Բոլոր լուրերը – Page 8425 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

10:49 27.11.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՄԻՊ գրասենյակի 15-ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորել են ՄԻՊ գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։ Հանդիպմանը […]

̰
Ռոնալդուի նոր սանրվածքն ու համացանցի արձագանքը

10:40 27.11.2019

Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը մասնակցել է նոր սանրվածքով, ինչը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ, հատկապես պորտուգալացու միլիոնավոր երկրպագուների շրջանում: Ռոնալդուն ուշադրություն է հրավիրել իր սանրվածքի վրա՝ ամրացնելով հերակալ: Շատերին սանրվածքն ու Ռոմալդուի նոր ոճը դուր է եկել, մյուսները հումորով են վերաբերվել դրան: Որոշ մարդիկ էլ գրել են, թե […]

̰
25 օր է՝ մի կաթիլ տեղում չի թափվել․ Գագիկ Սուրենյան

10:35 27.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «25 օր է՝ հանրապետության 7 մարզում, այդ թվում նաև Երևանում, մի կաթիլ տեղում չի թափվել»։

̰
Հայ-վրացական «գրկախառնություն». ֆուտբոլային լուսանկարն ակտիվ քննարկումների թեմա է դարձել համացանցում

10:32 27.11.2019

Սոցկայքերում հրապարակված այս լուսանկարը թեժ քննարկումների թեմա է դարձել: Լուսանկարը ՌԴ ֆուտբոլի ազգային առաջնության «Ուրալ»-«Սպարտակ» խաղից է: Լուսանկարում գրկախառնված են երկու ակումբների կենտրոնական պաշտպանները՝ հայ ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանն ու վրացի Գեորգի Ջիկիան: Խաղային դրվագում «Սպարտակ»-ն անկյունային է իրացնում: Հայ պաշտպանն էլ պահում է վրացի պաշտպանին: Սոցկայքերի օգտատերերին լուսանկարը շատ է դուր եկել, շատերը մեկնաբանություններ են […]

̰
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

10:30 27.11.2019

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն […]

̰
Իմփիչմենթի հարցով Թրամփին լսումների են կանչել

10:23 27.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմփիչմենթի հարցով կանչվել է լսումների: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական հարցերով կոմիտեի ղեկավար Ջեպորդ Նադլերը նամակ է ուղարկել Թրամփին՝ դեկտեմբերի 4-ին հրավիրելով լսումների: Նամակը հրապարակվել է կոմիտեի կայքում: Նադլերը նշել է նաև, որ Թրամփի մասնակցությունը լսումներին ոչ թե իրավունք է, այլ առավելություն և Կոնգրեսի կողմից հարգանքի նշան: Թրամփը չի բացառել, որ ցուցմունք […]

̰
4 երկրների ԱԳՆ-ներ կոչ են արել ՌԴ-ին չխոչընդոտել Ազովի ծովով ուկրաինական նավերի անցմանը

10:15 27.11.2019

4 երկրների՝ Ուկրաինայի, Էստոնիայի, Շվեդիայի և Լիտվայի ԱԳ նախարարները կոչ են արել Ռուսաստանին չխոչընդոտել Ազովի ծովի նավահանգիստներով ուկրաինական նավերի անցմանը և հարգել երկրի տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կերկարաձգվեն: Հայտարարությունը տարածել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը: Ռուսաստանի Դաշնային խորհրդի ինֆորմացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, ի պատասխան, քննադատություն է հնչեցրել: Նա նաև […]

̰
Ինչպե՞ս է վերակառուցվում ԻՊ նախկին մայրաքաղաք Ռաքքայի հայկական եկեղեցին. VOA

10:12 27.11.2019

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական […]

