Բոլոր լուրերը – Page 8431 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումը

18:07 25.11.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Պատերի նոր երեսպատում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ: Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահին

18:03 25.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և նույնական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումը: Հայաստանի և Ռումինիայի բարեկամությունը խարսխված է մեր ժողովուրդների պատմական և մշակութային, ինչպես նաև բարիդրացիական կապերի վրա»: Նախագահ Սարգսյանը Ռումինիայի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 25.11.2019

̰
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ուժերը վարժանք են իրականացրել

18:00 25.11.2019

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:

̰
ԱԺ-ում նոր ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկ է արվել

17:57 25.11.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են նաև ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցը: «Կա առաջարկ ստեղծել ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով, որի բուն նպատակը պետք է լինի խորացնել ինտեգրացիոն գործընթացները նաև ՌԴ մարզերի հետ աշխատանքներում: Ես կարծում եմ, որ տեղին է այդ ենթահանձնաժողովի ստեղծումը և […]

̰
Ինչո՞ւ է աճուրդում գնված Ադոլֆ Հիտլերի գլխարկը հանձնվել հրեաներին

17:52 25.11.2019

Շվեյցարիայում բնակվող ազգությամբ լիբանանցի բարերար Աբդուլլա Շատիլյան աճուրդում գնել է Ադոլֆ Հիտլերի գլխարկը և այն նվիրաբերել Իսրայելում գործող մի հիմնադրամի: Շատիլյան խոշոր գործարար է, Ժնևում նա ադամանդագործության բիզնես ունի: Իր այս քայլը բարերարը բացատրել է այսպես. գնել է գլխարկը, որպեսզի այն չհայտնվի նեոնացիստների ձեռքում: «Ինձ համար շատ կարևոր է, որ պատմության այդ ցավոտ և հակասական […]

̰
Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանը արդարացվեց. Armtimes.com

17:43 25.11.2019

Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով […]

̰
Այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը. Տիգրան Ավինյան

17:40 25.11.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։ Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։ Տեղեկացնում եմ, որ այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ […]

̰
Մայք Թայսոնը համոզված է, որ եթե Հաբիբն ու Մաքգրեգորը մրցեն 10 անգամ, 10 անգամ էլ կհաղթի Հաբիբը

17:31 25.11.2019

Բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորը Հաբիբ Նուրմագոմեդովին հաղթելու շանսեր չունի: Թայսոնը համոզված է, որ եթե նրանց միջև տեղի ունենա երկրորդ մենամարտը, ապա դա կլինի բացառապես փողի համար: «Նա չի հաղթի Հաբիբին, երբեք չի հաղթի: Բայց մարդիկ պատրաստ են վճարել այդ դիմակայությունը դիտելու համար: Հաբիբը ավելի շատ գումար կստանա այն մրցակցի դեմ […]

̰
Կրեմլում հայտարարել են Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին

17:25 25.11.2019

Նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցը Թուրքիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտնել է, որ վերջին հեռախոսային զրույցներից մեկի ընթացքում Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են, որ 2020-ի հունվարին պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածը: «Խոսք էր գնում նաև այն մասին, որ գուցե տեղի ունենա Պուտինի այցը Թուրքիա»,- ասել […]

̰
Օրը անհաջող էր Արոնյանի համար. Tata Steel

17:21 25.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր կայացավ կայծակնային շախմատի 9 տուր, որոնցում անհաջող հանդես եկավ Լևոն Արոնյանը: Նա տարավ մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ 6 խաղում պարտվեց: Արոնյանը, նախ, սպիտակներով պարտվեց  Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջեց Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Օրվա 4-րդ պարտիայում Լևոնը […]

̰
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

17:18 25.11.2019

Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», Երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան […]

̰
«Երեք Ն». Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

17:15 25.11.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Երեք Ն»: Լուսանկարում Զոհրաբյանի կողքին նստած են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

̰
«Շանթը» Հայաստանի բացարձակ առաջատարն է իր լրատվական, հումորային և երաժշտական ժամանցային ծրագրերով

17:06 25.11.2019

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է հեռուստաընկերությունների եթերային արտադրանքի ամենաբարձր ռեյտինգներ ունեցող ծրագրերը, որոնցով «Շանթ» հեռուստաընկերությունը բացարձակ առաջատար է մի քանի ծրագրերով․ «Հորիզոն» լրատվականը առաջատարն է բոլոր լրատվական հաղորդումների թվում, «Շանթի» 3 ծրագրերը հումորային-ժամանցային ծրագրերի թվում զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 4-րդ հորիզոնականները․ Women’s club – 1-ին տեղ, Sport club – 2-րդ տեղ, Taxi […]

̰
15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու արդեն 60 տարի ջազ եմ նվագում․ Գյումրիում նշվել է Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակը

17:00 25.11.2019

Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրը շնորհավորել է լուսանկարով

16:52 25.11.2019

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է: Տոնական այս օրը հոբելյարին շնորհավորելով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված է նրա հետ: Լուսանկարին կից՝ Զոհրաբյանը նշել է. «Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան»:

