Բոլոր լուրերը – Page 8413 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Բոլոր լուրերը

Խմբակցության 1/3-ը իրավաբան է, չէիք կարո՞ղ այնպես անել, որ Սահմանադրության հակասություն չլինի․ Պողոսյանը՝ Մարուքյանին

12:48 03.12.2019

Թեև «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ԱԺ հանձնաժողովում դեմ են արտահայտվել ԼՀԿ նախագծին, սակայն իմքայլական Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ ուզում էր, որ օրենքը անցներ (քվեարկությունը դեռ չի եղել)։ Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Պողոսյանն ասաց, որ առհասարակ կարծում […]

̰
ՀԿԵ-ի գնացքը բախվել է ավտոմեքենային. կա տուժած

12:42 03.12.2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ գնացք և ավտոմեքենա են բախվել. կա տուժած: Դեկտեմբերի 3-ին ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: ԱԻՆ […]

̰
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Դին Լիժենի հետ. Grand Chess Tour

12:35 03.12.2019

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը  և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Այս զույգը իր առաջին պարտիան ևս ավարտել է ոչ-ոքի: Մրցաշարի հաղթողը կստանա 150 հազար դոլար մրցանակ: Երկորդ տեղը գրաված շախմատիստին կտրվի 100 […]

̰
Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում. Վլադիմիր Կարապետյան

12:34 03.12.2019

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:  «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Արմավիր քաղաքի քաղաքային […]

̰
Ալեն Սիմոնյանը՝ 10 մլն դրամով արագացված զինծառայություն անցնելու նախագծի մասին

12:33 03.12.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկին՝ 10 մլն դրամ վճարելով՝ արագացված մեկամսյա զինվորական ծառայություն անցնել: Սիմոնյանը հաստատեց, որ նախագիծն իրենց ներկայացնելուց առաջ է հանրայնացվել: «Ես ողջունում եմ, որ նախ և առաջ հասկանանք հանրային տրամադրությունները: Այն, որ պետք է ունենանք արհեստավարժ Զինված ուժեր, կարծում եմ՝ որևէ […]

̰
Արդյո՞ք Ռուսաստանը հնարավորություն ունի խուսափելու հակադոպինգային գործակալության պատժամիջոցներից

12:30 03.12.2019

Ռուսաստանի Դաշնության հակադոպինգային գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Գանուսը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է Ռուսաստանը մեղմ պատժի արժանանալ համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից: Նա հիշեցրել է, որ խնդիրը ծագել է մոսկովյան լաբորատորիայում տվյալների բազայի փոփոխությունից հետո: Գանուսը նշել է, որ եթե ՌԴ  իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ գտել են մեղավորներին  և կարողանան ներկայացնել տվյալների իրական բազան, […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

12:25 03.12.2019

Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ինչպես հայտնել է ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ […]

̰
Այսօր ցանկացած գործարարի համար ավելի կոմֆորտ իրավիճակ է. Ալեն Սիմոնյան

12:23 03.12.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին լրագրողները փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը, որ միայն իր բիզնեսներն են ստուգվում: Հարցին՝ ինչո՞ւ են թիրախավորել նրան, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ մեկին թիրախավորել է, վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսները, ավելի ճիշտ՝ այն բիզնեսները, որ նա հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևէ: […]

̰
Շատ զարմանալի էր ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնների վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությանը․ Մարուքյան

12:15 03.12.2019

Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ առաջին ընթերցումով իրենց նախագծի անցկացումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ։ ԼՀԿ խմբակցության ղեկավարն այդ մասին այսօր ասաց ԱԺ ամբիոնից։ Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Մարուքյանի […]

̰
Վահագն Չալյանը՝ արծաթե մեդալակիր. Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն

12:11 03.12.2019

Սամբիստ Վահագն Չալյանը արծաթե մեդալ  է նվաճել Նուր-Սուլթանում անցկացված Ղազախստանի նախագահի գավաթում: Մրցաշարն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին մասնակցել է 13 երկրի 150 սամբիստ:  

̰
Ո՞վ է տարվա լավագույն ֆուտբոլիստուհին. France Football

12:00 03.12.2019

France Football-ը սահմանել է նաև մրցանակ տարվա լավագույն ֆուտբոլիստուհու համար: Այս տարի մրցանակին արժանացել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Մեգան Ռափինոն: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուսի Բրոնզը, իսկ եռյակը եզրափակել է Միացյալ Նահանգների հավաքականի ևս մեկ հարձակվող՝ Ուես Մորգանը: Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ի կանանց հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն: 34-ամյա Մեգան Ռափինոն […]

