Բոլոր լուրերը – Page 8400 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Բոլոր լուրերը

Ժիրինովսկին մեղադրել է Ելցինին «Ռուսաստանի պատմության մեջ ամենածանր հանցագործության» համար

11:57 08.12.2019

ЛДПР- ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 1991-ին Բելովեժյան համաձայնագրի ստորագրումն անվանել է «Ռուսաստանի պատմության մեջ ամենածանր հանցագործությունը»: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում: Նա կարծում է, որ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, որոնք այն ժամանակ ղեկավարում էին Ռուսաստանն, Բելառուսն և Ուկրաինան, չունեին անհրաժեշտ լիազորություններ ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարելու համար: Քաղաքական գործիչը նշել […]

̰
Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը

11:41 08.12.2019

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ […]

̰
Երևանի Արմենակյան փողոցում բենզատար մեքենան բախվել է պատին և շրջվել

11:29 08.12.2019

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

11:19 08.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշենք, որ համայնքներից 12-ում միայն համայնքի ղեկավարի, և 4 համայնքներում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ են:

̰
Ինչպես 39 կգ կշռող աղջիկը մարզումներից հետո դարձավ բարեկազմ

11:10 08.12.2019

Այժմ բարեկազմ Նգուենը երեք տարի առաջ կշռում էր ընդամենը 39 կգ, սակայն աղջկան իր կազմվածքը դուր չէր գալիս: Նա որոշեց մազրվել՝ բարձրացնելով ծանրաձող: 3 ամիս անց նա բարձրացնում էիր իր քաշին համապատասխան ծանրաձող: Պարապմունքներին զուգահեռ աղջիկը նաև ճիշտ սնվում էր: Իր սննդակարգի ու պարապմունքների մասին նա գրառում էր կատարում իր բլոգում, և 2 տարի հետո […]

̰
Դասական կապույտը Pantone ինստիտուտի կողմից հայտարարվել է 2020 թ. նորաձև գույն

10:57 08.12.2019

Ավանդաբար Pantone Color Institute-ի փորձագետներն Ամանորի նախաշեմին անվանում են տարվա այն գույնը, որը գերիշխող կլինի գալիք 2020 տարում: Դա դասական կապույտ գույնն է, տեղեկացնում է Joinfo.ua- ն: Ամերիկյան Pantone Color Institute- ի մասնագետները վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար հետազոտություններ են իրականացնում`պարզելու, թե յուրաքանչյուր տարի աշխարհում ինչպիսի միտումներ ու հակվածություներ են ուրվագծվում գույների ու երանգների կողմնորոշման […]

̰
Վրաստանում հաշվել են 60 հազար ներարկվող թմրամոլների

10:42 08.12.2019

Թմրամիջոցների քաղաքականության ազատականացման հարցը Վրաստանում դեռևս վիճահարույց է, մինչդեռ թմրամոլների թիվն աճում է, և նրանց բուժումը չի տալիս ցանկալի արդյունք:«Ռեզոնանս» թերթի տվյալներով՝ Վրաստանում հաշվել են 60 հազար ներարկվող թմրամոլի: «Հետազոտությունն իրականացվել է այն ժամանակ, երբ նոր հոգեմետ նյութերն, ինչպիսիք են՝ մետամֆետամինը և ամֆետամինը, զանգվածաբար չէր օգտագործվում: Ըստ այդմ, կարծում եմ, որ այդ թիվն աճել է […]

̰
Կողոպտել են աշխարհի ամենահայտնի վիդեոբլոգերին

10:30 08.12.2019

Հանրահայտ YouTube-բլոգեր Ֆելիքս Չելբերգի տունը թալանել են: Այդ մասին իր ինստագրամյան էջում պատմել է Չելբերգի կինը՝ Մարսիան: Աղջկա խոսքերով, հանցագործությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը մարդ չի եղել: Չարամիտների ավարը եղել են թանկարժեք զարդերն ու իրեր հավաքածուից, որոնք բլոգերի կինը հավաքել է մի քանի տարի շարունակ: Աղջիկը նշել է, որ չի կարողանում հավատալ […]

̰
Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին Mercedes C ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կան տուժածներ

10:16 08.12.2019

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.12.2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին […]

̰
Կրիդը «Вечерний Ургант» շոուի ընթացքում հանել է ադամանդե ատամները

23:56 07.12.2019

Երգիչ և ռեփեր Եգոր Կրիդը մասնակցել է «Вечерний Ургант» շոուին: Դրա ընթացքում Կրիդը ատամներին կրում էր սպիտակ ոսկուց և ադամանդներով զարդարված գրիլզ: Հաղորդման ընթացքում արտիստը սկսել է կմկմալ, ինչը զվարճացրել է հաղորդավար Իվան Ուրգանտին: Կրիդը եթերի ընթացքում հանել է գրիլզը և տվել Ուրգանտին, վերջինս էլ, իր հերթին, անտիբակտերիալ հեղուկով մաքրելուց հետո փորձել է այն:  

