10:05 19.11.2019
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը […]
10:04 19.11.2019
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված […]
09:48 19.11.2019
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Սայիբ Արիկատը դատապարտել է Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։ Այս մասին փոխանցում է Maan գործակալությունը։ Արիկատը մեղադրել է Վաշինգտոնին միջազգային իրավունքը ջունգլիների օրենքներով փոխարինելու փորձի մեջ։ «Այս հարցում նման դիրքորոշմամբ, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում այլ ոլորտներում իր դիրքորոշումներով ԱՄՆ-ն մարտահրավեր է […]
09:39 19.11.2019
Նոյեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքում՝ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ 1000 քմ, 1300 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1.5 հա, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ 3.5 հա: […]
09:28 19.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` […]
09:22 19.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Հենց Հովհաննսիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, և հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների և […]
09:17 19.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին՝ անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, ինչպես նաև ձեռք բերել երաժշտական գործիք (ռոյալ): Առաջիկայում կառավարությունը համապատասխան փոփոխություն կկատարի 2019թ. բյուջեի մասին օրենքում՝ վերաբաշխելով այդ […]
09:06 19.11.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության ֆոնին։ Այս մասին Նեթանյահուն գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Ես հեռախոսով խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ասել նրան, որ նա ուղել է պատմական անարդարությունը։ Ինչ-որ մեկը պետք է […]
08:53 19.11.2019
ԱՄՆ-ը հրաժարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարությունից, ըստ որի՝ Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը համարվում էր միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Իրավական քննարկման երկու կողմերի ուշադիր ուսումնասիրությունից հետո վարչակազմը համաձայնել է նախագահի (Ռոնալդ Ռեյգան) դիրքորոշման հետ»,-ասել է նա։ Պոմպեոն նշել է, որ Իսրայելի բնակավայրերի […]
08:39 19.11.2019
Եվրախորհրդարանն ու ԵՄ 28 երկրները համաձայնեցրել են 2020 թվականի ԵՄ բյուջեն։ Բյուջեի եկամուտները կկազմեն 168․7 մլրդ եվրո՝ 2019-ի համեմատ 1,5%-ով ավելի։ Ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 153․6 մլրդ եվրո՝ 3․4 տոկոսով ավելի, քան 2019-ին։ Մեծացվել են ծախսերը կլիմայի պաշտպանության, երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի և թվային տեխնոլոգիաերի ներդրման ոլորտներում, հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ […]
08:31 19.11.2019
Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 37 մարդու։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ը։ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավելի պողոտայում վիրավորվել է 6 մարդ, որից 2-ը՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ բերման ենթարկման փաստերն առնչվում են վարչական իրավախախտումների՝ իրավապահ մարմինների ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու և խուլիգանության հետ։ Ավելի […]
08:19 19.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին` ժամը 10.00-14.00-ն, կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի 200-305 և Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:08 19.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Կողբացի փ. 30 շենքը, Տերյան փ. 1, 3, 3ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան 4փ. 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի փ. 21, 21/1, 23 […]
00:14 19.11.2019
Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանն իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել […]
00:05 19.11.2019
Ֆրանսիական Evaneos զբոսաշրջային գործակալությունը կազմել է 2020-ին այցելելու համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցանկը, որը գլխավորել է Հայաստանը։ «Երկիրը, որտեղից արմատներով Շարլ Ազնավուրն է, բավականաչափ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներ ներգրավելու համար․ ինչպես նրանց, որոնք սիրում են գեղեցիկ եկեղեցիներ, այնպես էլ նրանց, որոնք բաց հորիզոններ են փնտրում։ 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկների բացման տարի է լինելու»,- հաղորդում է rtbf.be […]
23:58 18.11.2019
Երեկ Օրենբուրգում նշել են անհաս երեխաների միջազգային օրը, գրում է Rusarminfo-ն: Այդ օրը կենտրոնի բժիշկներին այցելել է նաև Ղազարյանների ընտանիքը: Ղազարյան ընտանիքի եռյակը արդեն սպորտում ռեկորդներ է գրանցում և դժվար է հավատալ, որ երեխաները ծնվել են ցածր քաշով: Բժիշկները փրկել են երեք երեխաներին և հիմա Ղազարյանների ընտանիքը հաճախ է հյուր գնում բժիշկների տուն:
23:44 18.11.2019
Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի բնակիչ Նուկալա Կոտեշվարա Ռաոն արդեն 20 տարուց ավելի է՝ հող է ուտում: Նա ասում է, որ օրական ուտում է ավելի քան 1 կգ հող: Այս սովորությունը նա ձեռք է բերել 28 տարեկան հասակում: Նուկալան նշել է, որ նույնիսկ օրեր են լինում երբ նա միայն հող է ուտում, և դա որևէ կերպ վնաս […]
23:35 18.11.2019
Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Իտալիա-Հայատան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին, ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:
23:30 18.11.2019
Վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Ինթերնեյշնլը»։ «««Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի […]
23:29 18.11.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Աննա Հակոբյանն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և կից լուսանկարներ հրապարակել։ «Վիլնյուսում վերջին հանդիպումս Լիտվայի նախագահական նստավայրում էր՝ նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Հ.Գ. Բոլոր հանդիպումների մանրամասները և պաշտոնական լուսանկարները երևի հասանելի կլինեն վաղը՝ […]
23:21 18.11.2019
Ամերիկյան Հավայի նահանգի բնակիչն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Վայկիկիի շրջանի Քուինս Բիչ լողափում սերֆինգի ժամանակ, և մատանին գցել է օվկիանոս այն պահին, երբ նա ասել է՝ «այո»: Այդ մասին հայտնում է The Indian Express-ը: Այնուամենայնիվ, Քրիսը կանխատեսել էր իրադարձությունների նման զարգացում: Եվս մեկ մատանի նա թաքցրել էր ափին՝ այն վայրում, որտեղ զույգը ծանոթացել […]
23:19 18.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել. «Հայաստանի բույրերը Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը […]
23:00 18.11.2019
Առաջին անգամ հրապարակվել է դիկտատոր Ֆրանկոյի կտակը: Այն հրապարակել է Mundo օրաթերթը: Ֆրանկոն ղեկավարել է Իսպանիան 1939-1975 թվականներին: Կտակում նշվում է, որ Ֆրանկոն իր կնոջն ու աղջկան թողել է 28,5 մլն պեսետ (այսօրվա հաշվարկով մոտ 1,8մլն եվրո): Այս փաստաթուղթը կազմվել է 1968 թվականի փետրվարի 20-ին, նրա մահից շուրջ 7 տարի առաջ: Ֆրանկոյի ունեցվածքի մեծ մասը […]
22:50 18.11.2019
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը. Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 2․ Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 9․ Էդգար Բաբայան, 13․ Կամո Հովհաննիսյան, 15․ Հայկ Իշխանյան, 17․ Արտակ Եդիգարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։ Իտալիա – […]
22:46 18.11.2019
Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի հանդիպումը Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանող ցուցարների հետ: Նախարարը հայտարարել է, որ պատրաստ է լեզվի մասին նախագիծը քննարկել բոլոր կողմերի հետ: Դասախոսներն ասել են, որ չեն պահանջում նախարար Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են այն օրինագծին, որով «Հայոց լեզու», […]
22:32 18.11.2019
Մարսի Եզերո անունը ստացած խառնարանում կարող էին միկրոօրգանիզմներ ապրել: Այնտեղ հայտնաբերվել են մեծ զանգվածներով կարբոնատների շերտեր, որոնք առաջանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում: Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել մարզի ուղեծրում գտնվող Mars Reconnaissance Orbiter սարքից ստացված լուսանկարների ուսումնասիրությունից հետո: Եզերո խառնարանից մոտ 3000 կմ հեռավորության վրա այժմ աշխատում է Curiosity մարսագնացը: Գիտնականների կարծիքով՝ մոտ 4 մլրդ […]
22:20 18.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և […]
22:09 18.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ չի տեսնում խնդիր Հայաստանի և հայ գործարարների՝ Իրանի հետ համարգործակցության հարցում, գրում է Rusarminfo-ն: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում հասկանում են, թե ինչ կարևորություն ունի Իրանը Հայաստանի համար: Թրեյսին նշել է, որ Իրանը համարվում է ՀՀ-ի 2 բաց սահմաններից մեկը: Դրա հետ մեկտեղ Լին Թրեսյին ասել է, որ ԱՄՆ-ն […]