15:19 02.12.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հրապարակել է Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործության տեսահոլովակը. «Խոսքերը՝ Կարեն Անտաշյանի Ռեժիսոր՝ Հրանտ Մովսիսյան Երգը գրվել է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար»:
15:10 02.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: […]
15:02 02.12.2019
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այս օրերին ընդունել է դրսից եկած հյուրերի, որոնք պատմել են, թե ինչպես են տարբեր մարդիկ փորձել փայ մտնել, երբ իրենք որոշել են գործարան հիմնել Հայաստանում։ «Բոլորը ուզել են փայ մտնել, բոլորը։ Որ դուռը գնացել են, ուզել են խոսել, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն գործով […]
15:00 02.12.2019
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսակամուրջով մասնակցել են Сила Сибири գազատարով Չինաստան ռուսական գազի մատակարարման մեկնարկի արարողությանը: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի պարոն Սի Ցզինպին, հոսքը բաց է, գազը մատակարարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գազափոխադրող համակարգին»,- ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը:
14:58 02.12.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «GLASE-ի համաժողովի իմ հայտնագործություններից էր Սերբիայի ՆՆ Բորիս Տադիչը։ Նա ինձ զարմացրեց հայոց պատմության նուրբ իմացությամբ։ Նրա մանկության մոտ ընկերներից մեկը հայ է եղել։ Եվ Բորիսը հրաշալի գիտի հայոց պատմությունը։ Նա, օրինակ, գիտեր Մաշտոցին, գիտեր՝ հայերից բացի, ում համար է վերջինս այբուբեն ստեղծել, հայերեն արտասանում էր […]
14:55 02.12.2019
«Դատավորների համար սա պատվով հեռանալու, առանց որևէ գնահատականի հեռանալու հնարավորություն է և չի կարող որևէ կերպ որակվել որպես նվաստացուցիչ, և ավելին ասեմ, գործող ՍԴ օրենքով արդեն իսկ կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմը լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, և կրկին հղում է կատարվում ՍԴ 213 հոդվածին»,- դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով […]
14:47 02.12.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի շտապբուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորին արագ տեղ հասնեն՝ Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան: Շահագործման հանձնելուց հետո ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար […]
14:45 02.12.2019
Բրիտանական Սթոուք-օն-Թրենթ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկիչ Ուսման Խանի նախկին հանցակցին, որն ահաբեկչություն էր կազմակերպել Լոնդոնի կամրջի վրա: Դեկտեմբերի 2-ին հայտնում է The Telegraph-ը: 34-ամյա Նազամ Հուսեյնին ձերբակալել են «ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով»: 2012-ին նա, Ուսման Խանը և ևս յոթ մարդ ազատազրկման են դատապարտվել Լոնդոնի ֆոնդային բորսայում պայթյուն նախապատրաստելու համար: Նրանք ազատ են արձակվել 2018-ի […]
14:42 02.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր: Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն […]
14:35 02.12.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրասնոդարի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու նախաձեռնությամբ են հանդես եկել. նրանք բեռնատարներով 100 տոննա ալյուր են ուղարկել Սիրիա: SHANTNEWS-ը կապ հաստատեց Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ բոլոր ձևակերպումները շուտով կավարտվեն, և վաղն առավոտյան արդեն կդիմավորեն ուղեբեռը, կտեղավորեն համապատասխան վայրում և կսկսեն բաշխումը: Տեղեկացանք, որ օգնությունը […]
14:32 02.12.2019
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ին «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Մխիթար Գ.-ն նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի (Ապօրինի կերպով […]
14:29 02.12.2019
«Հարց եմ տալիս, այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվեր տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքի հետ, այսինքն՝ չկա մի ուրիշ անձ, որ նվիրաբերել է բան ու տարածք չի ստացել, շինթույլտվություն կամ արտոնություն չի ստացել, և այս առումով կան կասկածներ, և դրանք փարատելու համար լավ կլինի, որ Մարությանը գնա եթերի և իր ճշմարտացիությունն […]
14:22 02.12.2019
Այսօր գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում, Գյումրիի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա հաստաբուն ծառ է ընկել: 104 տարածքի 623 տնակի բնակելի հատվածի թիթեղյա տանիքը ճզմվել ու ներքև է իջել, վնասվել է նաև ավտոտնակի տանիքը: Ազբոշիֆերները կոտրվել են և լցվել ներսում կայանած հարևանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Ուշ գիշերին տնակի բնակիչներն արթնացել են ուժեղ ձայնից: Ահազանգել են […]
14:11 02.12.2019
Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ ինքը չպետք է կարծիք ունենա այս կամ այն դատական գործի վերաբերյալ, այլ պետք է վստահի իրավական համակարգին։ Սակայն պաշտոնյաներին անդրադառնալիս նա որոշակի անվստահություն հայտնեց։ «Իհարկե, էսօր պաշտոնյաներ կան, որ չեն համապատասխանում, չեն կարողանում, թույլ են։ Կան պաշտոնյաներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը։ Կան պաշտոնյաներ, որոնք նման […]
14:06 02.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարարի հետ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարությանը: «ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն […]
14:00 02.12.2019
2018 թվականի տվյալների հանրագումարում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է, որ համարժեք է 356 դոլարի։ Ադրբեջանում նույն տարվա ցուցանիշը 320 դոլար է։ Այս մասին տվյալները ներկայացրել է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը։ Այս ցուցանիշով Հայաստանն Ադրբեջանից առաջ է վերջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում շարունակվող գնաճն է՝ տեղական արժույթով աշխատավարձերը բարձրանում են, դոլարով՝ […]
13:55 02.12.2019
«Ըստ նախագծի` վարչական պաշտոնյաներ են լինելու և քաղաքական զսպվածություն են ունենալու, հետևաբար, քաղաքականացման հարց չի գնում, խոսքը համակարգից դուրս նշանակման մասին է»,- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանի միջանցքում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է իրենց կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ: Նա իր […]
13:51 02.12.2019
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Բորելին: «Հաջողություն եմ մաղթում Ժոզեֆ Բորելին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար նշանակվելու կապակցությամբ: Շնորհակալ եմ Ֆեդերիկա Մոգերինի երկար տարիների ընկերության համար»,- ասված է ուղերձում: Good luck to @JosepBorrellF as he steps in as #EU VP/HR for Foreign Affairs. Looking […]
13:47 02.12.2019
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-322 հոդվածի (Ինքնիրավչությանը հանցակցելը) 1-ին մասի և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ […]
13:41 02.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն […]
13:40 02.12.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է ընկալել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի նոր հայտարարությունը «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» վերաբերյալ: Այս մասին հայտնում է Axios-ը՝ երեք անանուն պաշտոնյաների հղումով: Ըստ նրանց պնդման՝ երբ Թրամփն իմացել է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին Մակրոնի հայտարարության մասին, բարկացել է Ֆրանսիայի նախագահի վրա: «Նա արդեն վաղուց զայրացած է Մակրոնի վրա»,- խոստովանել են աղբյուրները: […]
13:39 02.12.2019
ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ բուռն բանավեճ տեղի ունեցավ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Գևորգ Պետրոսյանի միջև: Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանին Պետրոսյանը հարց ուղղեց, թե ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որով չի վայելում հանրությանը վստահությունը: Հարցին պատասխանելիս Գրիգորյանը որևէ որոշում չհիշատակեց, երբ Պետրոսյանը պնդեց իր հարցը, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Պարո՛ն Պետրոսյան, […]
13:35 02.12.2019
WWF Armenia-ն տարածել է զբոսնող ընձառյուծի լուսանկար: Դրան կից նշված է. «Բարև՜, ես Արեգն եմ: Ապրում եմ «Արևիք» ազգային պարկում»:
13:31 02.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության […]
13:23 02.12.2019
2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման […]
13:12 02.12.2019
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին դեկտեմբերի 1-ին ավարտել է իր աշխատանքը գերատեսչությունում: Այդ մասին նախարարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ինձ համար պատիվ էր ծառայել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ՝ որպես նախարար: Շնորհակալ եմ կնոջս, երեխաներիս և ամերիկացի ժողովրդին, որ ինձ թույլ տվեցին ծառայել»,- գրել է նա: Փերրիի հրաժարականի մասին հայտարարվել է Թրամփի կողմից հոկտեմբերին՝ […]