10:52 25.11.2019
Սույն թվականի նոյեմբերի 26-ից 28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կլինի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
10:41 25.11.2019
ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման […]
10:26 25.11.2019
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 1:5 հաշվով պարտվել է «Մայնց»-ին: Ընդ որում, առաջին խաղակեսից հետո «Մայնցը» մնացել է 10 խաղացողով ու խփել 4 գնդակ: «Հոֆենհայմի» հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Սարգիս Ադամյանը: Այսպիսով, «Հոֆենհայմի»՝ 5 հանդիպում տևած հաղթարշավն ընդհատվում է. թիմը 20 միավորով աղյուսակի 8-րդ հորիզոնականում է: Իսկ «Մայնցը» 12 միավորով […]
10:18 25.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լինդսի Գրեհեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձևի դեմ Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեհեմն ասել է, որ իրեն Սպիտակ տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157815107885421
10:14 25.11.2019
Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝ 1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում, 2. Եվրոպայում պատմության […]
10:10 25.11.2019
Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների և սողանքների պատճառ են դարձել: Korrespondent պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում եղանակային պայմանների հետևանքով 3 մարդ է մահացել, 1 հոգի անհետ կորած է: Գետերը դուրս են եկել ափերից, ճանապարհները ջրածածկ են: Euronews-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Լիգուրիա շրջանում սողանքի հետևանքով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Հազարավոր […]
10:01 25.11.2019
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարի վեցերորդ տուրում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հրանտը սևերով առավելության հասավ Ռոբերտ Զելչիչի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Հրանտը միավորների քանակը հասցրեց 4-ի ու լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում նույնքան միավորով Վասիլի Իվանչուկն է: Վաղը կկայանա 7-րդ տուրը:
09:55 25.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:45 25.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Մաքրենք Հայաստանը աղբից»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2475203989466648?__xts__[0]=68.ARAj0hpqXgolWe5B7_Qq2g1hvaC3vLMV_P1EIVTXiDx53dofykvenp1McWU-3RmI6pL-j0IHjPKzp_aqR4VP-WikPJkmlqwe-yN9sxG7L8-4yn1SunAYfHMT4dhMII99XiNq6SrJkaol17uTrCLaTOqT0rrpE08qZ_0nk88–mY_rjNmiqe6Ym2aba9UY1XQ-kH8OTOYxVejh0VlUjWQFJiiOPV-xVvwhFv2mq1zNHRF9y6QYDgcpP4Fsm4FEuOlFklQn9yCKEnvCX4L-ZziGUUusumkdgl5a_f4SBUg44b3_mE7kg3uzI5lsEQIalvkZio0Oflg0mLXJqJozCzRduw63kVv8ckHabLQLc5-MPEgHMneFbfoM7NM6DdzCWoZPHFdImtKWpco5xXxJH4iu-7SI514z54iWEr7-B4Ybn8Vn54jLyloKofqlrZZT49Mb3JUvvCt3dTN15hCHlcQVOMYYtWfCJicTiGUyk7dCBm3xGGzOdGDJ751Mc-cmsbRL_I&__tn__=-R
09:37 25.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմածովային ուժերի հարցերով նախարար Ռիչարդ Սպենսերը պաշտոնանկ է արվել, նրա փոխարեն որպես թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ դեսպան, ծովակալ Քեն Բրեյթուեյթը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը պահանջել է Սպենսերից լքել պաշտոնը՝ կապված վստահության կորստի հետ՝ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային Էդվարդ Գալախերի հակասական գործի ֆոնին։ Նա […]
09:26 25.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դիլիջանի ոլորաններում և Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
09:14 25.11.2019
Նոյեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները […]
09:00 25.11.2019
Չինաստանի իշխանությունները մտադիր են խստացնել պատասխանատվությունը մտավոր սեփականության իրավունքի խախտման համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի կառավարության կողմից կիրակի տարածված հրամանագրին։Այն պարտավորեցնում է տարածաշրջանային վարչակազմերին խստացնել մտավոր սեփականության իրավունքի պահպանումը։ Իշխանություններն ակնկալում են, որ մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունների թիվը 2022 թվականին կնվազվի։ Նշվում է նաև, որ վերոնշյալ իրավունքի պաշտպանության ամրապնդումը կօգնի բարձրացնել […]
08:50 25.11.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում` Հյուսիսային Կիվու նահանգում Busy Bee մասնավոր ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 29 մարդ։ Այս մասին հայտնում է Actualite պորտալը։ Զոհերից 2-ն ինքնաթիռի անձնակազմի անդամներ են, մյուսները՝ ուղևորներ և շրջանի բնակիչներ, որտեղ ընկել է ինքնաթիռը։ Զոհերից 7-ը նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վթարի պահին գտնվել են տանը։ 16 տուժածները հոսպիտալացվել […]
