15:06 11.12.2019
Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ ձեռք բերված աստիճան, այլ ոչ թե այդօրինակ աստիճան հայցելու հավակնորդություն: «Գիտությունների թեկնածու» որակավորումը, հակառակ հնչող պնդումների, չի համապատասխանում բարձրագույն կրթության որակավորման երրորդ աստիճանի՝ դոկտորի (PհD) աստիճանին նաև այն շնորհող ծրագրի բովանդակության առումով, քանի որ որպես բարձրագույն կրթության 3-րդ աստիճանում շնորհվող որակավորում և գիտական աստիճան դոկտորի որակավորումն այլ կրթական և հետազոտական բովանդակություն է ենթադրում:
Ներկայիս «գիտությունների դոկտոր» աստիճանը ամբողջովին գիտական աստիճան է, որը չի պարունակում կրթական բաղադրիչ և չի բնութագրվում կրթական վերջնարդյունքներով. այն շնորհվում է «գիտությունների թեկնածուի» աստիճան ունեցող անձին` համապատասխան ոլորտում իր կողմից իրականացրած ակնառու (նշանավոր) բացահայտումների, նորարարությունների և նորամուծությունների արդյունքում: Այդ կարգի նվաճումները պաշտոնապես ձևակերպելու՝ այս կամ այն կոչումներ կամ պատվավոր տիտղոսներ նախատեսելու հետ կապված հարցերը սահմանված կարգով կլուծվեն համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումներով։
Հարկ է նշել, որ այս փոփոխության արդյունքում ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհված «գիտության թեկնածուի» և «գիտության դոկտորի» գիտական աստիճանները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, սակայն «գիտության թեկնածուի» գիտական աստիճանն իրավականորեն հավասարեցվում է դոկտորի որակավորմանը (ուսումնառության գործընթացի կազմակերպումն օրենքի նախագծով նախատեսվում է ներդնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից):
Օրենքի նախագծում ամրագրված է, որ նոր՝ դոկտորական ուսուցման արդյունքում ուսանողը ձեռք է բերում խորը և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար, իսկ ուսումնառությունն ամփոփվում է դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ և ուսումնառությունն ավարտած ու ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան:
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...