Բոլոր լուրերը – Page 8448 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել. «Վրացական երազանք» կուսակցություն

15:07 18.11.2019

«Այլևս չենք պատրաստվում քննարկել ընտրական համակարգի փոփոխության  նախաձեռնությունը: Կոչ ենք անում մեր ընդդիմախոսներին՝ պատրաստվել ընտրություններին և ժողովրդի աջակցություն չունենալու մեջ չմեղադրել ընտրական համակարգը»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Կալաձեի հայտարարությամբ՝ ընտրություններից մեկ տարի պակաս է մնացել, և որ դրանք անցկացվելու են խառը համակարգի համաձայն, գործող Սահմանադրության, սահմանված […]

̰
Կարևորում եմ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականությունը. Հայկուհի Հարությունյան

15:02 18.11.2019

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորում եմ ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործումը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ: Հանձնաժողովին իր անդամակցությունը նա բնորոշում է որպես քաղաքացիական պատասխանատվություն՝ իր և Հայաստանի քաղաքացիների առջև: Հարությունյանն ընդգծեց, որ  հանձնաժողովի գործունեությունը նաև քաղաքական պատասխանատվություն է ՀՀ նոր իշխանության համար: «Հավատում եմ, […]

̰
Հորիզոն 15.00

15:00 18.11.2019

̰
Քաջարանում 45-ամյա ամուսինը դանակահարել է 36-ամյա կնոջը

15:00 18.11.2019

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: […]

̰
Միակ մտավախությունն այն է, որ այդ հրաշալի անունը չի համընկնում հավաքի բովանդակությանը. Անդրանիկ Քոչարյանը խոսել է «Վերնատուն» ակումբի, հանձնաժողովի աշխատանքների մասին

14:53 18.11.2019

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական՝ դռնփակ նիստն է մեկնարկել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչ նիստի սկսվելը պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն նախընտրել է չխոսել այսօր հանձնաժողով հրավիրված հյուրի մասին: Նա միայն նշել է, որ իրենք ոչ մեկին պարտադրելու իրավունք չունեն, հանձնաժողովի աշխատանքների կարևորության գիտակցումը բոլորի մոտ է՝ […]

̰
Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլվել է. կա զոհ

14:43 18.11.2019

Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլուզվել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ Աստրախան քաղաքի Յաբլոչկովի փողոցի բնակելի շենքերից մեկում: Փլուզվել է 4-րդ հարկի պատշգամբը: Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը, որը 39 տարեկան էր, այսօր առավոտյան մահացել է, իսկ երկրորդ՝ 36 ամյա տղամարդու վիճակը մնում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հետաքննությունը պարզել […]

̰
Կոշիկ արտադրողներին առաջարկվել է բանակի համար նոր կոշիկի առաջարկներ ներկայացնել

14:37 18.11.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի գլխավորությամբ կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության […]

̰
Բոլիվիայի նախկին նախագահի կողմնակիցները շրջափակել են նավթավերամշակման գործարանը

14:24 18.11.2019

Օրեր առաջ երկրի նախագահ Էվո Մորալեսը հայտարարեց իր հրաժարականի մասին:

̰
Ինչպե՞ս է պետք կիրառել հակաբիոտիկները. մեկնաբանում է առողջապահության նախարարությունը

14:14 18.11.2019

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը. «Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե՛լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների  պատշաճ, նպատակային և միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը: Հակաբիոտիկների […]

̰
Լա Մանշում ապօրինի միգրանտներով նավեր են բռնել

14:09 18.11.2019

Կիրակի օրը բրիտանական սահմանապահները Լա Մանշ նեղուցում 39 միգրանտներով չորս նավ են բռնել, որոնք փորձել են հասնել Միացյալ Թագավորության ափերին: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Նշվում է, որ առաջին նավը բռնվել է տեղական ժամանակով մոտավորապես 4:40-ին. դրանում եղել է ինը մարդ: Երեք ժամվա ընթացքում բռնվել […]

̰
Ինչպես է Մոսկվայում առանց վարորդի ավտոբուսը հարվածում տարեց կնոջն ու երեխային

14:00 18.11.2019

Մոսկվայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը հարվածել է մի կնոջ: Դեպքը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի փողոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությանը: Նախնական տվյալներով՝ երբ ուղևորներն իջել են, վարորդն անցել է՝ զննելու ավտոբուսի սրահը՝ առանց մեքենան ձեռքի արգելակի վրա դնելու: Այդ պահին երեխայի հետ տարեց մի կին փորձել է անցնել ավտոբուսի առջևով, […]

̰
Ինչպե՞ս թվայնացնել մաքսային ոլորտը. Երևանում երկօրյա միջազգային համաժողով է մեկնարկել

13:56 18.11.2019

«Մենք կարիք ունենք արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության, Եվրամիութունն աջակցում  է Հայաստանի կառավարության ջանքերը՝ կատարելագործել մաքսային ծառայությունները, բարեփոխել մեկ պատուհանի սկզբունքը՝ որպես ևս մեկ քայլ դեպի թվային տնտեսության զարգացում: Ինչպես այստեղ ներկա բազմաթիվ երկրները, Հայաստանը նույնպես զարգացնում է ուղիղ տրանսպորտային լոգիստիկա և ենթակառուցվածքներ առևտրի ազատականացման և գլոբալիզացիայի դարում միջազգային առևտրին ինտեգրվելու համար: Ես կարող […]

̰
Մահացել է «աստղերի» հայտնի լուսանկարիչը

13:49 18.11.2019

81 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի լուսանկարիչ Տերենս Օ՝ Նիլը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Տերենս Օ՝ Նիլը մահացել է իր տանը երկարատև հիվանդությունից հետո: Նա տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով: 1960-ականներին նա աշխարհի ամենաճանաչված լուսանկարիչներից մեկն էր: Տերենս Օ՝ Նիլը լուսանկարում էր կինոյի և երաժշտության հայտնի աստղերի, ամերիկացի և բրիտանացի քաղաքական գործիչների: Մասնավորապես՝ Տերենս […]

̰
Ստեփանակերտում հրդեհի հետևանքով մարդ է մահացել

13:47 18.11.2019

Արցախի Հանրապետության ԱԻՆ ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի Մաշտոց 2\10 շենքում: Հրդեհի հետևանքով քաղաքացի է մահացել:

̰
Մոսկվայաբնակ 74-ամյա հայ կնոջ նկատմամբ քրգործ է հարուցվել ակցիաներին մասնակցելու համար

13:41 18.11.2019

Մոսկվայի ոստիկանությունը վարչական գործ է հարուցել 74-ամյա թոշակառու Թուրանա Վարժաբետյանի դեմ հունիսի 12-ին լրագրող Իվան Գոլունովի պաշտպանության համար անցկացված ակցիային մասնակցելու պատճառով։ Տարվա ընթացքում թոշակառու կնոջն արդեն մի քանի անգամ ձերբակալել են չարտոնված ցույցերի մասնակցելու համար, այդ պատճառով ոստիկանությունը կարող է նրա նկատմամբ կիրառել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 8-րդ հոդվածը, որը նախատեսում է մինչև 30 […]

̰
Ինչո՞ւ է «Բարգավաճ  Հայաստան»-ը առաջադրել Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը

13:38 18.11.2019

ԱԺ-ի օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումն է: Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Նարեկ Համբարձումյանը, նշեց, հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ, բացառի ցանկացած կոռուպցիոն դրսևորում. «Այդ հարցում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը»: Կոռուպցիայի դեմ պայքարում Համբարձումյանը առաջնայինը քաղաքական կամքն է համարում: Ընդգծում է, որ պետության հետ հարաբերվելիս հարցերը […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար

13:31 18.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 31-ամյա և 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու […]

̰
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացված

13:30 18.11.2019

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ մոբիլիզացված են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Գրասենյակում այս պահին հավաքվում են նաև կուսակցության անդամները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վերջիններս նշել են, որ երկրում որևէ արտակարգ իրավիճակ չկա: Կուսակցության անդամները հավաքվել էին նաև նախօրեին՝ ցույցերին զուգահեռ, որից հետո հայտարարել էին, թե հանրահավաքներին չեն անդրադարձել, այլ քննարկել են երկրի […]

̰
Կիմ Չեն Ինն ակնարկել է պատերազմի մասին

13:26 18.11.2019

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել երկրի օդուժի զորավարժություններին և ակնարկել է պատերազմին նախապատրաստվելու մասին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը նոյեմբերի 18-ին: Զորավարժությունների ընթացքում Կիմ Չեն Ինը հիշեցրել է ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի պատրաստ լինելը և նշել, որ անհրաժեշտ է զորավարժություններ անցկացնել առանց նախազգուշացման: «Սա հնարավորություն է տալիս բարելավել Կորեայի ժողովրդական բանակի […]

