11:09 06.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննության տվյալներով՝ տնօրենը, […]
11:02 06.12.2019
«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն։ Դա մոտավորապես 28 տոկոս է», – այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ռազմական ծախսերի ծավալը բյուջեի քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկն է, որին ուզում է անդրադառնալ։ Վարչապետն ասաց, որ շատ բաց չի կարող խոսել, […]
10:59 06.12.2019
Իրականում մեր գործերը լավ են, և սա ամենակարևոր նորությունն է: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ գործերն ավելի են լավանալու: «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերել, որը շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով […]
10:57 06.12.2019
2020 թվականի բյուջեով կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացնելու աղետի գոտում ընտանիքներին բնակարան տրամադրելու համար։ Հիշեցնելով, որ վաղը Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրանով 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է», – ասաց Փաշինյանը։ Աղետի գոտու վերականգնմամբ, […]
10:47 06.12.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության՝ 9, յուրացման կամ վատնման՝ 4, զենք-զինմթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, ապօրինի […]
10:45 06.12.2019
Իմքայլական Վարազդատ Կարապետյանի նախագիծը, որը բարդացնում է Սևանից ջրառի իրականացումը, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց գրեթե միաձայն՝ հետևյալ ձայներով․ 101 կողմ, 2 ձեռնպահ («Իմ քայլի» պատգամավորներ)։ Այս օրենքի համաձայն՝ կառավարությունը կկարողանա Սևանա լճից ջրառի հնարավորության համար դիմել Ազգային ժողովին միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։
10:35 06.12.2019
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային ծառայությունների օրենքի և հարակից 64 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ Դեմ քվեարկեց միայն ԲՀԿ խմբակցությունը, որի պատգամավորներից մեկի նախագիծը դրանից առաջ մերժվել էր։ Նախագիծը վերաբերում է հանրային ու այլ ծառայությունների ոլորտի կարգավորմանը։ Նախատեսվում է դրանով որոշակի ներդաշնակեցում մտցնել հանրային և այլ ծառայություններում, որպեսզի դրանք նույնական լինեն միավորումից […]
10:31 06.12.2019
Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի նախագիծը, որն առաջարկում էր փորձագետների մեկական հաստիքներ տալ խմբակցություններին, մերժվեց խորհրդարանի, իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլը» խմբակցության քվեարկությամբ։ Թեև նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն այս անգամ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց ազատ քվեարկության մասին։ Արդյունքում իմքայլականներից շատերը դեմ կամ ձեռնպահ քվեարկեցին, ու ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմ ձայները չբավարարեցին […]
10:11 06.12.2019
ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 […]
10:00 06.12.2019
Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Վրաստանը 53 երկիր է արտահանել 86,2 մլն․ շիշ (0,75 լ) գինի, սա 10%-ով ավել է, քան 2018 թվականի նույն ժամանակատվածում։ Թվերը հրապարակել է Գինու ազգային գործակալությունը, հայտնում է Ալիք Մեդիան։ Արտահանված գինու արժեքը կազմել է 220 մլն․ դոլար, 20%-ով ավել՝ 2018-ի համեմատ։ Գործակալության տվյալներով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին գինու արտահանումն ավելացել է Վրաստանի […]
09:49 06.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 18-ամյա բնակչին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 18-ամյա բնակիչը, 2019 թվականի սեպտեմբերի 1-ին «Տելեգրամ» սոցիալական կայքում ծանոթանալով «Կես գնով […]
09:26 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes S-Class» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները […]
09:14 06.12.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ղազախստանի հիմնը լսել է նստած։ Դա տեղի է ունեցել երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։ Հունիսից Մերկելի մոտ դրսևորվել են ուժեղ դողի հրապարակային մի քանի նոպաներ։ Մինչ այս նա նստած է լսել և՛ Գերմանիայի, և՛ Հնդկաստանի և՛ Չինաստանի հիմները։
09:03 06.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է թույլ մառախուղ:
08:50 06.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Վաշինգտոնում սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերի վառման ամենամյա արարողությանը։ Այն կայացել է Սպիտակ տան մարգագետնում։ «Մելանյան ու ես ցանկանում ենք Ձեզ մաղթել շատ ուրախ Սուրբ Ծնունդ»,-ասել է նախագահը։ Հյուրերի թվում են եղել ՆԳ նախարար Դևիդ Բերնհարդտը, օրենսդիրներ Մարկ Մեդոուզը, Ջիմ Ջորդանն ու Ջոն Ռեդքլիֆը։ 9 […]
08:40 06.12.2019
ԱՄՆ Միննեսոտա նահանգում Ազգային գվարդիայի UH-60 Black Hawk ուղղաթիռ է վթարվել։ Ուղղաթիռում եղել է 3 մարդ, նրանք բոլորը զոհվել են։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ուղղաթիռն իրականացնում էր փորձնական թռիչք, այն ռադարներից անհետացել է թռիչքից 9 րոպե անց։ Վթարը տեղի է ունեցել Սենթ-Քլաուդ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տեղի ունեցածի […]
08:32 06.12.2019
Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։ Փարիզում տրանսպորտային փոխադրողների մասշտաբային գործադուլի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Փոխադրողների գործադուլին են միացել նաև ուսուցիչները, բուժաշխատողներն ու էներգետիկ ոլորտի աշխատողները։ ՆԳՆ տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների […]
08:09 06.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 Խաղաղ Դոնի փ. 19 շենքի 7-13 մուտքերը, 11:00-17։00 Մանթաշյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Վ. Փափազյան փ. 29 շենքը, Հ․Էմինի փ. 61 շենքը, Հակոբյան փ. 7, 9/1, 11 շենքերը, Քեռու […]
23:59 05.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զույգը խանութում երեխայի համար գնել է փաթեթավորված նվեր և ներսում գտել է լիցքավորված կիսաավտոմատ ատրճանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 1-ին Վերոնիկա Ալվարես-Ռոդրիգեսը և նրա ամուսինը Goodwill օգտագործված ապրանքների խանութում նվեր են գնել իրենց ընկերների՝ Ջոնաթանի և Էմբեր Ռոսասի չծնված երեխայի համար: Տուփով նվերը, որն արժեցել է 9,99 դոլար, փակ […]
23:51 05.12.2019
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր […]
23:44 05.12.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
23:30 05.12.2019
Մալայզիական Իպոհ քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 հարակից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։ Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, […]
23:17 05.12.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
23:03 05.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, […]