Բոլոր լուրերը – Page 8421 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Հերթական անգամ համոզվել եմ, որ հայկական բանակն ամենահզորն է. Աննա Հակոբյան

13:35 29.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանամերձ շրջաններ կատարած այցից. «Անցնող շաբաթվա ընթացքում երկու տարբեր այցերով եղել եմ սահմանամերձ գյուղերում, շփվել մեր սահմանը պահող գյուղացիների հետ: Եվ գալով սահմանամերձ բնակավայրեր, այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում իրենց կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող […]

̰
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիրը Արմեն Սարգսյանին հրավիրել է Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը

13:30 29.11.2019

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում, 2020 թվականի հունվարի 21-24-ը։ Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի […]

̰
Դեկտեմբերը կլինի սովորականից տաք. Գագիկ Սուրենյան

13:28 29.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։ «Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։ Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների […]

̰
Չեմ բացառում, որ ավելի ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք Միհրան Պողոսյանի գործով․ դատախազ

13:26 29.11.2019

Երբ որևէ երկիր հրաժարվում է արտահանձնել Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվողին, ապա նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն արդեն հանվում է։ Այս մասին այսօր ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գործով լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանի գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ «Նկատի ունենալով, որ քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում […]

̰
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը կախված է Հայաստանի քայլերից»․ Թուրքիայի ԱԳՆ

13:25 29.11.2019

Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020 թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը, ինչպես նաև նշվում են 2020-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և […]

̰
Արթուր Դավթյանը՝ հավատի և Հիսուսի բարդույթով աշխատելու, ապրելու մասին

13:22 29.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ-ում իրավապահ մարմինների ղեկավարների ներկայությամբ ասաց, որ պաշտոնյաները պետք է ոչ թե իշխողի կամ բդեշխի, այլ Հիսուսի բարդույթով ապրեն՝ լինեն և՛ ծառա, և՛ տեր։ Հանդիպումից հետո լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրին՝ պատրա՞ստ է այդպիսի բարդույթով աշխատել, ապրել։ «Չեմ ուզում՝ բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ այնքան մեծ հավատ, որ մշտապես […]

̰
Ամանորյա և Սուրբծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

13:21 29.11.2019

Ամանորյա և Սուրբծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:  Երևանից գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին […]

̰
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

13:20 29.11.2019

Ալբանիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 46-ի: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը: Մահացածներից 22-ը Դուրես և Կրուջե քաղաքների բնակիչներ են: Ավելի քան 750 մարդ վնասվածքներ է ստացել: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել մոտ 50 ողջ մարդու: Նշվում է, որ ողջ մնացած մարդկանց գտնելու շանսերը նվազում են: Փրկարարական գործողությունը, որը […]

̰
Պաշտոնյայի՝ էս իշխանի և բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով․ Փաշինյան

13:15 29.11.2019

Հայաստանի իշխանության մեծագույն նպատակն է փոխել պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքն իրեն ընկալելու տեսանկյունը, ու նաև մարդկանց՝ պաշտոնյաներին ընկալելու տրամաբանությունը։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, էսպես ասած, իշխանի և բդեշխի բարդույթ, այսինքն` տիրողի բարդույթ են ձեռք բերում։ Եվ մեր խնդիրն է, որ էս պետական պաշտոնյայի, էս իշխանի […]

̰
Պարո´ն Պետրոսյան, ես միշտ մտածում եմ, թե ինչու եք վեճ հրահրում. թեժ քննարկո՞ւմ, թե՞ վեճ խորհրդարանում

13:12 29.11.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր բուռն քննարկում է ծավալվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի շուրջ: Այն միտված է բանակում ինքնասպանությունների դեպքերը կանխելուն. պատգամավորներն առաջարկում են խստացնել պատիժն այն անձանց նկատմամբ, որոնց արարքները զինվորներին կարող են դրդել ինքնասպանության: Բովանդակային քննարկում է տեղի ունեցել մինչ այն պահը, երբ […]

̰
Եվրոպա լիգայի հաջորդ փուլի 13 մասնակիցների անուններն արդեն հայտնի են

13:00 29.11.2019

Ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը: Վերջին տուրից առաջ 13 թիմ արդեն վաստակել է հաջորդ փուլի ուղեգիր: Հաջորդ փուլում կխաղան «Սևիլյա», «Սելթիկ», «Էսպանյոլ», «ԱՊՈԵԼ», «Սպորտինգ», «ԼԱՍԿ»,«Գենտ», «Վոլֆսբուրգ», «Բրագա», «Վուլվերհեմթոն», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ալկմար» և «Բազել» ակումբները:

