14:24 25.11.2019
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակիցները մրցում են կայծակնային շախմատի մրցաշարում: Արդեն կայացել է 3 տուր, և Արոնյանը շատ անհաջող է առայժմ խաղում: 3 հնարավորից նա վաստակել է կես միավոր: Այսօր Արոնյանը, նախ, սպիտակներով պարտվել է Պենտալա Հարիկրիշնային, ապա` դարձյալ սպիտակներով զիջել Վիշվանաթան Անանդին, այնուհետև սևերով ոչ-ոքի է խաղացել Ուեսլի Սոյի […]
14:15 25.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի Հախնազարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի […]
14:10 25.11.2019
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարծիք է հայտնել, որ այս տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: «Ո՞վ կստանա մրցանակը. Մեսսին: Անկասկած, նա այս տարի լավագույնն էր»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Kicker-ը: Մեսսին 5 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր՝ 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: Նմանատիպ ցուցանիշի է հասել նաև «Յուվենտուսի» […]
14:09 25.11.2019
Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից: ՓՊ ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ, գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ – Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև […]
14:00 25.11.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.1%-ով. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 7.1%-ով․ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, շինարարության ծավալն աճել է 4.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով, արտաքին առևտրաշրջանությունն աճել է 6.5%-ով, արտահանումն […]
13:50 25.11.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները, 2018-ի համեմատ, ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ:
13:49 25.11.2019
Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է նշանակվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ։ Ըստ Topsports.am-ի տեղեկությունների՝ Գրիգորյանը կփոխարինի ակումբից հեռացած Իլշատ Ֆայզուլինին։ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ։ Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի […]
13:48 25.11.2019
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: «Այսինքն՝ հիմա սահմանվում է կարգ, որը պետք է վավերացնեն ԵԱՏՄ պետությունները: Հիմա մինչև այս կարգի ընդունումը տարբեր պայմանագրեր կնքվե՞լ են առանց կարգի, կարո՞ղ է դա բարերար […]
13:45 25.11.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նրան կփոխարինի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
13:43 25.11.2019
Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը: […]
13:41 25.11.2019
Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ քրեական գործ են հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, […]
13:40 25.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական […]
13:39 25.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված […]
13:37 25.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղե չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել […]
13:32 25.11.2019
Որտեղի՞ց են ֆինանսավորվում խորհրդարանական խմբակցությունները, և արդյոք դրսից գումարներ ստանո՞ւմ են: Այս օրերին արդիական հարցը լրագրողներն ուղղել են երեք խմբակցությունների ներկայացուցիչներին: Նրանք այսօր ասուլիս էին հրավիրել հայ-ամերիկյան բարեկամական խմբի ԱՄՆ կատարած այցի արդյունքները ներկայացնելու նպատակով: Մանրամասները` տեսանյութում:
13:29 25.11.2019
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Bounce Fight Night պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն: Նախնական գոտեմարտում Հովիկ Գրիգորյանը հաղթել է փորձառու իտալացի Մարկո Միանոյին: 27-ամյա հայ բռնցքամարտիկը 6 ռաունդանուց մարտում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Սա Հովիկի 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
13:26 25.11.2019
Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ, անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս՝ տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, […]
13:23 25.11.2019
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆուտբոլային գործակալ, «Լեգալ Սպորտ» գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Խորեն Քալաշյանը նշեց, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել, և երկու օրվա ընթացքում այս հարցի կապակցությամբ հայտարարություն կլինի: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է «Արարատի» նախկին […]
13:22 25.11.2019
Բռնցքամարտի WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում 34-ամյա Դեոնտեյ Ուայլդերը հաղթել է Լուիս Օրտիսին: Ռևանշ մրցամարտը կայացել է Լաս Վեգասում: Առաջին մրցամարտում ևս հաղթել էր Դեոնտեյը: Ամերիկացի բռնցքամարտիկը աջ ձեռքի հուժկու հարվածով նոկաուտի է ենթարկել Օրտիսին 7-րդ ռաունդում: Ընդ որում, 6-րդ ռաունդից հետո Դեոնտեյը միավորներով զիջում էր Օրտիսին: Հաշիվը այդ ժամանակ […]
13:17 25.11.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ […]
13:15 25.11.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը: Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար կրծքանշանով: […]
13:14 25.11.2019
Նոյեմբերի 25-ին` ժամը 03:29-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 117 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին, մարվել՝ 04:40-ին: Վագոն-տնակը (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:
13:11 25.11.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցադիմումը ՝ ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել: Այս մասին Խառատյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայցադիմումս վարույթ է ընդունվել Ինչ խոսք, մեծ է գայթակղությունը համաչափ արձագանքել Սորոսի դեմ «պայքարի» ետևում թաքնվող անդաստիարակ ու անսրբություն ղժղժոցներին, մեր արձագանքը, սակայն, շարունակելու է իրավական տիրույթում լինել: Եվ […]
13:06 25.11.2019
Ռուս հայտնի բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, պատրաստվում է նոր կյանք սկսել: Ռուկի-Բազուկին հայտնի է ձեռքերի հետ կապված իր սկանդալային պատմություններով: Նա բազմիցս նշել է, որ տարիների ընթացքում ձեռքերի երկգլուխ մկանների, բիցեպսների մեջ ներարկել է սինտոլ կոչվող նյութ, որը օգտագործում են բոդիբիլդերները մկանային զանգվածն ավելացնելու համար: Վերջերս Տերեշինի առողջական վիճակը վատացել էր, […]
13:04 25.11.2019
Բելգորոդում Սանկտ Պետերբուրգի կրկեսի ներկայացման ժամանակ օդային մարմնամարզուհին մեծ բարձրությունից ընկել է: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ մարմնամարզուհին հոսպիտալացվել է: Հիվանդանոցում նրան ախտորոշել են ոտքի կոտրվածք: Հրապարակման համաձայն՝ պոկվել է անվտանգության պարանը: Ներկայումս Բելգորոդում հյուրախաղերով հանդես է գալիս Սանկտ Պետերբուրգից Империал կրկեսը:
12:58 25.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի […]
12:56 25.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. «Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային […]
12:55 25.11.2019
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը ու հայտնել, որ այս տարի ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեծ թիվ այդ հոսքում կազմել են հայերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։ Առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին […]