16:48 03.12.2019
Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին: Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, […]
16:44 03.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները: Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ոստիկանության աշխատակիցները փորձում են ուժով դուրս բերել ակցիայի մասնակիցներին: Տեսանյութը՝ News.am-ի:
16:35 03.12.2019
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանում է երկրում ընթացող գործընթացները և նշում, որ կառավարությունը թույլ չի տա քաղաքացիական դիմակայություն: Նրա խոսքերով՝ բռնության մեջ կասկածվող բոլոր անձինք, որ կողմից էլ լինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջև: «Իհարկե, ոչ մի քաղաքացիական դիմակայության մասին խոսք չկա, պետությունը դա թույլ չի տա: Եվ երկրորդ. բռնության ակցիայի բոլոր մասնակիցները, անկախ […]
16:31 03.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաև Հորդանանի […]
16:29 03.12.2019
Իրանի իշխանությունները պլանավորում են ԱՄՆ-ից պահանջել 130 միլիարդ դոլար՝ երկրում անկարգություններին և երկրին պատճառված այլ վնասներին ենթադրյալ ներգրավվածության համար: Այս մասին ասել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, հայտնում է Fars գործակալությունը դեկտեմբերի 3-ին: «ԱՄՆ-ի դեմ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են Իրանի ժողովրդի օգտին պատճառված վնասի փոխհատուցում ընդհանուր […]
16:27 03.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Հիմք ընդունելով համացանցում տեղ գտած քաղաքացու ահազանգն առ այն, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում երեխային պատվաստման գործընթացում փորձ է արվել կիրառել պոլիոմելիտի ժամկետանց պատվաստանյութ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ Ըստ այդմ՝ սահմանված ժամկետում […]
16:22 03.12.2019
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից […]
16:16 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօրվա դատական նիստին մտադիր էր միջնորդել փոխել Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ։ Պաշտպանները դատարանին խնդրեցին այս շաբաթ ևս մեկ նիստ նշանակել, որպեսզի նախքան դատավորի արձակուրդ գնալն այդ հարցը քննվի։ Նշենք` դատավոր Դանիբեկյանն այսօր ասաց, որ դեկտեմբերի 10-30-ը արձակուրդ է գնալու։ Դատավորն առաջարկեց ներկայացնել միջնորդությունը հիմա։ Պաշտպան Ալումյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր […]
16:14 03.12.2019
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ապագայի վերաբերյալ հարցի քննարկումն այսօր Ազգային ժողովում անցկացվեց արդեն երկրորդ անգամ։ Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ նախորդ քվեարկության ժամանակ որոշակի շփոթ է եղել։ «Եթե դեմ եք մասնավորեցմանը, պետք է կողմ քվեարկեք։ Եթե կողմ եք մասնավորեցմանը, ուրեմն պետք է դեմ քվեարկեք»,- ասաց պատգամավորը։ «Ավելի խառնեցիք, պարո՛ն Զեյնալյան»,- կատակեց նիստը վարող […]
16:12 03.12.2019
«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է: Բայց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այլընտրանք չեն այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար, ընդհակառակը, դրանք լրացնում են միմյանց»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը նման հայտարարություն է արել Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նախքան Լոնդոն մեկնելը, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը:
16:05 03.12.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելուն, նրանց «դրսից» նշանակելու հնարավորություն տալուն իմքայլական մեծամասնությունը կողմ է։ Դեմ է դրա ձևին։ ԼՀԿ խմբակցության առաջարկած և Էդմոն Մարուքյանին երկայացրած նախագիծը հենց ձևն էր, որն էլ ընդունելի չէ իմքայլականների համար։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովը առաջին […]
16:01 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին վերացնել Խաչատուրովի կողմից սահմանահատումների արգելքը։ Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առաջարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե այսպիսի արգելք դատարանը չի դրել, քանի որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված է որպես խափանման միջոց գրավը, ինչը չի սահմանափակում սահմանահատումները։ Յուրի […]
15:53 03.12.2019
Ազգային ժողովի քննարկմանն այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ապագայի վերաբերյալ հարցը։ ԱԺ իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է հանել այն մասնավորեցման ցանկից։ Պատգամավորները, չնայած կառավարության դեմ լինելուն, արդեն մեկ անգամ կողմ են քվեարկել այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելուն և առողջապահության նախարարությանը հանձնելուն։ Զեյնալյանը պնդում է, որ այն բացառիկ է իր […]
15:51 03.12.2019
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Նույն ժամանակահատվածում […]
15:47 03.12.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ քննարկումներ է ունենում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարի և էկոնոմիկայի նախարարության հետ՝ դեղերի ավելացված արժեքի հարկը հանելու վերաբերյալ։ «Վերջնական տեսքի բերելուց հետո անմիջապես կդրվի շրջանառության, որովհետև շատ կարևոր է ապահովել դեղերի և՛ մատչելիությունը, և՛ հասանելիությունը»,- […]
15:45 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։ Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով: Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և՛ փոխնախագահ, և՛ […]
15:21 03.12.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում ԼՀԿ խմբակցության առաջարկած նախագծի մերժումը այն բանից հետո, երբ նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Միրզոյանի խոսքերով՝ խնդիրը Սահմանադրության հետ հակասության մեջ է։ Խորհրդարանի ղեկավարի խոսքերով՝ իրենց խմբակցությունը կողմ է եղել նախագծի հետագա մշակմանը, դրա համար էլ առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել։ Բայց հետո, ըստ Միրզոյանի, […]
15:15 03.12.2019
Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում արդեն 10 օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևները և հեղեղումները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Euronews-ը: Չդադարող անձրևների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը: Ֆրանսիայի հարավային շրջաններում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ:
15:07 03.12.2019
Խորհրդարանի այսօրվա առաջին նիստի մեծ մասը նվիրվեց ԼՀԿ-«Իմ քայլը» «հարաբերություններ պարզելուն»։ Իմքայլականները առաջին ընթերցմամբ ընդունել էին ԼՀԿ ներկայացրած նախագիծը, երկրորդ ընթերցմամբ մերժելու են։ Խոսքն այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագծին բացասական եզրակացություն տված պետաիրավական […]
15:05 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Առստամյանին Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել […]
15:01 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Շահվերդյանին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մանվել ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված […]
15:00 03.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնին: «ԱՄԷ դեսպանատան մեր գործընկերների հետ համագործակցության բազմաշերտ և շատ դրական փորձառություն ունենք: Դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին դարձել է մեր երկրի և մեր նախարարության բարեկամը, ով մշտապես համագործակցության պատրաստակամություն […]
14:57 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մկրտումյանին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցի առաջին կանգառը Սիս գյուղում էր: Հենց այս գյուղի փոքրիկներին էր վարչապետը խոստացել բարեկարգել ճանապարհները, այժմ Փաշինյանը խոստման հետքերով այցելել էր Սիս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Այցի ժամանակ վարչապետին մոտեցավ փոքրիկներից մեկն ու ասաց. «Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել»: Փոքրիկը վարչապետին ձոնեց հետևյալ տողերը. «Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին Բաքվում լրագրողները հիշեցրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ միաժամանակ շեշտելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ երկրներն այդ կոչին կհետևեն, Լավրովը պատասխանեց. «Ես կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր […]
14:46 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազատ Դունամալյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ազատ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված […]
14:37 03.12.2019
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած մարզման ընթացքում փորձարկել է մի շարք հայ խաղացողների: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի Մ-16 հավաքականը 2020 թվականի հուլիսի 14-19-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: