Բոլոր լուրերը – Page 8447 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ ներկայացուցչությունը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված վիճակի վերաբերյալ

17:23 18.11.2019

«Ստեղծված իրավիճակից ելնելով` գտնում ենք, որ անհրաժեշտ է անհապաղ աշխատանք սկսել վստահության վերականգնման ուղղությամբ, որպեսզի կառավարությունը, ընդդիմությունն ու հասարակական հատվածը հանգիստ ու հարգալից երկխոսություն սկսեն բոլորի համար ընդունելի ուղի գտնելու համար»,- ասված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան և Եվրամիության ներկայացուցչության համատեղ հայտարարությունում։ Նրանք միաժամանակ աջակցություն են հայտնել քաղաքացիների իրավունքների խաղաղ և ազատ կամարտահայտմանը` կոչ […]

̰
Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

17:15 18.11.2019

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: «Շրջիկ առևտրի մասին». Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան […]

̰
Ուզում ենք հասկանալ՝ հանրային միջոցներն ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվում. Արտակ Մանուկյան

17:15 18.11.2019

«Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը խորհրդարանում բարձրացրեց պրոֆեսիոնալիզմի՝ անհրաժեշտ բաղադրիչ լինելու հանգամանքը: Դիմելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուներին` ասաց. «Բյուջետային քննարկումների համատեքստում ուզում ենք տեսնել ձեր կառույցի արդյունավետությունը: Եվ հետադարձ կապը՝ լինեն հաշվետվություններ, չափորոշիչներ, ևս կարևոր են: Շատ ենք ուզում հասկանալ՝ հանրային միջոցներն ինչ արդյունավետությամբ են ծախսվում»: Պատգամավորի խոսքերով, ինչպես բյուջետայի քննարկումների, այնպես […]

̰
Սերգեյ Բագրատյանը սրամիտ, միաժամանակ կառուցողական առաջարկ արեց

17:14 18.11.2019

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, փառք տալով Տիրոջը, բարձրաձայնում է, որ ներդրվում է մեխանիզմ, որի թեկնածուները հաջողված են: ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ նա առաջնահերթությունը տվեց ոչ թե թեկնածուների հրաշալի ելույթներին, այլ տրամաբանությանը: Բագրատյանը զուգահեռ ընդգծեց նաև հաջողության հասնելու գործում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության պատրաստակամությունը: Վստահություն հայտնելով, որ ճիշտ […]

̰

17:08 18.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է: «Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական […]

̰
Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

17:02 18.11.2019

Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հրապարակել է Socialmedia.am-ը: Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից: Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար […]

̰
Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստների ողբերգական մահվան մասին. ՀՖՖ

17:01 18.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից:

̰
Որո՞նք են շաբաթվա ամենատպավորիչ լուսանկարները

16:57 18.11.2019

Nat Geo-ի խմբագրությունը առանձնացրել է շաբաթվա 5 ամենահետաքրքիր լուսանկարները, իսկ ո՞րն է դուր գալիս Ձեզ: Նոյեմբերի 13, Իտալիա՝ Վենետիկ Ղրիմ, Aurelia ցեղատեսակի մեդուզա Սախալինի կղզու փարոսի պահապան թռչունը Սլովենիա, Սուրբ Թոմաս եկեղեցու գագաթը մառախուղի միջից Ալթայի երկրամասը      

̰
Լոնդոնում Բորիս Ջոնսոնի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

16:42 18.11.2019

Լոնդոնում բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցույցի կազմակերպիչները մասնակիցներին ուղղորդել են երկհարկանի, բաց տանիքով ավտոբուսից: Ցուցարարները իրենց բողոքն են արտահայտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ, որն առաջադրված է դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հերթական անգամ չհաստատեց Եվրոպական Միության կազմից երկիրը դուրս բերելու պայմանների շուրջ […]

̰
Վայոց ձորի մարզպետարանը` ընդդեմ համայնքների

16:40 18.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Ջերմուկի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումն անվավեր ճանաչելու դեմ հայցը ներկայացվել է նոյեմբերի 14-ին, իսկ Եղեգնաձորի ավագանու […]