̰
Աչքի ընկնելու անհաջող փորձ է. Ալեն Սիմոնյանը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին

11:59 03.12.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքին: Սիմոնյանն ընդգծեց՝ գնահատական տալիս ուզում է խուսափել վատ ձևակերպումներից, այդուհանդերձ նշեց. «Այդ մարդը չգիտի ուղղակի՝ ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, ինչի են իրեն սպանել: Վատ բան չեմ ուզում ասել գնահատական տալիս, բայց, հավատացեք, տեղ կա վատ բան ասելու: Դա […]

̰
Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ո´չ ինչ-որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ո´չ էլ կարա. Ծառուկյան

11:56 03.12.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ- որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ […]

̰
ԱԺ-ում քննարկվող նախագծերից մեկը փոփոխություն է կատարում 65 օրենքներում, դրա անունը 750 բառ է

11:52 03.12.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկող նիստերի օրակարգում կա 22+18 հարց․ առաջին մասի քննարկումը պարտադիր է, երկրորդինը՝ ոչ։ Նիստերի օրակարգում են նաև Սևանի խնդրին վերաբերող ու մի շարք այլ աղմկոտ նախագծեր։ Իսկ նախագծերից մեկն առաջարկում է փոփոխություններ կատարել միանգամից 65 օրենքներում։ Այն փոփոխություններ է կատարում հանրային ծառայության, պետական պաշտոնների և հարակից այլ հարցերում։ Միայն դրա անվանումը կազմված […]

̰
Գիշերը Երևանի փողոցներում կատարվել են աղով ու ավազով մշակման աշխատանքներ

11:51 03.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել գիշերը Երևանի փողոցներում իրականացված մաքրման աշխատանքներից։ «Քանի որ քաղաքի բարձրադիր հատվածներում անձրևը փոխակերպվեց ձյան, ԵԱՍՄ-ի անձնակազմն անցել է գործի՝ աղ ու ավազ ցանելով փողոցներում: Վարորդներին խնդրում ենք անպայման ձմեռային անվադողերով երթևեկել»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217347830993499&id=1405208089

̰
Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի. Ծառուկյան

11:46 03.12.2019

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է. «Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ»: Ծառուկյանի խոսքերով` կապիտալ ծախսերի համար […]

̰
Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ Գրիբոյեդովի արձանի պղծման մասին

11:42 03.12.2019

Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ արձագանքելով Երևանում Գրիբոյեդովի հուշարձանը պղծելու դեպքին: «Կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որով տրվեց հայ ազգի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ այս տգեղ արարքի ճիշտ գնահատականը: Կարծում ենք, որ այս արարքի միաձայն դատապարտումը հայ համայնքի կողմից վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմական խորը արմատներ ունեցող, եղբայրական, դաշնակցային հարաբերությունների […]

̰
1.9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային խնդրի լուծման համար

11:40 03.12.2019

«1.9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային խնդրի լուծման համար։ Մինչև 2013 թվականը հերթագրված և դրանից հետո մանկատնից դուրս եկած սաներին 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանի գնման հավաստագրեր կտրամադրվեն»,-հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

̰
Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

11:34 03.12.2019

Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Օրվա առթիվ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հաշմանդամությունն անհատի զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը պետք է դարձնել յուրաքանչյուրիս առօրյա կյանքի անբաժանելի առաջնահերթություն:  Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները […]

̰
«Առանց աշխատելու հա՛մ թոշակ են տալիս, հա՛մ աշխատավարձ»․ ԲՀԿ-ն դեմ է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելուն

11:26 03.12.2019

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է: Եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան […]

̰
Իմքայլականները մերժեցին իմքայլականների առաջարկած նախագիծը

11:22 03.12.2019

Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր մերժվեց «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների՝ Սերգեյ Ատոմյանի և Նիկոլայ Բաղդասարյանի մշակած նախագիծը։ Այն վերաբերում էր Հայաստան հասնող և ապաստան հայցող օտարերկրացիներին։ Բաղդասարյանը, ով պետք է զեկուցեր նախագծի մասին, ներկա չէր։ Ելույթ ունեցավ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը և բացատրեց, թե ինչու են ուզում մերժել այդ նախագիծը։ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց, որ […]

̰
Խաչատուրյան քույրերի քրեական գործի քննությունն ավարտված է

11:21 03.12.2019

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի քրեական գործի քննությունը: Ըստ գործի նյութերի՝ նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ սպանություն գործելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ քույրերը սպանություն են գործել հոր նկատմամբ անձնական խորը հակակրանքի պատճառով, որը ձևավորվել է նրա կողմից աղջիկների հանդեպ հաճախակի ֆիզիկական ուժ գործադրելու և հոգեբանական ճնշումների հետևանքով: Այս փաստը դատավարությունում հաշվի կառնվի […]

