10:10 04.12.2019
Թբիլիսիից 36 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում փրկարարները լուրջ օպերացիա են իրականացնել՝ բնակարանի դուռը բացելու համար։ Դռան փակվելու հետևանքով տանը մենակ էր մնացել 2 տարեկան մի աղջնակ։ Մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել տանից, աղջիկը ներսից փակել էր դուռը։ Տուն մտնելու՝ 30 րոպե տևած անհաջող փորձից հետո, կինը դիմել էր փրկարար ծառայությանը: Համացանցում տարածված […]
09:52 04.12.2019
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մի բնակիչ պատրաստակամություն է հայտնել համապատասխան վճարի դիմաց 4 հարավասիացու օգնել փախչել Ֆինլանդիա, որտեղից արդեն վերջիններս կկարողանային տեղափոխվել Եվրոպա: Հնարամիտ տղամարդը Վիբորսկի շրջանի անտառում տեղադրել է սահմանային կեղծ ցուցիչներ և համապատասխան վճարի մի մասը՝ 10 հազար եվրո ստանալով, փորձել ասիացիներին տեղափոխել «Ֆինլանդիա»։ «Սահմանը» հատել չի հաջողվել: […]
09:40 04.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « Ներդրումների մասին… Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաև Սևանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։ Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում և այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։ Վերջերս […]
09:27 04.12.2019
Ֆրանսիացի նկարիչ Փոլ Գոգենի Te Bourao II («Հաստաբուն ծառը» 73 × 92 սմ) կտավը Փարիզում կայացած աճուրդում 9․5 մլն եվրոյով գնորդ է գտել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Artcurial աճուրդի տան հայտարարությանը։ Մեկնարկային գինը կազմել է 5-7 մլն եվրո։ Այն գնել է միջազգային կոլեկցիոներ, ով խոստացել է, որ կտավը կմնա Ֆրանսիայում։ Գոգենը կտավը […]
09:19 04.12.2019
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
09:10 04.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
09:01 04.12.2019
Ֆիլիպիններին պատուհասած «Տիսոյ» թայֆունը 12 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է CNN Philippines-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մահվան դեպքերը գրանցվել են սողանքների, հեղեղաջրերում խեղդվելու և ծառերի տապալման հետևանքով։ Թայֆունը Ֆիլիպինների տարածքին հարվածել է երկուշաբթի երեկոյան՝ թիրախավորելով Սորսոգոն նահանգը, որից հետո իր ազդեցության գոտում ներառել ևս մի քանի նահանգ։ Տարհանվածների թիվը գերազանցում է 225 […]
08:52 04.12.2019
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևի՝ ընդդեմ G7-ի գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հարգել հարևանների տարածքային ամբողջականությունը։ Ավելի վաղ համապատասխան որոշում էր ընդունել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նշվում է, որ փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ։ Բանաձևով կոչ է արվում G7-ի բոլոր առաջնորդներին դեմ հանդես գալ Ռուսաստանի վերադարձին այնքան […]
08:44 04.12.2019
Իրաքյան Քիրկուկ քաղաքում ձերբակալել են ԻՊ նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալին։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի ուժային կառույցներին։ Նրա ամբողջական անունն է Համեդ Շաքեր Սաբաա ալ-Բադրի, սակայն նա առավել հայտնի է որպես Իբն Խալդուն։ Նա թաքնվել է վարձակալած բնակարանում։ Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնցում նա ներկայանում […]
08:32 04.12.2019
Դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական […]
08:21 04.12.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դալար, Դեղձուտ, Դվին, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, […]
08:10 04.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքերը, 11:00-17։00 Ա.Ավետիսյան փ. 76, 78, 80 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան փ. 12/5, 14, 16ա, 97, 111/3 շենքերը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գուլակյան, […]
23:59 03.12.2019
Pussycat Doll փոփ խումբը վերամիավորվելուց հետո ելույթ է ունեցել X-Factor տաղանդների շոուի ժամանակ` զարմացնելով հանդիսատեսին, գրում է Radio Times-ը: Նշվում է, որ Ofcom հեռարձակողը ստացել է 419 բողոք, որոնք վերաբերել են խմբի անդամների՝ չափազանց անկեղծ հագուստներին և ոչ պատշաճ պարային շարժումներին: Այս պահին հեռարձակվողը ստիպված է հատ առ հատ կարդալ բողոքները և գործողություններ ձեռնարկել: Pussycat […]
23:57 03.12.2019
Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է MAMUL.am-ի աղբյուրը, M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, երկրորդական ճանապարհից մեծ արագությամբ հարվածել է գլխավոր ճանապարհով ընթացող «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին: «ԳԱԶել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու […]
23:56 03.12.2019
Թաթարստանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ամուսինը դանակարելով սպանել է նախկին կնոջը, իրենց 2-ամյա որդուն և 19-ամյա խորթ որդուն: Ողջ է մնացել միայն 12-ամյա խորթ որդին, որը հասցրել է պատուհանից ցատկել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է վիրավոր տղան ոտաբոբիկ վազում խանութ՝ օգնություն խնդրելու: Խանութի աշխատակիցները առաջին օգնություն են ցուցաբերում տղային, […]
23:45 03.12.2019
Դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստր Շայլոն սկսել է հորմոններ ընդունել սեռափոխության համար, հայտնում է Marie Claire-ը: Նաև, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դառնալով «Ջոն»: 13-ամյա աղջիկը մի քանի տարի է ինչ կրում է տղամարդու հագուստ և կարճ կտրում մազերը, իսկ այժմ, հրապարակման համաձայն, որոշել է ևս մեկ քայլ […]
23:44 03.12.2019
Երևանի «Փյունիկը» ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: Ներկայացնենք, թե ինչու է մեր ընտրությունը կանգ առել հենց պարոն Աղաջանյանի վրա: ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, […]
23:34 03.12.2019
«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը թագով է վերադարձել: Նարինեն իր գեղեցկությամբ գրավել է ոչ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի ուշադրությունն ու հայտնվել լավագույն տասնյակում, այլև արժանացել հատուկ՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին: Հեղինակավոր մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախ ամեն երկրում անցկացվել է մրցույթի առաջին փուլը. հաղթող ճանաչվել են առավելագույն ձայներ հավաքած առաջին երեք […]
23:24 03.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս […]
23:15 03.12.2019
ԱՄՆ նախագահի ընտանիքը ճգնաժամի մեջ է: Մինչ Ամերիկայի գլուխը քնում է երկրորդ հարկում, նրա կինը ապրում է մի հարկ վերևում: Այս մասին գրում է Մելանյա Թրամփի կենսագրության հեղինակ Քեյթ Բեննեթը: 73-ամյա Դոնալդ Թրամփի գործերն ակնհայտորեն այնքան էլ լավ չեն: Ամեն քայլափոխի ձախողումներ են՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ անձնական կյանքում: Սեպտեմբերին դեմոկրատները սկսել էին իմփիչմենտի գործընթաց […]
23:05 03.12.2019
Կոլումբիացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը ծալվող սմարթֆոնների արտադրություն է ծավալել, իսկ սմարթֆոնները անվանել է հենց եղբոր անունով: Իր մյուս` նման մոդելների համեմատ այս սմարթֆոնը բավականին էժան է: Ռոբերտ Էսկոբարը այն գնահատել է 349 դոլար: Նորույթը ստացել է Pablo Escobar Fold 1 անունը: Աշխատում է ОС Android 9 համակարգով: Ունի երկու 16 Մպ տեսախցիկ հետևի […]
23:02 03.12.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կարծիք է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաների ձեռքբերման վերաբերյալ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, արձագանքելով որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարները նվիրատվությամբ ստանալու վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին, կարծում է, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի […]
22:54 03.12.2019
Apple ընկերությունը ստեղծել է սեփական Apple Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Առաջին հաղթողների անունների հրապարակվել են ընկերության պաշտոնական կայքում: Մրցանակները կհանձնվեն արտիստներին 5 անվանակարգում: Հայտնի է, որ «Տարվա արտիստ», «Լավագույն երգի հեղինակ»,«Տարվա հայտնություն» անվանակարգերի հաղթողներին կորոշեն Apple Music-ի խմբագիրները: Նրանց շարքում կան երաժշտական քննադատներ և հայտնիներ: «Տարվա ալբոմ» և «Տարվա երգ» անվանակարգերում մրցանակը կհանձվի՝ ըստ […]
22:41 03.12.2019
FOX 10 Phoenix հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան դիմաց նստում է ուղղաթիռ: Լրագրողների աչքից չի վրիպել այն, որ Թրամփը սկզբում մենակ է շարժվում դեպի ուղղաթիռը, ապա՝ ճանապարհի կեսին կանգնում է, որպեսզի սպասի իր տիկնոջը՝ Մելանյային: Վերջինս պետք է ուղևորվեր իր ամուսնու հետ: Տեսանյութի հեղինակները ենթադրել են, որ նախագահ […]
22:33 03.12.2019
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը վաստակել է երկու միլիոն դոլար Uber Eats սնունդ մատակարարող ընկերության գովազդում նկարահանվելու համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Քարդաշյանի հետ միասին, գովազդում նկարահանվել է ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, որը հայտնի է Kath & Kim սերիալում Շարոնի դերով: Հրապարակման համաձայն՝ վերջինս ցնցված էր այն փաստից, որ Քարդաշյանը համաձայնել է նկարահանվել գովազդում: […]
22:27 03.12.2019
Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչը որոշել է բաց չթողնել վիճակախաղի ոչ մի խաղարկություն ու ընդամենը ամիսներ անց դարձել է մուլտիմիլիոնատեր: Սկզբում նա շահել է 2,5 հազար դոլար, իսկ երկու ամիս անց՝ երկու միլիոն: 67- ամյա ամերիկացին չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Նա նշել է, որ միլիոնատեր է դարձել Գոհաբանության տոնին գնված տոմսով, նաև ասել է, […]
22:13 03.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, […]