Բոլոր լուրերը – Page 8422 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Զելենսկու՝ Հայաստան կատարելիք այցը չեղարկվել է Վրաստանում ընթացող ակցիաների պատճառով

11:19 29.11.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թ. դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Նախապես պլանավորված էր, որ Զելենսկին կայցելի նաև Հայաստան ու Վրաստան, բայց Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով որոշվել է այդ այցերը կրճատել և սահմանափակվել Ադրբեջան այցով»,- տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքու այցը տեղի կունենա դեկտեմբերի 16-17-ին:

̰
Վարչապետի ելույթը ՀՔԾ ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված նիստին

11:12 29.11.2019

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում տեղի Է ունեցել կառույցի աշխատողների օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Բացման խոսքում ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կառույցը համեմատաբար երիտասարդ, բայց արդեն կայացած ավանդույնթներ ունեցող մարմին է: Նա նաև ներկայացրել է այս տարվա 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ քննվել է 651 քրեական գործ, 71 գործ ուղարկվել է դատարան: Նիստին […]

̰
Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը

11:00 29.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի տեսաուղերձը՝ կից նշելով. «Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը: Դու նույնպես կարող ես ընդունել այն՝ ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետևյալ հղման միջոցով՝ Himnadram.org: Բաժանորդագրվելուց հետո անպայման մարտահրավիրեք երեք ուրիշ հայի»: Թանկյանն իր հերթին մարտահրավերը փոխանցել է երեք այլ հայերի՝ պրոֆեսոր […]

̰
ԱԺ-ն քննարկում է բանակում «դեդավշինայի ենթամշակույթը» վերացնելու հարցը

10:58 29.11.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես իր լրագրողական գործունեության ժամանակ լինելով զորամասերում՝ մշտապես ականատես է եղել, իր խոսքով, «դեդավշինայի»: «Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, […]

̰
Շանը քարշ է տալիս փողոցով և նետում բեռնախցիկը․ ահազանգ

10:44 29.11.2019

EcoNews.am-ը  շարունակում է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող ահազանգեր ստանալ: Այս անգամ Երևանի բնակչից ստացվել է ահազանգ՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների կողմից թափառող կենդանուն բռնելու ձևի մասին, որը ոչ պրոֆեսիոնալ է: Ահազանգող բնակիչը տեսանկարահանել է գործընթացը: Տեսանյութում երևում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ մի քանի աշխատակից փորձում են […]

̰
Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մառախուղ է

10:31 29.11.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վայոց Ձորի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

10:19 29.11.2019

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալաբյան փողոցից Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածում «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Հրդեհ «Նոր Զովք»-ի լավաշի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

10:10 29.11.2019

Նոյեմբերի 28-ին` ժամը 22:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն […]

̰
ՔԿ վարչության պետը հանդիպել է մի շարք տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչների հետ

10:07 29.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հանդիպել է «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ»  ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարք  տնտեսվարող և անվտանգությունն  ապահովող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային […]

̰
Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու․ «Ժողովուրդ»

10:01 29.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ

09:54 29.11.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, «Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության հիմնադիր տնօրեն […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչն ասել է, որ պարտությունը ղազախական թիմից նույնիսկ օգտակար էր մանչեսթերցիների համար

09:47 29.11.2019

Եվրոպա Լիգայի երեկ կայացած տուրի ամենամեծ սենսացիան գրանցվել է Ղազախստանում: «Աստանա» ակումբը կարողացել է հաղթել աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին: Ղազախ ֆուտբոլիստները, պարտվելով 0-1 հաշվով, կարողացել են երկու գնդակ խփել և խաղն ավարտել իրենց օգտին: Խաղից հետո բրիտանական ակումբի մարզիչը հայտնել է, որ այս պարտությունը նույնիսկ օգտակար էր մանչեսթերցիների համար: «Կարծում եմ՝ տղաներն այս պարտությունից մեծ […]

̰
Թուրք երկրպագուները վնասել են «Ռոմա»-ի խաղացողի գլուխը

09:43 29.11.2019

Երեկ տեղի ունեցած «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեքհիր»խաղի ժամանակ թուրք երկրպագուները վնասել են իտալական ակումբի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինիի գլուխը: Խաղային դրվագներից մեկի ժամանակ Պելեգրինին մոտեցել է եզրային դրոշակին՝ անկյունայինի խաղարկման համար: Հենց այդ ժամանակ թուրք երկրպագուները սկսել են իրեր նետել Պելեգրինիի ուղղությամբ: Դրանցից մեկն էլ դիպչել է նրա գլխին: Պելեգրինին սկսել է արնահոսել, սակայն չի դադարեցրել խաղը: Բժշկական […]

̰
UFC-ի մարտիկը հուզիչ նամակ է գրել մահացած խորթ աղջկան

09:31 29.11.2019

UFC խառը մենամարտերի մարտիկ, ամերիկացի Ուոլտ Հարիսը հուզիչ նամակ է գրել իր խորթ աղջկան՝  Անյա Բլանշարդին: Հիշեցնենք, որ Անյա Բլանշարդի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին երկու օր առաջ: Իսկ աղջիկն անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը:  Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող երկու մարդու։ «Դու ինձ լույս պարգևեցիր, իսկ հիմա ես չեմ կարող հաղթահարել այս ցավը: Ես […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