̰
Հորիզոն 13.00

13:00 29.11.2019

̰
Մեխանիկը կոտրված ոտքի շնորհիվ միլիոնատեր է դարձել

12:58 29.11.2019

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաքից մի մեխանիկ ասել է, որ կոտրված ոտքի շնորհիվ վիճակախաղի տոմս է գնել, որը շահել է և նրան միլիոնատեր դարձրել, գրում է UPI-ն: 55-ամյա տղամարդը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, աշխատանքի ընթացքում կոտրել է ոտքը: «Կոտրված ոտքիս պատճառով ես չէի կարող աշխատել: Այդ ժամանակ սկսեցի վիճակախաղ խաղալ»,- պատմել է նա: […]

̰
Հրանտ Մելքումյանը դեռևս պահպանում է մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունները. Tournament of Peace 2019

12:53 29.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարին Բոշիոչիչի հետ: Մելքումյանը 9 տուրից հետո ունի 5 միավոր ու ևս 2 շախմատիստների հետ կիսում է 4-6 տեղերը: Մելքումյանը առաջատարներից հետ է մնում 1 միավորով և դեռևս հնարավորություն ունի պայքարելու մրցանակային տեղերի համար: Առաջնության ավարտին մնացել է […]

̰
«Բարսելոնա»-ն այսօր նշում է 120-րդ տարեդարձը

12:48 29.11.2019

Աշխարհի ամենահայտնի և ուժեղագույն ակումբներից մեկը` կատալոնական «Բարսելոնա»-ն, դարձավ 120 տարեկան: Ակումբը բավականին հետաքրքիր պատմություն ունի: 1908 թվականին դեռևս չափազանց երիտասարդ «Բարսելոնա»-ն կանգնած է եղել կործանման եզրին: Մեծ դժվարությամբ է ակումբը հաղթահարել ճգնաժամը և հետագա տարիների ընթացքում դարձել աշխարհահռչակ: Հիմա «Բարսելոնա»-ն իսպանական «Լա լիգայի» 26-ակի չեմպիոն է, գավաթի խաղարկության 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուպերգավաթակիր: Թիմը […]

̰
ՀՔԾ-ում քննվում են ռազմավարական, փիլիսոփայական գործեր․ վարչապետ

12:47 29.11.2019

Հատուկ քննչական ծառայությունում քննվում են հիմնականում ռազմավարական նշանակության գործեր, առնվազն հայեցակարգային և փիլիսոփայական՝ երկրի զարգացման տեսլականի առումով։ ՀՔԾ քննիչների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ եթե ավելի բացարձակ ասվի, ապա յուրաքանչյուր քրեական գործի քննություն էլ ռազմավարական է, քանի որ գործի արդարության չափից է կանխորոշվում Հայաստանի Հանրապետությունում առկա մթնոլորտը։ Իսկ դրանով էլ […]

̰
Մոսկվայում վերջին հրաժեշտ են տալիս լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին

12:42 29.11.2019

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ են տալիս լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանին: Արարողությանը մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Հուղարկավորությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։

̰
Փաշինյանի խոսքն Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանը

12:40 29.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացնում է իր խոսքը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանը։

̰
Եթե մարդը նարգիլե  է ծխում, դա պետք է փողոցից չերևա. Հայկ Գևորգյան

12:34 29.11.2019

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27-րդ արտահերթ նիստում քննարկվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: «Ակնհայտ է, որ բիզնես շահերը միշտ բախման մեջ են լինելու առողջապահության հետ: Խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը չպետք է լինի քաղաքացիների առողջության հաշվին»,- նկատեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկվար […]

̰
1 տարում ՀՔԾ քննած գործերով վերականգնվել է 7 անգամ ավելի շատ վնաս, քան նախորդ 11 տարում․ Փաշինյան