̰
«Շշմելու» ցուցադրություն` ամենասիրուն մոդելներով․ Նաիրա Զոհրաբյան

09:58 27.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նորաձևության ցուցադրությանը մասնակցող այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն: Բայց այսօր նրանցից յուրաքանչյուրն իր ներքին հմայքով, իր նազանքով, հագուստը ցուցադրելու իր կոկետությամբ շատ ավելի ջերմ էր, պրֆեսիոնալ, քան բոլոր Նաոմի Քեմփլները, Քեյթ Մոստերն ու Իրինա Շեյքերը միասին վերցրած: Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության […]

̰
Նոր ինստիտուտ՝ պետական գնումների համակարգում․ «Հայաստանի Հանրապետություն»

09:55 27.11.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ […]

̰
Աննա Հակոբյանը ծանոթացել է Աղքատության հաղթահարման ծրագրի հաջողության պատմություններին

09:49 27.11.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Ճամբարակ համայնքում […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

09:44 27.11.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Գոհաբանության տոնին ընդառաջ Թրամփը «ներում» է շնորհել 2 հնդկահավի

09:35 27.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 28-ին նշվող Գոհաբանության տոնին ընդառաջ իրականացրել է երկու հնդակահավերի «ներման» ավանդական, խորհրդանշական արարողություն։ Սպիտակ տան Վարդագույն այգում նախագահին ուղեկցել է նրա տիկինը՝ Մելանյա Թրամփը։ Նախագահը կերակուր դառնալուց փրկել է և «ներում» շնորհել Բրեդ («Հաց») և Բաթթըր («Կարագ») անուններով թռչուններին։ Հնդկահավերը լույս աշխարհ են եկել մի քանի ամիս առաջ, Հյուսիսային Կարոլինա […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

09:24 27.11.2019

Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:

̰
2021 թ. շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա․ «Ժողովուրդ»

09:11 27.11.2019

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021 թ. շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի: «ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքա­հարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի

09:01 27.11.2019

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։ Վերջին տվյալներով՝ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու։ Փրկարարական օպերացիան շարունակվում է Դուրեսում և Տումանում։ Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Չեռնոգորիան այնտեղ են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ բրիգադներ և տեխնիկա։ Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) […]

̰
Legatum բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի

08:55 27.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը […]

̰
Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է․ Նաիրա Զոհրաբյան

08:45 27.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է ? Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի […]

̰
Սպիտակ տան տարածքը փակվել է, Կոնգրեսը՝ տարհանվել

08:34 27.11.2019

Սպիտակ տան տարածքը փակվել է, իսկ Կոնգրեսը տարհանվել՝ օդային տարածքի հնարավոր խախտման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի առավոտյան, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունից նշել են, որ ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռներն ուղարկվել են հետաքննություն անցկացնելու, երբ ռադարի էկրանին չճանաչված օբյեկտ է նկատվել։ Դրա պատճառով Սպիտակ տան տարածքն ու Կապիտոլիումի շենքը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:20 27.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքերը, Արհեստավորների փ. 3-14 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արհեստավորների փ. 5-118 սեփական տները, Գրողների փ. 1, 3 սեփական տները, Կորի փ. 12, 16 սեփական տները և […]

̰
Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան պատգամավորների փոխայցելությունների հարցը․ «Հրապարակ»

08:09 27.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը։ Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նախնական քննարկումներ են եղել։ Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանսկան կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա […]

̰
Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով ուղևորվում են Մոսկվա

00:00 27.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС  գործակալությունը։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ ուղևորներին տեղափոխելու համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է […]

̰
Ուկրաինայի առաջին տիկինը աճուրդի է հանել իր «աղմուկ հանած» զգեստը

23:59 26.11.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, որոշել է աճուրդի հանել իր կիտրոնագույն զգեստը, որը համացանցում լայն քննարկումների տեղիք էր տվել: Ելենա Զելենսկայայի զգեստը քննադատել էին՝ նշելով, որ դա անհարգալից վերաբերմունք է ճապոնական կայսեր նկատմամբ: Զգեստն աճուրդի դնելու իր որոշման մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում: Ելենա Զելենսկայան նշել է, որ «աղմուկ հանած» զգեստն […]

