23:59 05.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զույգը խանութում երեխայի համար գնել է փաթեթավորված նվեր և ներսում գտել է լիցքավորված կիսաավտոմատ ատրճանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դեկտեմբերի 1-ին Վերոնիկա Ալվարես-Ռոդրիգեսը և նրա ամուսինը Goodwill օգտագործված ապրանքների խանութում նվեր են գնել իրենց ընկերների՝ Ջոնաթանի և Էմբեր Ռոսասի չծնված երեխայի համար: Տուփով նվերը, որն արժեցել է 9,99 դոլար, փակ է եղել: Միայն երեկույթի ժամանակ հյուրերը հայտնաբերել են, որ նվերի ներսում զենք է:
«Երբ գնում ես տոնախմբության և ուրախանում, որ կարողացել ես նվեր ձեռք բերել ընդամենը 10 դոլարով, և արդյունքում հայտնաբերում ես Mossberg 715T կիսաավտոմատ ատրճանակ. պարզապես կատարյալ նվեր երեխայի համար»,- ասում է Ալվարես-Ռոդրիգեսը Facebook-ի իր էջում:
Տեսնելով զենքը՝ ապագա հայրը բացականչել է. «Ընկերներ, դուք ինձ զենք եք նվիրել»: Այդ ժամանակ մյուս հյուրերը սկսել են ծիծաղել:
«Բոլորը որոշեցին, որ մենք այս կերպ փորձել ենք զվարճացնել իրենց, բայց մենք պատկերացում չունեինք, թե ինչպես է դա տեղի ունեցել»,- բացատրել է Ալվարես-Ռոդրիգեսը:
Զենքը հայտնաբերելուց հետո ոստիկանություն են կանչել:
«Ոստիկանը ենթադրում է, որ ինչ-որ մի կին կարող է բարկացած լինել իր ամուսնու վրա և այդ կերպ ազատվել զենքից»,- ասել է նա:
Ոստիկանները ստուգել են փաստաթղթերը և թույլ տվել Ջոնաթանին հրացանը պահել իր մոտ:
«Այս ատրճանակը պատկանում է Ջոնաթան կրտսերին, որը շուտով կծնվի»,- կատակել է Ալվարես-Ռոդրիգեսը: Սակայն հաջորդ օրը ոստիկանությունը խնդրել է զենքը երեք ամսով հանձնել:
Գործը քննության փուլում է: Դեռ անհայտ է, թե ինչպես է ատրճանակը հայտնվել նվերի փակ տուփի մեջ: Համացանցի օգտատերերը կասկածի տակ են դրել պատմության իսկությունը: Նրանք պնդում են, որ ատրճանակի լուսանկարում դրա կողքին այլ զենքի փամփուշտներ են:
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...