̰
Հայկական ու հայերեն գրքեր կլինեն նաև Կատարում

16:31 18.11.2019

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]

̰
Մաքսային ոլորտում կլինի միասնական էլեկտրոնային հայտարարագիր. Դմիտրի Մարիյասին

16:20 18.11.2019

«Մաքսային ոլորտում թվային լուծումները քայլեր են դեպի ապագա: Դա նշանակում է, որ Հայաստանը կզարգանա ավելի մեծ տեմպերով, ներդրումները կհոսեն դեպի երկիր ավելի ակտիվ, բիզնեսի ու ներդրողների համար հասկանալի կլինի, որ գործ ունեն ժամանակակից պետություն հետ, որտեղ բեռները մշակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Հետագայում այդ ժամերը կկրճատվեն մինչև րոպեներ: Օրինակ` մինչև Մեղրիի սահմանային […]

̰
Ալիևը կմեկնի Թուրքիա

16:14 18.11.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Տրանսանատոլիական գազատարի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նշել է, որ TANAP-ը ներկայիս ամենակարևոր նախագծերից է: «Մենք մտադիր ենք շինարարության ավարտին նվիրված պաշտոնական միջոցառումն անցկացնել նոյեմբերի 30-ին: Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

̰
Սիգարե՞տ, թե՞ այլընտրանք․ կլինիկական հետազոտության արդյունքները

16:06 18.11.2019

Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։ […]

̰ ̰
Ի թիվս մասնագիտական և մյուս չափանիշների՝ Արամայիս Փաշինյանն ընդգծում է նաև երազանք ունենալու հանգամանքը

15:54 18.11.2019

Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արամայիս Փաշինյանին: Փաշինյանն ասում է, որ ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ավելի մեծ գործիքակազմով և ավելի արդյունավետ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այդ մասին նա նշեց ԱԺ-ում հանձնաժողովի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ: Իր թեկնածությունն առաջադրելու որոշումը, ասում է, որ եղել է կոլեգիալ՝ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի, […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն ակտիվիստներին կոչ է անում լքել խորհրդարանի տարածքը

15:54 18.11.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը: Գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է: Լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ  մեծամասնական ձևաչափով հանդիպմանը զրուցել են […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Դեյվիդ Մորանին

15:41 18.11.2019

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Դեյվիդ Մորանն իր մասնագիտական հմտությունները կծառայեցնի հայ-բրիտանական երկկողմ օրակարգի առավել ակտիվացմանն ու աշխուժացմանը։

̰
Իսպանիայում ցույց է կազմակերպվել ռասիզմի դեմ

15:40 18.11.2019

Իսպանիայում ցույց է կազմակերպվել ռասիզմի դեմ: Ցուցարարները հավաքվել են Մադրիդի կենտրոնում՝ կոչ անելով արգելել այլատյացությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև կոչեր են հնչեցրել «Վոքս» աջակողմյան կուսակցության դեմ, որը նոյեմբերի 10-ին կայացած խորհրդարանական ընտրություններում զգալիորեն բարելավել էր իր դիրքերը և գրավել երրորդ հորիզոնականը:

̰
Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

15:38 18.11.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք` խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են […]

̰
Գերմանիայում իսլամականացման դեմ բողոքի ցույցեր են ընթանում

15:30 18.11.2019

Գերմանիայի Դյուսբուրգ քաղաքում «Հայրենասեր եվրոպացիները Արևմուտքի իսլամականացման դեմ» աջակողմյան քաղաքական շարժման մասնակիցները ցույց են կազմակերպել: Հատկանշական է՝ նշված ցույցի դեմ կազմակերպված հակացույցին ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցել: Կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, 22 ցուցարար ձերբակալվել է:

̰
Արմեն Սարգսյանը Կատարում հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

15:26 18.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ […]

̰
Համատեղելով տաղանդն աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը 3D տորթեր է պատրաստում