̰
Քիմ Քարդաշյանն այլևս մերկ լուսանկարներ չի հրապարակի

23:46 26.11.2019

Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը The Cut հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի հրապարակի մերկ լուսանկարներ: «Չգիտեմ, միգուցե, հնարավոր է, որ ամուսինս ասել է, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում: Բայց ամեն ինչից զատ, նա միշտ տալիս է ինձ ազատություն՝ […]

̰
Աբովյանում տղամարդը ավտոմեքենա է հրկիզել. նա ձերբակալված է

23:44 26.11.2019

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 04։23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 03.50-ի սահմաններում, անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա և հրկիզել այն: Ոստիկանության Կոտայքի մարզային […]

̰
Համացանցում է հայտնվել Դրեզդենի թանգարանի կողոպուտը

23:30 26.11.2019

Դրեզդենի ոստիկանությունը հրապարակել է քաղաքի «Կանաչ կամար» կոչվող թանգարանի կողոպուտի տեսանյութը, որտեղ երևում է, որ կողոպտիչներն իրենց հետ վերցրել էին լապտերներ և կացիններ, որոնցով կոտրել են թանգարանի ցուցափեղկերը: Այս քայլով ոստիկանությունը փորձում է տեղեկություններ ստանալ գողերի մասին: Կողոպուտը տեղի է ունեցել երեկ: Գողերը տարել են ադամանդներ ու այլ թանկարժեք իրեր: Թանգարանի կրած վնասը կազմում է […]

̰
Շախմատի ամենահին խաղաքարը 1300 տարեկան է

23:24 26.11.2019

Շախմատային ամենահին խաղաքարը մոտ 1300  տարեկան է: Այս եզրակացության է եկել կանադացի հնագետների խումբը, որը գտել է խաղաքարը Հորդանանում կատարած պեղումների ժամանակ: Մասնագետները կարծում են, որ խաղաքարը նավակ է: Այն ուղղանկյուն մարմին է, որի վերևի հատվածում կլորավուն փոսիկ է: Գտածոն արդեն տեղափոխվել է Կանադա և պահվում է Վիկտորիայի համալսարանում:

̰
Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերությունները ֆինանսավորում չեն ստացել

23:13 26.11.2019

Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում ներգրավված շինընկերությունները ամառվանից ֆինանսավորում չեն ստացել։ Նախ ժամկետների ձգձգումների, ապա՝ թերությունների պատճառով կատարողական ակտերը չեն ստորագրվել։ Այս մասին այսօր քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խոսել են շինընկերությունների ղեկավարները։ Ֆինանսական տարին դեկտեմբերի 10-ին ավարտվում է, իսկ կատարողականները դեռ քաղաքապետարան չեն հասել։ Քաղաքապետը նշել է, որ ֆինանսական խնդիրները կարգավորելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ […]

̰
Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա

23:00 26.11.2019

ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ: «Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է […]

̰
Վրաստանի ընդդիմությունը ներկայացրել  է հետագա գործողությունների ծրագիրը

22:50 26.11.2019

Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի առջև ստվար զանգվածով բողոքի ակցիա էր ընթանում` առանց ընդդիմմադիր ուժերի մասնակցության: Երկու ժամ բանակցելուց հետո Վրաստանի միավորված ընդդիմությունը տեղափոխվեց խորհրդարանի շենքի առջև և հանրությանը իրազեկեց իրենց որոշումների մասին: Ըստ այդ հայտարարությունների՝ խորհրդարանի շենքի առջև ցուցարարները կշարունակվեն հավաքվել այնքան ժամանակ, մինչև իշխանություններին ստիպեն ընդունել իրենց պայմանները․ այն է՝ խառը ընտրական կարգից համամասնական […]

̰
BACK_TO_TOP