Հռիփսիմեն ու ընկերները 1400 ծառ են փրկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Հռիփսիմեն ու ընկերները 1400 ծառ են փրկել

16:21 25.11.2019

«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսել են աղբի տեսակավորման արշավը:

«Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,- ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը:
«Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,- հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը:

Այս տարի Երևանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսել է «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն է՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը:

«Նախագիծը 7-րդ ամսում է: Թափոնների հավաքին այսօր միացել է 200 գրանցված և շուրջ 100 չգրանցված ընտանիք: Թափոնները հավաքվում են շաբաթը երկու անգամ: Բաժանված հատուկ տոպրակներ ունենք՝ կարմիր՝ ապակու, կանաչ՝ թղթի և մոխրագույն՝ պլաստիկի համար»,- նշել է Հռիփսիմե Մկրտչյանը:

«Արդյունքներն, իհարկե, գոհացնում են, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է, որ աղբամաններից բացակայում է պլաստիկն ու ստվարաթուղթը»,- ասել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Ամեն միջոցառումից մոտ կես տոննա թուղթ է հավաքվում, 100 կգ պլաստիկ և 300-400 կգ ապակի:
Միանալ ծրագրին կարող է յուրաքանչյուրը՝ հետևելով սոցիալական հարթակներին:

Նախաձեռնությանը միացել են նաև տնտեսվարողները: Հիմա արդեն ծրագրին միացել են գրեթե բոլոր վարչական շրջանները: Ավելի քան 1000 ընտանիք կանոնավոր տեսակավորում է աղբը, առանձնացնում վերամշակելի թափոններն ու հանձնում:

Սահմանված օրերին ու ժամերին թափոնները հավաքվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի բեռնատարով: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մեքենաների քանակն ու նաև նոր հատուկ առանձնացված աղբամաններ տեղադրել:

Թափոնների, հատկապես պլաստիկ շշերը հավաքելն ավելի հեշտացնելու համար «Էկո աղբ» ծրագրի կամավորները, որոնք նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել են շշեր հավաքելու խելացի սարք:

«Սարքն ամբողջությամբ մեխանիկական է և աշխատում է առանց էներգիա ծախսելու: Խցանները կարող ենք առանձնացնել և այդպես նետել կամ անպայման թուլացնել: Ունի հատուկ տեղ, որտեղ պետք է դրվի շշի վերևի մասը, այնուհետև իրեն թեթև սեղմում ենք, որից հետո բռնակով հրում ենք շիշը սարքի մեջ»,- պատմում է ծրագրի կամավորներից Գայանե Կարապետյանը:
Երեք շշի դիմաց՝ տասը դրամ: Սա առաջին ու առայժմ միակ օրինակն է: Շտկումներից հետո սարքը կտեղադրվի Երևանի որևէ հատվածում: Հաջողության դեպքում կմտածեն նաև նորերը ստեղծելու մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP