23:30 05.12.2019
Մալայզիական Իպոհ քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 հարակից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։
Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, և կրակը սկսել է արագ տարածվել։ Մինչդեռ նա փորձել է մարել կրակը, նրա քույրը տարածքից հանել է տարեց մորը։
Հրդեհաշիջման համար հրշեջներ են կանչել, սակայն երբ նրանք ժամանել են, քոթեջն ամբողջությամբ կրակի մեջ է եղել, ավելին՝ կրակն ընդգրկած է եղել նաև հարակից կառույցները։ Հարևանների տները լրջորեն վնասվել են, քոթեջներից մեկն ամբողջությամբ այրվել է։ Տուժածներ չկան։
Հրշեջների կարծիքով՝ անսարք լիցքավորման սարքում կարճ միացում է եղել։
Հետաքննություն է կատարվում՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...