08:40 25.11.2019
Նավը, որը տեղափոխում էր ավելի քան 14 հազար ոչխար, շրջվել է Ռումինիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Queen Hind նավը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Միդիա նավահանգստից և ուղղություն վերցրել դեպի Ջիդդայի նավահանգիստ (Սաուդյան Արաբիա)։ Մեկնարկից քիչ անց նավն անհայտ պատճառով շրջվել է։ Կենդանիների մեծամասնությունը փակված է եղել վանդակներում, այդ իսկ պատճառով փրկվել […]
08:29 25.11.2019
Չինաստանի հարավ-արևմուտքում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը (CENC)։ Հաղորդվում է 1 զոհի մասին, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Դասին գավառից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարա-որոնողական ջոկատներ։
08:21 25.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:11 25.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը, Դավթաշեն 4-րդ թաղ. 1 շենքը, Դավթաշեն […]
00:00 25.11.2019
Նոյեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս […]
23:57 24.11.2019
Մեծ Բրիտանիայից մի զբոսաշրջիկ ուժեղ այրվածքներ է ստացել, երբ որոշել է զբոսնել հրաբխի խառնարանում, գրում է The Sun-ը: 22 տարեկան Թոմաս Գրանդոնն ընկերուհու հետ զբոսանքի է գնացել Էգեյան ծովում գտնվող հունական Նիսիրոս հրաբխի մոտ: Նա զբոսաշրջիկների հետ զբոսնել է հրաբխի խառնարանում, ոտքը անզգուշորեն դրել է լավայի սառած շերտի վրա, որտեղ հետո պարզվել է՝ ջերմաստիճանը 165 […]
23:46 24.11.2019
Հյուսիսային Կարոլինայի համալսարանը նշում է. հիմնականում քաղցկեղը զարգանում է բակտերիաների և գլիկոպրոտեին MUC1-ի փոխազդեցության արդյունքում, որը պատում է մարմնում էպիթելային բջիջների մակերեսը: Ինչպես նշել է «Ռոսիյսկայա գազետան», MUC1-ը առկա է գրեթե բոլոր գեղձային էպիթելիալ բջիջներում: MUC1-ը կարող է կա՛մ դիմակայել բորբոքմանը՝ պաշտպանելով մարմինը բակտերիաների հարձակումից, կա՛մ հակառակը, ուժեղացնել բորբոքային պրոցեսները, որոնք սպառնում են քաղցկեղային ուռուցքների […]
23:41 24.11.2019
Նոյեմբերի 24-ին` ժամը 19:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցում հայտնաբերել Աշոտ Մ.-ի (ծնված […]
23:30 24.11.2019
Երգիչ Դիմա Բիլանը առաջին դասարանի աշակերտ Միրոնին պարտվել է յութուբյան 1-11 շոուում: Այդ շոուի ընթացքում աստղերը մրցում են ցածր և միջին դասարանի աշակերտների հետ և պատասխանում են դպրոցական ծրագրի հարցերին: Դիմա Բիլանը չի կարողացել գուշակել, թե որ երեք երկրաչափական պատկերների մեջ է գտնվում աստղը: Ընդհանուր խաղի հաշվարկով դպրոցականները 5-6 հաշվով հաղթել են Դիմա Բիլանին:
23:20 24.11.2019
Նոյեմբերի 23-ին անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 27-ամյա Պետրոս Վարդանյանը: Աղբյուրի տեղեկություններով` ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական […]
23:11 24.11.2019
Ամերիկուհին շան շնորհիվ ժամանակին իմացել է, որ քաղցկեղ ունի, և բուժվել է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Վիսկոնսինի բնակիչ Ստեֆանի Հերֆելը նկատել է մի քանի տարի առաջ Սիերա անունով իր մորաքրոջ շան տարօրինակ պահվածքը: Շունը սկսել էր հաճախակի մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա փորն ու քիթը դնել նրա վրա: Երբ շունը սկսել է թաքնվել պահարանի […]
23:01 24.11.2019
Ինչպես հաղորդում է Armsport-ը, ՀՀ դահուկավազքի հավաքական թիմը մրցաշրջանի հաջող մեկնարկ է գրանցել ֆիննական Սարիսելկա քաղաքում։ Անցկացվել է միջազգային վարկանշային մրցաշար, որում հայ դահուկորդները հետևյալ արդյունքներն են գրանցել. 10 կմ դասական ոճ․ Թադևոս Պողոսյան (Աշոցք) – 1-ին տեղ Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք) – 2-րդ տեղ Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի) – 20-րդ տեղ Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) – 22-րդ […]
23:00 24.11.2019
Ընձառյուծները 18 ամիս շարունակ վախի մեջ են պահել Նեպալի Բհանու գյուղի բնակիչներին: Գիշատիչները այդ ընթացքում հոշոտել են 6 երեխայի, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Online Khabar-ը: Ընձառյուծների վերջին հարձակումը եղել է մեկ ամիս առաջ: Այդ ժամանակ ընձառյուծը հարձակվել էր 7-ամյա տղայի վրա, նրան քաշ էր տվել մի քանի […]
22:48 24.11.2019
ԱՄՆ-ում 82-ամյա կինը սեղանով ծեծել է գողին, որը մուտք էր գործել նրա տուն, հաղորդում է WHAM TV-ն։ Ուիլլի Մերֆին պատմում է, որ ցանկացել է անկողին մտնել, երբ անծանոթ տղամարդ է իր դուռը թակել, որը խնդրել է շտապօգնություն կանչել։ Ծեր կինը որոշել է ոստիկանություն զանգել և ներս չթողնել անծանոթին, սակայն վերջինիս դա զայրացրել է։ Տղամարդը ջարդել […]