̰
Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերն օգտագործելու դեպք դեղերի ձեռքբերման պետական գնման մրցույթում

13:25 18.11.2019

ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության […]

̰
Россия 1-ը ներկայացրել է հայ գիտնականների համաշխարհային հայտնագործությունները

13:18 18.11.2019

Россия 1 հեռուստաալիքը ցուցադրել է «Новый элемент русской таблицы» վավերագրական կինոնկարը, որը նվիրված է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին: Ֆիլմը պատմում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների, անվանի գիտնականին հանդիպած դժվարությունների և ժամանակակից աշխարհում նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործընթացի մասին: Ֆիլմի երկու հերոսները ծագումով հայ ռուս գիտնականներ են` Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար […]

̰
Իրանի իշխանությունները հետքայլ են արել բենզինի թանկացման հարցում

13:15 18.11.2019

Իրանում տասնյակ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո երկրի իշխանությունները որոշել են զիջումների գնալ։ Այդ զիջումները կսկսեն գործել արդեն այսօր երեկոյան՝ թանկացումից ընդամենը 2-3 օր անց։ Խոսքը մասնավորապես անապահով ընտանիքների համար բենզինի թանկացումից հետո նպաստի հատկացման մասին է։ Նախնական հաշվարկով՝ մոտ 19 միլիոն ընտանիքի կտրվեն սուբսիդիաներ՝ նպաստներ, բենզինի թանկացումը  հատուցելու համար։ Այդ գումարները կվճարվեն ընտանիքների […]

̰
Ի՞նչ կազմով հանդես կգա Հայաստանի հավաքականը Իտալիայի ընտրանու դեմ խաղում

13:12 18.11.2019

 Հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը Իտալիայի ընտրանու դեմ խաղում:  Մեր հավաքականի կազմը հետևյալն է․ 1. Արսեն Բեգլարյան 2. Անդրե Չալըշըր 3. Վարազդատ Հարոյան 4. Տարոն Ոսկանյան 5. Արտակ Գրիգորյան 6. Արմեն Մանուչարյան 7. Պետրոս Ավետիսյան 8. Տիգրան Բարսեղյան 9. Էդգար Բաբայան 10. Արթուր Դանիելյան 11. Արթուր Սարկիսով 12. Գևորգ Կապարով 13. Կամո Հովհաննիսյան 14. Արման […]

̰
Ռանչպար գյուղում մանկապարտեզ են կառուցում

13:09 18.11.2019

Արարատի մարզի Ռանչպար գյուղում ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատումը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով: Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը […]

̰
Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված ընտանիքի անդամներից չորսը երեխաներ են

13:08 18.11.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել այսօր վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մասին: «Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել […]

̰
«Իմ քայլը» խմբակցության ներսում չկա որևէ տագնապ. Ծովինար Վարդանյան

13:06 18.11.2019

««Իմ քայլը» խմբակցության ներսում չկա որևէ տագնապ»: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծմանը, ասաց խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը: Նա նաև նորմալ գնահատեց ընդդիմության առաջացումը: «Եթե գաղափարախոսություն կա, կձևավորվի ընդդիմություն, եթե չկա, ապա չի կարող ձևավորվել ընդդիմություն առանց գաղափարախոսության»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այդ նորաստեղծ հարթակում քննարկում ծավալելու հրավերին, […]

̰
Հորիզոն 13.00

13:00 18.11.2019

̰
Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու են Ամուլսարի հարցով քննարկմանն արգելել լուսաբանումը

13:00 18.11.2019

Իմքայլական պատգամավոր Մերի Գալստյանը պարզաբանում է ներկայացրել, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։ «Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և […]

̰
Նյարդավիրաբույժները 5 ժամից ավելի տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը

13:00 18.11.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նյարդավիրաբույժները 5 ժամից ավելի տևած բարդ վիրահատությամբ կանխել են կաթվածի ռիսկը. «ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին կինը […]

̰
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում. Գագիկ Սուրենյան

12:55 18.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում եղանակային նոր կանխատեսումներ է ներկայացրել: «Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ո´չ տեղումներ ունենք, ո´չ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP