15:40 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր […]
15:30 10.12.2019
Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգով քննվելու է Գերագույն դատարանի դատավորների անժամկետ ընտրության հարցը: Միավորված ընդդիմությունը երթական խորհրդակցությունից հետո, գործընթացը կասեցնելու նպատակով, հայտարարել էր դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի մուտքերն արգելափակելու որոշման մասին: «Մենք որոշում ենք կայացրել արգելափակել խորհրդարանի մուտքերը: Միևնույն ժամանակ, մեր պատգամավորներից ոմանք կփորձեն ներսից անել ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը որևէ կերպ դադարեցվի»,- հայտարարել […]
15:28 10.12.2019
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։ Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։ Պարզվել է, որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի […]
15:26 10.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի հետ կապված: «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր […]
15:25 10.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին և Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուին Ռումինիայի ազգային տոնի՝ Միավորման օրվա կապակցությամբ։ Բարձր գնահատելով Հայաստանի և Ռումինիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ երկկողմ դրանք կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու […]
15:20 10.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ խորհրդարանական երկրում որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չի՞ նեղվում, որ նախարարը 1.5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ ինքը՝ ոչ: «Դուք սադրում եք ինձ, ես սադրանքի չեմ տրվի»,- արձագանքեց Մակունցը: Նա պարզաբանեց՝ իրենք խնդիր են դնում խորհրդարանականների դերի բարձրացման, քանի որ խմբակցությունների ղեկավարները, անկախ նրանից՝ ընդդիմությունից […]
15:11 10.12.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2009 թվականին որոշում է կայացված եղել, որ տասը տարվա ընթացքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց վարձակալության տրամադրվել կառավարության սահմանած […]
15:09 10.12.2019
Մահացել է Ռաֆայել Հարությունյանը ՝ Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառի մասնագետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջուկային էներգիայի անվտանգ զարգացման ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ աշխատել է Հարությունյանը: «Մենք ցավով ենք ձեզ տեղեկացնելու, որ դեկտեմբերի 9-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակը և […]
15:01 10.12.2019
Դոնեցկի ավելի քան 51 հազար բնակիչ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում անելով Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինին: Ըստ Պուշիլինի՝ ներկայումս Դոնեցկի Հանրապետության տարածքում գործում է միգրացիոն ծառայության 37 ստորաբաժանում, որոնք տրամադրում են անձնագրեր, ինչպես նաև ընդունում են փաստաթղթեր Ռուսաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելու համար: Նշվում է, որ նախատեսվում […]
14:55 10.12.2019
ԱՄՆ-ի Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի մերձակայքում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 մեքենա: Այդ մասին հայտնում է The Weather Channel-ը: Խոշոր վթարը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում, ճանապարհին ձնաբքի և մերկասառույցի պատճառով: Մինչ այժմ հայտնի է՝ մեկ մարդ ստացել է ծանր վնասվածք: Փրկարարները տեղում աշխատում են:
14:49 10.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է արվել իրենց նախընտրական «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսի կյանքի կոչման ուղղությամբ: «Այս մեկ տարվա ընթացքում բավական քայլեր կատարվել են, որոնք մեզ մոտեցնեն հենց այդ ձևակերպումներին: Հատկապես միջազգային հարթակներում և Արցախի հիմնահարցի հետ կապված՝ մեր դիրքերն ուժեղ են, քան երբևէ: Այն հեղինակությունը, […]
14:45 10.12.2019
Time ամսագիրը հրապարակել է «2019-ի մարդ» կոչման հավակնորդների ցուցակը: Թեկնածուների թվում քաղաքական գործիչներ են, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ, գրում է The Hill-ը: Այսպիսով՝ այս տիտղոսը կարող են ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Շվեդիայի դպրոցական էկո-ակտիվիստ Գրետա […]
14:34 10.12.2019
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ […]
14:31 10.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշո՞ւմ եք մի քանի ամիս առաջ մի քանի տեղ լույս տեսնող հոդվածների շարքը այն մասին, որ քաղաքապետարանը իբր չի կարողանում եկամուտների հավաքման պլանը կատարել։ Եվ այսպես, ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը […]
14:26 10.12.2019
Ազգային ժողովն այսօր ընդունեց ծխախոտային արտադրանքի իրացումն ու գովազդը, առհասարակ ծխելը սահմանափակելուն ուղղված օրենքը, սակայն քվեարկության արդյունքները միաձայն չեն։ ԼՀԿ խմբակցությունը և ԲՀԿ մեկ պատգամավոր դեմ քվեարկեցին նախագծին։ ԼՀԿ խմբակցության անունից Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեմ են քվեարկում, քանի որ թեև կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց նախագիծն ունի թերություններ։ Գորգիսյանը ասաց, որ հուսով են՝ […]
14:23 10.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,– ընդգծել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների […]
14:20 10.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում: Մեկնարկեց ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագծի ընդունման հարցը»:
14:14 10.12.2019
ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ` Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Ծնվել է 1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր Կրթություն 2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում, 2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում, 2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման ինստիտուտի […]
14:10 10.12.2019
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե պատգամավորներից մեկի ասածի համաձայն, ՍԴ անդամներին այրեինք խարույկի վրա, ինչպես ինկվիզիցիայի ժամանակներում էր։ «Ասենք պատկերացնում եմ․ Հրայր Թովմասյանը՝ Ջորդանո Բրունո, Արևիկ Պետրոսյանը՝ Ժաննա դ’Արկ, մոտավորապես ասոցիացիաներով»,- ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորի խոսքերով՝ այդ «հերետիկոսներին», որոնց պետք էր այրել, իշխանությունն առաջարկում է պարգևատրել […]
14:08 10.12.2019
Ազգային ժողովում ընդունվեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենքը, որն առաջարկում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի հնարավորություն տալ՝ պայմանով, որ ՍԴ այդ անդամները թոշակի ընթացքում ստանալու են նույնքան թոշակ, որքան աշխատավարձ ստանում են հիմա։ Ընդդիմությունը պնդում էր, որ սա ՍԴ ներկա կազմից ազատվելու միջոց է, ու թեև իրենք ՍԴ ներկա կազմին չեն համակրում, բայց դեմ են նմանատիպ […]
14:07 10.12.2019
2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր: «Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում […]
14:03 10.12.2019
Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդդիմությանը քննադատեց Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ կառավարության նախագիծը քննադատելու ոճի համար։ Նա մասնավորապես անդրադարձավ ԲՀԿ պատգամավորների այն խոսքերին, որոնք ասում էին, որ «Թովմասյանն իրենց աչքի լույսը չէ», բայց իրենք կողմ են օրինականությանը, ոչ թե կոնկրետ ՍԴ դատավորների վրա սևեռվելուն։ «Հիմա ես չեմ հասկանում՝ դուք ի՞նչ եք ուզում։ Ասում եք՝ «կանտորա է», […]
14:00 10.12.2019
Ազգային ժողովում ԲՀԿ և ԼՀԿ քննադատություններին պատասխանելիս իմքայլական Ալեն Սիմոնյանն ասել էր, որ պատգամավորները փորձում են ելույթներ ունենալ, միկրոֆոն ծռել, որ «Յութուբում» հայտնվեն։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանը քիչ անց պատասխանեց նրան։ «Եթե Ձեզ հետ համաձայն չենք, ուրեմն «Յութուբի» խնդի՞ր ենք լուծում։ Մենակ Դո՞ւք կարող եք գալ ստեղ, միկրոֆոն ծռել, հա՞»,- ասաց Գորգիսյանը՝ դիմելով ԱԺ փոխնախագահին։ Նա […]
13:52 10.12.2019
Առնվազն վեց մարդ է մահացել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցում կրակոցների հետևանքով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին: Ավելի վաղ, երկրի ոստիկանությունը հայտնել էր չորս զոհերի և երկու ծանր վիրավորի մասին: Հրաձգության հեղինակը որոնվում է: ČT: V ostravské nemocnici se střílelo. Na místě je zásahová jednotka. […]
13:50 10.12.2019
Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ երկարացրեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ դրա 6-ամսյա գործունեության ժամկետը հասել էր ավարտին, իսկ հանձնաժողովը չի ավարտել աշխատանքները։ Նախօրեին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, որ այս ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ […]
13:48 10.12.2019
Ազգային ժողովն այսօր 97 կողմ և 2 ձեռնպահ ձայներով ընդունեց որոշում Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ։ Ձեռնպահ ձայները «Իմ քայլը» խմբակցությունից էին։ Իսկ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել են ԲՀԿ պատգամավորները։ Սահմանման համաձայն՝ հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով։
13:45 10.12.2019
Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություններից նիստին ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին երեկ քննարկված այն նախագծին, որով չեղարկվում է վիզային ռեժիմը Չինաստանի հետ։ Արդյունքում վավերացվեց այդ մասին ստորագրված համաձայնագիրը։ Դրանով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։ Նույնպիսի միաձայն քվեարկությամբ ընդունվեց նաև «ԵԱՏՄ և Վիետնամի միջև մաքսային տեղեկությունների […]
13:43 10.12.2019
Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվելու է գաղտնալսում կազմակերպել ինքնուրույն։ «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։ Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքի ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։
13:42 10.12.2019
«Համառոտ ակնարկ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» վհուկների և մեր առաքելության մասին». այսպես վերնագրեց իր ելույթն ԱԺ-ում նախագահ Արարատ Միրզոյանը, որը դրանով փորձում էր արձագանքել ընդդիմախոսներին: Հիշեցնենք, թեժ քննարկում է ծավալվել ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հարցի շուրջ: Որքան խոստումնալից էր ԱԺ նախագահի ելույթի սկիզբը, նույնքան անսովոր էր շարունակությունը, այսպես կոչված, «վհուկների դեմ» պայքարի […]