Բոլոր լուրերը – Page 8411 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

ՊՆ-ում զինհաշմանդամների մասնակցությամբ անցկացվել է մարզական միջոցառում

18:56 03.12.2019

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար […]

̰
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին

18:52 03.12.2019

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ոստիկանության բաժնում տեղ են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Ավելի վաղ հայտնել էինք` ԿԳՄՍ նախարարության […]

̰
Աբովյանում 4 տարի ԲՀԿ քաղաքապետի կառավարման հետևանքը եղել է 5 քրգործը․ Ալեն Սիմոնյան

18:51 03.12.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամը թեժացավ, երբ պատգամավորների միջև սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու դասեր տալու խոստումները։ ԲՀԿ-ից Արման Աբովյանի խոսքերին արձագանքեց իմքայլական Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց՝ եկեք համեմատենք Երևանն ու Աբովյանը, որտեղ ԲՀԿ թեկնածուն է հաղթել քաղաքապետի ընտրություններում։ «Աբովյան քաղաքում 4 տարի կառավարման հետևանքը եղել է 5 քրեական գործ, դեռ 5 քրեական գործ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

̰
Մահացել է Ռուսաստանի ամենատարեց հայ վետերանը

18:50 03.12.2019

Երևանում կյանքի 109-րդ տարում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Բորիս Սիմոնյանը, գրում է Rusarminfo-ն: Նա բնակվում էր Մոսկվայում և համարվում էր ՌԴ-ում բնակվող ամենատարեց վետերանը: Նա ծնվել էր 1911-ին, ԼՂ Շահումյանի շրջանում, որտեղ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Սիմոնյանը պատերազմ է մեկնել 1942-ին, մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Բուլղարիայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է 1945թ. մայիսի […]

̰
Վարչապետը ծանոթացել է Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին և ներկա գտնվել Ռանչպարի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

18:47 03.12.2019

Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիս՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Սիս համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 153,6 մլն դրամ։ […]

̰
Հորիզոն 18:00

18:44 03.12.2019

̰
Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական է տվել փոստային սկանդալի ֆոնին

18:44 03.12.2019

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ընդունել է երկրի վարչապետ Անտի Ռինենի հրաժարականը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նիինիստյոն հորդորել է նախարարների կաբինետին շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության կազմելը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆինլանդիայի վարչապետը, հնարավոր է, հրաժարական տա՝ փոստային սկանդալի հետ կապված: Ճգնաժամը սկսվել է նոյեմբերի 27-ին՝ փոստատարների գործադուլից հետո: Դրանից հետո […]

̰
Դուք այս ամբիոնից չէիք խոսի կոռուպցիոն ռիսկերի և ԿամԱԶ-ների մասին, եթե չլիներ «Լույս»-ը․ Սամսոնյանը՝ Նազարյանին

18:35 03.12.2019

Այն բանից հետո, երբ ԱԺ հայտարարությունների ժամին Լենա Նազարյանը հայտարարեց, թե քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների մասին տեղեկատվությունը բաց է, Անի Սամսոնյանը հիշեցրեց, թե ում շնորհիվ է հիմա այդ տեղեկատվությունը բաց։ «Դուք այս ամբիոնից չէիք խոսի կոռուպցիոն ռիսկերի և ԿամԱԶ-ների մասին, եթե չլիներ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, որովհետև, երբ դուք խոսում եք քաղաքապետի թափանցիկ գործելաոճի մասին, ուզում […]

̰
«Փառք ու պատիվ քեզ, հերո´ս». Արտակ Դավթյանը ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

18:31 03.12.2019

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձ է հրապարակել  Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, […]

̰
Ծառուկյանն ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան․ Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»

18:22 03.12.2019

«Ծառուկյանը էդ ի՞նչ ասաց, որ բոլորը սենց միանգամից վատացան, վատացան արա։ Ի՞նչ ա ասել Ծառուկյանը։ Ծառուկյանը ասել է մենակ մի բան՝ ուզո՞ւմ եք ինվեստիցիա գա, ինվեստորին պայման ստեղծեք, թող գա էդ ինվեստորը, ուրիշ ոչ մի բան»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցությանն ուղղված իր խոսքում ասաց ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը։ Նրա խոսքերով՝ այդ ինվեստորները եկել […]

̰
ԿԳՄՍ նախարարության մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն

18:21 03.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 22 անձ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: Քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանները սկսել են ցուցարարների շղթան ցրելու գործողությունները:

̰
Վրաստանը հավակնում է Հաագայի դատավորի պաշտոնին

18:20 03.12.2019

Վրաստանը Միջազգային քրեական դատարանի դատավորի իր թեկնածուին կառաջադրի 2020-ին: Այդ մասին ասված է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի ֆեյսբուքյան էջում: Վրաստանից բացի, Արևելյան Եվրոպայի քվոտայով Միջազգային քրեական դատարանի դատավորի թեկնածու կարող է առաջադրել ևս 16 եվրոպական երկիր: Հաագայի դատարանում վեց թափուր տեղի համար դատավորների ընտրությունը տեղի կունենա հաջորդ տարվա դեկտեմբերին: Դրանցից մեկը կներկայացնի Արևելյան Եվրոպան, […]

̰
Երևանին նվիրատվությունների ամբողջ տեղեկատվությունը բաց և հասանելի է՝ ի տարբերություն 2017-ի․ Նազարյան

18:16 03.12.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվություններին, որոնց կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչները։ Նազարյանը պատմեց, որ 2017 թվականին Արայիկ Հարությունյանի հետ փորձել է ստանալ «Երևան» հիմնադրամից կատարված նվիրատվությունների ցանկը, բայց դա նրանց չի տրվել։ Իսկ հիմա, ըստ Նազարյանի, Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների մասին ամբողջ […]

̰
ՄԻՊ-ը քրեական հետապնդման մարմիններից պարզաբանումներ կպահանջի Գևորգ Կոստանյանի գործի վերաբերյալ

18:11 03.12.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։ Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ […]

̰
Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է

18:09 03.12.2019

Երեկո, կիսադատարկ փողոցներ ու վարորդների համար մեքենայի շարժիչի հզորությունն ու արագությունը միմյանց հետ գրազով փորձելու հարմար առիթ: Նման անվերահսկելի վիճակները Գյումրիի փողոցներում ու հրապարակներում վերջին մեկ ամսում բազմաթիվ են: Հարթ, ասֆալտապատ փողոցներում վազանցներն ու արագության գերազանցումները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում: Ամփոփ տվյալներն էլ, նախորդ տարվա համեմատությամբ, թույլ են տալիս ասել, որ պատահարների […]

̰
Հորիզոն 18.00

18:00 03.12.2019

̰
Ստուգումներ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում

18:00 03.12.2019

ՍԱՏՄ -ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են […]

̰ ̰
Միջին թվով՝ Հայաստանում ամեն օր 1 մարդ մահանում է ավտովթարից․ պատգամավոր

17:55 03.12.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրման հապաղմանն ու ասաց, որ այն պետք է ներդրվեր դեռևս հունիսին՝ Եվրամիության հետ պայմանավորվածությամբ։ «Միջին թվաբանական, եթե պատկերավոր ասենք, յուրաքանչյուր օր Հայաստանում 1 հոգի մահանում է ավտովթարից։ Վերջին 9 ամիսների ընթացքում զոհվածների թիվը հասել է 253-ի։ Սա նոյեմբեր ամսվա տվյալներն եմ […]

̰
Նվաստացրել են Աննա Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը. քրգործն ուղարկվել է դատարան

17:47 03.12.2019

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դատավոր Ա. Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 1993 թվականին ծնված երիտասարդը ընկերոջ հետ՝ ծնված 1991 […]

̰
Քոչարյանը «փախուստ» որակեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների` արտերկրում գտնվելը

17:44 03.12.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իր ելույթը վերաբերում է նախկին մի շարք պաշտոնյաների, որոնք փախուստի մեջ են, ու թվարկեց նրանց անունները․ Միքայել Հարությունյան (պաշտպանության նախկին նախարար), Վահագն Հարությունյան (քննիչ), Միհրան Պողոսյան (ԴԱՀԿ նախկին պետ), Գևորգ Կոստանյան (նախկին գլխավոր դատախազ)։ Քոչարյանը հայտարարեց, որ այս նախկին պաշտոնյաները պետք է վերադառնան և նախաքննական […]

̰
Ոստիկանները սկսեցին ցուցարարների շղթան ցրելու գործողությունները

17:38 03.12.2019

ՀՅԴ երիտասարդները շարունակում են փակ պահել Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանությունը փողոցը բացելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել: Վերջին զգուշացումից հետո ոստիկանները սկսեցին բացել ցուցարարների շղթան: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել փողոցը, ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկել: ՀՅԴ երիտասարդները […]

̰
ԲՀԿ-ն 2020թ. բյուջեի ծախսերի 46 ծրագիր է ներկայացրել, ոչ մեկը հստակ պատասխան չի ստացել․ Բագրատյան

17:37 03.12.2019

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած նիստերի ընթացքում քննարկվելու է նաև հաջորդ տարվա՝ 2020 թվականի պետական բյուջեն։ Այս ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկները։ «Ներկայումս մենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 46 առաջարկություն, և գրեթե ոչ մի առաջարկություն հստակ պատասխան չի ստացել։ Այսինքն` դրական պատասխան չի ստացել»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորը հայտնեց, […]

̰
Կառավարության խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել իրենց տաղանդը բացահայտելու, զարգացնելու պայմաններ. Փաշինյան

17:32 03.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից:  «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց […]

̰
ԵՄ դեսպանը կոչ է անում Վրաստանին արագ վերսկսել բանակցությունների երկրորդ փուլը

17:28 03.12.2019

«Լարվածության աճից խուսափելու համար երկխոսությունը միանգամայն անհրաժեշտ է»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպանը` խոսելով կառավարության և ընդդիմության բանակցությունների մասին: Ըստ Կարլ Հարցելի` ԵՄ-ն ներկայումս երկխոսում է տարբեր կողմերի հետ` եզրակացություններ անելու և հետագա քայլերը որոշելու համար: Նա նաև կարևորել է բանակցությունների հաջորդ փուլը հնարավորինս արագ անցկացնելու անհրաժեշտությունը: «Երկխոսությունն անհրաժեշտ է լարվածության աճից խուսափելու համար: Պետք […]

̰
Ակցիա անող երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը

17:17 03.12.2019

ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը: Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան […]

̰
Մի խումբ թուրք փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ

17:14 03.12.2019

Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին», գրում է Ermenihaber-ը: Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալեաթ […]

̰
Տիմոշենկոն Զելենսկու գործողությունները բնորոշել է որպես «դավադրություն»

17:05 03.12.2019

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր ելույթներից մեկի ընթացքում նշել է, որ միլիոնավոր ուկրաինացիներ հողի վաճառքը համարում են երկրին սպառնացող վտանգ, գրում է «Интерфакс»-ը: Նա անդրադարձել է «հողերի շուկայի» օրենքին և կոչ արել պատասխանատվության ենթարկել այդ նախաձեռնության հետևում կանգնած մարդկանց: Նա հիշել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով խոստացել է որոշումներ ընդունել հանրաքվեով, […]

̰
Բլից հարցեր Արարատի մարզպետին

16:58 03.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր շատ կարճ: Մարզպետից հետաքրքրվեցին նրա ստացած պարգևատրումների մասին, նա ասաց. «Ես պարգևատրում չեմ ստացել»: «Ձեր բաջանաղին պարգևատրե՞լ եք» հարցին մարզպետը պատասխանեց. «Ո´չ»: Նրանից հետաքրքրվեցին՝ բաջանաղը իր տեղակա՞լն է: «Ո´չ»,- ասաց նա: Սարգսյանն անդրադարձավ իր վարսավիրի հետ կապված միջադեպին, ասաց՝ քննություն է ընթանում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոկորդիլոսաբուծարանի ստեղծման գործընթացն […]

̰
Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են

16:52 03.12.2019

«Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը, գրում է Ermenihaber-ը: Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը […]

̰
BACK_TO_TOP