառով կիրառվեն պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է Hurriyet գործակալությունը: Նրա խոսքերով՝ Անկարայում կգնահատեն ամենավատ սցենարն ու որոշում կկայացնեն: «Եթե ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի, ապա օրակարգում կարող է հայտնվել «Ինջիրլիք» և […]
15:22 11.12.2019
Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։ Գրում է jnews.ge-ն: Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ: […]
15:18 11.12.2019
Համացանցում տարածված սկանդալային տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ պարզ է նաև, թե երբ է տեղի ունեցել այդ դեպքը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չեն հայտնում: Հիշեցնենք, որ մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել էին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
15:14 11.12.2019
«Մեծագույն հարգանք կունենամ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կընդունեն մեր մեկնած ձեռքը, դատական իրավիճակի այդ լուծումը ընդունելի կհամարեն»,- ԱԺ ճեպազրույցում բարձրաձայնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը: Իսկ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Ընդունում ենք, չէ՞, որ ճգնաժամ գոյություն ունի: Հրայր Թովմասյանին հերթական անգամ հնարավորություն է տրվում ճգնաժամը հաղթահարելու»,- նշեց պատգամավորը: Նա ավելացրեց, որ Թովմասյանը դա ինքնուրույն պետք […]
15:06 11.12.2019
Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ […]
15:06 11.12.2019
Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային […]
15:04 11.12.2019
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30 սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որը անցել է սեփականության իրավունքով մի տղամարդու պատկանող […]
14:57 11.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ […]
14:55 11.12.2019
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն անդրադարձան, այսպես ասած, «կտակի» թեմային: «Բարգավաճ Հայաստան»-ից Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ պատգամավորներից քննարկումներին չեն մասնակցում, բայց կտակ են թողնում, թե ինչպես են քվեարկելու: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանն էլ խորհուրդ տվեց նայել իրենց ցուցակները: Մանրամասները՝ տեսանյութում:
14:53 11.12.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցում նշեց, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները չեն հանդիսանում իրենց կուռքը. «Ի՞նչ եք կարծում՝ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է կո՞ղմ քվեարկեր, որ իրենց գործառույթները չիրականացնելու համար այդքան գումար ստանան»: Նա անընդունելի է համարում, որ հանրության վստահությունը չվայելող դատավորներին, իր ձևակերպմամբ, փառավոր թոշակի են ուղարկում: Ըստ […]
14:49 11.12.2019
City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ: -Տիկին Հակոբյան, տարին մոտենում է ավարտին, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն […]
14:47 11.12.2019
Վրաստանում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:30-ին: Նախնական տեղեկությամբ` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Կախեթիի շրջանի Լագոդեխի քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ:
14:44 11.12.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Եվ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով, որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Կադաստրը, ԴԱՀԿ-ն, «Նուպագաձին» չգաղտնալսեն»,- նշել է նա:
14:41 11.12.2019
ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը նկատեց՝ չի կարելի տպավորություն ստեղծել, թե քաղաքացիներին միայն սոցիալական խնդիրներն են հետաքրքրում: Ասում է՝ նրանք պատկերացնում են, թե խնդրի արմատները որտեղ են: Իսկ դատավորների թոշակի մասին ասաց, որ ստիպված են բարձր գին վճարել, որովհետև շատ ժամանակ է անցել, ու գինը տոկոսներով բարձրացել է: Միաժամանակ նա ընդգծեց, […]
14:31 11.12.2019
Երևանում Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված է ծախսել 325 մլն դրամ: Քննադատություններ են հնչում, թե ինչու է այդքան մեծ գումար ծախսվում և ինչու գումարի մի մասը չի ուղղվում Գյումրի՝ սոցիալական նպատակներով: Լրագրողների հետ հանդիպմանն այս թեմային է անդրադարձել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը շատ թրենդային է, բոլորը սկսել […]
14:28 11.12.2019
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 25-ամյակը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1994-ից և աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների պաշտպանությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում սերտիֆիկատներ հանձնվեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկարամյա աշխատակիցներն, իսկ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը ընտրվեց Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ […]
14:23 11.12.2019
Այսօր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ընտանիքին։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, 83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:
14:11 11.12.2019
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում նախատեսված է հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը: Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել է, որ երաժշտին ու նրա թիմին վճարվելու է 65 հազար եվրո: «Այս արտիստը նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան: Այդ պայմաններով դրսում կլիմայի առումով ավելի հարմար երկիր չի ընտրել և որոշել է Ամանորն անցկացնել Հայաստանում: Եթե […]
13:43 11.12.2019
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կլինի տոնական լույսերի վառման արարողությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում, կառուցվում է ժամանակակից հեքիաթային քաղաք, որը կլինի ժամանակակից լուծումներով: Տոնական օրերի համար քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում, որպեսզի հնարավորություն լինի ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, եղևնուն […]