̰
Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել․ Քրիստինե Ալագուլյան

23:47 07.12.2019

Հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստինե Ալագուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ վերհիշելով 1988-ի դեկտեմբերի 7-ը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «․․․Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել: Մեր դասարանում ֆիզկուլտուրայի ժամ էր: Հագած պատրաստ, բայց դեռ դասասենյակում էինք: Հանկարծակի լսվեց հետզհետե ահագնացող դղրդյունը, ապա սկսեցին կոտրվել ապակիներն ու թափվել քարերը… Ուշքի եկա ու շարժվել […]

̰
Առողջ դեռահասը կտրուկ թեքել է գլուխը և մահացել

23:36 07.12.2019

Անգլիական Մեծ Մանչեսթեր նահանգի Դաքինֆիլդ քաղաքի առողջ պատանին կտրուկ թեքել է գլուխը, ինչի պատճառով կաթված է ստացել: Ըստ The Mirror-ի՝ դեպքից մի քանի օր անց մահացել է: 17-ամյա Բեն Լիթլվուդը չի բողոքել առողջությունից, չի օգտագործել ալկոհոլ և չի ծխել: Ապրիլի 3-ին նա վերադարձել է քոլեջից և մնացել է տանը՝ փոքրիկ քրոջ մասին հոգալու համար, իսկ […]

̰
19-ամյա աղջկա խորհրդավոր մահը կապել են ճապոնական դեղամիջոցի ընդունման հետ

23:23 07.12.2019

Ենթադրվում է, որ Անգլիայի Բոստոն քաղաքում բնակվող Գրեյս Բրոկելսբին ինքնասպանություն է գործել ճապոնական ոչ լիցենզավորված դեղամիջոց ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է Mirror-ը: 19-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ ճանապարհի վրա ընկել է բեռնատարի տակ: Դեպքից մի քանի ժամ առաջ նա հոգեբուժական փորձաքննության համար այցելել է հիվանդանոց, քանի որ հոգեկան առողջության հետ կապված […]

̰
Ուսանողը լուծել է ֆիզիկայի մեկ դար շարունակ չլուծված խնդիրը

23:09 07.12.2019

Շվեյցարական Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցից բակալավրի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկայի խնդիրը, որը գիտնականները փորձել են բացատրել 100 տարի: Այս մասին գրում է Neue Züricher Zeitung-ը: Նրան հաջողվել է պարզել, թե ինչու է հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը մնում անշարժ և չի բարձրանում: Կիրառելով հետազոտության ինտերֆերաչափական մեթոդը՝ ուսանողը հայտնաբերել է պղպջակի […]

̰
Պոլիս. Ընտրուած են հոգեւորական պատգամաւորները

23:05 07.12.2019

Պատրիարքական Աթոռոյ Եկեղեցական Համագումար Ժողովը Պատրիարքարանի մէջ կայացաւ 7 Դեկտեմբեր 2019-ին՝ ժամը՝ 18.00-ին նախագահութեամբ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Սահակ Եպսկ. Մաշալեանի։ Ժողովը բացուեցաւ Տէրունական աղօթքով։ Ապա կատարուեցաւ Հանգստեան կարգ Պատրիարքական Աթոռոյս Երանաշնորհ գահակալներուն, Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարք Հօր եւ վախճանեալ հոգեւորականներու հոգւոցն ի հանգիստ։ Ներկաներու ստուգումէն ետք ձեռնարկուեցաւ Դիւանի ընտրութեան եւ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. […]

̰
Գիտնականները պարզել են՝ ասպիրինը հակաքաղցկեղային հատկություններ ունի

22:54 07.12.2019

Ոչ մեծ չափաբաժիններով ասպիրինի օգտագործումը մեծացնում է քաղցկեղը հաղթահարելու հավանականությունը: Այս մասին հետազոտություն են կատարել ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները: Հետազոտողներն ավելի քան 12 տարվա ընթացքում ուսումնասիրել են ԱՄՆ-ի ավելի քան 140 հազար քաղաքացու տվյալներ։ Հետազոտողները պարզել են, որ այն անձանց մոտ, որոնք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ ասպիրին են օգտագործել, մահացությունը ցածր է եղել շագանակագեղձի, հաստ […]

̰
Հզոր ալիքը տապալել է օվկիանոսի ափին լուսանկարվող սիրահարներին

22:40 07.12.2019

Դոմինիկյան հանրապետությունում հսկա ալիքը ծածկել է լողափին լուսանկարվող զբոսաշրջիկներին և նրանց տապալել գետնին: Դեպքի տեսագրությունը Instagram-ի իր էջում տեղադրել է ականատես Յոխեն Ֆրենկը: Տեսանյութի մեջ երևում են երկու ճանապարհորդներ, որոնք դիտում են մոլեգնող օվկիանոսը Sosua Ocean Village զբոսաշրջային համալիրի ափին: Հենց աղջիկը հանել է հեռախոսը՝ մեծ ալիքի ֆոնին լուսանկարվելու համար, ջրի մի զանգված ամբողջությամբ ծածկել […]