̰
«Սպայկա»-ի` սահմանին մնացած պանրի խնդիրը լուծված է

16:48 25.11.2019

Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության՝ Լարսի անցակետում մնացած պանրի խնդրի լուծումը, այսօր խորհրդարանում այս հարցն ուղղել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը լուծված է: Իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ռուսաստանցի գործընկերները որոշ կասկածներ են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ազնավուրը՝ ծովում. մեծ շանսոնյեի դուստրը նոր լուսանկար է հրապարակել

16:40 25.11.2019

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:

̰
Սողանքներ Քենիայում. կան տասնյակ զոհեր և անհետ կորածներ

16:32 25.11.2019

Քենիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն: Նշվում է, որ դեռ շատերին են փնտրում, և անհետ կորածների թիվն ավելանում է: Երկրի նախագահ Ուգուրու Քենիաթան արդեն հայտնել է, որ տուժած շրջանին հատկացնելու են ֆինանսական աջակցություն: Առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում անձրևներ են կանխատեսվում Սոմալիում, Հարավային Սուդանում և Քենիայում։ Ջրհեղեղների […]

̰
Ստամբուլում բացվել է Կոմիտասի արձանը

16:29 25.11.2019

Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքության տարածքում տեղադրվել է ականավոր հայ երաժիշտ, մեծն Կոիտասի արձանը: Արձանի հեղինակը պոլսեցի հայազգի քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ բարերարը՝ Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված արձանի բացման արարողությանը մասնակցել են  Ստամբուլի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:    

̰
Բերեզովսկու նշանակումը ոգևորել է բոլորին. Ալեքսանդր Կարապետյան

16:26 25.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու նշանակումը: Կարապետյանն ասել է, որ Բերեզովսկու նշանակումը ոգևորել է բոլորին: Նա «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի քանի օր առաջ: «Ռոման Բերեզովսկու գալով ֆուտբոլիստները նոր մոտիվացիա ստացան, և յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել իր դերը […]

̰
Հռիփսիմեն ու ընկերները 1400 ծառ են փրկել

16:21 25.11.2019

«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսել են աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,- ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին […]

̰
ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵԱՏՄ-ին միևնույն էլեկտրոնային կնիքներն ունենալ

16:18 25.11.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում: «Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում […]

̰
Իրանի ԱԳՆ-ն բողոքի ցույցերին աջակցելը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին

16:15 25.11.2019

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին աջակցելը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Հաղորդում է ТАСС-ը՝ նշելով, որ այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Բողոքի ցույցերին աջակցությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը: Մուսավին […]

̰
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա հինգշաբթի

16:10 25.11.2019

Ըստ corrieredellosport պարբերականի` Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի 28-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում: Հենրիխ Մխիթարյանը և Ջենգիզ Ունդերը, ովքեր բաց էին թողել «Բրեշիայի» հետ հանդիպումը, առավոտյան առանձին մարզում են անցկացրել: Ըստ աղբյուրի` «Ռոմայի» գլխավոր մարզիչը նրանց խաղադաշտ կհանի թուրքական ակումբի հետ խաղում:

̰
ՀՀ ԶՈւ հատուկ լեռնային վարժանք՝ մարտական հրաձգությամբ

16:09 25.11.2019

Մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 22-ին Հայաստանի Զինված ուժերի 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները լեռնային պայմաններում կատարել են 10 կմ երթարշավ: Հաղթահարվել են լեռնային արգելքներ, իրականացվել մարտավարական գործողություններ տարբեր իրավիճակներում, կրակային փուլում անցկացվել է գործնական հրաձգություն՝ խոշոր տրամաչափի զենքերից:

̰
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում Սումգայիթի բռնություններին գնահատական տալու քաղաքական կամք դրսևորել. ԱԳՆ

15:54 25.11.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարց. Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Խնդրում ենք Ձեր […]

̰
Մինչև տարեվերջ ՊԵԿ-ը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան

15:51 25.11.2019

Ե՞րբ է Հայաստանը ներկայացուցիչ ունենալու Վերին Լարսում. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր պատասխանել է այս հարցին։ «Վերին Լարսում, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ներկայացուցիչ, արդեն թեկնածության մասին ենք խոսում: Կառավարությունում, պետք է, որ ամբողջականացնենք գործընթացը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ ՊԵԿ ներկայացուցչի աշխատավայրը լինելու է Վլադիկավկազում, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության պարագայում նա […]

̰
ԱԵԿ-ի տարբերակը շատ լուրջ է. Տիգրան Բարսեղյան

15:49 25.11.2019

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱԵԿ-ում: Ղազախական Sports.kz-ի հետ զրույցում Բարսեղյանը մեկնաբանել է այս տեղեկատվությունը. «Դեռևս որևէ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել: Բայց ԱԵԿ-ի հետ տարբերակը շատ լուրջ է: Իսկ ուրիշ տարբերակների մասին չեմ ուզում խոսել: Հիմա ես պարզապես ուզում եմ լինել ընտանիքիս կողքին, քայլել, գնումներ կատարել […]

̰
Հանդիպումը շատ արդյունավետ էր. նախարարը Փարիզում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ

15:42 25.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ տեղեկացնելով. «Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով ու շնորհակալ եմ իրենց պատրաստակամության համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»:

̰
BACK_TO_TOP