09:25 29.11.2019

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի […]

̰
Apple-ի գլխավոր դիզայները լքել է ընկերությունը

09:12 29.11.2019

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը լքել է ընկերությունը։ Նա Apple-ում աշխատանքի է անցել 1992 թվականից, 4 տարի անց դարձել ընկերության գլխավոր դիզայները։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։ Դեռևս հունիսին ընկերության կայքում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Այվն ավարտում է իր աշխատանքը որպես ընկերության աշխատակից՝ կենտրանանալու համար սեփական դիզայներական ֆիրմայի՝ LoveForm-ի ստեղծման վրա, […]

̰
SHANTNEWS

09:08 29.11.2019

̰
Գոհաբանության տոնին Թրամփը գաղտնի ժամանել է Աֆղանստան և կերակրել զինվորներին

08:57 29.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այց է կատարել Աֆղանստանում գտնվող ամերիկյան Բագրամ ավիաբազա։ Ուղևորությունը նվիրված էր Գոհաբանության տոնին։ Թրամփը ճաշարանում սնունդ է բաժանել զինվորականներին, որից հետո միացել նրանց՝ ճաշակելով հնդկահավ, կարտոֆիլի խյուս և եգիպտացորենի հաց։ Բազայում գտնվելու 2․5 ժամվա ընթացքում նա հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել երկրի նախագահ Աշրաֆ Գանիին։ Թրամփը հայտնել […]

̰
Հեռուստադեբատի ժամանակ Բորիս Ջոնսոնին փոխարինել են սառցե ֆիգուրով

08:45 29.11.2019

Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստադեբատի ժամանակ կիրառել է սառցե ֆիգուրներ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, ովքեր չեն ներկայացել ստուդիա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Ֆիգուրները հաղորդման ժամանակ աստիճանաբար հալվել են։ Նշվում է, որ մյուս 5 կուսակցությունների (Լեյբորիստական, Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների, Ուելսի կուսակցության և Շոտլանդական ազգային […]

̰
Ցույցեր Իրաքում․ 1 օրում զոհվել է 40 մարդ

08:33 29.11.2019

Իրաքի տարբեր շրջաններում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության փոխանցմամբ՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, հաղորդվում է 245 վիրավորի մասին։ Եվս 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները մարտական փամփուշտներով կրակել են ցուցարարների ուղղությամբ։ […]

̰
Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշով բեռնատարում

08:21 29.11.2019

Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 246 կմ հատվածում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում։ Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ոստիկանները պարզում են մեքենայի տիրոջ և վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

08:12 29.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Կաշեգործների փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթունի հանրակացարանների 7, 8 մասնաշենքերը, Վարշավյան, Ուլնեցի փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 25, 27 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները […]

̰
Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում տղա երեխա են որդեգրել

00:00 29.11.2019

Ամերիկյան «FOX31» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել։ Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով տղային առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում։ Նրան որդեգրելու համար ամուսինները պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Հայաստանում սպասել դատարանի որոշմանը։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ ինձ մայրիկ ասաց, դա յուրահատուկ […]

̰
«Ռոման» հաղթեց Թուրքիայում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

23:59 28.11.2019

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում իտալական «Ռոման» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեքհիրին»: Հռոմեական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ջորդան Վերետուն, Ջաստին Կլյուվերտը և Էդին Ջեկոն: «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 72-րդ րոպեին:

̰
Արմավիրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

23:45 28.11.2019

Նոյեմբերի 26-ին Արևիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ […]

̰
Հայաստանի հավաքականի դարպասը երկու գնդակ խփած հայտնի ֆիննի պատվին գարեջուր կարտադրվի

23:43 28.11.2019

Անգլիական «Նորվիչ» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկիի պատվին հատուկ գարեջուր կարտադրվի:  Նորվիչում գարեջրի արտադրությամբ զբաղվող Woodforde’s ընկերությունը որոշել է, որ նոր գարեջուրը կանվանվի «The Perfect Finnish»: Պիտակի վրա պատկերված կլինի 29-ամյա հարձակվողի  նկարը։ Հիշեցնենք, որ Պուկին Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ։ Երկու գնդակ էլ Պուկին խփել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:39 28.11.2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին […]

̰
«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

23:34 28.11.2019

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մտահոգ լինելով հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին: Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի […]

̰
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայք համայնքում

23:32 28.11.2019

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ […]

̰
Գիտնականները հասկացել են՝ ինչպես հաղթել գլոբալ տաքացումը

23:23 28.11.2019

Գիտնականները փոփոխել են աղիքային ցուպիկի ԴՆԹ-ն և դրա մեջ ավելացրել են անհրաժեշտ ֆերմենտների գեներ:

̰
BACK_TO_TOP