12:29 29.11.2019

Հատուկ քննչական ծառայության 1 տարվա գործունեության ընթացքում կառույցում քննվող գործերով հօգուտ պետության վերականգնվել է 7 անգամ ավելի շատ նախկինում հասցված վնաս, քան կառույցի նախկին ողջ գործունեության ընթացքում։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում ունեցած ելույթում ասաց վարչապետը՝ հղում անելով ՀՔԾ պետի հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանը սրանով փորձեց արձագանքել հանրության շրջանում առկա քննադատությանը, թե «ինչ եղան այդ գործերը»։ Նրա […]

̰
Հրդեհ Կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում

12:21 29.11.2019

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում […]

̰
Քննիչների ծանրաբեռնվածությունն այնքան է, որ աշխատում են անմարդկային պայմաններում․ Փաշինյան

12:13 29.11.2019

Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, ու այս խնդիրը պետք է լուծվի, և դա ամենևին պատժողական քաղաքականություն չէ։ Այս մասին ՀՔԾ քննիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ իրենք ընդունել են ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր, բայց նաև արձանագրեց, որ այդպիսի փաստաթղթեր ընդունվել են նաև նախկինում, բայց կարևոր է, որ քաղաքացիները և […]

̰
Եղանակային պայմանները կարգավորվել են, չվերթներն իրականացվում են. «Զվարթնոց»

12:04 29.11.2019

Մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները վերականգնվել են: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ եղանակային պայմանների պատճառով չկայացող դեպի Երևան չվերթները չեն կայանում: «Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է […]

̰
Քարդաշյանը երեխաների հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

11:54 29.11.2019

Քիմ Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում երեխաների հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Շատ շնորհակալ եմ իմ բոլոր երեխաների համար»:

̰
Կոռուպցիայի, չարաշահումների մասին խոսելիս նկատի ունենք ոչ միայն նախկին պաշտոնյաներին․ Փաշինյան

11:52 29.11.2019

Երբ խոսք է լինում պաշտոնյաների կողմից կոռուպցիայի և չարաշահումների մասին, ընդհանուր առմամբ ընկալվում է, որ նկատի են առնվում միայն նախկին պաշտոնյաները։ ՀՔԾ քննիչների հետ այսօրվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավում է դրա համար։ Վարչապետն ասաց, որ իրականում դա ամենևին այդպես չէ, քանի որ եթե այդպես լիներ, կստացվեր քաղաքական նպատակահարմարություն, չարաշահումների հին անձնակազմը նորով փոխարինելու […]

̰
ՀՔԾ-ն անկախ է, բայց դրա գործունեության համար շատ կարևոր են քաղաքական համատեքստը և մթնոլորտը․ Փաշինյան

11:46 29.11.2019

Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը, ու իր էությամբ ու նաև օրենսդրությամբ այս կառույցը անկախ մարմին է։ Այս մասին այսօր ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա […]

̰
96 մարդու սպանության մեջ մեղադրվող անգլիացի ոստիկանը դարձյալ անմեղ է ճանաչվել

11:35 29.11.2019

Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր շրջանի ոստիկանության նախկին պետ Դևիդ Դակենֆիլդն անմեղ է ճանաչվել «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած դժբախտ պատահարի գործով: Հիշեցնենք՝ այս ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 1989 թվականին, Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի ժամանակ: «Նոթինհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» խաղի ընթացքում սկսված մասսայական հրմշտոցի հետևանքով զոհվել էր 96 մարդ, վնասվածքներ էին ստացել 760-ը: Ամբոխը, փորձելով ներխուժել մարզադաշտ, […]

̰
Դու ունե՛ս դա․ Ալեքսիս Օհանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին

11:33 29.11.2019

Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ ամսական գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այդ մարտահրավերը Փաշինյանն ուղարկել էր Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին։ «Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան»,- իր թվիթերյան էջում գրել է Օհանյանը։ You got it, @NikolPashinyan https://t.co/I6REaf85Tc — Alexis Ohanian 🇦🇲 (@alexisohanian) November 28, 2019 Մինչ այդ […]

̰
ՄԻՊ-ը բարձրաձայնում է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում խախտումների մասին

11:32 29.11.2019

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները. պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, […]

̰
ԱԱԾ ակնարկը՝ նվիրված Գոհար Վարդանյանի հիշատակին

11:24 29.11.2019

Ազգային անվտանգության ծառայությունն ակնարկ է հրապարակել՝ նվիրված հետախույզ Գոհար Վարդանյանի հիշատակին:

̰
BACK_TO_TOP