15:25 18.11.2019

Տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը եզակի 3D տորթեր է պատրաստում:

̰
Աթենքում շուրջ 20 հազար մարդ մասնակցել է ցույցի

15:22 18.11.2019

Աթենքում շուրջ 20 հազար մարդ մասնակցել է «սև գնդապետների» խունտայի դեմ Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած ապստամբության 46-ամյա տարելիցին նվիրված ցույցին: Ցուցարարները երթով գնացել են դեպի ԱՄՆ դեսպանատուն: Հույները ԱՄՆ-ին մեղադրում են 1967-1974թթ.  Հունաստանը ղեկավարող խունտային աջակցելու համար և ավանդաբար ապստամբության տարելիցին արյունոտ դրոշով գնում են դեպի ամերիկյան դեսպանատուն: Ամենամյա երթը սովորաբար ուղեկցվում է անկարգություններով: Այս […]

̰
Աննա Հակոբյանը Լիտվայում է

15:21 18.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայում է: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այցով գտնվում եմ Լիտվայում: Այս պահին Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիա Սկվերնելեի և ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել ենք «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն», որը դեռ շինարարության փուլում է։ Կենտրոնի կառուցմանը «Մայրերի միություն» հիմնադրամը տրամադրել է 2.5 միլիոն եվրո»,- գրել […]

̰
Փարիզում նորից ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները»

15:20 18.11.2019

Փարիզում շաբաթ և կիրակի օրերին ցույցի են դուրս եկել «Դեղին բաճկոնները»: Այսպես ցուցարարները նշել են իրենց շարժման մեկամյակը: Ցուցարարները արգելապատնեշներ են այրել, լուրջ վնաս են հասցրել տարբեր օբյեկտների: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, ձերբակալություններ են կատարել: Դեղին բաճկոնների շարժումը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 17-ին: Ցույցերի առիթ էր դարձել բենզինի գների բարձրացումը, սակայն բողոքի ալիքը տարածվել […]

̰
Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվել են կառույցի տեղափոխման պատճառով

15:16 18.11.2019

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են, որպեսզի կառույցը տեղափոխվի ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին Razm.info-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կարիք է եղել գլխավոր ռազմական տեսչությունը վարչապետի ենթակայությունից տեղափոխել պաշտպանության նախարարության կառույցի մեջ։ […]

̰
Եթե հեղափոխություն չլիներ, ինչո՞վ կզբաղվեր ԼՀԿ թեկնածուն. Սասուն Միքայելյանը` Հայկուհի Հարությունյանին

15:16 18.11.2019

ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը՝ ի՞նչ գործունեություն կծավալեր «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում. հարցը հետաքրքրեց «Իմ քայլ»-ից Սասուն Միքայելյանին:  Ի պատասխան՝ Հ. Հարությունյանը նկատեց, որ կշարունակեր 15 տարվա աշխատանքը: Աշխատանքն էլ հետևյալն է ենթադրում՝ փաստագրում՝ դեպք առ դեպք, խախտում […]

̰
Նա շնից լավն է. Թրամփը` Բայդենի վերաբերյալ Փհենյանի որակումների մասին

15:10 18.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ջո Բայդենին և ասել, որ Հյուսիսային Կորեան ընտրությանն իր հավանական հակառակորդին անարդարացիորեն անվանել է «կատաղած շուն», հայտնում է The Guardian-ը: Սպիտակ տան ղեկավարը Փհենյանին նաև հիշեցրել է, որ միայն Ամերիկան կարող է օգնել նրան իր նպատակներին հասնելու հարցում և կոչ է արել ավելի արագ կնքել միջուկային գործարք: «Գուցե Ջո […]

̰
Արթուր Բաղդասարյանն ապօրինի ճանապարհով գույք ձեռք չի բերել. հերքում

15:09 18.11.2019

Եվրոպական համալսարանը հերքում է տարածել՝ արձագանքելով լրատվամիջոցներով տարածած տեղեկություններին, թե ՕԵԿ նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կասկածվում են ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ: «Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ «Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ պետական […]

̰
BACK_TO_TOP