15:27 28.11.2019
«Ինտեր Մայամին», որի հիմնադիրն ու համասեփականատերը Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն է, հետաքրքրված է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմամբ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ըստ աղբյուրի՝ Պատրիկ Վիեյրան, որը ներկայումս մարզում է ֆրանսիական «Նիցցան», ՄԼՍ-ի նորեկը ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է: Ամերիկյան ակումբը ստիպված կլինի փոխհատուցում վճարել […]
15:19 28.11.2019
Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են. 1) Ընտանեկան նպաստի […]
15:18 28.11.2019
ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր բանավեճ տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի միջև: Պատգամավորը պարզաբանումներ է ներկայացրել SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Նա նշել է՝ քննարկվողը օրենքի նախագծերի փաթեթ էր, որի երրորդ կետում լուրջ խնդիրներ էին տեսնում, խոսքը դեղորայքի գովազդի մասին է: «Ինչո՞ւ թեժացավ՝ ես չգիտեմ: Մտավախություններ ունեինք, իսկ ԱԺ-ն […]
15:15 28.11.2019
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ 30-70 տարեկան բնակչության շրջանում յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ սրտի և թոքի հիվանդություններից, կաթվածից, քաղցկեղից և շաքարային դիաբետից մահանում է 1 մարդ:
15:12 28.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատասխանը. «Հոկտեմբեր ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ-առաջարկ էի հղել Համո Բեկնազարյանի անվան «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի կարգավիճակի հստակեցման, դրա բրենդի զարգացման և առհասարակ «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի առողջացման, վերականգնման և վերագործարկման վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է հայեցակարգ՝ մշակված հայկական կինոյի […]
15:10 28.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և […]
15:09 28.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։
15:07 28.11.2019
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթային արխիվից տեղեկանք տրամադրելու համար այսուհետև քաղաքացին վճարումներ չի կատարի, եթե այն վերաբերում է 2014-ի սեպտեմբերից հետո թվայնացված փաստաթղթերին: Մինչև հիմա քաղաքացին վճարում էր 7-10 հազար դրամ պետական տուրք: Հիմա 10 մլն-ի հասնող թվայնացված փաստաթղթերի տրամադրումը կկատարվի 1-2 օրում անվճար: Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան […]
15:06 28.11.2019
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա գտնվում է 102-րդ տեղում: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1765 2. Ֆրանսիա – 1733 3. Բրազիլիա – 1712 4. Անգլիա – 1661 5. Ուրուգվայ – […]
15:05 28.11.2019
Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները […]
15:02 28.11.2019
Նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
15:01 28.11.2019
32 միլիարդ դրամ՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեությունից․ այսքան է կանխատեսվում, որ կստանա պետությունը 2020-2021 թվականներին այսպիսի գործունեության արդյունքում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վաչե Տերտերյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալն ասաց, որ սա զգույշ գնահատական է, և եթե բոլոր ուղղություններում հաջողություններ լինեն, մուտքերն ավելի մեծ կլինեն։ Այս արդյունքները կանխատեսվել են պետական գույքի […]
15:00 28.11.2019
Կառավարությունը, այսօր ի թիվս այլ ռազմավարությունների, հաստատեց նաև արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախատեսվում է․ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար): Փակել «Գորիս» քրեակատարողական […]
14:53 28.11.2019
Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ՀՖՖ առաջիկա ընտրությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։ «Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանան ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և […]
14:51 28.11.2019
Սպորտի վարպետ, լեռնագնաց Պավել Վեկլան Ուկրաինայի լեռնագնացության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պեչիային մեղադրել է մանկապղծության մեջ: Վեկլան ասել է, որ նա բարոյական, ֆիզիկական և սեքսուալ բնույթի ճնշումների է ենթարկվել Պեչիյայի կողմից 2005-2013 թվականների ընթացքում: 2015-ին Վեկլան տեղափոխվել է Գերմանիա: Վեկլան նաև ասել է, որ 2005 թվականին նա եղել է 15 տարեկան: Նա նաև դժգոհել […]
14:44 28.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը անհաջողության է մատնվել: Նա սև խաղաքարերով զիջել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մինչ այդ Իվանչուկն ու Մելքումյանը գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Այս պարտությունից հետո Մելքումյանը նահանջեց և այժմ 2 շախմատիստների հետ 4,5 միավորով կիսում է 3-5 հորիզոնականները:
14:42 28.11.2019
ՌԴ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի […]
14:42 28.11.2019
«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]
14:33 28.11.2019
Ազգային ժողովում ընթանում է առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծին: Նախատեսվում են մի շարք փոփոխություններ՝ հստակեցվում են դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետները, 1 տարով երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը, և նախատեսվում է նաև փոփոխություն դեղերի […]
14:24 28.11.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հերթական փակ քննարկումն է անցկացնելու, և մեզ տեղեկություններ են հասել, որ հերթական հրավիրյալն են ունենալու, և այդ մարդը լինելու է պաշտպանության նախարարությունից: Մեր թղթակցի տեղեկություններով` նա այն մարդն է, որը 2016թ. եղել է ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ էության, հանձնաժողովը փաստացի քննելու և լսելու է […]
14:21 28.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ երկրի ղեկավարների ստորագրությունները ընդունված փաստաթղթի տակ և գրել է. «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:
14:20 28.11.2019
Կառավարության այսօրվա նիստում, երբ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցում էր ֆինանսների նախարարության ռազմավարությունը հաստատելու մասին որոշումը, անսպասելի առաջարկով հանդես եկավ արտակարգ իրավիճակների նախարարը։ «Իմ առաջարկությունը՝ շոգ է, ստեղ շոգ է հիմա, որ նստած ենք, առաջարկում եմ ասել, որ մի քիչ թուլացնեն էլի էս բանը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։ Սա առաջացրեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ծիծաղը, ապա քննարկումը […]
14:17 28.11.2019
ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հատկապես անդրադարձել է քննարկվող պարտադիր առողջության ապահովագրության հարցին՝ նշելով դրա ընդունման դեպքում սպասվող արդյունքները: Արսեն Թորոսյանի խոսքերով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը թույլ կտա բարձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը, բացի դրանից՝ մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են […]
14:05 28.11.2019
Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար դրամ: Հիմնավորման համաձայն՝ նախագծի իրականացմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան: ՄԻՊ Արման Թաթոյանը բացատրեց, որ հատկապես իրենք խնդիրներ են […]
13:59 28.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և […]
13:47 28.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Սահմանամերձ Մովսես գյուղում եմ։ Գյուղի Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ ազգային Փոփուրի պարն ենք պարում»:
13:44 28.11.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: «Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- […]