̰
Էնֆիաջյանն առաջարկել էր «գերակա շահով» մարդկանց բնակարանը վերցնելիս նրանց փոխհատուցումն ավելացնել․ ԱԺ-ն մերժեց

11:20 03.12.2019

Ազգային ժողովում այսօր մերժվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել «հանրային գերակա շահի» ձևակերպմամբ մարդկանց անշարժ գույքը վերցնելու և նրանց փոխհատուցում դրամադրելու կարգավորումներում։ Ներկայում գործող կարգավորման համաձայն՝ փոխհատուցումը բավարար է համարվում, եթե այն 15 տոկոսով բարձր է անշարժ գույքի շուկայական գնից։ Էնֆիաջյանն առաջարկում էր սահմանել 25 տոկոս շեմ։ Սակայն հանձնաժողովի եզրակացության […]

̰
Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի․ Զոհրաբյան

11:18 03.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսուհետ զինվորին նվաստացնողը և ինքնասպանության դրդողը մինչև 14 տարի կազատազրկվի Ցավալի փաստ է, բայց բանակում ինքնասպանության դեպքերի նվազում չկա։ Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճաոռվ զինված ուժերում յուրաքանչյուր տարի ավելի շատ զոհ ենք ունենում, քան թշնամու գնդակից։ Իսկ «դեդավշչինայի» և բանակային ենթամշակույթի, զինվորին ստորացնելու, նվաստացնելու հետևանքով […]

̰
Միացյալ Նահանգները սպառնում է խոշոր հարկեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա

11:15 03.12.2019

ԱՄՆ իշխանությունները կարող են մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Ֆրանսիայից ներկրվող ապրանքների վրա։ Այդպիսի մաքսատուրքերի տակ կհայտնվեն 2,4 միլիարդ դոլարի ապրանքներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի զեկույցում։ Այդ մաքսատուրքերն ամերիկյան կողմի պատասխանը կլինեն ֆրանսիական իշխանությունների կողմից ամերիկյան ՏՏ ընկերությունների նկատմամբ դրսևորվող «խտրական» վերաբերմունքին։ Խոսքը մասնավորապես «թվային հարկի» մասին է, որի տակ ընկնում են […]

̰
Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են

11:11 03.12.2019

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են: https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2512860465429735

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված է մխիթարվել իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսով

10:55 03.12.2019

Մինչ Մեսսին ու երկրպագուները հերթական մրցանակից հետո ցնծության մեջ են, նրա վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված է բավարարվել իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսով: Թուրինի «Յուվենթուս»-ի պորտուգալացի հարձակվողը, ինչպես հայտնի է, չի մասնակցել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը: Իտալական մամուլը տեղեկացրել է, որ նա այդ ժամանակ մասնակցել է Ա սերիայի մրցանակաբաշխությանը, որտեղ էլ ճանաչվել է Իտալիայի առաջնության […]

̰
«Բարսա»-ի նկատմամբ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած պայմանագրից. Լիոնել Մեսսի

10:36 03.12.2019

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հայտնել է, որ հավատարիմ կմնա կատալոնական ակումբին: Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2021 թվականին: «Մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում, գիտեն ինձ: Գիտեն, որ պայմանագրի ժամկետների հետ խնդիր չունեմ: «Բարսա»-ի  նկատմամբ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած ստորագրությունից»,- ասել է Մեսսին: Հիշեցնենք, որ վերջերս ակումբի ղեկավարությունը նշել էր, որ 10 տարվա պայմանագիր […]

̰
Էտալոնային նավթի պաշարները կսպառվեն 2020 թվականին

10:34 03.12.2019

Royal Dutch Shell խոշոր նավթարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականին դադարեցնելու է Brent տեսակի հայտնի էտալոնային նավթի արդյունահանումը։ Հանքավայրը, որտեղից արդյունահանվում է այդ տեսակի նավթը, դատարկվելու եզրին է։ Հյուսիսային ծովում՝ Շոտլանդիայի ափերից հյուսիս ընկած հանքավայրը շահագործվում է 1975 թվականից։ Այն այնքան հայտնի էր, որ այդտեղից արդյունահանվող նավթն էտալոնային էր դարձել՝ չափանիշ՝ նավթի այլ տեսակների […]

̰
Վթար Նուբարաշենի աղբանոցի մոտ․ կա տուժած

10:22 03.12.2019

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23։33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Վարդան Մ., ծնված  1991 թ.) և «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ., […]

̰
BACK_TO_TOP