̰
̰
Պատմությունը իր սև էջերի վրա դաջելու է այն պետական պաշտոնյաների, հոգևորականների ու գործիչների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, համագործակցեցին նրանց հետ. Կարո Փայլան

22:24 07.12.2019

Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը կայանալիք պատրիարքական ընտրության համար չի քվեարկելու։ «Վաղը կայանալիք պատրարքական ընտրութեան համար պիտի չքուէարկեմ։ Ընտրեալը պիտի չճանչնամ որպէս իմ պատրիարքը։ Պատմութիւնը իր սեւ էջերուն վրայ պիտի արձանագրէ այն պետական պաշտօնեաները, որոնք մեր պատիւը խաղալիքի վերածեցին, այն հոգեւորականներն ու վարիչները, որոնք գործակցեցան անոնց հետ»,- գրել է նա։

̰
2020-ին նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը

22:09 07.12.2019

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020թ. նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը. ✅ Երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ՝ մինչև 25 % ✅ Մարզադպրոցներ՝ շուրջ 56 % ✅ Աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն:

̰
Հորիզոն 22.00

22:00 07.12.2019

̰
Երկրաշարժից 31 տարի անց վերագտած ժպիտներ․ Սուրեն Պապիկյան

21:58 07.12.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից հայտնել, որ Լեռնանցքի բնակիչները նոր բնակարաններ ունեն։ «Երկրաշարժից 31 տարի անց վերագտած ժպիտներ․․․ Լեռնանցքի բնակիչները նոր բնակարաններ ունեցան»,- գրել է նա։

̰
Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները դուրս են բերել երեխաներին

21:46 07.12.2019

Դեկտեմբերի 7-ին` ժամը 17:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը […]

̰
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում լույսն անջատվել է

21:34 07.12.2019

Սոչիում արդեն 4 ժամ է՝ շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում հանկարծ անջատվել է հոսանքը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Նշվում է, որ լույսը սենյակում անջատվել է այն բանից հետո, երբ երկու երկրների ղեկավարները ավարտել են ողջույնի և բացման խոսքերը: Ռուսաստանի նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով, որ […]

̰
Ծեր կնոջ դեմքով աղջկան անվանել են տգեղ և ստիպել են հեռանալ դպրոցից

21:20 07.12.2019

Չինական Լյաոնին նահանգում դեռահաս աղջիկը տառապում է վաղաժամ ծերացման նշաններից՝ հազվագյուտ գենետիկական թերության՝ պրոգերիայի պատճառով: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը: Հիվանդությունը փոխանցվել է Սյաո Ֆենին մորից: «Մենք նրան ստուգումների չենք տարել, և նա անալիզներ չի հանձնել: Մենք գիտենք, որ նա մորից է ժառանգել»,- բացատրել է հայրը: Չինուհին պնդում է, որ կնճռոտ մաշկի և այտերի […]

̰
Հարազատներիցս շատերը տուժել են ավերիչ երկրաշարժի հետևանքով. Արայիկ Հարությունյան

21:06 07.12.2019

Այսօր Սպիտակ քաղաքում վարչապետի գլխավորությամբ հարգեցինք 1988 թվականի զոհերի հիշատակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հարազատներիցս շատերը տուժել են ավերիչ երկրաշարժի հետևանքով, ու շատ լավ զգացել եմ դրա հետևանքները: Հիմա մեր կառավարությունն ամեն ինչ անում է տասնամյակների պատմություն ունեցող աղետի հետևանքները վերացնելու համար»:

̰
Ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին. Արմեն Սարգսյան

20:55 07.12.2019

Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից […]

̰
Ղրղըզստանի նախկին վարչապետները դատապարտվել են ազատազրկման

20:42 07.12.2019

Ղրղըզստանի նախկին վարչապետներ Սափար Իսակովն ու Ժանտարո Սաթըբալդիևը, որ մեղադրվում էին կոռուպցիոն գործերով, դատապարտվել են ազատազրկման: Իսակովը՝ 15 տարվա ազատազրկման, իսկ Սաթըբալդիևը՝  7.5: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Հայտնի է, որ Իսակովի դատավճիռը ենթադրում է ունեցվածքի բռնագանձում, նրան դիվանագիտական աստիճանից, «Մանաս» II  շքանշանից զրկում, ինչպես նաև երեք տարի ժամկետով կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բռնագանձվել […]

̰
Պատմության մեջ ամենաագահ կինը

20:28 07.12.2019

Ծիծաղո՞ւմ եք այն գործընկերների վրա, ովքեր իրենց սեղաններին պահպանում են միանգամյա օգտագործման պատառաքաղներն ու գդալները: Հենրիետա Գրինը կգերազանցի նրանցից ցանկացածին: Չէ՞ որ, նա ամենաագահ կինն է համաշխարհային պատմության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP